Որն է վահանագեղձի հետ կապված խնդիրների մասին հուշող առաջին ախտանշանը
Հիպոթիրեոզով (վահանագեղձի թերֆունկցիա) հիվանդների 40%-ի մոտ նկատվում է անհանգստության բարձր ֆոն: Այս մասին aif.ru-ի հետ զրույցում ասել է ներզատաբան Նատալյա Մոկրիշևան։
«Երբեմն հոգեկան հիվանդությունը հիպոթիրեոզի ախտանշաններից տարբերակելը դժվար է լինում: Հիպոթիրեոզ ունեցող հիվանդներից շատերի մոտ առկա են լինում կլինիկական դեպրեսիայի ախտանշաններ, տխրության և դյուրագրգիռության զգացում»,- նշել է բժիշկը։
Հիպոթիրեոզի մյուս ախտանշանների շարքին են դասվում հոգնածությունը, քաշի ավելացումը և տրամադրության տատանումները, որոնք ևս չի կարելի անտեսել: Մասնագետն ընդգծում է, որ հիպոթիրեոզի ախտորոշման դեպքում անհրաժեշտ է անպայման սկսել բուժումը նյարդերի ու սրտամկանի վնասվածքներից, ինչպես նաև կլման և շնչառության հետ կապված խնդիրներից խուսափելու համար:
Այս հիվանդության զարգացման ու վահանագեղձի հորմոնների դեֆիցիտի հավանականությունը նվազեցնելու համար մասնագետը խորհուրդ է տվել հրաժարվել ծխախոտից և սննդին յոդացված աղ ավելացնել, ինչն ուտեստի համային հատկանիշների վրա որևէ ազդեցություն չի ունենա։
Օրվա կարեվոր
- 23:14 • 18.11.24Վերջին 20 տարում կարմրուկի դեպքերն աճել են 20%-ով







