Ժամանակն է թարմ հայացք նետել արտաքին քաղաքականությանը. Թրամփ

09:35 • 02.02.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հայտարարել է, որ ժամանակն է թարմ հայացք նետել արտաքին քաղաքականությանը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


«Ժամանակն է թարմ հայացք նետել արտաքին քաղաքականությանը, մեր շուրջը կատարվող իրադարձություններին»,- հայտարարել է Թրամփը Սպիտակ տանն ԱՄՆ նոր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի երդման արարողության ժամանակ։


ԱՄՆ առաջնորդը վստահություն է հայտնել, որ «մենք կկարողանանք հասնել խաղաղության և կայունության այս դժվար ժամանակներում»։


Նա նաև նշել է, որ բոլոր «երկրներն իրավունք ունեն պաշտպանելու իրենց շահերը»։