ԼՐԱՀՈՍ
-
  20:35 • 26.04.17 Մեր ներկայացրած ծրագիրը, հստակ է իր կատարման հնարավորություններով, արդյունքներով, ժամկետներով. Կ. Արեյան Տասնամյակներով չլուծվող խնդիրներ են լուծվել: Ո՞վ կարող է չհիշել ցուրտ մանկապարտեզը, ցուրտ դպրոցը, ցուրտ գրադարանը: Ամբողջովին լուծված է այս խնդիրը: Այսօր մեր երեխաներն անհոգ ուսանում են:
-
  20:08 • 26.04.17 Զբոսաշրջության զարգացման նպատակով ՀՀ փոքր օդանավակայանների շահագործումն անիմաստ է. Շահեն Պետրոսյան «Ես վաղուց եմ ասել՝ կառավարությունը 50 մլն դոլար է ներդնում, ստեղծում է սեփական ավիացիա: Մի 5-6 տարում այդ փողը կհանի, հետո կսկսի կամաց-կամաց բաժնետոմսերը վաճառել, բայց հիմնական փաթեթը պետք է մնա կառավարության ձեռքը:
-
Սպորտ   20:06 • 26.04.17 Աթլետիկոյի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարող է որակազրկվել 4-ից 12 խաղով Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան կարող է երկար ժամանակով որակազրկել Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին Պրիմերայի 34-րդ տուրի` «Վիլյառեալի» հետ խաղում նրա պահվածքի համար: 46-ամյա մասնագետը կարող է բաց թողնել ավարտվող առաջնության մնացած բոլոր խաղերը:
-
  19:42 • 26.04.17 Մեր թիմը եկել է ծառայելու, գլուխը կախ աշխատելու՝ հանուն երևանցու. Տարոն Մարգարյան (տեսանյութ) Ըստ նրա՝ խնդիր է բազմաբնակարան շենքերի բնակֆոնդի պահպանումը և իրենց թիմն այս առնչությամբ նախատեսում է օրենսդրական փոփոխություններ, որպեսզի շքամուտքերի, վերելակների, տանիքների, նկուղների վերանորոգումն ավելի հեշտ դառնա:
-
Սպորտ   19:19 • 26.04.17 Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյու. Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստները պայքարելու են մինչև վերջ Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Պրիմիեր լիգայի 26-րդ տուրից` «Մանչեսթեր Սիթիի» հետ հետաձգված խաղի մասին, ինչպես նաև անդրադարձել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի վնասվածքին:
-
Սպորտ   18:30 • 26.04.17 Հոլանդացի մասնագետ Ֆրանկ Դե Բուր. Էրիքսենն ունի ամեն ինչ Բարսելոնայի ֆուտբոլիստ դառնալու համար Հոլանդացի մասնագետ Ֆրանկ դե Բուրն աջակցել է Լոնդոնի «Տոտենհեմի» դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիքսենին: 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»:
-
Տնտեսություն   18:30 • 26.04.17 Ucom-ի բաժանորդները ԱՄՆ-ում կօգտվեն ռոմինգի նոր սակագներից Միանալով ԱՄՆ-ի խոշորագույն ցանցերից մեկին՝ АТ&Т-ին՝ բաժանորդները կվճարեն 29 դրամ դեպի Ucom-ի ցանց ելքային ու նույն ցանցից եկող մուտքային զանգի յուրաքանչյուր րոպեի, ինչպես նաև մեգաբայթի համար նախկին 250 դրամի փոխարեն։
-
  18:17 • 26.04.17 Երևանում վթարային շենքեր, կարկատած ճանապարհներ չպետք է լինեն. «Ելքի» ավագանու թեկնածու (տեսանյութ) «Ելք» դաշինքի անդամները դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակում են շրջայց-երթը Քանաքեռում՝ «երևանցիներ ջան, քանաքեռցիներ, ջան, ելք կա» կարգախոսով: Դիմելով տեղ բնակիչներին...
-
  18:13 • 26.04.17 Բոլոր թերություններով հանդերձ` սրանք լավագույն պառլամենտական ընտրություններն էին. Էդուարդ Շարմազանով Ըստ ԱԺ փոխխոսնակի`քանի դեռ խնդիրը գտնվում է բարձր դատարանի իրավասության ներքո, իրենք իրավական հարցերին գնահատական չեն տալիս` հաշվի առնելով այն հանգամանքը նաև, որ վճիռը դեռևս կայացած չէ և Սահմանադրական դատարանը հարցի քննությունից հետո կներկայացնի իրավական վճիռը: