Մելատոնինի պակասը բարձրացնում է քաղցկեղի զարգացման հավանականությունը․ ուռուցքաբան
Մելատոնին հորմոնը, բացի ցիրկադային ռիթմերը կարգավորելուց, օգնում է օրգանիզմին նաև ճնշել չարորակ բջիջները։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում պատմել է ուռուցքաբան Իվան Կարասևը։
Մասնագետի խոսքով՝ մելատոնինը մարդու օրգանիզմում արտադրվում է գիշերը, իսկ առավել ինտենսիվ՝ կատարյալ մթության պայմաններում, ուստի այս կարևոր հորմոնի արտադրության համար հարկավոր է ապահովել քնի առավել հարմարավետ պայմաններ։
Մելատոնինը ճնշում է օրգանիզմում բորբոքային գործընթացներն ու խթանում է իմունային համակարգի աշխատանքը։ Այս հորմոնի բավարար արտազատման դեպքում դանդաղում է նաև ծերացման գործընթացը։ Սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ այս կարևոր քիմիական նյութը կարող է նաև նվազեցնել քաղցկեղի զարգացման վտանգը։ Գիշերային հերթափոխով աշխատող կանանց հիվանդությունների պատմությունների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գիշերվա ընթացքում աշխատող կանանց մոտ քաղցկեղի զարգացման հավանականությունը 30 տոկոսով ավելի բարձր է, քան այդ ժամերին քնող կանանց մոտ։
«Այսօր այն կլինիկաներում, որտեղ բուժվում են քաղցկեղով հիվանդները, չարորակ հիվանդությունների բուժման ընթացքում որպես հավելում նաև մելատոնին է օգտագործվում։ Նման թերապիան ավելի լավ արդյունքներ է ապահովում»,- հավելել է Կարասևը։
Օրվա կարեվոր
- 23:14 • 18.11.24Վերջին 20 տարում կարմրուկի դեպքերն աճել են 20%-ով







