ԼՐԱՀՈՍ
-
  19:52 • 23.03.18 Ըմբոստության ալիք բարձրացնելու մտադրությունը նման է քաղաքացիական և ոչ թե քաղաքական շարժման, այն կարող է դառնալ սիմվոլիկ՝ առանց հետևանքի. Արա Նեդոլյան Հարցին, թե տեղի՞ն է համարում ընդդիմության այն պարզաբանումը, թե հանրության մեծամասնությունն ընդդիմություն է, բոլորն են դժգոհ և կարող է կայծից բռնկվի հզոր ալիք, Արա Նեդոլյանը նշեց, թե միգուցե ինչ–որ թեթև բռնկման ներուժ կա, բայց ոչ ավելին:
-
  19:47 • 23.03.18 «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը և FAST-ը կհամագործակցեն «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ի շրջանակներում «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ը իր կազմակերպչական և բովանդակային նորամուծություններով բավականին կտարբերվի նախորդ տարիների սամմիթներից և կլինի մինչ այս տեղի ունեցած արտասահմանյան սամմիթների գալա միջոցառումը։
-
Իրադարձային   19:03 • 23.03.18 Քիչ չենք, ուղղակի ընդդիմադիրները 25 տարի խաբել են ժողովրդին և ժամանակի ընթացքում ծախվել. Վ. Ավետիսյանը` Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների մասին (թարմացված, տեսանյութ, լուսանկարներ) Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ չնայած այն քարոզչությանը, թե իրենք պարտված են, որը նաև պատերազմի ժամանակ ընդունված մարտավարություն է, իրենք պետք է կամքով, կազմակերպվածությամբ այլ բան ապացուցեն:
-
  18:06 • 23.03.18 Զ. Փոստանջյանը դիմել է գլխավոր դատախազին՝ պահանջելով վերացնել Երևանի ավագանու նիստին կոյուղաջուր բերելու միջադեպով քրգործ հարուցելու ոստիկանության որոշումը Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ պահանջելով վերացնել քրեական գործ հարուցելու ...
-
  18:03 • 23.03.18 ՀՀ կառավարության և լեհական «Simed Construction» ընկերության միջև Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է կանգնել յուրաքանչյուր ներդրողի, այդ թվում՝ «Simed Construction» ընկերության կողքին և աջակցել պետություն-մասնավոր ձևաչափով համատեղ ծրագրերի իրականացմանը:
-
  Իրադարձային   17:56 • 23.03.18 Ֆրանսիայում զինված պատանդառության հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի. զինված անձը սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն իր աջակցությունը հայտնած տղամարդը հարձակումից առաջ կրակել է Կարկասոն քաղաքում ոստիկանների խմբի վրա՝ վիրավորելով մի ոստիկանի, այնուհետ կրակել է Opel մեքենայի վարորդի գլխին և վերցրել նրա ավտոմեքենան, որով էլ գնացել է սուպերմարկետ:
-
  17:38 • 23.03.18 Երևանյան ակումբում ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ հարուցված քրգործը վարույթ է ընդունվել. ՀՔԾ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել Երևան քաղաքում գործող «18+» ակումբի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ...
-
    17:17 • 23.03.18 Թուրք երգչուհին ազատազրկվել է՝ իր երգում Էրդողանին հիշատակելու համար 2016 թվականին Օլջայը ելույթի ժամանակ փոխել է երգի տեքստը և երգել «Ռեջեփ Թայիփ Էրդողան, ամեն ինչ դատարկ է, ամեն ինչ սուտ։ Մի օր այս կյանքը կավարտվի, և դուք կասեք․ «Սա երազ էր»։ Նրան նաև մեղադրել են կատարման...
-
  17:09 • 23.03.18 ՇՊՀ ուսխորհրդի նախագահը տեղեկացնում է՝ Facebook-ի իր էջը կոտրել են, և հետագա գրառումների համար ինքը պատասխանատվություն չի կրում Շիրակի պետական համալսարանի ուսխորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանը Tert.am-ին ահազանգեց, թե իր ֆեյսբուքյան էջը կոտրել են և հետագա իր դիրքորոշման վերաբերյալ եթե հաղորդագրություն տարածվի, ինքը պատասխանատվություն չի կրում:
-
  17:07 • 23.03.18 Եթե լինի ժողովրդի կամարտահայտություն, այս սահմանադրությամբ ավելի հեշտ կլինի իշխանափոխություն անելը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ փողոցային գործընթացներ են իրականացվելու այն ժամանակ, երբ նա նախագահ չի լինելու, ինչը նշանակում է, որ նա ոստիկանության, ԱԱԾ-ի վրա առնվազն ֆորմալ ազդեցություն չի ունենա, կառավարություն չի լինելու:
-
  17:02 • 23.03.18 Հրայր Թովմասյանի համար Սահմանադրության գերակայությունը սկզբունքային հարց է և համոզմունքի խնդիր, կցանկանամ, որ այս երևույթները շարունակական լինեն. Սերժ Սարգսյան Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սահմանադրական դատարան, որտեղ ներկա է գտնվել ՍԴ նիստերի սրահը հայ իրավական մտքի երախտավորներ Շահամիր և Հակոբ Շահամիրյանների անունով անվանակոչելու հանդիսավոր արարողությանը:
-
  Իրադարձային   16:51 • 23.03.18 Ֆրանսիայում զինված պատանդառության հետևանքով 2 մարդ է զոհվել, մոտ մեկ տասնյակ մարդ վիրավորվել Նշենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն իր աջակցությունը հայտնած զինված անձը կրակ է բացել և պատանդներ վերցրել Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Տրեբ քաղաքի սուպերմարկետում: Վկաների խոսքերով՝ նա «Ալլահ Աքբար» է բղավել մինչ սուպերմարկետ մտնելը:
-
Իրադարձային   16:42 • 23.03.18 22-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել՝ իր ընկերոջ մոր սոցիալական կայքի անհատական էջ ապօրինի մուտք գործելու և գաղտնաբառը փոխելու համար 2017թ. հուլիսին Արարատի մարզի բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ այլ անձ մուտք է գործել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գտնվող իր անհատական էջ և փոխել գաղտնաբառը:
-
    16:38 • 23.03.18 «Իմ սե՛ր, հպարտանում եմ քեզնով».Կառլա Բրունին Սարկոզիի շուրջ սկանդալի ֆոնին հրապարակավ պաշտպանել է ամուսնուն «Ես հպարտանում եմ քեզնով, իմ սե՛ր, քանի որ դու շիտակ ես, իրավացի, ուժեղ: Ես հպարտանում եմ՝ տեսնելով, անկախ ամեն ինչից, ինչ արժանապատվորեն ես քեզ պահում»,-իր ինստագրամյան էջում գրել է Բրունին: