ՀՀ-ն հնարավոր է կրկին չմասնակցի ՆԱՏՕ-ի «Noble Partner 2018»-ի ուսումնավարժանքներին. այս պահին դեռևս որոշում չկա
Հայաստանը հնարավոր է՝ կրկին չմասնակցի ՆԱՏՕ-ի «Noble Partner 2018»-ի ուսումնավարժանքներին, քանի որ այս պահին դեռևս նման որոշում չկա: Նույն ժամանակահատվածում մեր ուժերը մասնակցելու են Հայաստանում անցկացվող մեկ այլ միջոցառման՝ կրկին ՆԱՏՕ-ի շրջանակներում: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Հայաստանի Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից՝ նշելով. «Այսինքն, եթե նույն ժամանակահատվածում երկու տարբեր միջոցառում կա, մեկը` Հայաստանում, մյուսը՝ Վրաստանում, մենք մասնակցում ենք այսօր կազմակերպվող միջոցառմանը՝ ՆԱՏՕ-ի շրջանակում»:
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, ընդունելով Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանին, հույս էր հայտնել, որ ընթացիկ տարում հայ զինծառայողները կմասնակցեն «Noble Partner-2018» բազմազգ զորավարժություններին»: -










