Ավտովթարի ենթարկված ութ ամսական երկվորյակ եղբայրներից փրկվածի վիճակը ծայրահեղ ծանր է

10:54 • 20.02.15

Երեկ ավտովթարի ենթարկված ութ ամսական երկվորյակ եղբայրներից փրկվածի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Այս մասին  Tert.am-ին հայտնեցին   «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից:

Հիշեցնենք, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում Volkswagen մակնիշի 34 ՏT 390 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 4 հոգու:


Հարվածի արդյունքում վրաերթի ենթարկվածները շպրտվել և բախվել էին թաղապետարանի հարևանությամբ գտնվող մանկապարտեզի ճաղավանդակներին:  Երեխաներից մեկը մահացել էր, 3 վիրավորները վերակենդանացման բաժանմունքում էին: