Ծեծված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի գործով անցկացվում է հետաքննություն. ՀՀ ոստիկանություն
Երևանի Աբովյան փողոցում երեկ դաժան ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի գործով անցկացվում է հետաքննություն: Այս մասին Tert.am–ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ Սմբատ Հակոբյանը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում ` պոլիտրավմաներով:
Հիվանդանոցի փոխտնօրեն Ռոբերտ Օրհուսյանը այսօր Tert.am-ին տեղեկացրեց, որ ազատամարտիկն ունի 8-րդ կողի կոտրվածք, գլխի վրա` սալջարդներ, դրենաժ:











