ԼՐԱՀՈՍ
-
    Իրադարձային   16:15 • 03.07.15 ՌԴ հատուկ ծառայությունների հետ համագործակցությունը կգրանցվի որպես աշխատանքային ստաժ Փաստաթուղթն արդեն հրապարակվել է «Российская газета» թերթում։ Պարբերականը նշում է, որ ստաժը կհատկացվի այն քաղաքացիներին, ովքեր համագործակցության մասին պաշտոնապես գաղտնի պայմանագիր են կնքել հատուկ ծառայությունների հետ։
-
    15:21 • 03.07.15 Չինական ընկերությունն արգելել է իր աշխատակցուհիներին երեխա ունենալ առանց թույլտվության Բոլոր աշխատակցուհիներին, ովքեր հղիացել են առանց ղեկավարության թույլտվության, ընկերությունը որոշել է տուգանել ավելի քան 160 դոլարով, ինչպես նաև զրկել պարգևատրումներից և կարիերայի աճի հնարավորությունից։
-
    Իրադարձային   14:22 • 03.07.15 Սաուդյան Արաբիայի արքայազնը 300.000 դոլար է տրամադրել Թբիլիսիում ջրհեղեղից տուժածներին «Alwaleed Philanthropies հիմնադրամն առաջիններից է, որ օգնում է ջրհեղեղից տուժածներին»,- ասված է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին հասցեագրված արքայազնի նամակում:
-
Սպորտ   14:16 • 03.07.15 Բաքվում հայ մարզիկից խլել են բրոնզե մեդալը. մարզիչ Առաջին Եվրոպական խաղերում բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը կարծիք է հայտնել, որ Բաքվում մրցավարությունը ոչ միայն հայ մարզիկների օգտին չի եղել, այլ անգամ ուղղված է եղել մեր բռնցքամարտիկների դեմ:
-
  14:15 • 03.07.15 Լենինը մեռավ, թողեց մի ուսմունք՝ լենինիզմ, Բիբինը չմեռավ, բայց թողեց իր բիբինիզմը. Նիկոլայ Ծատուրյան «Լինելով միանգամայն համակարծիք պայքարողների հետ, կարծում եմ, որ քանի դեռ ամեն ինչ չի մարել, պետք է դադարեցնել Բաղրամյան պողոտայում հավաքվելը, բայց ընթացքին, աուդիտին ուշի ուշով հետևել»,- ասաց նա:
-
    14:14 • 03.07.15 ԱՄՆ-ում վարորդը չի նկատել ճանապարհային նշանները և հայտնվել է բացվող կամրջի վրա (լուսանկարներ, տեսանյութ) Ֆլեգլեր կամրջի անվտանգության տեսախցիկները նկարել են, թե ինչպես է մի վարորդ անցնում նախազգուշացնող ճանապարհային նշանների կողքով և դրանք չնկատելով՝ թռչում բացվող կամրջի վրայով և հարվածում պատնեշին։
-
  Գիտություն/տեխնիկա     Իրադարձային   13:52 • 03.07.15 Ճապոնացի գիտնականները ստացել են մարդու աշխատող սրտի վիրտուալ մոդելը (տեսանյութ) Սրտի մոդելավորումն օգնում է ճապոնացի գիտնականներին նոր դեղամիջոցներ գտնել սրտանոթային համակարգի հիվանդությունների համար, ասվում է RIKEN ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։
-
  Գիտություն/տեխնիկա     Իրադարձային   13:42 • 03.07.15 Archos-ը ներկայացրել է Helium 50d սմարթֆոնը (լուսանկարներ) Սմարթֆոնը ստացել է 1.2 ԳՀց հզորությամբ Qualcomm Snapdragon 410 պրոցեսոր։ Adreno 306 գրաֆիկական քարտն աշխատում է 1ԳԲ օպերատիվ հիշողությամբ, իսկ ներկառուցված հիշողության ծավալն 8ԳԲ է։
-
    13:29 • 03.07.15 «Լրագրողներ առանց սահմանների»-ն անհանգստացած է Եվրոպական խաղերի ավարտից հետո Ադրբեջանում լրագրողների հանդեպ ճնշումների առնչությամբ Ադրբեջանի իշխանությունները հունիսի 30-ին թույլ չեն տվել Meydan TV-ի չորս լրագրողի անցնել Վրաստանի սահմանը՝ ասելով, որ նրանց արգելվում է դուրս գալ երկրից:
-
    13:14 • 03.07.15 Համբույրի օրվան ընդառաջ առաջարկվում է հեռախոս, որը կարող է փոխանցել նույնիսկ ամենակրքոտ համբույրը Համբույրի համաշխարհային օրը կնշվի 2015թ. հուլիսի 6-ին։ Եվ, ամենայն հավանականությամբ, այդ օրը կհամբուրվեն բոլոր սիրահարները։ Իսկ ի՞նչ կարող են անել նրանք, ում ճակատագիրը բաժանել է հենց այդ օրը։