Գյումրու ռազմաբազայի անհետացած զինծառայողը դեռ չի հայտնաբերվել
Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Արթուր Աֆյանը, ով անհետացել էր փետրվարի 21-ի առավոտյան, դեռ չի հայտնաբերվել: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Որոնողական աշխատանքները շարունակվում են։
Հիշեցնենք, որ 1989թ.ծնված Արթուր Աֆյանի կինը շաբաթ օրը 14:30–ին Ոստիկանությունում հայտարարություն էր տվել, որ ամուսնու հետ չի կարողանում կապ հաստատել:










