ԼՐԱՀՈՍ
-
  18:32 • 18.07.18 Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի և Արևմուտքի միջև հարաբերությունները լարվեցին, իսկ Ռուսաստանի հետ՝ ամրացան․ gazeta.ru Ըստ լրատվամիջոցի՝ հեղաշրջման փորձից հետո Թուրքիան և Ռուսաստանն ամրացրին հարաբերությունները՝ վերջնականապես հաղթահարելով մինչ այդ ունեցած քաղաքական ճգնաժամը, որը պայմանավորված
-
  18:10 • 18.07.18 Արմեն Սարգսյանը Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է նշանակել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գագիկ Սարգսյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով։
-
  18:04 • 18.07.18 Ռուբեն Ռուբինյանը, Արսեն Խառատյանը և Տիգրան Բալայանը հետխորհրդային երկրների ԶԼՄ-ներին են ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները Հանդիպման ընթացքում բանախոսները ներկայացրել են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները, անդրադարձել են նոր կառավարության ծրագրում առկա արտաքին քաղաքականությանն առնչվող դրույթներին:
-
  18:02 • 18.07.18 Զգալի պակաս է ընդունվողների թիվը, բուհերն ունեցել են հնարավորություն այս ճգնաժամին պատրաստվելու, բայց միջոցներ չեն ձեռնարկել. նախարար (տեսանյութ) Բուհերում արդեն ունենք շատ վատ պատկեր, զգալի պակաս է ընդունվողների թիվը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
-
  17:58 • 18.07.18 Արթիկում գազից թունավորված 4 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Լիաննա Թ.-ն հայտնել է, որ թունավորումը ստացել են նույն օրը իրենց տան խոհանոցում «Պրոպան» տեսակի գազի բալոնի այրվելու հետևանքով:
-
  17:50 • 18.07.18 Արարատի նախկին մարզպետը պնդում է, որ $60.000 է տվել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ մի քաղաքացու աշխատանքի տեղավորելու համար. ՔԿ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության և շորթման դեպքերի առթիվ։
-
Իրադարձային   17:43 • 18.07.18 Սեքսուալ բնույթի գործողություններ՝ 13-ամյա երեխայի նկատմամբ. կասկածյալը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է Երևանի բնակիչը՝ 13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։Ինչպես տեղեկացնում է Քննչական կոմիտեի...
-
  17:27 • 18.07.18 Փանիկի դեպքը Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում է, վարչապետը կանդրադառնա թեմային. Արման Եղոյան Շիրակի մարզի Փանիկ գյուղում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորականների կողմից առանց հրահանգի ու թույլտվության զորավարժություններ անցկացնելու դեպքը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում է:
-
  17:24 • 18.07.18 Հայաստանը ժողովրդավարության զարգացման առումով տարածաշրջանում մի շարք երկրներից տարբերվում է. Արա Բաբլոյանը՝ Ալբերտ Վայլերին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 18-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի անդամ, Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ, Գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերին:
-
  17:15 • 18.07.18 Շատ դպրոցի տնօրեններ ներառական կրթությունը դարձրել են բիզնես գիծ. քննարկում Այսօր «ԼուսԷ» հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոնում «Ներառական կրթության զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով քննարկմանը Հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար Լուսինե Սարգսյանը ներկայացրեց...
-
Իրադարձային   17:10 • 18.07.18 Չարաշահումներ՝ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննությունն իրականացնելու ընթացքում. ընկերության կողմից վերականգնվել է 6,7 մլն ՀՀ դրամ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքում …
-
  Իրադարձային   17:10 • 18.07.18 Ժիրինովսկին առաջարկել է ԵՄ-ից 1 տրիլիոն եվրո պահանջել «Ռուսաստանի տարածքում կոմունիզմի փորձի համար» «Առաջարկում ենք Եվրամիության դեմ հայց ներկայացնել և ռուս ժողովրդին վճարել այն բանի համար, որ Ռուսաստանի տարածքն օգտագործվել է կոմունիզմի կառուցման փորձ անցկացնելու համար, ինչը հանգեցրել է դժբախտ պատահարների...
-
  16:47 • 18.07.18 Լուծումները կան, մնում է որոշակի համաձայնության գալ. Մանե Թանդիլյանը՝ կուտակային կենսաթոշակային համակարգի մասին «Լուծումները կան, տրված են, մնում է որոշակի համաձայնության գալ, և վերջնական տեսքով նախագիծը դնենք հանրային քննարկման: Ես սկզբունքները բացահայտել եմ, և հենց այդ մասին են լուծումները, որոնք կհրապարակենք, երբ նախագծին կտրվի օրենքի տեսք»,-ասաց նա:
-
    Իրադարձային   16:35 • 18.07.18 Աֆրինում թուրքական ԶՈւ-ի օկուպացիայից հետո սկսել են բնակեցվել իսլամիստ ծայրահեղականներ․ իրավապաշտպան կազմակերպություն Կազմակերպությունը ներկայացրած զեկույցում նաև մեջբերել է աֆրինցի քուրդ Քամալ Սիդոյի վկայությունները, որը փաստել է, որ Աֆրինում այլևս իշխում են արաբ իսլամիստները, ինչի հետևանքով հատկապես...
-
  Տնտեսություն   Իրադարձային   16:30 • 18.07.18 Լուկաշենկոն մեղադրում է Ռուսաստանին մաքսանենգության համար. НГ Ռուսաստանի իշխանությունների հետ կապված ռուս խոշոր գործարարները Բելառուսով Ռուսաստան են տեղափոխում պատժամիջոցների տակ գտնվող մաքսանենգ ապրանքներ: Այդ մասին երեկ հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն...