ԼՐԱՀՈՍ
-
  10:56 • 27.06.16 ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է` արդյո՞ք Լիբանանում մահապարտ ահաբեկիչների իրականացրած պայթյունի հետևանքով հայեր չեն տուժել Լիբանանում ՀՀ դեսպանատան միջոցով ճշտվում է, թե արդյո՞ք Քաա գյուղում զոհեր, վիրավորների կամ տուժածներ կան հայերի շրջանում: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
-
  Իրադարձային   10:52 • 27.06.16 Նյու Յորքում Օռլանդոյի հրաձգության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցման համար 1 մլն դոլար կհատկացվի Նախագիծն ու հուշարձանի գտնվելու վայրը կորոշի հանձնաժողովը, որը բաղկացած կլինի սեռական փոքրամասնությունների 10 ներկայացուցիչներից, հասարակական գործիչներից ու ակտիվիստներից:
-
  10:26 • 27.06.16 Էստոնիայի վարչապետը կառավարության արտահերթ նիստ է հրավիրել՝ Brexit-ի հետևանքները քննարկելու համար Կառավարության անդամները մտադիր են համաձայնեցնել Էստոնիայի դիրքորոշումը՝ երեքշաբթի նախատեսված Եվրոպայի խորհրդի նիստին ընդառաջ, որի ընթացքում ևս քննարկվելու են բրիտանական հանրաքվեի արդյունքները:
-
  10:11 • 27.06.16 Երբ լսեցի Նախագահի ելույթի տոնը, շատ տարօրինակ կթվար նույնը չասելը. Հռոմի պապը «ցեղասպանություն» բառն օգտագործելու մասին «Արգենտինայում հայերի ոչնչացման մասին խոսելիս միշտ օգտագործում էին «ցեղասպանություն» բառը, ես այլ բառ չգիտեի: Բուենոս Այրեսի տաճարում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված խաչքար ենք տեղադրել նաև»,- նրա խոսքն է...
-
  09:38 • 27.06.16 ՃՏՊ Փոքր Վեդի-Տափերական ավտոճանապարհին. մեքենան ամբողջությամբ այրվել է Պարզվել է, որ Մ2 ավտոճանապարհի (Երևան-Երասխ) 36-րդ կմ-ին բախվել են «ВАЗ-21070» մակնիշի 35 AO 640 (վարորդ` 1992 թ. ծնված Ա. Հ.) և «ВАЗ-21015» մակնիշի 34 OQ 281 (վարորդ՝ 1994 թ. ծնված Խ. Մ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները…
-
Իրադարձային   09:18 • 27.06.16 Շփման գծում հակառակորդը հրադադարը խախտել է դիպուկահար զինատեսակներից. ԼՂՀ ՊՆ Հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր:Հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից հիմնականում խախտվել է հրաձգային և դիպուկահար զինատեսակներից:
-
  06:12 • 27.06.16 ԿՀՎ-ի կողմից սիրիացի ապստամբներին մատակարարվող զենքը հայտնվում է սև շուկայում. NYT Հորդանանի զինվորականները և հետախուզական ծառայության աշխատակիցները հաճախակի գողանում և սև շուկայում վաճառում են այն զենքը, որը ամերիկյան ԿՀՎ-ի և Սաուդյան Արաբիայի կողմից մատակարարվում է սիրիացի ապստամբներին, գրում է ամերիկյան New York Times-ը։
-
  05:45 • 27.06.16 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Եմենում պատերազմողներին մինչև Ռամադանի ավարտը ազատ արձակել պատանդներին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը կիրակի երեկոյան կոչ է արել Եմենում հակամարտող կողմերին ազատ աևձակել բոլոր պատանդներին Քույվեյթում միջեմենական բանակցությունների ընթացքում։
-
  04:02 • 27.06.16 Լագարդը բարձր է գնահատել Brexit-ից հետո բանկերի իրականացրած աշխատանքը Ֆինանսական շուկան բուռն է արձագանքել Մեծ Բրիտանիայում Brexit-ի քվեարկության արդյունքներին, սակայն կենտրոնական բանկերը լավ աշխատանք են իրականացրել և նախապատրաստվել են նման սցենարի՝ աջակցելով շուկայական լիկվիդացիային։
-
  03:37 • 27.06.16 Իսպանիայի վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է ընտրություններում իր կուսակցության հաղթանակի մասին Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար Մարիո Ռախոյը , ինչպես նաև Իսպանական ազգային կուսակցության առաջնորդը, հայտարարել է, որ իր կուսակցությունը իրավունք ունի իշխանության գալու, քանի որ հաղթելէ կրկնակի համընդհանուր ընտրությունները, հաղորդում է Reuters-ը։
-
  02:47 • 27.06.16 Ֆրանցիսկոս պապը չի բացառել ԵՄ-ի ավելի ազատ ձևաչափի կազմակերպման հավանականությունը Միգուցե, հարկավոր է մտածել ԵՄ-ի կամակերպման ավելի ազատ ձևաչափի մասին, հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը լրագրողների հետ ինքնաթիռում տեղի ունեցած զրույցի ընթացքում։ Հիշեցնենք, որ կիրակի Հռոմի պապը Երևանից վերադարձավ Հռոմ։
-
  02:22 • 27.06.16 Լոնդոնի նախկին քաղաքապետը նախապատրաստվում է պահպանողականների առաջնորդության քարոզարշավին Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը սկսել է նախապատրաստվել Պահպանողականների կուսակցության առաջնորդությունը ստանձնելու քարոզարշավին, որպեսզի փոխարինի ներկայիս վարչապետ Դևիդ Քեմերոնին, գրում է Evening Standard-ը։
-
Իրադարձային   01:55 • 27.06.16 Օլանդն ու Մերկելը քննարկել են Մեծ Բրիտանիայի հանրաքվեից հետո տիրող իրավիճակը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսային զրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվածություն են ձեռք բերել Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալու որոշումից հետո իրավիճակի վերահսկման վերաբերյալ, հաղորդում է Reuters գործակալությունը։
-
  01:32 • 27.06.16 Վատիկանը պատասխանել է Թուրքիայի՝ Ֆրանցիսկոս պապին «խաչակիր» անվանելու հայտարարությանը «Պապը խաչակիր չէ։ Նա չի ցանկանում պատերազմներ կազմակերպել կամ պատեր շարել, նա ցանկանում է միայն կամուրջներ կառուցել։ Նա ոչ մի բառ չի ասել ընդդեմ թուրք ժողովրդի»,- հայտարարել է Ֆրեդերիկո Լոմբարդին։