«Հարվի» փոթորիկն ամբողջությամբ հեղեղել է Հյուսթոնը

20:44 • 27.08.17

ԱՄՆ-ի Տեխաս նահանգը պատուհասած «Հարվի» փոթորկի պատճառով ամբողջությամբ հեղեղվել է Հյուսթոն քաղաքը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Հյուսթոնի քաղաքապետ Սիլվեստր Թյորներին: 

Քաղաքապետի խոսքով՝ հատուկ ծառայությունները 40 նավակ կօգտագործեն մարդկանց ջրից փրկելու համար:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ ստացվել է տուժածների 2 հազար ահազանգ: «Դուրս մի եկեք փողոց: Մի մտածեք, որ փոթորիկն ավարտվել է», - ասել է Թյորները: 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում մոլեգնում է «Հարվի» փոթորիկը, որի հետևանքով զոհեր և տուժածներ կան: