ԼՐԱՀՈՍ
-
  09:29 • 26.07.16 Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 200 կրակոց. ԼՂՀ ՊՆ Հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 27 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների…
-
Մամուլի տեսություն   09:25 • 26.07.16 «Հայկական ժամանակ». Միտումներ, որոնք բացասաբար կանդրադառնան ՀՀ սոցիալ տնտեսական առանց այն էլ բարդ դրության վրա Արդեն 10-րդ օրն է, ինչ նվազում է նավթի գինը: Չնայած դրան, ռուսական ռուբլին պահպանում է իր դիրքերը, սակայն անցած շաբաթվա կեսին ռուբլին էլ տեղի տվեց և սկսեց արժեզրկվել:
-
  09:22 • 26.07.16 Այս գիշեր ոստիկանների կրակից վիրավորվել է «Սասնա ծռերի» 2 անդամ. «Հիմնադիր խորհրդարան» (տեսանյութ) «Այսօր` 26-ի գիշերը և առավոտյան Սասնա ծռեր խմբի ազատագրած տարածքում տեղի է ունեցել 2 պատահար: Գիշերը ժամը 2-ի սահմաններում տարածքին հարակից ոստիկանական պատնեշից դավադրաբար կրակ են...»
-
Իրադարձային   09:14 • 26.07.16 Արևային էներգիայով Solar Impulse 2 ինքնաթիռն ավարտել է պատմության մեջ առաջին շուրջերկրյա ճամփորդությունը Ինքնաթիռը կիրակի Եգիպտոսից ուղևորվել է դեպի Միացյալ Արաբական Էմիրություններ և վայրէջք կատարել Աբու Դաբիում` այն նույն վայրում, որտեղից 2015թ. 9-ին տրվել էր շուրջերկրյա ճանապարհորդության մեկնարկը:
-
Մամուլի տեսություն   09:13 • 26.07.16 «Հայկական ժամանակ». Խոպանչիներին հարկելու համար արվող հետևողական քայլերը Շատ վաղուցվանից Հայաստանի իշխանական համակարգում քննարկվում է մասնավոր տրանսֆերտները հարկելու հնարավորությունը։ Դա իրականացնելու համար առաջին անհրաժեշտ քայլը հենց փոխանցումների նկատմամբ կոշտ վերահսկողություն սահմանելն է:
-
Մամուլի տեսություն   09:07 • 26.07.16 «Իրատես de facto». Հետաքրքիր իրադրություն է առաջացել նախագահի` Ռիո դե Ժանեյրո մեկնելու, օլիմպիական խաղերին մասնակցելու առումով Հիմա, երբ իրադրությունը Հայաստանում չափազանց լարված է, շատերը կարծում են` դժվար թե գնա, իսկ գործից հասկացողները պնդում են, որ մինչ այդ Խորենացու փողոցում առկա վիճակը կհանգուցալուծվի, ու ճիշտը գնալն է.
-
Մամուլի տեսություն   08:42 • 26.07.16 «Առավոտ». Մեր իշխանությունը կորցրել է զգոնությունը և չի պատկերացնում դժգոհության և ատելության մասշտաբները «Ինչպես արդեն բազմիցս ասվել է, այս իրավիճակը կարող է հանգուցալածվել երեք ձևով՝ ա/ Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս (քիչ հավանական տարբերակ), բ/ զինյալները հանձնվում են, գ/ իրավապահներն ...»:
-
Մամուլի տեսություն   07:10 • 26.07.16 «Ժողովուրդ». Պետություն, որտեղ չկա գեթ մեկ մարդ, ով բացարձակ վստահություն ու հեղինակություն է վայելում ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված այս իրավիճակը վաղ թե ուշ հանգուցալուծվելու է։ Անկախ նրանից, թե ում համար ինչքանով այդ ելքը ցանկալի կլինի, բայց այդ ճանապարհին ոչ ոք իրավունք չունի Հայաստանի և Արցախի հերոսների վաստակը ջնջել։
-
Մամուլի տեսություն   06:49 • 26.07.16 «Ժողովուրդ». Ինչ-որ մարդիկ, առանց 1 դրամ գումար ծախսելու, դարձել են Որոտան ՀԷԿ-ի սեփականատերը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաղը կայանալիք նիստում պատրաստվում է իր համաձայնությունը տալ, որպեսզի «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն հնարավորություն ունենա իր գույքը գրավադրել «Արշինբանկ» և «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ներում։
-
  02:16 • 26.07.16 Լրագրողների պաշտպանության հանձնաժողովը դատապարտել է Թուրքիայում ԶԼՄ-ների աշխատակիցների ձերբակալությունները Նյու-Յորքում գտնվող ոչ կառավարական Լրագրողների պաշտպանության հանձնաժողովը (CPJ) դատապարտել է Թուրքիայում լրագրողների մասսայական ձերբակալությունները և հայտարարել, որ լրագրողներին ձերբակալել են ոչ թե հեղաշրջման փորձին մասնակցելու, այլ իշխանությանը քննադատելու համար: