ԼՐԱՀՈՍ
-
  14:45 • 24.10.16 Վարչապետն իր հայտարարությամբ փաստեց, որ կա մենաշնորհ. Համլետ Հարությունյան (տեսանյութ) «Վարչապետը շատ ճիշտ է ասել … պետք է մենաշնորհներին վերջ տրվի, որպեսզի նրանք, ովքեր եթե ինչ-որ բան են ուզում ներկրել կամ արտահանել առանց խոչընդոտների, ազատ այդ գործընթացն իրականացնեն»,- ասաց նա:
-
  14:42 • 24.10.16 Խնդիրը ոչ թե մենաշնորհների դեմ պայքարն է, այլ այն, որ մենաշնորհները ճիշտ առաջանան. Գալուստ Սահակյան «Մենաշնորհը դա ցանկալի երևույթ է պետության համար, դա բոլոր պետություններում է այդպես: Բայց մենաշնորհը պետք է իրական լինի, ոչ թե այստեղ-այնտեղ մի բան անելով դարձնում են մենաշնորհներ»,- ասաց նա։
-
  14:39 • 24.10.16 Վարչապետը խոսքի մարդ է, եթե ներկրման դեպքում խոչընդոտներ լինեն զանգեք և կտեսնեք. Վահրամ Բաղդասարյան «Նույն պատասխանը նաև ես եմ տվել, տարիներ առաջ, ամիսներ առաջ: Նման դեպքերում ասում ենք՝ զանգահարեք: Մինչև այսօր զանգ չենք ստացել: Հիմա վարչապետը նույն բանը պետք է ասի»,- ասաց նա։
-
Տնտեսություն   14:37 • 24.10.16 Հարկային օրենսգրքի և կառավարության ծրագրի միջև հակասություններ կան. Տիգրան Ջրբաշյան «Կարծում էի, որ նոր կառավարությունը կգերադասի հետաձգել տվյալ փաստաթղթի ընդունումը, որպեսզի փորձի հստակեցնել և նոր մոտեցումները ներառել: Սակայն կառավարությունը չօգտվեց այդ հնարավորությունից»:
-
  Իրադարձային   14:32 • 24.10.16 Եվրամիությունը «տուրբուլենտության գոտում» է հայտնվել, և նրան կործանում է սպառնում. Շտայնմայեր «Ֆինանսական ճգնաժամը, Եվրոպա փախստականների ժամանելը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում հանրաքվեի առաջացրած ցնցումը (ԵՄ կազմից դուրս գալու հարցով-Խմբ.) Եվրոպան մտցրել են ուժեղ...
-
  14:24 • 24.10.16 Մոսկվայում հայազգի երկու քաղաքացիների սպանության կասկածյալը հայ է՝ ոմն Սամվել Հայազգի երկու քաղաքացիների` 43-ամյա Էդուարդ Նշանյանի ու 46-ամյա Արմեն Իսրայելյանի սպանության կասկածյալը հայ է՝ ոմն Սամվել, որը ՀՀ քաղաքացի է` 30-35 տարեկան: Նա ներկայումս հետախուզվում է։ Այս մասին Tert.am-ը տեղեկացավ …
-
  Իրադարձային   14:08 • 24.10.16 Համացանցում է հայտնվել Մալթայի օդանավակայանում ինքնաթիռի կործանման տեսանյութը (տեսանյութ) Համացանցում է հայտնվել նաև Մալթայի միջազգային օդանավակայանում արված տեսանյութը: Այս տեսանյութը նկարահանել է թռիչքուղու վրա կանգնած ինքնաթիռներից մեկի ուղևորը: Այնտեղ երևում է, թե ինչպես են...
-
  13:34 • 24.10.16 Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազնի դիմավորման պաշտոնական արարողությունը Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով շաբաթ երեկոյան պետական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը:
-
  Գիտություն/տեխնիկա   Մշակույթ   13:31 • 24.10.16 Իտալիայում տեղադրվել է «խելացի» ջութակ, որը մարդկանց մոտենալուն պես սկսում է նվագել Դրա առանձնահատկությունն այն է, որ հատուկ զգայակներով և տվիչներով համալրված ջութակը, զգալով մարդկանց մոտենալը, սկսում է հայտնի սիմֆոնիաներից հատվածներ նվագել:
-
  13:13 • 24.10.16 Հայաստանի և ԵՄ միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցություններն այս պահին կենտրոնացած են առևտրի և ներդրումների գլխի վրա. Գարեգին Մելքոնյան Երևանում ընթանում է Հայաստանի և Եվրամիության միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների հերթական փուլը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը՝ նշելով…
-
  Իրադարձային   13:08 • 24.10.16 Մալթայի օդանավակայանում ավիավթարի հետևանքով 5 մարդ է զոհվել Ինքնաթիռն ուղևորվում էր Լիբիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Միսրատա քաղաք: Թռիչքից հետո տրանսպորտային միջոցն ընկել է գետնին և այրվել: Դեպքի վայր են ժամանել հրշեջները և արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցները:
-
  12:57 • 24.10.16 Շուրջ 1200 երևանաբնակ ծնողներ հանդիպել են սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ արդեն 4-րդ տարին մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններից ծնողները հնարավորություն են ստանում այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց որդիներին:
-
  Տնտեսություն   Գիտություն/տեխնիկա   12:56 • 24.10.16 Samsung-ն առաջարկում է պայթյունավտանգ Galaxy Note 7-երը փոխանակել Galaxy S8, Note 8 սմարթֆոններով Աղբյուրը մանրամասնում է, որ փոխանակման նոր ծրագրի շրջանակում օգտատերերը կկարողանան հին հեռախոսը փոխարինել նոր սերնդի S8-ով կամ Note 8-ով`վճարելով իրենց հին մոդելի արժեքի կեսը միայն:
-
Սպորտ   12:55 • 24.10.16 Ուրուգվայում խաղը հետաձգվել է ստադիոնում տեղի ունեցած փոխհրաձգության պատճառով Ուրուգվայի առաջնության «Պենյարոլի» ու «Ռամփլա Խունիորսի» միջև հանդիպումը, որը կայանում էր «Սենտենարիո» ստադիոնում, դադարեցվել է զուգարանում տեղի ունեցած փոխհրաձգության պատճառով,- փոխանցում է Goal.com-ը: