Միխեիլ Սաակաշվիլին բերման է ենթարկվել Կիևի բնակելի շենքերից մեկի կտուրից (ուղիղ միացում)
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին բերման է ենթարկվել Կիևում, հայտնում է meduza.io-ն՝ չմանրամասնելով՝ ինչ մեղադրանքների հիման վրա է քաղաքական գործիչը բերման ենթարկվել:
Աղբյուրը հիշեցնում է, որ դեկտեմբերի 5-ի առավոտյան Սաակաշվիլիի կիևյան բնակարանում խուզարկություն է սկսվել, որն իրականացվել է Ուկրաինայի գլխավոր դատախազության և անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Խուզարկության ժամանակ Սաակաշվիլին բարձրացել է 8-հարկանի բնակելի շենքի կտուր ու սպառնացել ցած նետվել: Սակայն ավելի ուշ նրան հաջողվել է կտուրից հետ քաշել:
Մինչդեռ news.rambler.ru կայքը հավելում է, որ քաղաքական գործչին բերման են ենթարկել անմիջապես շենքի կտուրից:
Հետագա իրադարձություններին կարող եք հետևել ուղիղ միացման միջոցով:










