ԼՐԱՀՈՍ
-
  Իրադարձային   23:45 • 24.06.17 Իսրայելն ավիահարված է հասցրել Սիրիայի կառավարական զորքերի ուղղությամբ Իսրայելի Պաշտպանության բանակը ավիահարձակում է իրականացրել Սիրիայի կառավարական զորքերի ուղղությամբ, ինչի հետևանքով 2 մարդ է զոհվելԻնչպես հաղորդում է Haaretz պարբերականը, իսրայելական հարվածները տեղի են ունեցել ի պատասխան
-
  22:37 • 24.06.17 Հնարավոր է, որ Լավրովի՝ ԱլԳ ծրագրին վերաբերող հայտարարությունը ուղղված է Հայաստանին․ Ստեփան Գրիգորյան Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանն այս քննարկումների ֆոնին պետք է հասկանա, որ սուվերեն երկիր է և իրավունք ունի համագործակցելու ում հետ ցանկանում է: «Ոչ ոք չի կարող մեզ զրկել այդ իրավունքից»,- ասաց նա:
-
  22:26 • 24.06.17 Կարծում եմ՝ «դալաններում ծեծելու» Վահան Հովհաննիսյանի պնդումը դեռ ուժի մեջ է և վերաբերում է ՀՀԿ պատգամավորների գերակշիռ մասին. Գ. Գորգիսյան Հարցը սպառնալիքը չէ, որովհետև սպառնալիքի մասին չէր խոսքը, մեջբերվեց Վահան Հովհաննիսյանի խոսքը, որը ես կուզեի հիշեցնել Վահրամ Բաղդասարյանին, որ ուղղված էր ՀՀԿ-ական պատգամավորներին, այն ժամանակ նախարարներ Հրայր Թովմասյան, Արմեն Աշոտյանին:
-
  21:28 • 24.06.17 Հայաստանում կարող է զարգանալ հրաձգային զենքերի, անօդաչու սարքերի արտադրությունը.Վաղարշակ Հարությունյան (տեսանյութ) Վաղարշակ Հարությունյանը նշում է, որ զենքի արտադրության մեջ պետք է հաշվի առնել, որ բանակի կարիքները կարճ ժամանակում հոգալուց հետո անհրաժեշտ է նաև մի մասը վաճառել...
-
    20:33 • 24.06.17 «Փրկության» մզկի՞թ, թե Սուրբ Մարիամ Աստվածածնի տաճար. թուրք սյունակագիրը պատմական Այնթապի Մայր եկեղեցու մասին Թուրք սյունակագիրը հիշեցնում է իշխանություններին, որ պատմական շինության անունը ո՛չ թե «Փրկության» մզկիթ է, ո՛չ «որպես եկեղեցի կառուցված մզկիթ», այլ Սուրբ Մարիամ Աստվածածնի տաճար:
-
  19:58 • 24.06.17 Ժողովրդագիրը խիստ հավանական է համարում ՄԱԿ-ի զեկույցի թվերը, համաձայն որոնց 2100 թ-ին ՀՀ բնակչության թիվը կկազմի 1մլն 849 հազար Եգանյանի խոսքով՝ ՄԱԿ-ը հաշվի է առել բոլոր այն ցուցանիշներն ինչ ունենք՝ բնական վերարտադրության, ծնվածների ու մահացածների թվերը, դրանց հավանական փոփոխության միտումները, միգրացիայի փոփոխության հնարավոր միտումները:
-
Սպորտ   19:29 • 24.06.17 Բռնցքամարտ. Հովհաննես Բաչկովի չեմպիոնական մենամարտն ու պարգևատրման արարողությունը (տեսանյութ) Խարկովում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 64 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը ոսկե մեդալի համար հաղթեց անգլիացի Լյուկ Մկկորմակին և դարձավ Եվրոպայի չեմպիոն: