Հայաստանը բաց է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման հնարավորությունների համար. Ջեյմս Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն արդյունավետ և դրական է գնահատել Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում՝ գրառումն ուղեկցելով հանդիպումից արված լուսանկարով:
«Արդյունավետ և դրական հանդիպում Փարիզում արտգործնախարար Նալբանդյանի հետ: Հայաստանը բաց է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հնարավորությունների համար»,- գրել է ամերիկացի համանախագահը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 29-ին կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ` Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը շարունակելու նպատակով:










