ԼՐԱՀՈՍ
-
  13:26 • 18.06.18 Մանվել Գրիգորյանի գործի մասնակիցները պետք է բացահայտվեն՝ անկախ նրանց կոչումներից և կարգավիճակներից. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Հայ ժողովուրդը ցնցված է Ազգային անվտանգության ծառայության բացահայտումներից, մենք գործ ունենք երրորդ հանրապետության ամենամեծամասշտաբ կոռուպցիոն երևույթի հետ:
-
  13:24 • 18.06.18 Անչափահասը ավտոմեքենա է առևանգել և վրաերթի ենթարկել 3 քաղաքացու Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ավտոմեքենան փախցրել է 2003 թ. ծնված Յ. Պ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 21.30-ին, իր մոր հետ ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին:
-
  13:24 • 18.06.18 Սեյրա՛ն ջան, դու հիմա չգիտե՞ս՝ ովքեր են թալանել մեր բանակը. Արամ Մանուկյանը՝ Սեյրան Սարոյանին Արամ Մանուկյանն ընդգծեց, որ ԱԱԾ բացահայտումներից հետո ծանր սթրես է ապրել և գիշերը չի կարողացել քնել. «Ես չէի պատկերացնում, որ մեր երկրում կարող է այդպիսի բան լինել: Բոլորի մտքին հայհոյելուց բացի այլ բան չի գալիս»:
-
  13:15 • 18.06.18 «ԱՄՆ իշխանությունները պետք է կառավարեն՝ առաջնորդվելով սրտով». Մելանյա Թրամփն արձագանքել է ծնողներից բաժանված հազարավոր ապօրինի ներգաղթյալ երեխաների շուրջ պատմությանը Մելանյա Թրամփն անդրադարձել է ամուսնու՝ նախագահ Դոնալդ Թրամփի վարած կոշտ ու զրոյական հանդուրժողականություն դրսևորող քաղաքականությանը՝ ուղղված երկիր մուտք գործող ապօրինի ներգաղթյալներին:
-
  13:14 • 18.06.18 Հարուցվել է քրեական գործ՝ Գորիսում 14-ամյա աղջկա ինքնասպանության դեպքի առթիվ Նախնական տվյալներով՝ անչափահասն ինքնասպանություն է գործել իրենց բնակարանի հարակից նկուղային սենյակում՝ էլեկտրական մետաղալարերի մալուխից հարմարեցված կտորե գոտիով կախվելու եղանակով: Երեխայի հագուստների մեջ հայտնաբերվել են աղոթքների հավաքածու և սրբապատկեր:
-
Իրադարձային   13:07 • 18.06.18 Բուլղարիան վավերացրել է ԵՄ-Հայաստան համաձայնագիրը «Այսպիսով, ԵՄ Խորհրդում նախագահող Բուլղարիայի Հանրապետությունը դարձել է ԵՄ-ի անդամ երկրներից առաջիններից մեկը, որը վավերացրել է այս համաձայնագիրը: Մենք ակնկալում ենք շարունակել աշխատել մեր հայ գործընկերների հետ դրա իրականացման համար»,- ասվում է հայտարարության մեջ:
-
  13:05 • 18.06.18 Առաջիկա օրերին ստուգումներ կանցկացվեն Երևանի հիվանդանոցներում. խորհրդակցություն ԱԻՆ-ում Խորհրդակցության սկզբում նախարարը շնորհակալություն է հայտնել կենսաթոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատված ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գեներալ-մայոր Ներսիկ Նազարյանին:
-
Իրադարձային   13:01 • 18.06.18 Կառավարության արտահերթ նիստը՝ ուղիղ. օրակարգում Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցն է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին...
-
Իրադարձային   12:41 • 18.06.18 Նախկին արտոնյալները պետք է հստակ հասկանան, որ այլևս որևէ մեկը ՀՀ-ում արտոնյալ կարգավիճակ չունի. Տ. Ավինյանը՝ Մ. Գրիգորյանի մասին «Մենք բացահայտելու ենք բոլոր խոշոր կոռուպցիոն մեխանիզմները, որ նախկինում եղել են, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվելու, և ես ասեմ անկեղծ՝ այստեղ կոնկրետ թիրախավորված ոլորտներ չկան»:
-
Իրադարձային   12:40 • 18.06.18 Սա անընդունելի ու զազրելի է, եթե օրենքով սահմանված կարգով հաստատվի մեղադրանքը, Մ. Գրիգորյանը պետք է պատասխան տա օրենքի առաջ. ՀՀԿ Հարգելով անմեղության կանխավարկածը` հայտարարում ենք, որ եթե օրենքով սահմանված կարգով հաստատվի այն մեղադրանքը, որը առաջադրվել է Մ. Գրիգորյանին, անկախ նրա վաստակից ...
-
  12:33 • 18.06.18 Դատարանը լիարժեք իրավասու է կիրառել այդ պատժատեսակը. Գ. Պետրոսյանը՝ Մ. Գրիգորյանին Արցախի հերոսի կոչումից զրկելու մասին (տեսանյութ) «Մենք այս ամենը շատ ավելի կողջունենք, եթե այս միջոցառումը չավարտվի մեկ անձով, որովհետև ես չեմ կարող կիսել այն կարծիքը, որ այս երկրում կա մի միամիտ մարդ, որը մտածում է, թե այս ամեն ինչը պարփակված է մեկ անձի շրջանակում: Իրավապահ մարմինները պետք է հետամուտ լինեն»:
-
  12:24 • 18.06.18 Այն արձագանքները, որ մինչ այսօր բելառուսական կողմից ստացել ենք, մեզ չեն բավարարում. Տ. Բալայանը՝ Ադրբեջանին «Պոլոնեզների» վաճառքի մասին (տեսանյութ) Եվ՛ հրապարակային, և՛ ոչ հրապարակային աշխատանքներ են տարվում բելառուսական կողմի հետ Ադրբեջանին «Պոլոնեզ» համակարգեր վաճառելու հետ կապված:
-
  Իրադարձային   Մշակույթ   Սպորտ     12:21 • 18.06.18 Եգիպտոսցին Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ազգային հավաքականի պարտությունից հետո կոմայի մեջ է ընկել ու մահացել Նրա խաղընկեր Շերիֆ Իդրիսը հայտնել է, որ Էսամի գլխուղեղի զարկերակը պայթել է, քանի որ նա չափից ավելի բուռն է արձագանքել պարտությանը:
-
  12:20 • 18.06.18 Առաջիկայում նման դեպքերի ևս ականատես կլինենք. Ալեն Սիմոնյանը՝ Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ բացահայտման մասին «Ակնհայտ է, որ միանձնյա այս ամենը չի արվել, ակնհայտ է, որ այդ ոլորտում և մնացած ոլորտներում տիրել է նման վիճակ, և չեմ բացառում, որևէ այլ «հերոս» իր ավտոտնակում փորձում է վերացնել կանսերվաները, որ գողացել է զինվորներից»:
-
  12:17 • 18.06.18 ԱԺ պատգամավոր Մ. Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ Հաշվի առնելով քրեական գործով մեծածավալ քննչական գործողությունների կատարման անհրաժեշտությունը` ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի որոշմամբ ՀՀ ՀՔԾ և ՀՀ ԱԱԾ քննիչներից ...
-
  12:10 • 18.06.18 Արտգործնախարարների հանդիպման մասին հստակ պայմանավորվածություն չկա. Տիգրան Բալայան «Այս պահի դրությամբ հավելյալ տեղեկատվություն համանախագահների հանդիպումից չեմ կարող տալ»,- ասաց նա՝ նշելով, որ հաղորդագրությունում ընդգծվել է, որ գերական Արցախի կարգավիճակն է և Արցախի ժողովրդի անվտանգությունը:
-
  12:02 • 18.06.18 ՀՀ գլխավոր դատախազը Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է, ինչի մասին ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն անմիջապես ...
-
  12:00 • 18.06.18 Մանվել Գրիգորյանին վերաբերող բացահայտումները ՀՀ միջազգային վարկի վրա միայն դրական ազդեցություն կարող են ունենալ. ԱԳՆ խոսնակ (տեսանյութ) Հայաստանի միջազգային վարկի վրա միայն դրական ազդեցություն կարող է ունենալ, որ կոռուպցիան բացահայտվում է: Արտաքին գործերի նախարարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ արտաքին...