Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

11:33 • 02.02.15

Tert.am-ի տեղեկություններով՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը կամավոր պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Պաշտպանության նախարարություն:


Նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է դիմումը։ Ավելին՝ վերջինս հանձնարել է ինստիտուտի ամբողջ ղեկավար կազմին ազատել պաշտոնից:


Հիշեցնենք, որ փետրվարի 29-ին ժամը 06:35-ի սահմաններում Երևան քաղաքում տեղակայված N ուսումնական զորամասի մարզահրապարակում կախված վիճակում հայտնաբերվել էր ինստիտուտի ծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին:


Հիշեցնենք նաև, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով։

Հիշեցնենք նաև, որ մոտ 2 տարի առաջ ևս՝ 2013թ. հուլիսի 3-ին Մարտին Կարապետյանը կամավոր պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել մեկ այլ միջադեպի պատճառով. հունիսի 1-ին ժամը 21:05-ի սահմաններում, պահակակետի հերթափոխի ժամանակ 3-րդ կուրսի կուրսանտ, պահակային Արմեն Վլադիկի Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց էր արձակել պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վիրավորում։