Քուրբան բայրամի հետևանքները. Բոսֆորի նեղուցն արյամբ է ներկվել (լուսանկարներ)
Թուրքիայում Քուրբան բայրամից (մահմեդական աշխարհում նշվող զոհաբերության տոնը) հետո փողոցներն արյամբ են ներկվել: Մորթված կենդանիների արյունը հասել է նաև Բոսֆորի նեղուց և խառնվել Մարմարայի ջրերին: Այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ» թերթը:
Թերթը նշում է, որ չնայած քաղաքապետարանների կողմից ամեն տարվա զգուշացումներին և խնդրանքներին՝ քաղաքացիները շարունակում են մատաղն իրականացնել անփույթ ու ոչ հարիր կերպով` վնաս հասցնելով շրջակա միջավայրին:



Նշենք, որ ամեն տարի այդ օրերին Թուրքիայում հազարավոր մարդիկ հայտնվում են հիվանդանոցներում՝ կտրող-ծակող գործիքներից ստացած վնասվածքներով:










