Հալաբյան փողոցում շարունակվում են ակտիվ քննչական գործողությունները (լուսանկարներ)
Այսօր առավոտյան 10։46-ի դրությամբ շարունակում է փակ մնալ Հալաբյան-Արզումանյան փողոցի այն հատվածը, որտեղ երեկ գիշեր տեղի էր ունեցել ավտոբուսի պայթյունը: Այս պահին այնտեղ աշխատող քննիչներ ու ոստիկաններ կան, որոնցից մեկը հայտնեց, որ շարունակվում են քննչական գործողությունները և որ չեն կարող հստակ ասել, թե դրանք երբ կավարտվեն:
Նշենք, որ փողոցում են բազմաթիվ անցորդներ ու հետաքրքրասերներ, որոնք կանգնում, հետևում են օպերատիվ քննչական աշխատանքներին:
Նշենք, որ պայթյունի հետևանքով տուժել են մոտակա շենքերի ապակիները, որոնց լուսանկարները ներկայացված են ստորև:
Բնակիչները Tert.am-ի հետ զրույցում նշեցին, որ 100 մետր շառավղով տուժել են այն լուսամուտները, որոնց ապակիները մեկ շերտ են:





















