ԼՐԱՀՈՍ
-
  20:41 • 24.05.18 Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ «Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Մովսես Հակոբյանին նշանակել գլխավոր ռազմական տեսուչ»,,-ասված է Նիկոլ Փաշինյանի ստորագրած հրամանագրում:
-
Իրադարձային   20:09 • 24.05.18 Մեր օրակարգում Սահմանադրությունը փոխելու հարց չկա. Լենա Նազարյան Իշխանությունների օրակարգում սահմանադրական փոփոխությունների հարց չկա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ անդրադառնալով մամուլի համապատասխան հրապարակմանը:
-
  19:58 • 24.05.18 Ոստիկանությունը «Թափառող կենդանիների (շների) ստերջացման և պատվաստման ծառայությունների» մատուցման ընթացքում յուրացումներ է հայտնաբերել (տեսանյութ) Ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում այս պահին ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ 2016-2018 թվականների ընթացքում վերոհիշյալ ընկերությունը Երևանի քաղաքապետարանից ստացել է շուրջ 267 միլիոն դրամ:
-
  19:28 • 24.05.18 Թուրքիայում նախագահի ընդդիմադիր թեկնածուն հայտարարել է, որ ընտրվելու դեպքում թույլ կտա ազգային փոքրամասնություններին սովորել իրենց մայրենին Նշենք, որ Թուրքիայում քրդերն ու այլ մահմեդական ազգային փոքրամասնությունները հնարավորություն չունեն դպրոցներում մայրենին լեզվով կրթություն ստանալու՝ նույնիսկ այն տարածքներում, որտեղ մեծամասնություն են կազմում։
-
  19:00 • 24.05.18 Մեր հանդիպումից հետո Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը. Նիկոլ Փաշինյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Գարեգին Չուգասզյանը դադարել է հացադուլը: «Ուրախ եմ տեղեկացնել, որ Մատենադարանի մոտ քիչ առաջ տեղի ունեցած մեր հանդիպումից հետո Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը»,-ասված է գրառման մեջ։
-
  18:53 • 24.05.18 Եթե չկարողանամ Գարեգին Չուգասզյանին համոզել դադարեցնել հացադուլն, ապա հնարավոր է՝ միանամ նրան. Կ. Եղնուկյան Առաջին հերթին պետք է այցելեմ Գարեգին Չուգասզյանին, որ փոխանցեմ իրեն իմ համերաշխությունը, կարող է նաև միանամ իրեն. այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց քիչ առաջ ազատ արձակված Կարո Եղնուկյանը:
-
  18:23 • 24.05.18 Ցմահ ազատազրկվածները, որոշակի ժամանակահատված անազատության մեջ անցկացնելուց հետո, պետք է պատժի վերանայումը քննարկելու իրավունք ունենան. Ե. Վարոսյան Tert.am-ի հետ զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանը, անդրադառնալով ցմահ դատապարտյալների կոչին, նշեց, որ տարիներ շարունակ եղել է քաղաքական դիրքորոշում, որպեսզի...
-
  18:16 • 24.05.18 «Դիլիջան ազգային պարկում» ապօրինի ծառահատումների և անտառամիջյան ապօրինի ճանապարհ բացելու դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր 2018 թ. մայիսի 11-ին Տավուշի մարզի դատախազությունից ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժին է ուղարկվել «hetq.am» լրատվական կայքում տեղադրված ««Դիլիջան ԱՊ ՊՈԱԿ»-ում ծառեր են հատվել» …
-
  18:11 • 24.05.18 Տեղի է ունեցել ՀՀ Նախագահի 2017 թվականի մրցանակների հանձնման արարողությունը (տեսանյութ) Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները հանձնել են Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ …
-
  18:08 • 24.05.18 Կարո Եղնուկյանը դատարանի նիստերի դահլիճից ազատ արձակվեց ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանը դատարանից ազատ արձակվեց: Նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ նրա խափանման միջոցը փոխելու համար անհրաժեշտ 10 մլն ՀՀ դրամը վճարվել է:
-
  18:02 • 24.05.18 Ալեն Սիմոնյանը կմասնակցի մայիսի 30-ին կայանալիք Երևանի ավագանու նիստին. Դ. Խաժակյան Պատգամավորը կարող է ներկա լինել տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին, այսպիսով՝ կսպասենք քեզ Ալեն Սիմոնյան: Այս մասին իր ֆեյբուքյան էջում գրել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
-
  18:00 • 24.05.18 Թուրքիայում պահանջում են զրկել Էրդողանին ընտրություններին մասնակցելու հնարավորությունից Թուրքական ընդդիմադիր «Ժողովրդի փրկության կուսակցություն»-ը դիմել է երկրի Գերագույն ընտրական խորհրդին՝ նոր նախագահական ընտրություններում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը չեղարկելու․․․․
-
Իրադարձային   17:56 • 24.05.18 Հիմա լավ, հարմար առիթ է՝ անդրադառնալու ԸՕ-ում նկատված բոլոր խնդիրներին. Տիգրան Մուկուչյան «Ես կարծում եմ, որ որևէ աշխատանք կատարյալ չի լինում, և աշխատելու ընթացքում կարևորագույն խնդիրը միշտ կատարելագործվելն է: Սա արձանագրել են նաև միջազգային ու տեղական դիտորդական կազմակերպությունները: Ես չեմ կարող ասել, թե վարչապետն ինչ է իր խոսքում նկատի ունեցել: Ինչ ...»։
-
  17:54 • 24.05.18 «Պարմա» սուպերմարկետում ժամկետանց ձուկ, մայոնեզ, երշիկ, խոզապուխտ և ձու է հայտնաբերվել և ոչնչացվել. ՍԱՊԾ ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները վերահսկողական գործողություններ են իրականացրել «Պարմա» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցում. հայտնաբերվել է թեʹ տեղական արտադրության...
-
  17:36 • 24.05.18 Ֆինանսատնտեսական քոլեջում խաթարվել է բնականոն գործընթացը և չի վերականգնվի, մինչև խնդիրը դրական լուծում չստանա. ուսանողները վարչապետին նամակ են հղել (լուսանկարներ) Պարո՛ն Փաշինյան, քոլեջում նախաքննական շրջան է, և խաթարվել է քոլեջի բնականոն գործընթացը և չի վերականգնվի, մինչև մեր խնդիրը դրական լուծում չստանա:
-
  17:33 • 24.05.18 Քննչական կոմիտեն դիմում է ՀՔԾ-ին՝ ընթացք տալ քաղաքացու հնչեցրած այն հայտարարությանը, թե ՔԿ նախագահը կաշառք է պահանջել ՀՀ Քննչական կոմիտեն դիմում և առաջարկում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ ՀՀ կառավարության շենքի մոտ քաղաքացու հնչեցրած այն հայտարարությանը, թե ՔԿ նախագահը կաշառք է պահանջել։
-
  17:21 • 24.05.18 ՀՀ-ում քաղաքական գործընթացները հանգուցալուծվել են Վեհափառի և Հայոց եկեղեցու համերաշխության ուղերձին համահունչ. վարչապետ Վեհափառը վարչապետին ու կառավարության նորանշանակ անդամներին մաղթել է հաջողություններ և արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ երկրի բարեկեցության, դժվարությունների հաղթահարման, ձեռքբերումների և հաջողությունների ամրագրման: