ԼՐԱՀՈՍ
-
Իրադարձային   16:38 • 27.09.17 ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ծառուկյան» դաշինքը դեմ քվեարկեցին. ԵԱՏՄ-ից դուրս գալու ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծվի ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը մերժեց «ԵԼՔ» խմբակցության առաջարկը` ԵԱՏՄ-ից դուրս գալու համար եզրակացություն ստանալու վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին։
-
Սպորտ   16:19 • 27.09.17 Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը հաղթել է թայ-բրեյքի 1-ին պարտիայում (ուղիղ հեռարձակում) Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է Թբիլիսում ընթացող շախմատի աշխարհի Գավաթի խաղարկության եզրափակիչ թայ-բրեյքի առաջին պարտիայում: Արոնյանը սպիտակ խաղաքարերով առավելության է հասել չին Դին Լիժենի նկատմամբ:
-
  16:17 • 27.09.17 Այսօր կանգնած ենք «և,և-ի» ճանապարհին, ինչո՞ւ ընտրենք «կամ, կամ»–ի ճանապարհը. Արմեն Ռուստամյանը` ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին «Լավ փաստարկներ են բերվել, որոնք մենք կարող ենք մեր ԵԱՏՄ գործընկերներին ներկայացնել, նույն Բելառուսի, Ղազախստանի մասով բերված փաստարկներ, ովքեր տարօրինակ պահվածք են դրսևորել այս ընթացքում»,- ասաց նա` ապա հավելեց, որ այս…
-
  16:08 • 27.09.17 Մենք խոսում ենք ԵԱՏՄ-ի մասին, ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ռազմաբազա դուրս բերելու հարց չենք դնում. Նիկոլ Փաշինյան «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ մեզ այլընտրանք պետք է և ողջունեց, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Չինաստանում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմատեխնիկական համագործակցության...
-
Իրադարձային   16:05 • 27.09.17 Նախագահն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 27-ին հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ...
-
Իրադարձային   16:02 • 27.09.17 Ծաղկաձորում բախվել են Lada Priora-ն ու ВАЗ 21099-ը. 5 վիրավոր տեղափոխվել է Հրազդանի ԲԿ. Shamshyan.com Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Lada Priora մակնիշի 35 DN 361 համարանիշի և ВАЗ 21099 մակնիշի 35 GՍ 930 համարանիշի ավտոմեքենաները։
-
  15:54 • 27.09.17 «Ելք»-ը ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտարարությամբ մեր տնտեսությունը դնում է հարվածի տակ. Գագիկ Մակարյան «Այն է, որ սա ոչ թե զուտ Հայաստանի տարածք է, այլ նաև տարածք է, որը թույլ է տալիս ազդեցություն ունենալ Կասպյան ավազանի երկրների վրա, մասնավորապես՝ Ադրբեջանի, Իրանի, նաև ավելի հեռուն գնացող տարածաշրջանների վրա, մասնավորապես՝ Թուրքիա, Սիրիա, և այլն ...»:
-
  15:48 • 27.09.17 Որևէ հիմք չկա, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը վերլուծելու համար ԱԺ-ում ժամանակավոր հանձնաժողով ստեղծվի. Հերմինե Նաղդալյան ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը որևէ հիմք չի տեսնում Հայաստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը վերլուծելու համար ԱԺ-ում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «ԵԼՔ» խմբակցության առաջարկի...
-
Սպորտ   15:46 • 27.09.17 Մեյվեզերը Մաքգրեգորի հետ մենամարտի հսկա լուսանկարները փակցրել է իր տան պատին Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, անպարտելի Ֆլոյդ Մեյվեզերը UFC-ի մարտիկ Կոնոր Մակգրեգորի հետ մենամարտի լուսանկարները փակցրել է Բևերլի Հիլզի իր շքեղ առանձնատան պատին:
-
Իրադարձային   15:44 • 27.09.17 Աղավնատուն գյուղի դպրոցում նռնակ է հայտնաբերվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 27-ին, ժամը 09:58-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի հիմնական դպրոցի տարածքում՝ ավազի մեջ, հայտնաբերվել է «Ֆ-1» տեսակի նռնակ. անհրաժեշտ է օգնություն:
-
  15:42 • 27.09.17 Հիմքեր կան կասկածելու, որ Ադրբեջանն ապրիլյան պատերազմը հարմարեցրել էր մեր ԵԱՏՄ գործընկերների հետ. Ն. Փաշինյան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ օրինակ՝ 2015թ. և 2016թ. Հայաստանի և Ուկրաինայի առևտրի շրջանառությունը կազմել է 109 միլիոն դոլար՝ ավելին, քան Բելառուսը, Ղրղըզստանը, Ղազախստանը միասին վերցրած:
-
  15:38 • 27.09.17 Հայաստանի անվտանգության ապահովումը և այդ երաշխիքի ստեղծումը խիստ որոշակիորեն պայմանավորված էր ԵԱՏՄ-ին հարելով կամ չհարելով. Գ. Մակարյան Եթե մենք ԵԱՏՄ-ին միանալը դիտարկենք նաև քաղաքական ու ռազմական տեսանկյունից, ապա կտեսնենք, որ Հայաստանի անվտանգության ապահովումը և այդ երաշխիքի ստեղծումը խիստ որոշակիորեն պայմանավորված էր ԵԱՏՄ-ին հարելով կամ չհարելով:
-
    Տնտեսություն   15:33 • 27.09.17 Քուրդիստանի դեմ պատժամիջոցները կարող են վտանգավոր լինել. Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը համամիտ չէ Էրդողանի հետ «Հիմա դուք կասեք՝ «Բա մեր Մոսուլի ու Քիրկուկի սրբազան դատը, ընկել ես առևտրի հետևից»: Ինձ համար առաջնայինն առևտուրն է: Տարեկան 8-9 միլիարդ առևտրաշրջանառությունից ենք այստեղ խոսում», - ասել է թուրք նախարարը:
-
  15:16 • 27.09.17 Արցախի կառավարությունում 1-2–ն են Բակո Սահակյանին ազգական, բայց դա զուգադիպություն է, չի նշանակում, որ բոլորն են բարեկամ. Դավիթ Բաբայան Արցախի կառավարության նորանշանակ նախարարներից մեկ-երկուսն են գործող նախագահ Բակո Սահակյանի ազգականները: Բայց նրանց նշանակումը որևէ կերպ պայմանավորված չէ ազգական լինելու հանգամանքով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում…
-
  Իրադարձային     15:12 • 27.09.17 Արքայազն Ֆիլիպին մեղադրել են կնոջը՝ թագուհի Էլիզաբեթ 2-րդին դավաճանելու համար «Միգուցե, թագուհին կուզենա հրաժարվել գահից, երբ նրա կողակիցը մահանա: Նա տարիներ շարունակ անհավատարիմ է եղել թագուհուն»,-ասել է Քոդը, ինչն արժանացել է կուսակիցների ծափահարություններին:
-
  Մշակույթ     14:55 • 27.09.17 «ՎԻԱ Գրա»-ի նախկին անդամ Աննա Սեդոկովան հանդիպում է հայազգի երիտասարդի հետ. լրատվամիջոցներ (լուսանկարներ) Սեդոկովան պաշտոնապես ներկայացրել է իր նոր ընտրյալին՝ 25-ամյա հայազգի դերասան Միքայել Արամյանին, որի հետ մասնակցել է «Սերը հրեշտակների քաղաքում» ֆիլմի պրեմիերային: Զույգը ձեռք ձեռքի տված...
-
    14:49 • 27.09.17 Սաակաշվիլին պատմել է՝ ինչպես է, չնեղացնելով Վրաստանի հարևաններին, դպրոցներում վրացերենի դիրքերն ամրապնդել Միխեիլ Սաակաշվիլին իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայում կրթության «ուկրաինաֆիկացմանը» և նշել է, որ ժամանակին Վրաստանում պետական լեզվի դիրքերի ուժեղացման համար հեղափոխական քայլեր է ձեռնարկել:
-
  14:48 • 27.09.17 ՀԱՊԿ-ի «Մարտական եղբայրություն-2017» զորավարժությունները պլանային են, ծրագրվել են դեռ նախորդ տարվանից. Արծրուն Հովհաննիսյան Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ զորավարժությունն ամեն տարի մի երկրում է անցկացվում. «Մեզ մոտ «Մարտական եղբայրություն-2017» զորավարժությունները վերջին անգամ անցկացվել են հինգ տարի առաջ»:
-
  14:45 • 27.09.17 Տուրիզմի համաշխարհային օրվա առթիվ Երևան ժամանող հյուրերին մատուցվել է հետաքրքիր անակնկալ. քաղաքապետարան «Նմանատիպ միջոցառումներն ընդգծում են մեր քաղաքի հյուրընկալությունը և ջերմություն են փոխանցում մայրաքաղաքի հյուրերին: Ակցիան նպատակ ունի զբոսաշրջիկներին հենց օդանավակայանից ուղղորդել մայրաքաղաքի...