ԼՐԱՀՈՍ
-
  19:40 • 19.07.18 Վտանգ միշտ էլ կա, բայց Արցախի նախագահի՝ բանակի հրամանատարական կազմի հետ խորհրդակցությունն առօրյայի մի մաս է. Դավիթ Բաբայան Ըստ Դավիթ Բաբայանի՝ բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ ընթացիկ հարցեր են քննարկվում, ամփոփվում են այլ խնդիրներ, տեսնում են՝ ինչպես են իրականացվում այս կամ այն ծրագիրը. «Սա մեր առօրյայի մի մասն է»։
-
  19:28 • 19.07.18 «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի» տնօրենն ու փոխտնօրենը վաճառել են ՊՈԱԿ-ին հատկացված 1260 կգ միսն ու 3569 լիտր կաթը՝ պատճառելով մոտ 3 մլն դրամի վնաս ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենը և պահեստապետը։
-
Իրադարձային   18:49 • 19.07.18 Աշխատում ենք 24-ժամվա ռեժիմով, արդեն երկուշաբթի կվերադառնանք բնականոն աշխատանքի. «Սանիտեքի» ներկայացուցիչ «Սանիտեք»-ում վերջին օրերին առաջացած տեխնիկական խնդիրները կապված են աղբահավաք մեքենաների հետ, ընկերությունը մայրաքաղաքում աղբի հավաքման շուրջ մշակել է ճգնաժամային ծրագիր և երկուշաբթի ընկերությունը կվերադառնա ամենօրյա ռեժիմին:
-
  Իրադարձային     17:58 • 19.07.18 Էկվադորում տեսահոլովակի նկարահանման ժամանակ զբոսաշրջիկը ցատկել է ջրվեժի բարձունքից ու մահացել (տեսանյութ) Նկարահանման վայրին մոտ գտնվող ջրվեժի բարձունքից ընկել է մի զբոսաշրջիկ, նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Հայտնի է, որ զբոսաշրջիկների խմբին նախապես զգուշացվել էր, որ ցատկն այդ բարձունքից կարող է մահացու լինել։
-
  17:48 • 19.07.18 Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի դիմացի տարածքում ավտոկայանատեղի ու սուպերմարկետ չի կառուցվի. Ալեն Սիմոնյան «Մի նախաձեռնություն էլ կա, որը մեր քաղաքացիներին հնարավորություն կտա խնայել, տնտեսել բավականին մեծ գումար, սակայն ամեն ինչի մասին հերթով։ Շուտով կվերադառնամ նաև Թաիրով գյուղ, որտեղ այցելել էի մեկ ամիս առաջ, ամսի 21-ի կողմերն այնտեղ կլինեմ, որովհետև այնտեղ ...»։
-
  17:46 • 19.07.18 Բավարարվել է 22 տարվա վաղեմությամբ կատարված չարաշահումներով պետությանը պատճառված վնասը վերականգնելուն ուղղված դատախազության հայցը Երևան քաղաքի դատախազության կողմից ներկայացված՝ պետական շահերի պաշտպանության հայցի բավարարման արդյունքում հնարավորություն է ստեղծվել վերականգնել կազմակերպության կողմից դեռևս 1996թ. …
-
    Տնտեսություն   17:28 • 19.07.18 Վենեսուելան իր ոսկու պաշարները տեղափոխում է Թուրքիա Վենեսուելան ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով իր ոսկու պաշարները կվերամշակի ոչ թե Շվեյցարիայում, այլ Թուրքիայում, հայտարարել է Վենեսուելայի բնապահպանության և հանքարդյունաբերության նախարար Վիկտոր Կանոն:
-
    17:23 • 19.07.18 160 000 ձերբակալված, 150 ցմահ ազատազրկում, ավելի քան 100 000 արգելափակված կայք․ ինչպես է անցել Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմի 2 տարին Հեղաշրջման փորձից ի վեր Թուրքիայում ապստամբների հետ կապերի կասկածանքով կամ մեղադրանքով գործազուրկ է դարձել 170 000 պետաշխատող, գործազրկության ֆոնին աճել են ինքնասպանության դեպքերը:
-
  17:16 • 19.07.18 Միքայել Մելքումյանն հանդիպել է Սլովակիայի Հանրապետությունից ժամանած գործարարների Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ սլովակ և բուլղար գործարարների կողմից ՀՀ-ում ներդրումների իրականացման հնարավորությունների վերաբերյալ:
-
  17:07 • 19.07.18 ԱԳԼՃԿ-ների հիմնական խախտումները Երևանում, որպես կանոն, վերաբերում են հակահրդեհային միջտարածություններին Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով՝ 340-ից ավելի ավտոգազալիցքավորման ճնշակայաններում՝ ԱԳԼՃԿ-ներում վերջին 10-15 օրերին իրականացվել են հրդեհա-տեխնիկական հետազոտություններ, և տրված կարգադրագրի համաձայն...
-
Տնտեսություն   Իրադարձային   17:02 • 19.07.18 Ռուբեն Վարդանյանը գնել է «Ատլանտի» բիզնես ֆորումի բաժնետոմսերի 50 տոկոսը «Դա հավասար գործընկերություն է՝ 50-ը 50-ի, ես բիզնես եմ մտնում cash-in պայմաններով»,- ասել է Ռուբեն Վարդանյանը: Ներդրումների հստակ գումարը գործընկերները չեն բացահայտել, բայց Ռուբեն Վարդանյանի խոսքերով, գումարներն այնքան էլ մեծ չեն, նա հետաքրքրված է «ակումբային» ենթակառուցվածքներով:
-
  16:45 • 19.07.18 Մտածեք հետևանքների մասին. Պուտինը նախազգուշացրել է Ուկրաինային և Վրաստանին՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մտադրության առնչությամբ «Իրավիճակը սրել ցանկացող ու հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալու մտադրություն ունեցող մեր գործընկերները՝ այդ թվում նաև Վրաստանն ու Ուկրաինան, ճիշտ կանեին, եթե մտածեն նման անպատասխանատու ...»։