Ես իմ տված ցանկացած խոստում կատարել եմ, և այդ անձը օրենքի ողջ խստությամբ կպատժվի. Գևորգ Կոստանյան
24.07
ԲՀԿ–ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հորդորեց ժողովրդին գնալ տուն և հայտարարեց, որ պայմանավորվածությունները ընթացքի մեջ են: «Ամենքդ գնացեք ձեր գործերով, ես այս պահի դրությամբ գնում եմ ոստիկանություն, բերման ենթարկվածներին ազատելու համար, այս վիճակն արդեն գործին օգուտ չի տալիս: Հանգիստ, առանց անկարգության գնացեք ձեր տուն, ոչ մի ավելորդ քայլեր չլինեն»,-ասաց նա և եզրափակեց. «Շնորհակալ եմ ձեզնից ձեր իրավունքը, մեր իրավունքը պաշտպանելու համար»:
Հավաքվածները քիչ-քիչ հեռանում են հրապարակից: Լևոն Բարսեղյանը նշեց, որ մի մասը կգնա ոստիկանություն, բորման ենթարկվածներին ազատ արձակելու պահանջով, չնայած, որ խոստացվել է, որ նրանց ազատ կարձակեն:
24.01
Ես իմ ասած ցանկացած խոստում կատարել եմ, և այդ անձը օրենքի ողջ խստությամբ կպատժվի. Գևորգ Կոստանյան
Եվս մեկ անգամ ցուցարարների հետ հանդիպեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ով նշեց, որ քննարկել և պայմանավորվել են և ինքը հետևողական է լինելու իր խոստումը կատարելու համար. «Ես իմ ասած ցանկացած խոսք, տղամարդու պես եմ խոստացել, ոչ միայն որպես դատախազ, կատարել եմ, ես իրոք դիմելու եմ ՌԴ գլխավոր դատախազին, նաև ասացի, որ մենք ունենք պրոցես, մեր քննիչները աշխատում են, երբ որ մենք ունենանք անհրաժեշտ բազան, հիմքեր, ես անմիջապես, որ պահին ունեցա այդ փաստաթղթերը, որը ես կարող եմ ունենալ ցանկացած պահի, հաջորդ պահին դիմելու եմ»,-ասաց նա:
Գևորգ Կոստանյանը նշեց, թե չպետք է մոռանալ, որ բոլորի նպատակը մեկն է. «Ամեն մեկս ուղղակի տարբեր ճանապարհներ ենք ընտրել այդ նպատակին հասնելու համար, արմենյան դեպս այս ճանապարհը, որ դուք ընտրեցիք, արդարացված չէ: Ժողովուրդ ջան, տպավորություն է, թե այս միջոցառումը եղավ, դրա համար մենք ինչ-որ գործողությունների դիմեցինք: Հասկացեք այս սպանված ընտանիքը մեր քույրերն են, մեր եղբայրներն են: Ասել եմ արդեն՝ ես էլ եմ հայր, ես էլ եղբայր, ծնող ու որդի, ես չեմ հասկանում, ոստիկանը, քննիչը, դատախազը չի՞ հասկանում: Եկեք նման հետևություններ չանենք: Հարգելի ժողովուրդ ջան, չի կարելի անել մի բան, որի համար փոշմանելու ենք, որը վնասելու է այ իմ կողքի կանգնած այս տղային, այս եղբորը, եկեք չանենք տենց բան»,- ասաց նա:
ՀՀ գլխավոր դատախազը նշեց, որ իրենց գործողությունների յուրաքանչյուր ընթացքի մասին կքննարկեն, կտեղեկացնեն: «Մեր ողջ իրավապահ համակարգը այս գործընթացի լրիվ իրականացմանը հետևելու է, և այդ անձը օրենքի ողջ խստությամբ քրեական պատասխանատվություն է ենթարկվելու»,-ասաց նա: Ժողովուրդը հակադարձեց. «Մեր դատարանում պարոն դատախազ, մեր դատարանում»:
23.38
Գյումրու սպանդի մեղադրյալը ռուսական ռազմաբազայում է. պատգամավորն ու մեկ ցուցարար հանդիպել են նրան
ԲՀԿ–ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը և ցուցարարներից մեկը քիչ առաջ վերադարձան ռուսական ռազմաբազայից: Նա հայտարարեց, որ տեսել է մեղադրյալ ռուս զինվորականին և հավաստեց, որ նա Գյումրիում է:
Մարտուն Գրիգորյանը հորդորեց հավաքվածներին գնալ տուն. «Մենք զբաղվելու ենք մնացածի հարցերով: Եթե դուք էստեղ կանգնում ենք, մենք չգիտենք էստեղի մնացածների մասին մտածենք, թե Էնտեղի: Իշխանությունը ելքեր է փնտրում, գյումրեցիների սրտով հարցին լուծում կտրվի, սա էն հարցը չի, որ կոծկվելու է, սա բոլորիս թասիբի հարցն է: Խնդրանքս է՝ ընկերական, ախպերական, որպես ձեր հարազատ, առանց ավելորդ պանիկայի, լարվածության գնացեք տուն, ամեն ինչ արվելու է, բայց էս վիճակում չենք կարող անել»:
Հավաքվածները պահանջեցին, որ ինչպես նախապես խոստացվել էր՝ Դատախազ Կոստանյանը հայտարարություն անի:
22.58
Չնայած պատգամավոր Մարտուն Գրիգորյանի և Շիրակի թեմի առաջնորդի հորդորներին, ցուցարարները շարունակում են կանգնած մնալ Շիրակի մարզի դատախազության շենքի դիմաց: Նրանք սպասում են Մարտուն Գրգորյանին և ցուցարարներից Կարենին, ովքեր ինչպես հայտարարվեց պատրաստվում են գնալ ռազմաբազա՝ նկարահանելու սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակով:
22.51
Պատգամավորն ու մեկ ցուցարար կհանդիպեն Գյումրու սպանության հեղինակ Վալերի Պերմյակովին
Պատգամավոր Մարտուն Գրիգորյանը և ցուցարարներից Կարեն անունով մեկը կգնան ՌԴ 102-րդ ռազմաբազա՝ տեսնելու Գյումրիում իրականացված սպանդի մեջ մեղադրվող ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին: Այս մասին հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը Շիրակի մարզի գլխավոր դատախազության մոտ հավաքվածների առջև:
«Կտեսանկարահանենք կգանք ու էս պահին մեր անելիքը համարում ենք արած: Հետո զբաղվելու ենք բերման ենթարկածների հարցով, բայց պետք է երախշիք լինի, որ ամեն ինչ հանգիստ կլինի»,- ասաց նա:
Մարտուն Գրիգորյանը նշեց, որ արդեն իսկ Շիրակի ոստիկանապետի ու դատախազի հետ պայմանավորվել են երկու բերման ենթարկվածների ազատ արձակել:
«Մեր պահանջը երկուսն էր, որ համոզվենք ոճրագործը Հայաստանում է, ինչպես նաև, որ դատախազը ՌԴ գլխավոր դատախազին նամակ ուղարկի՝ պահանջելով Պերմյակովին հանձնել հայ իրավապահներին: Դատախազը պնդում է, որ անելու է, ուղղակի ժամկետի հետ կապված խնդրներ կան, քննություն է գնում, սա դատախազի կապրիզ չէ, իրավական հարցեր կան: Հիմա էս պահին հասկանում ենք, որ այդ ժամկետը պահանջելը անհնար է: Խնդրում եմ հանգստություն, ժողովուրդ պրովոկացիայի չենթարկվեք, գործեր կհարուցվեն, վիճակը ավելի բարդ կլինի»,-ասաց նա:
22.38
Սա՞ էր մեր պահանջը. Շիրակի թեմի առաջնորդը ցուցարարներին ցրվելու կոչ արեց
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Շիրակի մարզի դատախազության դիմաց հավաքված ցուցարարներին հորդորեց տուն գնալ: Վերջինս բարկացած դիմելով գյումրեցիներին, հարցրեց, թե արդյոք սա էր նրանց ուզածը:
«Ռուսը հանգիստ նստած է ու հայը էլի հայի գլուխ ջարդեց: Պրովոկատորները լեփլեցուն են ու մունդռեցին իրավիճակը: Էսպես խաղաղ չէի՞նք կարող լսել իրար: Մենք միմյանց թշնամի չենք: Հիմա 14 վիրավոր կա, որից մեկը ծանր և 13 ձերբակալված: Սա՞ էր մեր պահանջը»,-ասաց նա:
Գյումրեցիներից մեկն ասաց, թե իրենց ուզածը ռուսն է, ինչին ի պատասխան սրբազանը բարկացած ասաց. «Ձայնդ կտրե՛, նման չհասկացողների ձայնը կտրե՛ք»:
Նա հորդորեց գոնե մեկ անգամ լսել, երբ հոգևորականն է խոսում. «Այսօրվա համար այսքանը բավարար է: Ես մտնում եմ դատախազի մոտ և միջնորդելու եմ, որ ձերբակալվածները ազատվեն, բայց դուք դրա համար գնալու եք տուն: Աստված ձեզ օրհնի, գնացե՛ք տուն»:
22.06
Այս պահին բազմաթիվ գյումրեցիներ գտնվում են Շիրակի մարզի դատախազության շենքի առաջ: Նրանք սպասում են երկու պատգամավորները՝ ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանին և «Ժառանգության» Զարուհի Փոստանջյանին, ովքեր մտել են դատախազություն՝ բանակցությունների, որպեսզի, ինչպես խոստացվել էր, մտնեն ռուսական ռազմաբազա և տեսնեն Պերմյակովին, ինչպես նաև լուսանկարեն վերջինիս:
20.53
Պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ցուցարարներին տեղեկացրեց, որ քիչ հետո իրեն ու պատգամավոր Զարուհի Փոստանջյանին կթույլատրվի մտնել ռուսական ռազմաբազա և տեսնել Պերմյակովին: Նա հորդորեց բոլորին մեկ մարդու պես գնալ դեպի դատախազության շենք և սպասել իրենց:
«Ոստիկանությունն էլ դուք էլ, անմեղ ժողովուրդ եք: Եթե կալանավորած մարդիկ կան, սաղ կկարգավորենք: Հանգստացեք միայն, ընդամենը ասում եմ, որ պահանջ էինք դրել, որ տեսնենք՝ ոճրագործը Գյումրիում է, թե ոչ: Էս ամենը լավ բանի չի տանի, այն ինչ-որ արվում է ոչ մեկի շահից չի բխում: Իրավիճակը դուրս է «կանտրոլից»: Ես՝ որպես ձեր ընկեր, եկեք միասին գնանք դատախազություն, սուտ պրինցիպի չընկնենք, մենք մեր պրինցիպները ցույց ենք տվել»,-ասաց նա:
Նա հորդորեց դատախազության ճանապարհին լարվածություն չստեղծել ոստիկանության հետ։
Մարտուն Գրիգորյանին հաջողվեց համոզել ցուցարարների մի մասին: Նրանք այս պահին շարժվում են դեպի Դատախազության շենք:
20.42
Զարուհի Փոստանջյանը փորձում է ցուցարարներին հանգստացնել
Զարուհի Փոստանջյանը համոզում է ցուցարարներին հեռանալ տարածքից և ոստիկանների ուղղությամբ քարեր չնետել: Նա ասաց, որ զորամասի հրամանատարությունը թույլատրել է նկարահանել Գյումրիի սպանության հեղինակ Վալերի Պերմյակովին:
Պատգամավորն ասաց, որ այսօր չի կարելի դուրս գալ ոստիկանների դեմ և արյուն թափելու կարիք չկա:
«Տեսաք չէ մարտի 1-ին ինչքան արյուն թափվեց, չեմ ուզում արյուն թափվի»,-ասաց նա և գյումրեցուց ստացավ պատասխանը, թե իրենք պատրաստ են մարտի 2 անել:
«Եկեք ոստիկանի արյուն չթափենք, մեզ դա պետք չէ»,- ավելացրեց Զարուհի Փոստանջյանը:
20.32
Քիչ առաջ ցուցարարները հարձակվեցին ճանապարհով անցնող ոստիկանական մեքենայի վրա և սկսեցին ոտքով հարվածել մեքենային: Պարզվեց, որ մեքենայի ներսում է պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով ցուցարարներին հանդարտեցման կոչ էր անում: Այժմ կրկին Գյումրիում պայթյուններ են սկսվել:
20.27
Ակցիայի մասնակիցները անդադար քարեր են նետում ոստիկանների ուղղությամբ: Վերջիններս պաշտպանվում են զրահներով և քայլ առ քայլ հետ նահանջում:
20.23
Գյումրիում չեն դադարում պայթյունների ձայները, ոստիկանությունը առաջ է շարժվում, ոստիկանները բերման են ենթարկում մարդկանց:
20.08
Այս պահին ցուցարարները ցանկանում են ճեղքել ոստիկանական պատը, որը փակել է դեպի ՌԴ հյուպատոսարան տանող ճանապարհը: Բախում է տեղի ունենում ոստիկանների ու քաղաքացիների միջև, լսվում են պայթյունների ձայներ:
Ոստիկանները զինված են մահակներով և զրահներով:
Կան տուժածներ, որոնք հոսպիտալացվել են։
19: 52
Գյումրիում իրարանցում է սկսվել: Մարդիկ քարերով ու փայտերով վազում են, քարերով ու փայտերով հարվածում են մեքենաների: Ոստիկանները վազում են նրանց ետևից։ Ցուցարարները քարեր են նետում ոստիկանների ուղղությամբ։
19.38
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության Գյումրիի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը գյումրեցիներին կոչ արեց «պանիկա» չստեղծել, հանգստանալ ու որոշել անելիքները:
«Իրար քիփ-քիփ կանգնած ենք, մեկս մյուսին կվնասենք, հետո պատասխան ո՞վ է տալու: Ես Գյումրիի պատգամավորն եմ ու նույն ցավ ու դարդով ապրողն եմ: Պանիկա մի՛ գցեք, մեր ժողովուրդը պահանջ ունի ու դա դրել է: Մենք թասիբով ժողովուրդ ենք, մենք էս հավաքը արժեզրկում ենք, մի պայման ենք դնում հետո փոխում դարձնում ուրիշ պայման: Ճիշտ ենք արել, որ հավաքվել ենք, լավ ենք արել, մենք էլ ձեզ հետ նույն շարքերում ենք»,-ասաց պատգամավորը:
Նա ընդգծեց, որ սպանվածներն հենց իր թաղամասից են և հարցով անհանգստացած են բոլորը, բայց հաջորդ քայլը անելուց առաջ հանգստանալ է պետք:
«Ես խնդրում եմ հանգստացեք ու հասկանանք կոնկրետ պահանջը: Դատախազը պարտավորվել է գրել գրություն»,-ասաց նա:
Նշենք նաև, որ ժողովրդի մի մասը քիչ առաջ գնաց դեպի ՌԴ հյուպատոսարանի շենք, իսկ մյուս մասը՝ մնաց տեղում՝ դատախազության շենքի մոտ՝ համարելով, որ անիմաստ է կանգնել մի շենքի առջև, որտեղ որևէ մեկը չկա:
19.30
Գյումրեցիները պահանջում են նկարահանել ու ցույց տալ Պերմյակովին, որ վստահ լինեն, թե նա Հայաստանում է
Գյումրեցիները պահանջում են, որ Գյումրու սպանդի գործով մեղադրյալին առնվազն 10 վայրկյան նկարահանեն, որպեսզի իրենք հավաստիանան, որ հանցագործը Հայաստանում է:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պատասխանեց, որ միայն այն, որ հայ քննիչները առավոտից գտնվում են ռազմաբազայի տարածքում, արդեն ապացույց է, որ մեղադրյալը Հայաստանում է, սակայն հավաքվածները վանկարկեցին՝ «սուտ է, սուտ է»:
Այնուհետև դատախազը նշեց, որ իրենք պետք է դիմեն զորամասի հրամանատարությանը, որպեսզի Պերմյակովին հնարավոր լինի թեկուզ մեկ վայրկյան նկարահանել:
19.02
Գևորգ Կոստանյանը կդիմի ՌԴ գլխավոր դատախազին, որպեսզի Գյումրու սպանության գործը հանձնվի ՀՀ իրավապահներին
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը քիչ առաջ հայտարարեց, որ ինչպես պահանջում են գյումրեցիները ինքը դիմելու է ՌԴ գլխավոր դատախազին:
«Նախորդ անգամ, որ իջա, դուք մի կարևոր պահանջ դրեցիք՝ արդյո՞ք ես դիմելու եմ ՌԴ-ին և իրավապահ մարմիններին, որ հարուցված քրեական գործը և անձը ամբողջությամբ տրամադրվեն մեր իրավազորության տակ: Ես հիմա որպես գլխավոր դատախազ ասում եմ, որ ես 100 տոկոսով դիմելու եմ այս պահանջով ՌԴ գլխավոր դատախազություն»,-հայտարարեց Գևորգ Կոստանյանը, ինչն ընդունվեց ծափահարություններով:
Սակայն հավաքվածները սկսեցին վանկարկել՝ «Հիմա, հիմա…»:
Դատախազը խոստացավ, որ հարցով կզբաղի, երբ զորամասի ներսում գտնվող քննիչները դուրս գան: «Ես տղամարդու պես ձեզ խոստացա ու դիմելու եմ»,-ասաց նա:
Հարցին, թե մերժվելու դեպքում միանալո՞ւ է ցուցարարներին, գլխավոր դատախազը պատասխանեց. «Առաջին քայլը անենք, տեսնենք՝ ոնց է լինելու, հետո նոր քննարկենք մյուս քայլերը: Չեմ կարող ենթադրությունների հիման վրա որևէ բան ասել»:
18.37
Գևորգ Կոստանյանի հեռանալուց հետո դատախազության շենքի մոտ եկավ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանը: Վերջինս հավաքվածներին ասաց, որ բոլորի ցավը հստակ է, հայ ժողովրդին հարված է հասցվել անակնկալ ու դաժան:
«Էստեղ բոլորս հայեր ենք, ցանկանում ենք, որ ճիվաղը դատվի Հայաստանում ու ՀՀ օրենքներով։ Որպեսզի նա դատվի Հայաստանում և ՀՀ օրենքներով և նստի Հայաստանում, մենք այստեղ հայերով իրար հետ չէ, որ պետք է լուծենք հարցը: Մեր պահանջը ՌԴ-ից է, ռուսաստանյան զորակայանից: Մենք նրանցից պահանջելու ենք, որ ոճրագործին հանձնեն Հայաստանի իրավապահ մարմիններին»,-ասաց նա:
Սրբազանը նաև նշեց, որ այստեղ հավաքվածների երկու կողմերում էլ հայեր են, հետևաբար պահանջի օբյեկտը այդտեղ չէ:
«Մեր պահանջը քաղաքակիրթ ձևով համառությամբ և բոլոր հավասարակշիռ եղանակներով, ոչ թե քար ձու շպրտելով, պետք է ներկայացնել ՌԴ-ին է ու զորակայանին»,-ասաց նա, ինչին ի պատասխան հավաքվածներն ասացին, որ իրենց պահանջը ՀՀ իշխանություններից է:
Սրբազանը մտավ դատախազության շենք՝ խոսելու Գևորգ Կոստանյանի հետ:
18.30
Բոլորս նույնն ենք ցանկանում, որ հանցագործը պատասխան տա. Գևորգ Կոստանյան
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը երկրորդ անգամ իջավ շենքից՝ գյումրեցիների հարցին պատասխանելու համար: Լևոն Բարսեղյանը ևս մեկ անգամ հնչեցրեց իրենց պահանջը և ասաց. «Եթե դատախազությունը առայժմ հնարավորություն չունի, բայց համաձայն է մեզ հետ սկզբունքորեն և կարծում է, որ մեր պահանջն արդար է, բայց հնարավորություն չունի իրագործելու, ապա դատախազությունը թող ասի, բազմաթիվ փորձառու իրավաբաններ ունենք: Եթե ոչ, ասեք՝ մեր անելիքը հասկանանք»:
Գևորգ Կոստանյան նախ հորդորեց բոլորին մեկը մյուսին լսել՝ միաժամանակ նշելով, որ հարկ եղած դեպքում ինքը 100 անգամ էլ կիջնի ներքև: Նա ընդգծեց, որ ինքը յուրաքանչյուրի հետ կարող է խոսել ու բացատրել իրավիճակը:
«Այն, որ ոճրագործությունը տեղի է ունեցել հայ ժողովրդի դեմ, փաստ է, էն որ ամեն ինչ իրար հետ պետք է անենք, որ այդ անձը՝ ոճրագործը, ենթարկվի խիստ պատժի միանշանակ է: Այն, որ ՀՀ տարածքում նա ենթարկվելու պատժի, դա էլ է փաստ: Այն, որ ամբողջությամբ գործի քննությունն անցկացվելու է ՀՀ իրավապահ մարմինների կողմից, դա էլ է փաստ: Ներկայումս երկու գործ կա՝ մեկը մեր կողմից հարուցված, մյուսը՝ ռուսական կողմի: Ձեր պահանջը արդարացի է ու դրա համար է, որ քննիչները հիմա զորամասում են, հարցաքննում են, նրան որպես մեղադրյալ են ներգրավել: Այդ ամենը պրոցես է, տղերքը նստած աշխատում են: Հիմա, որ գոռում եք, չգիտեմ ինչեր եք շպրտում… տղերքը աշխատում են, մենք էլ այստեղ ենք աշխատում, հանգիստ եղեք տղերք, բոլորիս նպատակը նույնն է»-ասաց դատախազը:
Գևորգ Կոստանյանն ընդգծեց, որ Հայաստանը բոլորիս երկիրն է, պետությունն է, ու հանցագործը մեր երկրի քաղաքացու դեմ է հանցանք գործել:
«Դա նշանակում է, որ նա դուրս է եկել իմ դեմ, ցանկացածիս դեմ, ես էլ էրեխեք ունեմ ու ամեն ինչ լավ հասականում եմ: Ես որպես հայ անում եմ ամեն ինչ, որ այդ սրիկան պատասխան տա: Այնպիսի տպավորություն է, որ դուք մի բան եք ուզում, մենք ուրիշ բան: Ոչ, բոլորս նույնն ենք ուզում, բայց դրան հասնելու ճանապարհ կա, ու այդ ճանապարհը մենք հիմա անցնում ենք: Մեր հայ տղերքը այնտեղ աշխատում են, համբերեք՝ տեսնենք ինչ է լինում, ուզում եք մինչև առավոտ ես էլ ձեր հետ ստեղ կանգնեմ, տեսնենք ինչ է լինում, բայց համբերեք»,-հորդորեց դատախազը:
Նշենք, որ ներկա պահին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և Գևորգ Կոստանյանը միասին քննարկում են առկա իրավիճակը:
17.54
Գյումրիում անցկացվող բողոքի ակցիային մասնակցում է նաև «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով նշեց, որ եթե Հայաստանն այս նախադեպը թույլ տա, այսինքն՝ հանցագործության մեջ մեղադրվողը շարունակի մնալ արգելանքի տակ ՌԴ իրավապահ մարմինների որոշմամբ, ապա նախադեպը կարող է կրկնվել:
«Այսինքն՝ ցանկացած ռուս զինվորական կարող է դուրս գալ ռազմաբազայի տարածքից, կատարել ծանր հանցագործություն, արգելանքի տակ վերցվել իրենց կողմից, ու մենք այդպես էլ չիմանանք՝ ինչ է իրականում նրա հետ լինում»,-ասաց նա:
Պատգամավորը, անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի այն արտահայտությանը, որ գործի դատաքննությունն իրականացվելու է ՀՀ տարածքում, ասաց. «Եթե խոսում ենք իրավունքից, ապա անձը արգելանքի տակ պետք է վերցվեր ՀՀ իրավապահ մարմինների կողմից, և ՀՀ իրավապահները պետք է վարեին նախաքննությունը: Կարող է լինել ՀՀ տարածքում, բայց ոչ ՀՀ իրավազորության ներքո: ՀՀ իրավապահ մարմինները այս պահին չունեն հանցագործ և որևէ իրավասություն չունեն, քանի որ մեղադրյալի արգելանքի տակ վերցնելու որոշումը կայացվել է ՌԴ դատարանի ներքո: Այս ամենը տեղի է ունենում ՀՀ տարածքում, բայց ոչ հայ իրավապահների իրավազորության ներքո»:
17.40
Ցուցարարները քարեր են նետում Շիրակի մարզի դատախազության շենքի ուղղությամբ
Շիրակի մարզի դատախազության շենքի ուղղությամբ հավաքվածներից մի քանիսը սկսեցին քարեր շպրտել: Լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը հորդորեց նման բան չանել և հորդորեց բոլորին, որ ովքեր քարեր նետելու ցանկություն ունեն, հեռանան տարածքից: Նա նաև խնդրեց հավաքվածներին չհայհոյել:
Հավաքված գյումրեցիները պատրաստվում են սպասել դատախազության շենքի առաջ այնքան, մինչև Գևորգ Կոստանյանը նորից դուրս գա շենքից ու պատասխանի՝ արդյոք բավարարելո՞ւ են իրենց պահանջը:
17.36
Գյումրեցիներին չբավարարեց Գևորգ Կոստանյանի պատասխանը. գլխավոր դատախազը հեռացավ
Ինչպես երեկ Գյումրիում ՌԴ-ի 102-րդ ռազմաբազայի մոտ հավաքված գյումրեցիներին խոստացել էին, այսօր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Շիրակի մարզի դատախազության շենքի առջև պատասխանեց գյումրեցիների հարցերին: Նա վստահեցրեց, որ հունվարի 12-ին Գյումրիի Ավետիսյանների ընտանիքի սպանության մեղավորը պատասխանատվության է ենթարկվելու ՀՀ տարածքում:
Գյումրեցիների հարցին, թե ինչու այդ դեպքում ռուս զինվորականները ՀՀ իրավապահներին չեն հանձնում գործող մեղադրյալ Վալերի Պերմյակովին, պատասխանեց. «Հանձման մասին հարցը քննարկվում է այն ժամանակ, երբ տվյալ անձը երկրի սահմաններից դուրս է լինում։ Նկատի ունենալով, որ տվյալ դեպքում ունենք երկրի սահմաններում գտնվող անձի վերաբերյալ հարց, նման բան չի քննարկվել»:
Մեկ այլ հարցին, թե մեղավորը Հայաստանո՞ւմ է պատիժը կրելու, թե՞ ՌԴ-ում և արդյո՞ք ՀՀ դատարանն է իրականացնելու արդարադատություն, գլխավոր դատախազը պատասխանեց. «ՀՀ-ի տարածքում իրականացվելու է արդարադատությունը: Հիմա չի քննարկվում այդ հարցը՝ որ դատարանն է քննելու գործը: Ոչ թե ես հարցի պատասխանը չգիտեմ, այլ հիմա չի կարող քննարկվել այդ հարցը: Ես դրա պատասխանը ո՞նց տամ»։
Մեկ այլ հարցի, թե իրավազորության հարց քննարկվե՞լ է, դատախազը պատասխանեց, որ այն լուծված է ՀՀ-ի և ՌԴ-ի միջպետական պայմանագրով:
Գյումրեցիներին դատախազի պատասխանը չգոհացրեց և նրանք սկսեցին աղաղակել: Գևորգ Կոստանյանն առաջարկեց, որ 10-15 հոգով բարձրանան աշխատասենյակ ու քննարկեն հարցը, ինչին որևէ մեկը չհամաձայնեց: Դատախազը հեռացավ:
Գյումրեցիներից մեկն ընդգծեց, որ իրենց պահանջն անփոփոխ է՝ գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովին փոխանցել ՀՀ իրավապահ մարմիններին և որ դատաքննությունն իրականացվի ՀՀ դատարանում:
«Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն իր հերթին ընդգծեց, որ երեկ իրենք հստակ ձևակերպել են իրենց պահանջը, և այլ բան իրենց հետաքրքիր չէ:
«Դատախազությունը օրենքը շատ լավ գիտի ու ունի իր ուզածով մեկնաբանելու գիտելիքները: Էնպես չէ, որ իրենք մեր պահանջը չեն հասկնա, մեզի համար արդեն ամեն ինչ պարզ է, էլ հարց չունինք: Մենք եկել ենք, որ իմանանք մեր պահանջի մասին պատասխանի լուրը: Քննությունը իրականացնող գլխավոր մարմինը պետք է լինի ՀՀ-ն, ռուս քննիչները կարող են միայն մասնակցել: ՀՀ դատարանում պետք է դրանց դատը լինի, ուրիշ ոչ մի տեղ: Պատիժը պետք է կրե կամ կրեն ՀՀ-ում, ցանկացած 7-րդ դասարանի երեխա հասկացել է մեր պահանջը: Իշխանությունն էլ հասկըցել է, եթե գիտելիք չունեն հարցը գլուխ բերելու, մենք էդ մարդկանց տեղը գիտենք, եթե դուխ չունին, ստեղ իրանց դուխը հավաքված է»,-ասաց նա:
Շիրակի մարզի գլխավոր դատախազ Րաֆֆի Ասլանյանն էլ հորդորեց, որ 30-ական մարդ բարձրանան գլխավոր դատախազի մոտ՝ հարցը քննարկելու համար, ինչի հետ գյումրեցիները չհամաձայնեցին, փոխարենը վանկարկեցին՝ «դուրս արի, դուրս արի…»:
Գյումրիում՝ Շիրակի մարզի գլխավոր դատախազության դիմաց, հավաքվել են ցուցարարները, որոնք պահանջում են օրեր առաջ Գյումրիում սպանդ իրականացնելու համար մեղադրվող ռուս զինծառայողի գործը հանձնել հայ իրավապահներին։
Հիշեցնենք, որ երեկ Գյումրիում բողոքի ակցիայի մասնակիցները 22 ժամ ժամանակ էին տվել Դատախազությանը՝ Վալերի Պերմյակովի գործը հայ իրավապահներին հանձնելու համար։ Նշվել էր, որ Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորությունից հետո հավաքվելու են նույն վայրում պատասխան ստանալու համար։
«Դատախազը կփոխանցի այսօր իր վերադասին, թող քննարկեն, նիստ անեն, ռուսներին խառնեն իրար, Սահմանադրությունը խառնեն իրար։ Վաղը ժամը 5-ին մի մարդու նման հավաքվում ենք ու կիմանաք՝ ինչ անենք»,- հայտարարել էր ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։
Նշենք նաև, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Գյումրիում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ Գյումրիի սպանության գործում ՀՀ օրենսդրության բացարձակ կիրառում չի կարող լինել, և որ սպանության գործով ունենք 2 քրեական գործ։
«Եվ անկախ նրանից, թե Ռուսաստանի իրավապահ մարմինները ինչ քրեադատավարական ընթացք են իրականացնում իրենց հարուցած քրեական գործով, դա որևէ առնչություն չունի մեր քրեադատավարական օրենսդրության կարգով հարուցված քրեական գործի և իրականացվող ու իրականացվելիք քրեական հետապնդման գործի հետ: Եվ այն հանգամանքը, որ երեկ Քննչական կոմիտեի քննիչի կողմից որպես մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել, դա արդեն իսկ նշանակում է, որ անկախ նրանից, թե Ռուսաստանի իրավապահ համակարգը ինչ միջոցներ է ձեռնարկում, Հայաստանը շարունակելու է գործընթացը:Այսօր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը մտնելու է 102-րդ բազայի տարածք՝ քննչական գործողություններ կատարելու համար՝ տվյալ անձի հետ, որը մեր քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ»,- ասել էր Գևորգ Կոստանյանը՝ նշելով, որ դրանով իսկ ՀՀ-ն իրականացնում է իր իրավազորությունը տվյալ անձի նկատմամբ:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 14:12 • 08.04.24 ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
Սպորտ
-
09:15 • 19.04.24 Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
-
23:32 • 18.04.24 Կեպան Ռեալին օգնել է Սիթիի հետ 11 մետրանոց հարվածաշարում
-
22:41 • 18.04.24 Նոյերը խոսել է Արսենալի նկատմամբ տարած հաղթանակի մասին
Մամուլի տեսություն
-
09:10 • 19.04.24 Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին․ «Հրապարակ»
-
08:43 • 19.04.24 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Իրադարձային
-
16:31 • 19.04.24 Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN