ԼՐԱՀՈՍ
-
      Իրադարձային   10:06 • 05.03.15 Մոսկվայում գործազուրկ զույգից գողացել են 7 մլն ռուբլի արժողությամբ մուշտակներ և պայուսակներ Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ անհայտ անձը գողացել է 6 մուշտակ, Christian Dior և Yves Saint Laurent բրենդների 7 պայուսակ և 2 ոսկե մատանի՝ Cartier բրենդից։
-
  Իրադարձային   09:51 • 05.03.15 Դոնեցկում վթարի ենթարկված Boeing-ը կործանվել է «Բուկ» հրթիռով. Նիդեռլանդների դատախազություն Հաղորդվում է, որ «Բուկը» Ռուսաստանից Ուկրաինա է բերվել ողբերգությունից առաջ: Դա հաստատում են բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, գտնվել և հարցաքնվել են նաև ականատեսներ:
-
Մամուլի տեսություն   09:09 • 05.03.15 «Ժողովուրդ». «Հրազդան»–ից հեռացած առևտրականներին Ծառուկյանին պատկանող տարածքում արդեն տաղավարներ են տրամադրել Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «կապիտուլացիայից» հետո տեղեկություններ տարածվեցին, որ նա հրաժարվել է «Հրազդան» տոնավաճառի առևտրականների համար տարածք հատկացնելուց:
-
  Մշակույթ   09:06 • 05.03.15 Միրեյ Մատյեի ռուսաստանյան համերգները չեղարկվել են ճգնաժամի պատճառով Ռուբլու փոխարժեքի կտրուկ անկումը, միջազգային ծախսերի աճը, ավիատոմսերի գների բարձրացումն ու համերգների կազմակերպման հետ կապված ծախսերի ավելացումն են հանգեցրել լեգենդար երգչուհու համերգների չեղարկմանը:
-
Մամուլի տեսություն   08:56 • 05.03.15 «Ժամանակ». Բերձորյան ծեծի ժամանակ թևկապներով երիտասարդներին ուղղորդողներից մեկը Միկա Բաղդասարովի թիկնապահներից է Ինչպես հայտարարել էր հիմնադիր խորհրդարանը, պետական մակարդակով կազմակերպած ծեծին մասնակցել էին քրեական տարրեր և իշխանության յուրայինների ստրուկներ:
-
Մամուլի տեսություն   08:19 • 05.03.15 «Չորրորդ իշխանություն». Սամվել Բաբայանը մտադիր է միավորել Արցախի ընդդիմությանը Մայիսի 3-ին Ղարաբաղում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցելու համար էլ, ըստ թերթի աղբյուրների, Սամվել Բաբայանը տարիներ անց վերադառնում է Ռուսաստանի Դաշնությունից:
-
Մամուլի տեսություն   07:30 • 05.03.15 «Հայկական ժամանակ». Այս տարվա առաջին 2 ամիսներին բյուջեի եկամուտները թերակատարվել են մոտ 8 մլրդ դրամով Այս տարվա հունվարի 2-ից Հայաստանը դարձել է ԵՏՄ անդամ, և երրորդ երկրներից ներմուծվող ապրանքներից գանձվող մաքսատուրքը ուղղվում է հենց այդ միասնական հաշվին, այնտեղից էլ դրա 1.13 տոկոսը ետ է վերադարձվում ՀՀ: