Թուրքիայի ԶՈՒ-ն հրապարակել է խոցված ռուսական ինքնաթիռի հետագիծը պատկերող քարտեզը (լուսանկար)
Թուրքիայի զինված ուժերը հրապարակել է Սիրիայի սահմաններում կործանված ռուսական ինքնաթիռի հետագծի պատկերը, որում երևում է, որ ռուսական կործանիչը հատել է Թուրքիայի տարածքը։
Habertürk-ի հետ զրույցում օդուժի նախկին գեներալ, թոշակառու Էրդողան Քարաքուշն ասել է, թե դրանում հստակ երևում է, որ օդային սահմանը խախտվել է:
«Այս պատկերից հայտնի է դառնում, որ սահմանի խախտում է եղել, սակայն հնարավոր չէ հասկանալ՝ բռնություն եղել է, թե ոչ»,-ասել է նա։

Քարտեզի վրա կարմիրովը խփված ռուսական ինքնաթիռի հետագիծն է, իսկ մոխրագույնը՝ թուրքական F-16-ինը, որը, համաձայն թուրքական կողմի պնդումների, մի քանի անգամ զգուշացրել է ռուսական կողմին:
Հիշեցնենք, որ ռուսական կողմը պնդում է, որ Սու-24 ռազմական ինքնաթիռը թռիչք է իրականացրել բացառապես Սիրիայի տարածքում, սակայն թուրքական կողմը պնդում է հակառակը՝ նշելով, որ այդ ինքնաթիռը թուրքական օդային տարածքը 5 րոպեում խախտել է 10 անգամ։










