Երրորդ Ռայխը մեր սենյակում է. ում մահն է գուժում ամբոխը (5-րդ սեանս)
Ամբոխի հոգեբանությունը՝ ահա «ՆախԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ» շարքի հոգեշտկող սեանսների այսօրվա թեման: Ինչու է ամբոխը սահմանվել որպես «կոլեկտիվ կին», որը ջնջում է ցանկացած ես-ի ինքնությունը և հիմնահատակ փոշիացնում մարդու գիտակցությունը, խիղճն ու արժեքները: Ինչպես է մենք-ը կորցնում տեսակների բազմազանության աստվածային շնորհը և նետվում իռացիոնալ, անգիտակից բնազդների մի աշխարհ, ուր մտածելու իրավունքը վերապահված է միայն ամբոխավարին: Ո՞ւմ մահն է գուժում ամբոխը, երբ հերթական մանիպուլյատորի գրկում վերածվում է մի ֆանատիկ ու անգութ բիոզանգվածի: Վիճակագրությունը գուժում է՝ աշխարհի 10-ը տոկոսն այսօր արդեն տառապում է թուլամտությամբ. կանխատեսվում է, որ 2030թ.-ին այդ թիվը կրկնապատկվելու է: Պատճառը մեկն է՝ տեխնոլոգիական բումը մարդկանց ավելի հասանելի և ուրեմն՝ ավելի խոցելի է դարձնում, իսկ «ազնիվ մոլորյալները» չեն կարողանում վերահսկել իրենց բանական հոսքերը:
2017-ը ընդհուպ մոտեցել է Օրուելի «1984»-ին: Օվկիանիայում՝ ինչպես հարազատ տանը. հիմարությունը հարմարավետ տեղավորվել է ենթագիտակցական խորշերում, ստրկությունը ազատությունն է, տգիտությունը՝ ուժը, պատերազմը՝ խաղաղությունը, իսկ երկուսին գումարած երկուսը միաժամանակ հավասար է և՛ հինգի, և՛ յոթի: Ամբոխի մանիպուլյացիան սեփական օրինակով դիտարկելու հանճարեղ օրինակ է «Երրորդ ալիք» կոչված հոգեբանական գիտափորձը:Սա իրական պատմություն է ամերիկացի ուսուցչի՝ Ռոն Ջոնսի մասին, որը 10-րդ դասարանցիներին 5 օր շարունակ հարկադրեց իր հոգեբանական խաղը՝ գրանցելով ցնցող արդյունքներ:Ամեն ինչ սկսվեց մի աշակերտի հարցից՝ ինչպե՞ս է պատահել, որ գերմանացի ժողովուրդը հանդուրժել է, չի ընդդիմացել ֆաշիզմին, և ուսուցիչը դաժան, բայց ուսանելի հոգեբանական մանևրումներով ցույց տվեց աներևակայելին. Երրորդ Ռայխը հեռավոր անցյալի մարդիկ չեն, այն մեր սենյակում է, մեր սովորույթների, ապրելակերպի մեջ, յուրաքանչյուրիս ներսում: Այն պահից,երբ մարդը դադարում է տալ «ինչո՞ւ» հարցը և միայն հրահանգների է ենթարկվում, նա այլևս անհատականություն չէ, այլ՝ ամբոխի միս, որը կարելի է նետել ցանկացածի ոտքերի տակ: Ամբոխի հոգեբանությունը դիտարկելու համար հռչակավոր «Երրորդ ալիքի» հոգեբանական այս գիտափորձն, ուղղակի, գտնված է, իսկ իրական այս պատմության էկրանավորումը, պարզապես, կինոթերապիա է:
Առաջին օր.
Ուսուցիչը «զգաստ» հրամանն է արձակում. ոտնաթաթերը հատակին մեխված, ձեռքերը՝ մեջքի ետևում, նույն դիրքով կքանստել ու վեր կենալ, հարցերին պատասխանել կարճ ու կոնկրետ՝ գործածելով երկու-երեք բառ, դուրս գալ դասասենյակից և 15 վայրկյան անց լինել տեղում: Իսկ բացատրությունը մեկն էր՝ կամք են կոփում և կենտրոնանում: Ու ինչ արդյունքներ է տեսնում միստր Ջոնսը, որ աշակերտները ոչ միայն բարեհաջող դիմանում են այս ճնշմանը, այլև այս ամենն անգամ նրանց դուր է գալիս: Չկա գոնե մեկը, որ սրան ընդդիմանա: Ինչո՞ւ, ի՞նչ է ամբոխը և ինչպե՞ս է այն կազմավորվում:
Հոգեբան – Այո՛, տիպական է օրինակը: Ամբոխը ջնջում է անհատականությունը՝ իր հետ տանելով անհատի ինտելեկտուալ, անձնային մակարդակը: Ամբոխի ներսում ամենաինտելեկտուալ մարդուն էլ կարելի է իջեցնել պրիմիտիվիզմի մակարդակի: Ֆրեյդի ձևակերպմամբ՝ ամբոխի մարդու մոտ իշխում է անգիտակցականը, ամեն մեկի մոտ կուտակված է կարծես ամբողջի կատաղությունը, և բոլորը դառնում են միանման: Հետաքրքիրն այն է, որ ամբոխից դուրս մարդն ընդունակ չէ բոլոր այն գործողություններին, որը կանի ամբոխի մեջ: Իսկ այստեղ մարդն անում է ամենը, ինչը դեմ է իր սկզբունքներին: Մարդը դուրս է գալիս ինքն իր դեմ: Ստացվում է մի մենք, որ չի խոսում ես-ի նման, չի գործում ես-ի նման, չունի ես-ի խիղճը, ես-ի արժեհամակարգը: Փաստորեն ամբոխը դառնում է նմանակումների ամբողջականություն:
Հոգեվերլուծող-Ամբոխը առանց հստակ կառուցվածքի մարդկային կուտակում է, որին հատուկ է հուզականությունը, ընդհանուր օբյեկտի վրա սևեռումը և, մեծ հաշվով, գիտակցված նպատակից զուրկ լինելը: Այսինքն՝ ամբոխը մշտապես այնքան գրգռված է, որ կորցնում է ընդհանուր գիտակցված նպատակը: Ամբոխ է ինչպես ֆուտբոլի մարզադաշտում հայտնված մարդկային բազմությունը, այդպես էլ, օրինակ, քաղաքական միտինգների մասնակիցների խումբը, կամ, օրինակ, թաղման թափորը, որը նույնպես գտնվում է գերհուզական վիճակում, և ամեն պահի պատրաստ է վտանգավոր և անտրամաբանական դրսևորումների: Օրինակ՝ նույն ֆուտբոլի երկրպագուները կատարյալ ագրեսիվ ամբոխի դրսևորում են: Ագրեսիվ ամբոխը ինչպես վերացնելու, քանդելու, անգամ սպանելու ձգտումներ կարող է ունենալ, որովհետև գտնվում է ֆրուստրացիայի վիճակում և զուրկ է ռացիոնալությունից:
Սոցիոլոգ, հոգեբան-Շատ հետաքրքիր են Լեբոնի և Տարդի մոտեցումները, որոնք ամբոխի բնույթը նմանեցնում են կնոջ վարքին, ասելով, որ ամբոխը հենց կինն է: Շեշտադրելով նրա դյուրահավատությունը, անկայունությունը, իռացիոնալությունը և ներշնչվողականությունը: Անգամ ընդգծված անհատականություն ունեցող տղամարդը ամբոխի մեջ վերածվում է կոլեկտիվ կնոջ, իսկ որտեղ հուզականության բարձր մակարդակ է, պարզ է, որ ինքնակարգավորիչները չեն աշխատում: Տպավորություն է, որ ամբոխի մեջ մարդիկ անվախ ու համարձակ են: Գրգռվածության մեկ այլ աստիճան նրանց շատ արագ կարող է նետել վախի կամ տագնապի այլ հարթություն: Թվացյալ առյուծը կարող է շատ արագ վերածվել նապաստակի, և հակառակը:
Ուսանող, ապագա հոգեբան-Առանձին հոգեբանների կարծիքով, ամբոխի մեջ մարդուն են վերադառնում իր մանկության տրավմատիկ հիշողությունները, մանկական այն խաբկանքը, որ իրենք են դրության տերը, որոշում կայացնողները, առանց գիտակցելու, որ ընդամենը ներշնչման օբյեկտներ են: Իհարկե, ամբոխը կարող է ջնջել մարդու բոլոր բարոյական նվաճումները: Այսինքն՝ ամբոխի մարդը գտնվում է մի իրավիճակում, որտեղ իրականությունը լրիվ փախել է իր ոտքերի տակից և փոխարինվել սեփական պատրանքներով:
Հոգեբան-Տեսեք, այս գիտափորձում ուսուցիչն անգամ մի քանի օր անց սկսում է վախենալ և դադարեցնել իր հոգեբանական խաղը: Որովհետև զգում է, որ ինքն էլ է ներքաշվում դրա մեջ, դառնում այդ մենք-ի բաղկացուցիչը: Դեռ ոչ ոքի չի հաջողվել ամբոխին բանականությամբ ղեկավարել: Եթե ցանկանում ես ներազդել նրա վրա, ապա պետք է խաղաս նրա հոգեկան շերտերի հետ և միշտ չէ, որ կխուսափես հետադարձ հարվածից: Խաբկանք է, թե ամբոխն ավելի մեծ դեմոկրատիա է պահանջում: Հենց միայն նրա խաղը որևէ հրապարակում արդեն իսկ բռնակալության փորձ է: Ճշմարտությունը փախչում է ամբոխից, որովհետև անգիտակցական աշխարհում չի կարող լինել ճշմարտություն: Ամբոխի գլխավոր բնորոշիչներից մեկը հենց ինքնաքննադատական մտածողության բացակայությունն է, իսկ դա մեղմ ասած՝ արդեն առողջ չէ:
Երկրորդ օր
Ուսուցիչը զարմանքով նկատում է, որ առանց իր «զգաստ» հրամանի աշակերտներն արդեն նստած են նախորդ օրվա դիրքով: Ինչ է մնում իրեն անել՝ գրատախտակին գրել խրոխտ կարգախոսներ և հրահանգել, որ աշակերտները բարձր արտասանեն՝ «Մեր ուժը կարգապահության մեջ է», «Մեր ուժը միասնության մեջ է»: Այս հուժկու կարգախոսները լրացվում են նաև Երրորդ Ռայխի ողջույնի հայտնի ժեստով և միստր Ջոնսն ուղղակի, ապշում է՝ տեսնելով, թե աշակերտներն ինչպես են անգամ դասասենյակից դուրս միմյանց ողջունում այդ ժեստով: Խնդրեմ, այսպիսի արդյունքներ ընդամենը երկրորդ օրը.արդյո՞ք ամբոխավարից չնչին ջանքեր են պահանջվում մարդկանցից մի համասեռ բիոզանգված ստանալու համար:
Հոգեվերլուծող-Սովորաբար, ամբոխն Առաջնորդից ավելի շատ քաջություն է պահանջում, քան՝ ինտելեկտ: Եվ այն առաջնորդներն են ամբոխի համար դառնում մեծ հեղինակություն, որոնք կարողանում են ինչ-որ գործողությունների, քանդելու, ավերելու իրենց կամքը պարտադրել: Ամբոխը բուրգի գագաթին դնում է միայն նրան, ով, իր գնահատմամբ, իրենից ավելի քաջ է և իր հավասարը չունի ամբոխի մեջ:
Հոգեբան-Այստեղ մի բայց դնենք: Տեսեք, բայց բավական է ամբոխի հույզերի սլաքը շրջվի, առաջնորդն ինչ-որ պահի չգտնվի իրենից ակնկալվող բարձրության վրա, բուրգից կտրուկ կարող է շրջվել: Ամբոխը ինչպես բարձրացնել, այնպես էլ կտրուկ պատվանդանից նետել գիտի: Եվ ինչպես է դա կատարվում, ինչպես է հերոսը վերածվում հակահերոսի: Նախ, մի պահից սկսած ամբոխը կարող է իրեն հավասարեցնել հերոսին, եթե հերոսն, իհարկե, լավ չի խաղում իր հուզական դերը, ապա արդեն, երբ արդեն պատվանդանից գցել է, և սա արդեն հավասարների հարաբերություն է՝ հերոսից վերածել հակահերոսի: Այսինքն՝ ամբոխը չունի չափի զգացում, նրա անպատասխանատվությունն, ուղղակի, անչափելի է:
Սոցիոլոգ, հոգեբան-Քիչ առաջ ասվեց, որ ամբոխն ինքնին չունի կառուցվածք, բայց այնուամենայնիվ, այն իսկական ներկայացում չէր լինի, եթե չունենար դերակատարներ, որոշակի դերաբաշխումներ: Ո՞վ ի՞նչ է խաղում: Այսպես կոչված հարթակը՝ կազմակերպիչները, հրահրիչները, որոնք շատ հաճախ կարող են դիրիժորություն անել կուլիսներից և չերևալ բեմում: Ապա գլխավոր դերակատարները՝ ակտիվը կամ կորիզը, ապա գալիս են շատ որոշակի հոգեկերտվածքի մարդիկ՝ միայնակները կամ մենակության զգացողություն ունեցողները, որոնք ամբոխի հետ միաձուլվելու մոտիվացիա ունեն՝ խեղդելով իրենց մենակի կարգավիճակը: Նրանք ներշնչում ունեն, որ մտնում են հաղթանակած ամբոխի աշխարհը՝ ջարդելով իրենց մենակի կարծրատիպը: Իհարկե, սրան են գումարվում նաև խմբեր, որոնք, որպես կանոն, զգացական ապրումակցում են ունենում այդ ամբոխի հետ:
Հոգեվերլուծող-Իհարկե միշտ կա գաղափարական կորիզը, որոնց, որպես կանոն, ավելի հեշտ է մանիպուլացնելը: Բայց այդ կցվողների մեջ միշտ բավականաչափ թիվ են կազմում կոնֆլիկտային անձինք. սա ոչ միայն ինքնահաստատման փխրուն հող է իրենց համար,այլև սեփական կոնֆլիկտները մոռացություն տալու և հանրային մեծ խառնարանին տարրալուծելու հրաշալի հնարավորություն: Սա իրենց համար այն կեղտող ջրափոսն է, որտեղ կարող են կոնֆլիկտային իրենց կարթը անխափան աշխատեցնել: Դերակատարների շարքում են նաև այսպես կոչված «թամաշի սիրահարները», որոնք, ճիշտ է, չեն մտնում ամբոխի կազմի մեջ, բայց, պահպանելով անկախ դիտորդի կարգավիճակը, հոգու խորքում ուրախ են, որ ահա նման տեսարան է ներկայացել իրենց:
Հոգեբան-Տեսեք, Դուք հարցնում եք՝ թե ինչպես հենց երկրորդ օրը այդ ուսուցչին ինչպես հաջողվեց այդպիսի արդյունքներ գրանցել: Նախ՝ եթե հիշում եք, երկրորդ օրը նրա դասասենյակում ընդամենը 30 աշակերտ կար, կամավորները դեռ չէին միացել, և նա այդքան աշակերտից արդեն ստացել էր մեկ մարմին, մեկ հոգեկերտվածք: Այսինքն՝ հաջողացրել էր չմտածելու, հարցեր չտալու հրահանգ ներմուծել նրանց ենթագիտակցության մեջ և ըստ էության՝ արդեն գործ ուներ մեկ հոգեկերտվածքի հետ: Մենք ինչու ենք ասում, որ անհատը գործում է գիտակցորեն, իսկ ամբոխը՝ անգիտակից, որովհետև անհատը, որպես առանձին միավոր գիտակցական է, ամբոխի մոտ՝ կոլեկտիվ անգիտակցականն է աշխատում:
Հոգեվերլուծող-Մեծ հոգեբան Սերժ Մոսկովիչը հետաքրքիր դիտարկում է անում. ամբոխը, ինչպես հիպնոսի մեջ գտնվող ցանկացած մեկը, ավելի նշանակալից է դիտում իր անցյալը, քան՝ ներկան: Եվ դրա համար էլ, օրինակ, ամբոխի ցանկացած առաջնորդ հիպնոսի որոշակի տարրեր է կիրառում ամբոխի նկատմամբ, քաջ գիտակցելով, որ ամբոխն իրենց ոչ թե բանական փաստարկներ է ակնկալում, այլ հույզեր, գրգիռներ, իմիջ, հեղինակություն: Շատ հաճախ նրա սեքսուալությունն ու ժպիտը ավելի կարևոր են, քան գաղափարական որևէ ուղերձ: Չմոռանանք, որ ամբոխը դյութվել է սիրում:
Երրորդ օր
Ուր հասավ ուսուցիչը՝ Միստր Ջոնսը:
Այս օրվա դեպքերի նկարագրությունը հիշեցնում է Օրուելի «1984»-ը վեպը, ուր Օվկիանիայում մտքի ոստիկանությունը վերահսկում է մարդկանց մտքերը և մտածելն ինքնին դիտվում է որպես հանցագործություն: Ահա՝ երրորդ օրը ուսուցիչը պնդում է, որ անհատը ոչինչ է, իսկ խումբն ամեն ինչ և միայն խմբակային գործողություններով է հնարավոր հասնել հաջողությունների: Ահա այստեղ է, որ գերազանցիկների և միջակ աշակերտների միջև դրվում է հավասարության նշանը, այսինքն՝ սկսվում է անհատների տարրալուծումը ամբոխում: Ավելին, միստր Ջոնսը 30 հոգանոց խմբում ներդրեց 20 հոգուց բաղկացած կամավոր մատնիչների ինստիտուտը, որը պիտի զեկուցեր նրանց մասին, ովքեր հանդգնել քննադատել խմբակին: Խնդրեմ՝ ամեն ինչ ինչպես՝«Անասնաֆերմայում». թշնամու կերպարի ներդրումը՝ խումբը վերահսկելի և մարտական դարձնելու նպատակով, և իհարկե՝ յուրօրինակ պատվիրաններ, որ ասենք Զռան խոզը կարող էր փոխել և մնացածը գլխի էլ չէին ընկնի, այստեղ չէին խորանում գաղափարական խնդիրների մեջ: Կներեք, որ Օրուելին շատ եմ անդրադառնում, բայց նրա օգնությամբ ես ուզում եմ քաղաքականացնել մեր քննարկումը: Տեսեք, այսօր, այս ընտրարշավի շրջանակում, երբ այս կամ այն քաղաքական թիմը գնում է մարդկանց հետ հանդիպման, բացի պատրաստի PR ներկայացումներից, մենք տեսնում ենք նաև, թե մարդիկ ինչպես են քննադատում առանձին գործիչների, տալիս շատ սուր հարցեր: Այնինչ, մարդկային այս կուտակումներն էլ են սահմանվում որպես ամբոխ: Բայց այսօրինակ բազմակարծություն ներկայացնող հանրույթն արդյո՞ք ամբոխ է:
Սոցիոլոգ, հոգեբան- Ցանկացած ամբոխ անցողիկ երևույթ է, չունի պահպանման երկար ժամկետ և այստեղ երկու ճանապարհ ունի գնալու՝ կամ ցրվում է, տուն է գնում, կամ դառնում է կայուն և կարգավորված հանրություն: Օրինակ՝ թատրոնի շենքի մոտ խմբվածը ամբոխ է, իսկ երբ սկսվում է ներկայացումը, այն վերածվում է հանրույթի: Քանի դեռ ամբոխը ֆանատիկ չէ, անհանդուրժողականություն հանդես չի բերում այլ կարծիքների նկատմամբ և չի կորցրել ինքնաքննադատությունը նա առողջ հանրույթ է: Բայց կրկնեմ՝ նա պիտի վերաճի այլ միավորման, օրինակ՝ մասնագիտական հանրույթի, որտեղ մեր օրինակով շատ կարևոր խնդիրներ են քննարկվում, բայց ոչ մի ամբոխավարություն չկա: Չկան նաև հեղինակավորներ և ոչ հեղինակավորներ, հավասարների քննարկում է:
Հոգեբան-Շատ հաճախ առաջնորդին թվում է, որ ամբոխը տարված է իրենով և իրենով է հիանում, բայց դա հայելային խաբկանք է, որովհետև առաջնորդը ամբոխի ձեռքում որոշակի իմաստով գործիք է՝ հայելի, որտեղ ամբոխը առաջին հերթին տեսնում է ինքն իրեն և հիանում է նախևառաջ իրենով: Դուք շեշտադրեցիք թշնամու կերպարի և ներդրվածների հանգամանքը: Այո, համախմբման թերևս ամենամեծ կատալիզատորը թշնամու կերպարն է: Հենց սա է ստեղծում դավադրության տեսության տարատեսակ սցենարներ և համախմբում ամբոխին, ինչու չէ, նաև ցանկացած էթնիկ հանրությունը:
Հոգեբան- Հոգեբան ու սոցիոլոգ Սերժ Մոսկվիչն է այս մասին շատ հետաքրքիր դիտարկում ՝ բավական է ընդամենը հայրենիք, հեղափոխություն, կամ որևէ այլ բարձր գաղափար հռչակել, այն ներմուծել մարդկանց գիտակցություն, և այլևս դրանք կվերածվեն համընդհանուր պատկերների և գործողությունների, զանգվածն ինքը կգրի շարունակությունը: Եվ շատ տիպական է նրա մի բնորոշում, երբ նա ամբոխին անվանում է թոկից փախած սոցիալական գազան: Այո՛, այդքան խիստ, որովհետև հենց այդ հոգեբանական գիտափորձն էլ դա ցույց տվեց, որ երբ անհատի գիտակցական կոդերը ջնջվում են, նա իսկապես շատ անկանխատեսելի և վտանգավոր կենդանի է դառնում: Իզուր չէ, որ այդ գիտափորձը հրեաները դրել են իրենց ուսումնական ծրագրերում, դա շատ ուսանելի և կարևոր ուղերձներ ունի: Իհարկե, ֆաշիզմը չի կարելի միայն մի ֆանատիկի վերագրել, այսօր քիչ չեն այն տոտալիտար կամ ավտորիտար առաջնորդները, որ ամեն պահ կարող են հասարակությանը վարակել այդ ախտով: Որովհետև այսօր, քան երբեք, հասարակությունը ենթարկվում է սևեռուն հոգեբանական ճնշման:
Ուսանող, ապագա հոգեբան-Ամբոխը միշտ էլ հակված է ճնշել ամեն մի վեհ գաղափար և խրախուսել բնազդները: Օրինակ՝ ես հաճույքով եմ մասնակցել մի շարք քաղաքացիական ակցիաների, որտեղ չկա ընդգծված մի նարցիս առաջնորդ, չկա բրգաձև կառավարում և դրված է կոնկրետ օրվա կոնկրետ խնդիր: Բայց, հիշեք, արդեն որերո՞րդ առաջնորդն է բարձրանում հարթակ, ամբոխ հավաքում և խոստանում իշխանափոխություն: Ամբոխն ընկնում է հուզական ամենաբարձր լարման մեջ, ֆետիշացնում այդ առաջնորդին, նրա պատճառով ծեծվում ու զոհեր տալիս: Բայց ամբոխից և ոչ մեկը թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա չի հարցնում այդ հարթակին կանգնածին՝ թե նա ինչպես, ինչ մեխանիզմով է իրականացնելու խոստացված իշխանափոխությունը: Որովհետև, հարթակից ներքև էյֆորիա է. ամբոխը հարցեր չի տալիս, ամբոխը հարցեր չունի՝ ահա սա է ամբողջը:Եվ դրա համար էլ այդ հոգեբանական գիտափորձի հեղինակը զարմացած էր, որ ոչ մի դիմադրության չհանդիպեց՝ թե՛ աշակերտների, թե՛ նրանց ծնողների և անգամ՝ ուսուցիչների կողմից:
Հոգեվերլուծող-Առանձին հոգեվերլուծողների գնահատմամբ՝ ամբոխը նաև հանցագործ է և նշվում է երկու պատճառ: Առաջին՝ այդ խելագար հանրույթը իր բնույթով ջարդարար է, հակասոցիալական և ապակառուցողական, և երկրորդը՝ ամբոխն, ի վերջո համախմբվում և ուղղորդվում է ընդդեմ և ոչ՝ հանուն սկզբունքի: Եթե հիշում եք, այդ գիտափորձին կամավոր միացան երիտասարդներ փողոցից, որոնք ուսման նկատմամբ ոչ մի հետաքրքրություն չունեին, և նրանց միակ շարժառիթն, ուղղակի հակահասարակական գործողությունն էր, որ իրենց կարծիքով, ծավալվում էր այդ դասարանում:
Չորրորդ օր
Խումբն ընդլայնվում է.նորանոր կամավորներ են միանում, ամբողջ դպրոցի ուսումնական պրոցեսը կաթվածահար է, հավաքներին միանալու համար այլ դասարանների աշակերտները փախչում են դասերից: Մեր միստր Ջոնսը համարյա գլուխը կորցրել է իր իսկ գիտափորձում: Ապշած և սարսափած է այս ոգևորությունից՝ կատարյալ կառավարելի ամբոխ է ստացվել՝ արագ ներշնչվող, դյուրահավատ, իռացիոնալ մի զանգված, որը բանականության և ոչ մի հատիկ չի կրում և կարող է հնազանդվել ցանկացած հրահանգի:Եվ հենց այսօրն էր, որ ուսուցիչը համազգային որակումը տվեց իր ծրագրին, հայտարարելով, որ շուտով նրանք քաղաքական բարեփոխումներ կսկսեն ամբողջ երկրում՝ բոլոր քաղաքացիներին վերադարձնելով իրենց կորցրած հպարտությունն ու արժանապատվությունը, միասնության ուժը: Իմիջիայլոց, Ջոնսը հետագայում անդրադառնալով հոգեբանական իր գիտափորձին, առանձնապես կարևորել է կարճ ու հատու պատասխանների ֆենոմենը, բառերի ազդեցությունը: Այստեղ Օրուելի հայտնի վիպակի զուգահեռն է դարձյալ գալիս, երբ սահմանափակ բառապաշարով՝ A,B,C նորալեզվով գիտակցության կառավարում էր կատարվում: Գաղափարների, իմաստների համար բառեր չկային և միակ իմպերատիվը Կուսակցության քիմքն էր, որը շոյելուն էր կոչված հիմնական բառամթերքը, իհարկե, մի փոքրիկ միջանցք էլ թողել էին ուտելիք, խմելիք, հագնելիքի համար. զուտ սպառողականություն և զոմբիացում՝ այլ նպատակներ չկան: Իհարկե, սա կատարյալ հնարանք է միտքը ճնշելու համար, չէ՞ որ լեզուն հենց մտածողություն է:
Սոցիոլոգ, հոգեբան-Իհարկե, մանիպուլյացիայի համար լինգվիստիկան խիստ կարևոր է: Հատու և կարճ պատասխանը կանխարգելում է հարցը, հանկարծակիի բերում: Գուստավ Լեբոնը, որ հիմնարար աշխատանք ունի այս թեմայով, այս ժամանակաշրջանը համարում է ամբոխների ժամանակ, ասելով, որ նրանք գնալով ավելի ազդեցիկ են դառնում՝ թելադրելով իրենց կամքը։ Եվ նշում է երկու պատճառ: Առաջինը՝ քաղաքական նախկին արժեշղթայի կործանումը, և երկրորդը՝ գիտաարտադրական ոլորտի նորարարությունները: Եվ ըստ նրա՝ ժամանակն ամբոխներինն է, որովհետև ժամանակակից մարդիկ ավելի հակված են սպառողականության, կոնկրետ ու հստակ գործողությունների և ոչ ամենևին՝ խորը մտակառույցների մեջ իրենց ներգրավվելու: Այսինքն՝ փորձ է արվել անգամ անհատից ամբոխ կերտելու, նրան փոխանցելով ամբոխին հատուկ վարքը: Սա, անշուշտ, ամենասարսափելին է: Ինչ կա ավելի վտանգավոր, քան չմտածող, չերազող մարդը: Հենց ժամանակակից քաղտեխնոլոգիաների մանիպուլյացիոն զինանոցը հակված է ամբողջ հասարակությանը վերածել ոգեշնչված մի ամբոխի՝ ստեղծելով մի կոլեկտիվ ոգի, որն, այո՛, ավելի շատ հուզական է, քան՝ գիտակցական: Ըստ էության՝ այս ժամանակը հենց անձնական գիտակցականը տարրալուծում է ամբոխի մեջ, առաջ են գալիս որոշակի կարծրատիպեր, հավատալիքներ, որոնք նոր կերպ են նորմավորում հասարակությանը: Սրա պատճառով է, որ մարդիկ իրենց ստացած նախկին գիտելիքները, երբեմն նաև ողջ կենսափորձը մի կողմ են դնում և սկսում են հետևել ընդհանուր թրենդներին, նորաձևությանը: Եվ սա է, թերևս, ընկած այն դատավճռի հիմքում, թե բանականությունը սկսել է լքել մարդկանց:
Հոգեվերլուծող-Իմիջիայլոց, եթե հիշում եք, այդ հոգեբանական գիտափորձի ժամանակ ուսուցիչը հրավիրել էր նաև իր ընկերներին, որոնք մասմեդիայի իմիտացիա պետք է ստեղծեին, նրանք լուսանկարում էին աշակերտներին, խաղում, թե իբր լուսաբանում են նրանց գործունեությունը: Եվ դա բավականաչափ ազդեցիկ ժեստ էր: Որովհետև, մանիպուլյացիայի դեպքում մեդիայի դերն առանցքային է, միայն նրա ներկայությունն անգամ կարող է ամեն ինչ գլխիվայր շուռ տալ: Մեդիան է ստեղծում այսօրվա իմաստների աշխարհը և ամբոխին: Երբ մարդը տեղեկացված է, նրա սոցիալականացումն ապահովված է, նա գտնվում է մշակութային ավելի բարձր մակարդակի վրա, նա իմաստների դաշտում է: Բայց կոնկրետ այսօրվա Հայաստանի մեդիան ազատության իմիտացիա է սարքում՝ ստեղծելով ոչ թե քաղաքացիական հասարակություն, այլ հենց ամբոխ: Որովհետև այս ահռելի մեծ մասմեդիան ստեղծում է ոչ թե տեղեկատվական հոսքեր, այլ տեղեկատվության նկատմամբ անընկալունակություն: Այսինքն՝ այսօր Հայաստանում ստեղծված է մասսմեդիայի այնպիսի մի շուկա, որը ոչ թե հաղորդում, այլ խլացնում է տեղեկատվությունը: Բնականաբար, ստեղծելով բազմազանության իմիտացիա: Սա խիստ վտանգավոր քաղաքականություն է, հատկապես պատերազմող երկրի համար:Ամբոխը չունի հստակ արժեհամակարգ և վաղը չի պաշտպանի անգամ իր հայրենիքը:
Հոգեբան-Ես ամբոխի հետ կապված մի ավելի վտանգավոր երևույթի մասին ասեմ. իշխանությունը հաճախ այս խաբկանքի մեջ է՝ եթե փողոցում ամբոխ չկա, ուրեմն ամեն ինչ կարգին է, և իրավիճակը հեշտ կառավարելի է: Բայց գիտե՞ն արդյոք իրենք, որ ամենավտանգավորը ամբոխի լռությունն է: Իրականում հենց ամբոխի լռությունն է գուժում իշխանության մահը: Ավելի խոհեմ իշխանությունը հասկանում է, որ ավելի մեծ երկրաշարժից խուսափելու համար պետք է հասարակական-քաղաքական երկրակեղևում առաջացնել մանր ու միջին ցնցումներ` այդպիսով կանխելով ավելի մեծ երկրաշարժը:
Սոցիոլոգ, հոգեբան-Բայց ազնիվ կլիներ մտածել ոչ թե ամբոխներին սանձահարելու, այլ հասարակությունից ամբոխ չստանալու մասին: Իսկ դրա համար պետք է ոչ թե սերիալներով և ռաբիսով թմրեցնել հանրությանը, այլ բարձրացնել ժողովրդի մշակութային ցենզը, նրան արժեքներ տալ, ոչ թե բտել ենթամշակույթի թափոններով: Այո, դա ամբոխ է ստեղծում, որին ավելի հեշտ է կառավարելը, բայց այդ ամբոխը պետություն, երկիր է տանուլ տալիս, այդ ամբոխը ստոր բնազդների կրող է և պետք չէ զարմանալ, որ ընտրություններին նա գրոշներով վաճառում է իր ձայնը` թքած ունենալով իր երեխաների ապագայի վրա: Այդ ամերիկացի ուսուցիչն էլ ամբոխ էր ստեղծել, որին կարող էր ուղղել ցանկացած ջարդարար գործողության, որովհետև ամբոխի բնությունը արարչական չէ, այն բացառապես ավեր սփռելու էություն ունի:
Հինգերորդ օր. վերջին դասը
Կատաղի արագությամբ համալրվող խումբ. դասասենյակն արդեն չի տեղավորում կամավորների հոծ բազմությանը, նրանք թափանցել են կինոդահլիճ: Այդ մենք ենք՝ «Երրորդ ալիք» ազգային գաղափարախոսության հետևորդներս՝ ձեռքերը մեջքին, զգաստ, ոտնաթաթերով հատակին, ուղղություն դեպի էկրանը: Եվ ինչ կարևոր է, թե այդ էկրանը ոչինչ չի ցուցադրում, միևնույնն է՝ մենք այս պահին միասնական ենք, իսկ մեր ուժը մեր միասնականությունն է: Ինչպես հետագայում խոստովանել է ուսուցիչը, նա իսկապես սարսափել է՝ տեսնելով, թե ինչպես է աշխատում ամբոխի հոգեբանությունը և դրա համար էլ ժամանակից շուտ դադարեցրել է գիտափորձը:
Եվ ահա՝ խաղն ավարտված է, ուսուցիչը միացնում է ֆաշիստական մահվան ճամբարների մասին պատմող վավերանյութը, միլիոնավորների արյան և արցունքների վրայով խրոխտ քայլող Երրորդ ռայխի շքերթը և աշակերտներին հարցնում. «Արդյոք ձեզնից որևէ մեկը կարո՞ղ է հայտարարել, որ ինքն այս մեկ շաբաթվա ընթացքում չէր մասնակցում հենց այս գործողություններին: Դուք կարծում եք ֆաշիզմը ձեզնից դո՞ւրս է, ֆաշիզմն անցյալի ինչ-որ մարդիկ են և դո՞ւք չեք:
Եթե դուք չեք, ապա ինչո՞ւ որպես հավատարմության երդում ինձ հանձնեցիք Ձեր իսկ գիտակցությունը..: Աշակերտների ֆիասկոն, Ֆիլմի ֆինալը, բավականաչափ հուզիչ է, բայց, ես կուզեի՝ մեր քննարկումն, այնուամենայնիվ, դուրս գար լույսի հետքի վրա. որտե՞ղ կորցրեցինք սերը և ինչպես այն գտնել:
Սոցիոլոգ, հոգեբան-Իհարկե, բոլոր հումանիստական գաղափարախոսությունները, բոլոր կրոնները մի բանում հաշտ են՝ սիրուց բարձր ոչինչ չկա աշխարհում և բոլոր արժեքներին, ազատությանն ու երջանկությանը կարելի է հասնել բացառապես սիրո միջոցով: Իմիջիայլոց, շատ հոգեբաններ հենց այն կարծիքին են, թե նևրոզների հիմքում հենց սիրո բացակայությունն է ընկած, երբ մարդ կորցնում է սիրելու ընդունակությունը օտարվում և մեկուսանում է շրջապատից: Սա տարածվում է նաև հասարակությունների վրա՝ ատելությունը, թշնամանքը քայքայում, մեկուսացնում է հանրությանը, իսկ սերը փոխօգնության, մարդասիրության միջոցով մշակութային ավելի բարձր որակներ է հաղորդում հանրույթին:
Հոգեվերլուծող-Իմիջիայլոց, Էրիխ ֆրոմը երկու թիրախ է ընդգծում՝ ուրախությունն ու հաճույքը: Ըստ նրա՝ հարաճուն հաճույքները մարդկանց ընդամենը գրգիռներ են փոխանցում, և դրանք կարող են անվերջ ձգվել՝ ունենալ ավելի ու ավելի բազմազան իրեր, հարստություն, բայց դրանք բնավ էլ մարդուն իրական ուրախություն չեն բերում: Ուրախությունը բարության խորքում է ապրում և նրան միանալու համար պետք է գնալ ոչ թե հաճույքների, այլ՝ սիրո ճանապարհով: Մարդն իսկապես ուրախանում է ոչ թե վերցնելով, այլ՝ տալով: Երբ դու արդեն ի վիճակի ես հրաժարվել որևէ բանից, միայն այդկերպ կարող ես քեզ հարուստ զգալ: Չէ՞ որ միայն ուրիշին երջանկացնելու միջոցով կարելի է գտնել սեփական երջանկությունը, բայց դա մի հոգևոր մակարդակ է, որին հասնել է պետք: Իսկ հասնելու ճանապարհը դարձյալ մեկն է՝ սերը:
ՎԱՐԴուհի Սիմոնյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Իրավունք 17:06 • 02/05 Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել Պարզվել է, որ առկա չէ տվյալ մարտկոցների հետագա շահագործման թույլատրության վերաբերյալ զորամասի ներքին հանձնաժողովի համապատասխան ակտ, և այդ պայմաններում դրանք չեն փոխարինվել նորով։
-
Քաղաքականություն 16:41 • 02/05 Ադրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Ադրբեջանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ Ըստ օրենքի՝ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան այս տարվա նոյեմբերին։ Այս մասին հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողով
-
Իրադարձային 18:30 • 02/05 Երգիչներից, շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներից հարկ պահանջելու քաղաքականությունը պետք է ընդլայնվի․ Փաշինյան Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է՝ տարիներ առաջ եղել է հայտնի գործ, երբ տեղացի մի գործարար միջազգային հայտնի բրենդ էր գրանցել ՀՀ-ում և հետաքրքրվել, թե ինչ ավարտ է ունեցել այդ գործը:
-
Մամուլի տեսություն 07:40 • 03/05 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» Պատգամավորները երկրորդ նախագահի հետ քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ Տավուշում սահմանազատման եւ սահմանագծման անվան տակ տեղի ունեցող գործընթացները:
-
Իրադարձային 10:10 • 03/05 Ռուս զինծառայողները մտել են Նիգերի ամերիկյան ավիաբազա. Պենտագոնը հաստատել է Նիգերի ղեկավարող զինվորածանները խնդրել են Միացյալ Նահանգներին դուրս բերել մոտ 1000 զինվորական մի երկրից, որը մինչև անցյալ տարվա հեղաշրջումը Վաշինգտոնի հիմնական գործընկերն էր ապստամբների դեմ պայքարում:
-
Քաղաքականություն 15:35 • 02/05 Մակրոնը նշել է 2 պայման, որի դեպքում հնարավոր է Ուկրաինայում արևմտյան զորքի տեղակայումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկնել է այն թեզը, որ դեմ չէ Ուկրաինա զորք ուղարկելուն։ The Economistին տված հարցազրույցում նա մանրամասնել է, որ նման քայլի կգնա, եթե Ռուսաստանը ճեղքի պաշտպանությունը, և Կիևը օգնությու
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
-
Մամուլի տեսություն 08:04 • 03/05 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան». «Ժողովուրդ» Կնքվել է նաեւ մեկ այլ եռակողմ պայմանագիր՝ ՀՀ կառավարության, «Ռենշին» ՍՊԸ-ի եւ «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից, որով կստեղծվի «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան» փակ բաժնետիրական ընկերությունը։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Քաղաքականություն 16:26 • 02/05 Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար Foreign Policy-ին տված հարցազրույցում Կուլեբան ասել է, որ պատերազմական պայմաններում կարևոր է ոչ միայն տրամադրվող օգնության քանակն ու որակը, այլև տարամադրման ժամկետը։
-
Քաղաքականություն 22:31 • 02/05 Պայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ Դանիելյան Կա մեծ հիասթափություն իշխանությունների նկատմամբ։ Մարդկանց ծեծի ենթարկելով ականազերծում են անում, որ ադրբեջանցիներին գյուղում տեղավորեն, դրա համար են մարդիկ վրդովված՝ գյուղը երկու մասի է բաժանվում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Իրադարձային 11:23 • 02/05 «Որտե՞ղ է նախարարը. դե՛, փնտրիր հացահատիկը». Լուկաշենկոն գյուղնախարարից պահանջել է դաշտում փորել հողը (տեսանյութ) Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գյուղատնտեսության նախարարության ղեկավար Սերգեյ Բարտոշից պահանջել է դաշտերից մեկում փորել հողը՝ ստուգելու հացահատիկի ցանքի որակն ու խորությունը, ինչին պաշտոնյան ամիջապես ենթարկ
-
Իրավունք 17:06 • 02/05 Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել Պարզվել է, որ առկա չէ տվյալ մարտկոցների հետագա շահագործման թույլատրության վերաբերյալ զորամասի ներքին հանձնաժողովի համապատասխան ակտ, և այդ պայմաններում դրանք չեն փոխարինվել նորով։
-
Քաղաքականություն 16:41 • 02/05 Ադրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Ադրբեջանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ Ըստ օրենքի՝ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան այս տարվա նոյեմբերին։ Այս մասին հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողով
-
Իրադարձային 18:30 • 02/05 Երգիչներից, շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներից հարկ պահանջելու քաղաքականությունը պետք է ընդլայնվի․ Փաշինյան Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է՝ տարիներ առաջ եղել է հայտնի գործ, երբ տեղացի մի գործարար միջազգային հայտնի բրենդ էր գրանցել ՀՀ-ում և հետաքրքրվել, թե ինչ ավարտ է ունեցել այդ գործը:
-
Քաղաքականություն 15:35 • 02/05 Մակրոնը նշել է 2 պայման, որի դեպքում հնարավոր է Ուկրաինայում արևմտյան զորքի տեղակայումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկնել է այն թեզը, որ դեմ չէ Ուկրաինա զորք ուղարկելուն։ The Economistին տված հարցազրույցում նա մանրամասնել է, որ նման քայլի կգնա, եթե Ռուսաստանը ճեղքի պաշտպանությունը, և Կիևը օգնությու
-
Քաղաքականություն 10:26 • 02/05 Գուցե մի օր էլ Ադրբեջանում իշխանության կբերվի մեկ այլ Նիկոլ, և որոշ ժամանակ հետո ադրբեջանցի զինվորականներն ու ոստիկաններն իրենց ձեռքով մեզ վերադարձնեն Արցախը․ Արտակ Զաքարյան Տեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները:
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
-
Իրադարձային 11:58 • 02/05 Անազնիվ է. մեր հանրապետությունում կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան (տեսանյութ) Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե այս քաղաքականութունը նրա համար չէ, որ մարդկանց դուրս թողնեն համակարգերից, ընդհակառակը՝ նրա համար է, որ ավելի իսնտիտուցիոնալ ներգարվումը ապահովեն։
-
Տնտեսություն 12:13 • 02/05 ՌԴ ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել Ապրիլի 25-ին Ստարովոյտը հարցում է անցկացրել իր թելեգրամյան ալիքում. կարելի էր «կողմ» կամ «դեմ» արտահայտվել տաքսիներում միգրանտների աշխատանքի սահմանափակումների ներդրմանը։ Այս որոշման օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 82%-ը։
-
Քաղաքականություն 16:26 • 02/05 Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար Foreign Policy-ին տված հարցազրույցում Կուլեբան ասել է, որ պատերազմական պայմաններում կարևոր է ոչ միայն տրամադրվող օգնության քանակն ու որակը, այլև տարամադրման ժամկետը։
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 15:42 • 26/04 Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Ըստ նրա՝ այս ձևավորված ապագա շարժումը սև-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության և մեր ուժերը հավաքելու ու ոտքի կանգնելու ու ազգային նպատակ իրականացնելու շարժում:
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Սպորտ
-
08:32 • 01.05.24 Ռեալն ու Բավարիան առաջին խաղում չպարզեցին հաղթողին
Մամուլի տեսություն
-
09:04 • 03.05.24 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ»
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
09:46 • 30.04.24 Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի բացառել TikTok-ի արգելափակումը ԵՄ-ում
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում