ԼՐԱՀՈՍ
-
  23:58 • 23.03.17 Մոտ թողե՛ք Դաշնակցությանը ձեզ, սիրելի ժողովուրդ․ Արտաշատի մարզպետի տեղակալ ՀՅԴ թեկնածու ԱԺ պատգամավոր, Արարատի մարզում ՀՅԴ-ի ռեյտինգային թեկնածու Բագրատ Սարգսյանը Արտաշատ քաղաքում կուսակցության քարոզարշավի հայտարարեց, որ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության համար բարձրագույն արժեք է մարդը, նրա արժանապատվությունն ու իրավունքները:
-
  23:52 • 23.03.17 ԿԸՀ-ում գրանցված դիտորդական առաքելություն իրականացնողներից շատերը փոխկապակցված են ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՎԿ-ի հետ. Դանիել Իոաննիսյան Դանիել Իոաննիսյանը՝ հիշեցնելով , որ ԿԸՀ-ում հավատարմագրվել է 28 հազար դիտորդ, որ մոտ 4500-ը իրենց նախաձեռնությունից է, 120-ը` Հայաստանի Հելսինկյան կոմիտեից, մի քանի հարյուրը՝ այլ հայտնի ՀԿ-ներից:
-
  23:51 • 23.03.17 ՌԴ-ն չի վախենում С-400 մատակարարել Թուրքիային` չնայած, որ այն ՆԱՏՕ-ի անդամ է. նախագահի օգնական ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին հինգշաբթի ռուսական հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի` ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը:
-
  23:46 • 23.03.17 «Քյավառցի եք». վարչապետը զարմացավ` ինչ կապ ունեն բազալտն ու Հրանուշ Հակոբյանը Շենգավիթ վարչական շրջանում վարչապետ Կարեն Կարապետյանի նախընտրական հանդիպմանը բնակիչներից մեկի հարցն՝ ուղղված վարչապետին՝ վերաբերում էր բազալտի գործարանին, որը պետք է անհատական ներդրողներով հիմնադրեին Կապանում:
-
  23:40 • 23.03.17 Դոնալդ Թրամփի ավագ որդին քննադատել է Լոնդոնի քաղաքապետին ահաբեկչությունից հետո Ինչպես գրում է New York Times-ը, իր գրառմամբ` ամերիկացի գործարարը քննադատել է Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանին` վերհիշելով նրա սեպտեմբերյան հայտարարությունը` կապված ամերիկյան Չելսի քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետ:
-
  23:35 • 23.03.17 ՀՀԿ-ն հետընտրական կոալիցիա կազմելու հարց չի քննարկել. Էդուարդ Շարմազանով ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին՝ ՀՀԿ-ն ընտրություններից հետո «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիա կազմելու հարց քննարկե՞լ է, թե՞ ոչ: «Ես չեմ կարծում...
-
Իրադարձային   23:29 • 23.03.17 Եթե հնարավորություն ունենայի, ապա կգնայի Արցախ. բրենդինգի հնդիկ մասնագետ (տեսանյութ) Հակամարտությունները երբեմն խոչընդոտում են զարգացմանը, դրանք շատ ժամանակ են պահանջում, ուշադրություն՝ շեղելով առաջընթացից. Tert.am-ի հետ զրույցում խոսելով արցախյան հիմնախնդրի՝ հակամարտող երկրների վարկանիշի վրա հնարավոր ազդեցության մասին...
-
  23:19 • 23.03.17 Բուլղարացիները ցանկապատ են կառուցում Թուրքիայի հետ սահմանին` թուրքական սադրանքներից խուսափելու համար Անօրինական ներգաղթյալների բուլղար «որսորդները» սկսել են ցանկապատ կառուցել Թուրքիայի հետ սահմանին, որպեսզի «կանխեն թուրքական սադրանքները ընտրությունների ժամանակ», ինչպես նաև փասխտականների ներխուժումը: Lenta.ru-ի հաղորդմամբ...
-
Իրադարձային   23:08 • 23.03.17 Փոփոխություններ կարվեն և՛ ցածր, և՛ միջին աշխատավարձ ստացողի համար. վարչապետը՝ երիտասարդ ընտանիքներին «տնավորելու» մասին (տեսանյութ) Ի պատասխան՝ Կարեն Կարապետյանը խոստովանեց, որ երիտասարդների հետ կապված խնդիրները շատ են: «Ինչպե՞ս երիտասարդ ընտանիքը տնավորվի, մասնագետը...»։
-
  22:53 • 23.03.17 Ես եմ լինելու այն մարդը, որ ձեր փոխարեն գոլ է խփելու խորհրդարանում. Արման Սահակյան (տեսանյութ) Ես եմ լինելու այն մարդը, որ ձեր փոխարեն գոլ է խփելու խորհրդարանում: Այսօր Աջափնյակ վարչական շրջանում բնակիչների հետ հանդիման ժամանակ նման հայտարարություն արեց Արաբկիր-Աջափնյակ-Դավիթաշեն ընտրատարածքում Հանրապետական կուսակցությունից առաջադրված Արման Սահակյանը:
-
Իրադարձային   22:40 • 23.03.17 Նայեք մյուս ուժերին, մի քանի ամիս առաջ բարձրագույն իշխանության էին, այսօր ասում են՝ մենք ընդդիմություն ենք․ Աղվան Վարդանյանը՝ Արտաշատում (տեսանյութ) Արարատի մարզկենտրոն Արտաշատում ՀՅԴ քարոզարշավի ժամանակ կուսակցության անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց, որ սպասվում են նոր Ազգային ժողովի ընտրություններ...
-
Իրադարձային   22:21 • 23.03.17 Առաջարկում ենք ավելի հզորացնել մայրենիի անաղարտության հարցերով զբաղվող մարմինը. Սերգո Երիցյանը Լեզվի պետական տեսչության լուծարման նախագծի մասին Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է տեսչության հնարավոր լուծարմանը, այդ մասին շրջանառության մեջ դրված նախագծին։
-
  22:16 • 23.03.17 ՊՆ «УРАЛ» է վթարի ենթարկվել. վիրավոր զինծառայողների մի մասին տեղափոխել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, 2-ին կբերեն Երևան Այսօր Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բախվել են УРАЛ մակնիշի ՊՆ և Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաներ. այս տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
-
  21:55 • 23.03.17 Ես իրեն չեմ ճանաչում, ո՛չ անձնապես, ո՛չ խորապես. Տարոն Մարգարյանը Սամվել Բաբայանի մասին Պետք է սպասել, տեսնել՝ ԱԱԾ-ն իր հայտարարության մեջ կասի, թե ինչի համար է ձերբակալվել Սամվել Բաբայանը։ Շենգավիթ վարչական շրջանում նախընտրական քարոզարշավից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ պատասխանելով այն հարցին...
-
  21:45 • 23.03.17 Իրավիճակն անհանգստացնող է և կարող է բարձրացնել ՀՀ-ի՝ ՌԴ-ից կախումը․ Թեսա Հոֆմանը՝ Թուրքիայի և Եվրոպայի միջև հարաբերությունների սրման մասին Tert.am-ը Եվրոպայի և Թուրքիայի հարաբերությունների սրման հետևանքների մասին խոսել է «Ճանաչում ընդդեմ ցեղասպանության, հանուն միջազգային ընկալման. աշխատանքային խումբ» իրավապաշտպան...
-
Իրադարձային   21:42 • 23.03.17 Ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 52-ը. ԿԸՀ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած արտահերթ նիստում սահմանել է 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների…
-
  21:33 • 23.03.17 Իշխանության գալու դեպքում կան բազմաթիվ ծախսեր, որոնք վերահսկողության տակ առնելով բացերը հնարավոր է լրացնել. Արտավազդ Սարգսյան (տեսանյութ) «Ծառուկյան» դաշինքի «Միասնություն» շարժման անդամ Արտավազդ Սարգսյանը կարծում է, որ դաշինքի ներկայացրած խոստումներն իրատեսական են ու հիմնավորված:
-
Մշակույթ   21:31 • 23.03.17 Օգյուստ Ռոդենի «Անդրոմեդան» կվաճառեն փարիզյան աճուրդում Օգյուստ Ռոդենի «Անդրոմեդա» քանդակը, որը գրեթե պատահաբար է հայտնաբերվել Մադրիդի բնակարաններից մեկում, մայիսի 30-ին աճուրդի կհանվի Փարիզում: Ինչպես հայտնում է Euromag-ը, ֆրանսիացի քանդակագործի գլուխգործոցը հնարավոր կլինի տեսնել մարտի 28-ին...
-
Իրադարձային   21:18 • 23.03.17 Նախագահն ընդունել է ՌԴ Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության տնօրենին և «Առաջնորդների ակումբ»-ի նախագահին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից ստեղծված Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության գլխավոր տնօրեն Սվետլանա Չուպշևային և «Առաջնորդների ակումբ»-ի...
-
  21:06 • 23.03.17 «Սսպասեք, թող իրավապահները պատասխանեն». Կարեն Կարապետյանը Սամվել Բաբայանի ձերբակալության մասին Շենգավիթ վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի շրջանակներում քաղաքացիների հետ հանդիպումից հետո լրագրողները ՀՀ վարչապետից խնդրեցին մեկնաբանել Սամվել Բաբայանի ձերբակալման որոշումը: «Կմեկնաբանեմ հետևյալ կերպ՝ իրավապահ...
-
  20:57 • 23.03.17 Ադելն իր կատարումը նվիրել է Լոնդոնյան ահաբեկչության զոհերին (տեսանյութ) Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Օքլենդում անցկացվող համերգի ժամանակ երգչուհին ասել է. «Այսօր ահաբեկչություն է տեղի ունեցել իմ հայրենի քաղաքում` Լոնդոնում: Ես գտնվում եմ աշխարհի մյուս ծայրում, և կցանկանայի, որ նրանք տեսնեն մեր լույսն ու լսեն մեզ»:
-
Մշակույթ     20:49 • 23.03.17 Բրի Լարսոնը կմարմնավորի ԱՄՆ-ի նախագահի առաջին կին թեկնածուի դերը ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անունը ասոցացվում է երկրի նախագահական ընտրությունների առաջին կին թեկնածուի հետ, որին նախորդել է միայն Վիկտորյա Վուդհալը 1872-ին, ով նախագահի ընտրություններին մասնակցել է...
-
  20:45 • 23.03.17 ԿԸՀ-ն սահմանեց ԱԺ ընտրություններին քրեակատարողական հիմնարկներում քվեարկության սկիզբը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանեց քրեակատարողական հիմնարկներում Ազգային ժողովի ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների քվեարկության մեկնարկը: Մարտի 23-ին կայացած արտահերթ նիստի ընթացքում ՀՀ ԿԸՀ նախագահի տեղակալ Արմեն Սմբատյանը...