ԼՐԱՀՈՍ
-
  16:06 • 23.04.18 ԿԳՆ-ն հորդորում է զերծ մնալ կրթական գործընթացի տապալման փորձերից և անչափահասներին քաղաքական գործընթացներում ներգրավելու նախաձեռնությունից Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված իրադրությունը և նկատի ունենալով, որ զանգվածային երթերին մասնակցում են դպրոցահասակ երեխաներ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է ակցիաների...
-
  16:01 • 23.04.18 «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը միանում են համաժողովրդական շարժմանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Ազգային ժողովի «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը՝ անձամբ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, միանում են Հայաստանում և աշխարհասփյուռ հայության շրջանում ծավալված համաժողովրդական...
-
Իրադարձային   15:53 • 23.04.18 «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը կալանավորվել է Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը կալանավորվել է: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում ասաց Լևոն Բարսեղյանի փաստաբան Հայկուհի Հարությունյանը: «Բարսեղյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը, նա երկու ամսով կալանավորվեց ...»:
-
  15:49 • 23.04.18 Ջահերով երթի փոխարեն ՀՅԴ–ն Ծիծեռնակաբերդում ոգեկոչման արարողություն կիրականացնի Հայտնում ենք, որ նկատի ունենալով հանրապետությունում առկա գերլարված իրավիճակը, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և Հայաստանի երիտասարդական միությունների կողմից նախապես հայտարարված ապրիլի 23-ի Ջահերով երթը փոխարինվում է …
-
  15:43 • 23.04.18 Եթե չկարողանանք համախմբվել ապրիլի 24-ին, ապա հսկայական վնաս կհասցնենք մեզ, մեր պատմությանը և մեր ժողովրդին. Արմեն Սարգսյան Նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկությամբ, նախագահական նստավայրում այսօր կայացել է հանդիպում, որին մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը...
-
  15:37 • 23.04.18 Սոցցանցերում չի նվազում ատելության քարոզը. մտահոգիչ է, որ ատելությունն ուղղված է ոչ միայն ոստիկանների, այլ նաև նրանց ընտանիքների անդամների դեմ. ՄԻՊ Սոցիալական ցանցերի շուրջօրյա ուսումնասիրությունը վկայում է, որ չեն նվազում անհանդուրժողականությունը, ատելության քարոզը, բռնության կոչերը, ընդհուպ՝ ներքին թշնամանքի հրահրումը: Դրանց մի մասը թվում է ուղղորդված:
-
  15:31 • 23.04.18 Զինծառայության մեջ գտնվող բոլոր զինծառայողները պարտավոր են անմիջապես վերադառնալ իրենց նշանակման վայրը. ՔՊ կուսակցություն Զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր զինծառայողները պարտավոր են անմիջապես վերադառնալ իրենց նշանակման վայրը, եթե այդպիսիք կան: Ոչ մի զինվորական, շարքային անձնակազմից, ենթասպայական կամ սպայական անձնակազմից...
-
  Իրադարձային   15:11 • 23.04.18 «Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները նրա ներքին գործն են, Ռուսաստանն ինչո՞ւ պետք է միջամտի». ՌԴ նախագահի խոսնակ «Հայաստանը մեր մտերիմ դաշնակիցն է, երկիր, որի հետ զարգանում են ամենասերտ հարաբերությունները, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է: Այդ պատճառով, իհարկե, մեզ համար չափազանց կարևոր է այդ երկիրը, այդ պատճառով մենք շատ ուշադիր հետևում ենք իրադարձություններին»,- ասել է Պեսկովը:
-
  14:55 • 23.04.18 Ստեղծված իրավիճակին լուծում տալ կարող են 2 հոգի՝ վարչապետ Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը. քաղաքագետ ՀՀ-ում ձևավորվել է նոր ճգնաժամային իրավիճակ, որը քաղաքական լուծումներ է պահանջում: Միևնույն ժամանակ նկատեց, որ հրապարակը, փողոցը, լրջագույն քաղաքական գործոն են, բայց ոչ քաղաքական բանակցությունների սուբյեկտ:
-
Իրադարձային   14:49 • 23.04.18 Փորձել եմ ԵԽԽՎ-ում հրատապ դեբատ նախաձեռնել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասով, բայց նախատեսված է նման քննարկումներ անցկացնել այլ հարցերով. է. Մարուքյան (տեսանյութ) Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, որտեղ քիչ հետո կմեկնարկի գարնանային նստաշրջանը, լիբերալների ու դեմոկրատների քաղաքական խմբի համար պատգամավոր Էդմոն Մարուքյանը զեկույց է ներկայացրել՝ Հայաստանում տեղի ունեցող ...
-
  14:46 • 23.04.18 Նման իրավիճակների շարունակական դրսևորումները կարող են բացասական հետևանքներ թողնել երկրի միջազգային վարկանիշի վրա. Ֆիննախ Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում երկրում ընթացող զարգացումների առնչությամբ: Նման իրավիճակների շարունակական դրսևորումները կարող են բացասական հետևանքներ թողնել երկրի միջազգային վարկանիշի...
-
  14:40 • 23.04.18 Երևանում տեղի ունեցող իրադարձություններին սկսել են մաս կազմել անչափահասները, որը հղի է հնարավոր անցանկալի հետևանքներով. Երևանի քաղաքապետարան Երևանի քաղաքապետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնից կոչ - խնդրանք են հղել ծնողներին, որում, մասնավորապես, նշված է. «Հարգելի´ համաքաղաքացիներ, ծնողներ, մայրեր, վերջին...
-
  14:37 • 23.04.18 Ոստիկանությունը կոչ է անում չտրվել ստահոդ հրապարակումներին և ապատեղեկատվություն տարածելով` թյուրիմացության մեջ չգցել հանրությանը Ոստիկանության համակարգից տարիներ առաջ ազատված և արդեն տևական ժամանակով ծառայության հետ որևէ առնչություն չունեցող որոշ անձինք այլ օգտատերերի միջոցով կամ անձամբ սոցցանցում տեղադրում են իրենց համազգեստով լուսանկարներն ու քաղաքացիներին ուղղված հայտարարություններ:
-
    Իրադարձային   14:29 • 23.04.18 Իսրայելը մտադիր է է՛լ ավելի ամրապնդել սերտ հարաբերություններն Ադրբեջանի հետ. Նեթանյահու «Մտադիր ենք շարունակել կապերն Իսրայելի և Ադրբեջանի միջև բարեկամության և համագործակցության սերտ հարաբերությունների է՛լ ավելի ամրապնդման համար»,- ասված է Իսրայելի վարչապետի հայտարարությունում:
-
  14:22 • 23.04.18 ՀՅԴ–ն համաձայն չէ ձերբակալությունների հետ, բայց նաև դեմ է վերջնագրերին. Հ. Մարգարյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին Այսօր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանդիպում է ունեցել ձերբակալության մեջ գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ: Այս հանդիպումը հույս է ներշնչում, որ հետագա երկխոսությունը կարող է կայանալ:
-
  14:19 • 23.04.18 Ցուցարարները ծեծել են ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրի Սահակյանին՝ Աշտարակ-Երևան ճանապարհը բեռնատարներով փակելու պատճառով Ապրիլի 22-ին Գյումրի-Երևան ավտոճանապարհին՝ Աշտարակի ճանապարհին տեղակայված Ճանապարհային ոստիկանության պահակետի հարակից տարածքում, ցուցարարները պատգամավորի են ծեծել:
-
  14:10 • 23.04.18 1988-ից հետո առաջին անգամ է, որ կարելի է խոսել համաժողովրդական շարժման մասին. Ա. Մանուչարյան Հանրապետությունում իրականացվող բողոքի ցույցերում որակական փոփոխություն կա՝ սա ժողովրդական ընդվզում է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյան:
-
  Իրադարձային   14:10 • 23.04.18 Բողոքի ակցիաները Հայաստանում հասել են վտանգավոր եզրագծի. Նիկոլ Փաշինյանի ձերբակալությունը չկանգնեցրեց բողոքի ակցիաները. ռուսական լրատվամիջոցներ «Независимая Газета»-ն, ներկայացնելով վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, զրուցել է քաղաքագետ Միքայել Զոլյանի հետ, ում խոսքով՝ «Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի բանակցությունների տապալումը...
-
    Իրադարձային   14:06 • 23.04.18 Ռուսաստանում ադրբեջանցին դաժանորեն ծեծել է 4-ամյա երեխային՝ մինչև 5-ը հաշվել չկարողանալու համար (լուսանկար) Դեպքը տեղի է ունեցել Կրասնոյարսկում. քաղաքի 20-ամյա բնակիչ Բահրամ անունով ադրբեջանցին երկու օր շարունակ լիցքավորման լարով ու գոտիով դաժանորեն ծեծել է զուգընկերուհու փոքր դստերը։
-
Իրադարձային   14:00 • 23.04.18 Արցախի ՊԲ–ն, օգտատերերի «կասկածը փարատելու» համար, հակառակորդի տեղաշարժն ապացուցող նոր տեսանյութ է հրապարակել Նշված օգտատերերի «կասկածը փարատելու» համար ԱՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է այսօր առավոտյան ժամը 07.42-ից մինչև 10.01-ն ընկած ժամանակաընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի ուժերի...
-
  Իրադարձային   13:52 • 23.04.18 Երևանում կազմակերպված հավաքին մասնակցած զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառվելու են ամենախիստ պատասխանատվության միջոցները. ՊՆ ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողների կողմից սույն թվականի ապրիլի 23-ին Երևան քաղաքում օրենքով սահմանված ...
-
Իրադարձային   13:51 • 23.04.18 Անօրինական հավաքներին և զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով 41 անձ ձերբակալվել է. ՀՔԾ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 225-րդ հոդվածի 1-ին մասով քննվող` զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ քրեական...
-
  13:48 • 23.04.18 Արմեն Սարգսյանի մոտ հանդիպում է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի, Բակո Սահակյանի, Արա Բաբլոյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Կարեն Կարապետյանի մասնակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին Երևան քաղաքում մասնակցել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի մոտ հրավիրված հանդիպմանը՝ նվիրված Հայաստանում ...
-
  13:46 • 23.04.18 Ճիշտ և օգտակար կլիներ, եթե բանակցություններ լինեին, բայց երկխոսության առաջարկը մերժվեց. Նալբանդյանը` Սարգսյան–Փաշինյան հանդիպման մասին ՀՀ նախագահը, տեսաք, այցելեք հրապարակ, հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ, ով ցանկանում էր բոլորի դիմաց հանդիպել և եղավ պայմանավորվածություն՝ երկխոսության գնալու: