ԼՐԱՀՈՍ
-
  Տնտեսություն   09:56 • 27.05.15 Մադուրոն խոստացել է թույլ չտալ դոլարի տարածումը Վենեսուելայում «Վենեսուելայում չի եղել և չի լինելու դոլարացում: Մեր արժույթը եղել է և միշտ էլ լինելու է բոլիվարը, իսկ այն միջոցները, որոնք մենք ստանում ենք օտար արժույթներով, շարունակելու ենք ներդնել»,- ասել է նա։
-
Մամուլի տեսություն   09:10 • 27.05.15 «Հրապարակ». Գեղարքունիքի մարզպետը ծանր է տանում, որ իր մարզի համայնքապետերը մարզխորհրդի նիստերին ներկայանում են «խլամ» ավտոմեքենաներով Իսկ Վարսերի գյուղապետը որոշել է տարբերվել մյուսներից՝ նրա մեքենան ամենաթանկն է, որոշ լուրերով՝ մոտ 40 հազար դոլարանոց «Հոնդա» է: Չնայած գյուղապետ Զավեն Հարությունյանը երեկ մեզ փոխանցեց, թե նշված գնի ուղիղ կեսն է՝ 10 միլիոն դրամանոց մեքենա է ընդամենը ձեռք բերել:
-
  08:50 • 27.05.15 Միասեռ ամուսնությունների օրինականացումը մարդկության պարտությունն է. Վատիկան «Ես կարծում եմ, որ չպետք է խոսել միայն պարտության մասին, որը հասցվել է քրիստոնեական արժեքներին։ Պարտվել է ողջ մարդկությունը»,- ասել է Վատիկանի պաշտոնյան` ավելացնելով, որ Կաթոլիկ եկեղեցին պետք է «ուշադրություն դարձնի այդ ...
-
  Իրադարձային   08:39 • 27.05.15 Լոս Անջելեսի օդանավակայանում ստուգում են ինքնաթիռը՝ ռումբի մասին ահազանգից հետո Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում ոստիկանությունը և Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) մասնագետները զննում են թայվանական Eva Air ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը։
-
Մամուլի տեսություն   08:14 • 27.05.15 «Ժողովուրդ». Երկու շաբաթ առաջ գազալցակայանը շահագործող ընկերությունը տուգանվել է և արգելվել է այնտեղ գազալցում իրականացնել Այն հանգամանքը, որ պայթյունի արդյունքում տուժած երիտասարդներից մեկը գազալցակայանի տիրոջ որդին է, իսկ մյուսը՝ նրա եղբոր որդին, թերևս մյուս գազալցակայանների տերերին պետք է մտորելու տեղիք տա:
-
Մամուլի տեսություն   07:46 • 27.05.15 «Հայկական ժամանակ». Գործադիրը որոշել է վաճառքի հանել «Հայփոստ» ՓԲԸ-ն Ներկայումս «Հայփոստը» ամբողջությամբ պետական ընկերություն է 2006թ.-ին այն հավատարմագրային կառավարման է հանձնվել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերությանը: