ԼՐԱՀՈՍ
-
  20:36 • 28.05.18 Արա Բաբլոյանը հրավիրված է եղել որպես ԱԺ նախագահ և որպես «ՀՀԿ» խմբակցության ներկայացուցիչ. վարչապետի աշխատակազմի ղեկավար Տասնյակ լրատվամիջոցներ մինչ այս պահը զանգում են մեզ՝ փորձելով հասկանալ «ՀՀԿ» խմբակցության անդամ, ԱԺ Նախագահ Արա Բաբլոյանի այսօրվա միջոցառումներին չներկայանալու պատճառը:
-
  20:23 • 28.05.18 Սովորական համամասնական ընտրակարգ է լինելու, երբ ընտրողը ձայնը տալիս է կուսակցությանը, այս հարցում կոնսենսուս կա. Դանիել Իոաննիսյան Ընտրական օրենսգրքի փոփոխության շուրջ քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումները շարունակվում են. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացի» միավորում ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը:
-
  19:59 • 28.05.18 Սասունցի Դավիթ և Սուվորով փողոցների խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել. տուժածները հոսպիտալացվել են Ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները Ռ. Ե.-ի վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Գ. Ք.-ն ստացել է անհրաժեշտ բուժօգնություն և դուրս գրվել:
-
Իրադարձային   19:26 • 28.05.18 Եկել է պահը, որ ոչ միայն սփյուռքահայը լինի ՀՀ-ի կողքին, այլև ՀՀ-ն աջակցի, սատարի Սփյուռքում բնակվող իր հայրենակիցներին. Սփյուռքի նախարար Անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսի արձագանք է ստացել իր նշանակումը Սփյուռքի կառույցների, բարերարների կողմից, Սփյուռքի նախարարն ասաց, որ կան և՛ դրական, և՛ բացասական կարծիքներ, ինչը շատ նորմալ է համարում:
-
  18:49 • 28.05.18 Եթե Կառավարությունը պատրաստվում է որպես ծրագիր ԱԺ բերել դատարկ թուղթ, ապա այս պահին արտահերթ ընտրությունների միակ տարբերակը սա է. Է. Շարմազանով Արտահերթ ընտրությունները պատվերով համերգ չեն, որ որևէ մեկի կամքով լինի: Թեկուզ վարչապետի։ Կարող է 5 ամիս հետո ՀՀԿ-ն նախաձեռնի արտահերթ ընտրություններ...
-
  18:47 • 28.05.18 Ձեր այցը խորհրդանշում է հայ-ֆրանսիական հարաբերությունների անխախտ բնույթը և երկուստեք որդեգրած համագործակցության շարունակականությունը. Ա. Սարգսյանը՝ Ժան-Իվ Լը Դրիանին Զրույցի ընթացքում ընդգծվել է Հայաստանի կամրջող դերը ԵՄ և ԵԱՏՄ միջև, որը օտարերկրյա գործարարների եւ ներդրողների առջև բացում է նոր հնարավորություններ:
-
Իրադարձային   18:39 • 28.05.18 Դրանք համարվում են նաև ՀԽՍՀ երգեր. Գևորգ Ալթունյանը` Սարդարապատի միջոցառմանը հնչած երգերի քննադատության մասին «Առաջին անգամ է այսպիսի բարդ միջոցառում կազմակերպվում, և, բնականաբար, խնդիրներ պետք է լինեին, և խնդիրներ եղան, դրանց մի մասը սպասելի էր, մի մասը` ոչ: Ամեն դեպքում, գտնում եմ, որ միջոցառումը ստացված էր...
-
  18:28 • 28.05.18 Հայրենադարձ իմ տեղակալին և օգնականին միացավ նաև հայրենադարձ խորհրդականը. Մխիթար Հայրապետյան Պրն. Քեուշգուերյանը հանդիսանում է նաև «EVN Report»-ի և «Իմփաքթ Հաբ Երևանի» համահիմնադիրը և խորհրդի նախագահը, Երևանի (Ի-Վի-Էն) գինու ակադեմիայի համահիմնադիրը, ինչպես նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։
-
  18:12 • 28.05.18 Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ Այսօր մենք միանում ենք հայկական ծագմամբ կանադացիներին, Հայաստանի ժողովրդին և աշխարհասփյուռ հայ համայնքներին՝ նշելու այս կարևոր իրադարձությունը: Լավագույն մաղթանքներս տոնախմբողներին»,- ասվում է Ջասթին Թրյուդոյի ուղերձում:
-
  18:11 • 28.05.18 ՀՊՏՀ-ի այն հայտարարությունը, թե ես ծեծել եմ պրոռեկտորի վարորդին, չի համապատասխանում իրականությանը. պարզաբանում է Ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենի նախկին պաշտոնակատարը Քննությունիցս մեկ օր առաջ՝ 2018 թվականի մայիսի 14-ին, ժամը 11։00-12։00-ի սահմաններում, ՀՊՏՀ-ի պրոռեկտորներից մեկի վարորդ՝ Միհրան Պապիկյանը, այն պահին դեռ իմ համար անհասկանալի դրդապատճառներով, ֆինանսատնտեսագիտական քոլեջի...
-
  18:03 • 28.05.18 Ազգի միաբանությունը զորությունն է ազգի. Գարեգին Բ-ն՝ երկրում տեղի ունեցած փոփոխությունների մասին «Հաղթանակի տոն է, և մաղթենք մեր ժողովրդին, որ իրականացնի բոլոր այն իղձերը, բոլոր այն երազները, որոնք որ դարերով փայփայած ունի իր հոգում՝ կերտելու հզոր, լուսավոր հայրենիք և մեր ժողովրդի բարվոք կյանքը ապահովող հայրենիք»,-ասաց նա:
-
  17:56 • 28.05.18 Ստուգումներ են լինելու պետական բուհերում, ԵՊՀ-ում. Դավիթ Սանասարյան (տեսանյութ) «Մեծ պատասխանատվություն ունեմ, որպեսզի իմ պաշտոնավարման ընթացքում հասնեմ նրան, որ վերջում ասեմ՝ հաջողություն կոռուպցիա, դու այլևս չկաս: Քանի որ հեղափոխության հիմնական շարժը ուսանողներն էին, ես կարող եմ վստահ ասել, որ առաջիններից մեկը լինելու են պետական բուհերը
-
Իրադարձային   17:23 • 28.05.18 Առաջին հերթին պաշտոնյաների երեխաները պետք է ծառայեն բանակում, իսկ մինչև հուլիսի 10-ը իմ զավակն էլ կզորակոչվի. Դավիթ Տոնոյան Իմ զավակն էլ է գնալու ծառայելու, կորոշի՝ որտեղ է ծառայելու. Սարդարապատում Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի տոնակատարությանը լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության...
-
Իրադարձային   17:20 • 28.05.18 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ապաթուրայը շնորհավորել է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ «100 տարի առաջ ՆԱՏՕ-ի երեք ռազմավարական կարևոր գործընկերներն անկախություն ձեռք բերեցին: ՆԱՏՕ-ի անունից շնորհավորում եմ Հայաստանին՝ Անկախության հարյուրամյակի առթիվ»,- գրել է Ապաթուրայը:
-
  17:14 • 28.05.18 Նախընտրությունս այն է, որ արտահերթ ընտրություններին լինի մեկ համաժողովրդական ցուցակ. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ) Նախընտրությունս այն է, որ արտահերթ ընտրություններին լինի մեկ համաժողովրդական ցուցակ, որովհետև վտանգները մեր առջև են և պետք է ամրապնդենք այս ժողովրդական նվաճումները: