ԼՐԱՀՈՍ
-
Քաղաքականություն   11:52 • 12.05.24 Թուրքիայի և Հունաստանի ղեկավարները կորոշեն ճանապարհային քարտեզը, որով առաջիկայում կշարժվեն Անկարան և Աթենքը Թուրքիայի և Հունաստանի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Կիրիակոս Միցոտակիսը երկուշաբթի կորոշեն այն ճանապարհային քարտեզը, որին Անկարան և Աթենքը կհետևեն առաջիկա ժամանակահատվածում, կողմերը կքննարկեն ապրանքաշրջանառության աճի հեռանկարները և Գազայի իրավիճակը։
-
Սպորտ   11:30 • 12.05.24 Անչելոտին պատասխանել է Մբապեի հավանական տրանսֆերի մասին հարցին «Այս պահին սա ինձ հետաքրքրող թեմա չէ։ Մենք դեռ շատ չլուծված հարցեր ունենք։ Մենք այսօր խաղացինք, և այժմ ժամանակն է տոնել տիտղոսը մեր երկրպագուների հետ: Սրանից հետո մենք դեռ շատ խաղեր կունենանք։ Մինչև հունիսի 1-ը մտածելու շատ բան ունենք, իսկ մինչ այդ ես ոչինչ չունեմ ասելու Մբապեի մասին»,-ասել է նա:
-
Իրադարձային   11:00 • 12.05.24 Երևանում ծառերը տապալվել են` վնասելով ավտոմեքենաներ և էլեկտրական լարեր (լուսանկարներ) Ժամը 02:50-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգիշտի փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ, ծառը կոտրվել ու տապալվել է՝ մասամբ փակելով ճանապարհը:
-
Քաղաքականություն   10:52 • 12.05.24 Մենք կարող ենք 6 տարի հանդուրժել այս աննnրմալ կյանքը, բայց վախենում կամ ալարում ենք հաջողության համար մի քանի օրից ավելի պայքարել. Վահե Հովհաննիսյան «Մեր պատմությունը մեզ պետք է հուշած լինի, որ երկու օրում միայն գաղթ ու էթնիկ զտում է լինում։ Լաչինն ու Դեր Զորը մի բան մեզ պետք է հասկացրած լինեին։ Հաջողության համար ժամանակ է պետք։ Ընդ որում հենց տրամադրավես երկարաժամկետ պրոցեսի՝ հոգեբանորեն և մենեջմենթի առումով, հաջողությունը կգա շատ ավելի շուտ»։
-
Իրադարձային   10:19 • 12.05.24 Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը Երկրորդ Ծաղկազարդն արդեն համբարձված Քրիստոսի՝ Վերին Երուսաղեմ մտնելու հիշատակն է, երբ Նրան ցնծությամբ դիմավորում էին հրեշտակները: Ավանդության համաձայն՝ մի հրեշտակ ամեն օր այցելում էր վիրապում բանտարկված Ս. Գրիգոր Լուսավորչին:
-
Քաղաքականություն   20:27 • 11.05.24 Եվրոպան Ռուսաստանի հետ երկարատև առճակատման շրջանի սկզբում է, այն կդառնա մեր առօրյա կյանքի մի մասը. Չեխիայի նախագահ Պավելը նաև նշել է, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարը կարելի է փոխարինել Կիևի համար անվտանգության երաշխիքներով: Միևնույն ժամանակ, Չեխիայի նախագահը վստահեցրել է, որ ապագայում Ուկրաինան կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին:
-
Տնտեսություն   17:28 • 11.05.24 Պապոյանն ԱՄՆ-ում ընդգծել է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման կարևորությունը և այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները Միջոցառման եզրափակիչ մասում Հայաստանը պաշտոնապես հայտարարվել է որպես ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիր։ Նշենք, որ ՀՀ-ն, որպես դիտորդ, երրորդ երկիրն է ԱՄՆ մայրցամաքից դուրս, որտեղ իրականացվելու է այս ծրագիրը։