Լաս Վեգասում կրակահերթի հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ, ավելի քան 200 հոգի վիրավորվել է (լուսանկարներ, տեսանյութ)

14:56 • 02.10.17

Լաս Վեգասում բացօթյա համերգի ժամանակ կրակահերթի հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ, ավելի քան 200 հոգի վիրավորվել է: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով Նևադայի շերիֆին:


CNN-ի հաղորդմամբ՝ ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալի ինքնությունը հայտնի է: Նա Լաս Վեգասի բնակիչ Ստեֆեն Փադոքն է:


Նա հայտնել է նաև, որ ոստիկանությունը հայտնաբերել է կնոջը, որը, տեղեկությունների համաձայն, ուղեկցել է համերգի այցելուների վրա կրակ բացած տղամարդուն:


Ավելի վաղ հաղորդվել է 20 զոհի և 100 վիրավորի մասին:


Հայտնի է, որ անհայտ անձը կրակ է բացել քանթրի երաժշտության փառատոնի ժամանակ: Ոստիկանները կասկածյալին հայտնաբերել են Mandalay Bay հյուրանոց-խաղատան 32-րդ հարկում, որտեղից նա կրակ է բացել համերգի հանդիսատեսի վրա: Իշխանությունների հաղորդմամբ՝ տղամարդը սպանված է:


Սոցիալական մեդիաներում հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են կրակոցները սկսվում երաժշտի կատարման ընթացքում: Կրակոցները մոտ 10 վայրկյան շարունակվում են, մինչև երաժշտությունը դադարում է: Շուտով ևս մի կրակահերթի ձայն է լսվում:

 

 

People flee at the Route 91 Harvest country music festival as a gunman opens fire. Early reports suggest that the concert was fired upon from the Mandelay Bay Resort across the road; it's unclear how many gunmen there may be

Hundreds of rounds of automatic gunfire were reported by witnesses on the scene; one woman in the Mandalay Bay said that there was a shooter on the 32nd floor, and that they had killed a security guard

People flee from the Route 91 Harvest country music festival in Las Vegas, Nevada, amid reports of gunfire there and at a nearby hotel