Նյու Յորքի ահաբեկիչն ասել է, որ ուրախ է արածի համար ու խնդրել է հիվանդասենյակում կախել ԻՊ-ի դրոշը (լուսանկարներ)

10:06 • 02.11.17

Հոկտեմբերի 31-ին Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում ահաբեկչություն իրագործած ու 8 մարդու կյանք խլած Սայֆուլո Սաիպովը, որը հայտարարել էր «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման անունից գործելու մասին, իրավապահ մարմինների ներկայացուցիչներին ասել է, որ ուրախ է իր արածի համար:

Ինչպես նշում է The Guardian-ը, ծնունդով Ուզբեկստանից 29-ամյա երիտասարդն այդ մասին ասել է հիվանդանոցում գտնվելու ժամանակ:


Հայտնի է, որ ահաբեկչությունն իրագործելուց հետո Սաիպովը փենթբոլի համար նախատեսված ատրճանակով դուրս է եկել մեքենայից, ինչից հետո ոստիկաններին հաջողվել է կրակել նրա որովայնին ու վնասազերծել: Դրան հաջորդել է Սաիպովի հոսպիտալացումը:

Աղբյուրը հավելում է, որ Սաիպովը ոչ միայն չի զղջացել իրագործած սպանդի համար, այլև խնդրել է հիվանդասենյակում կախել ԻՊ-ի դրոշը:

Հայտնի է, որ նախքան ահաբեկչության իրագործումը, Սաիպովը ցանկացել է մեքենայի առաջից ու հետևից կախել ԻՊ-ի դրոշները, սակայն վերջին պահին տարակուսել է՝ մտածելով, որ դա շատ ուշադրություն կգրավի:

 

Картинки по запросу New York attack suspect Sayfullo Saipov isis flag

 

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին շատ է վրդովեցրել այն փաստը, որ ահաբեկիչն ուրախ է իր արածի համար ու նույնիսկ պահանջել է ԻՊ-ի դրոշը: Թրամփը Twitter-ում գրել է, որ Սաիպովին պետք է մահապատժի դատապարտել:

«Նյու Յորքի ահաբեկիչն ուրախ էր, խնդրել է իր հիվանդասենյակում կախել ԻՊ-ի դրոշը: Նա սպանել է 8 մարդու ու լուրջ վիրավորել 12-ին: Նա պետք է մահապատժի դատապարտվի»,-գրել է 71-ամյա ղեկավարը: Մինչդեռ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների նախագահը չի բացառել, որ Սաիպովին կարող են Գուանտանամոյի բանտ ուղարկել: 

 

Картинки по запросу New York attack suspect Sayfullo Saipov isis flag

Հավելենք, որ Միացյալ Նահանգների իշխանություններն ահաբեկչության մեղադրանք են ներկայացրել Սաիպովին:

Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Ջուն Կիմը մանրամասնել է, որ մեղադրանքները ներկայացվել են 2 հոդվածով՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանը նյութական աջակցության և մարդկանց նկատմամբ բռնության իրագործման համար:

 

Картинки по запросу New York attack suspect Sayfullo Saipov

Կիմի փոխանցմամբ՝ նախքան ահաբեկչական հարձակումը, Սաիպովը տևական ժամանակ հեռախոսով դիտել է ԻՊ-ի գլխատումների ու մարդկանց նկատմամբ այլ դաժան բռնությունների վերաբերյալ 100-ից ավելի տեսանյութ, որոնց ազդեցության տակ գտնվելով էլ որոշել է նման մի բան ձեռնարկել: Նա դեռևս հոկտեմբերի 22-ին մեքենա էր վարձել, որպեսզի մի քանի օր պարապի ու ահաբեկչության օրը կարողանա ամեն ինչ ըստ ծրագրածի անել:

 

Картинки по запросу New York attack suspect Sayfullo Saipov

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին 29-ամյա երիտասարդը վարձակալած մեքենայով դուրս էր եկել հեծանվորդների համար նախատեսված ճանապարհի վրա ու վրաերթի ենթարկել մարդկանց, այնուհետև նա բախվել էր դպրոցական ավտոբուսի: Ոստիկաններին հաջողվել էր վնասազերծել Սաիպովին ու ձերբակալել նրան: