ԼՐԱՀՈՍ
-
  Գիտություն/տեխնիկա   14:51 • 18.09.18 Բրիտանացի ֆիզիկոսները «անհնար շարժիչ» են ստեղծում Պենտագոնի համար «Եթե մեր գաղափարներն ամբողջությամբ ի կատար ածվեն, արբանյակների արձակման համար մենք այլևս վառելիքի կարիք չենք ունենա: Ըստ էության, ցանկացած տիեզերանավ կկարողանա շարժվել տիեզերքում, եթե այն հոսանքի աղբյուր ունենա», - ասել է գիտնական Մայքլ ՄաքՔալոհը:
-
Իրադարձային   14:45 • 18.09.18 Մոտ օրերս Սերժ Սարգսյանին առանձնատուն կառաջարկենք, որը կլինի միակը և վերջնականը անկախ նրանից՝ իրենք կառարկեն, թե ոչ. Է. Աղաջանյան ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատան խնդիրը հետևյալն է՝ մենք որպես առաջարկներ մի քանի տարբերակներ ենք ուղարկել 3-րդ նախագահի գրասենյակ, բայց բոլորը մերժվել են: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ...
-
    14:43 • 18.09.18 Թուրքիայում «Լեռնային Ղարաբաղ» անվամբ նոր զբոսայգի է բացվել «Թուրքիայի թշնամին մեր թշնամին է, Ադրբեջանի թշնամին՝ Թուրքիայինը: Մեր ուժը Թուրքիայի ուժն է, Թուրքիայի ուժն է մեր ուժն է: Լեռնային Ղարաբաղի հարցը միայն Ադրբեջանի հարցը չէ։ Այն որքան Ադրբեջանինը, այնքան էլ Թուրքիայինն է»
-
Իրադարձային   14:43 • 18.09.18 Սեպտեմբերի 17-18-ը ՀՀ ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 34 դեպք Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 17-ից 18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 34 դեպք։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
-
Տնտեսություն   Իրադարձային   14:31 • 18.09.18 Ամերիկյան բիզնեսը պատժամիջոցների պատճառով ստիպված կլինի ամբողջովին հեռանալ Ռուսաստանից. ամերիկյան առևտրային պալատի ղեկավար Պատժամիջոցները «կստիպեն բոլոր ամերիկյան ընկերություններին հեռանալ Ռուսաստանից, որովհետև դրանք արգելում են աշխատել բանկային համակարգերի հետ, արգելում են փոխադրումներ իրականացնել երկաթուղային ճանապարհներով և արգելում են գնել գազ, այսինքն՝ Ռուսաստանում արտադրությունը փաստացի անհնար է դառնում»:
-
Իրադարձային   14:23 • 18.09.18 Ադրբեջանի կողմից ՀՀ բնակավայրերը գնդակոծելու և քաղաքացու վիրավորվելու մասին Ա. Հովհաննիսյանը ներկայացրել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովին Երեկ ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի նիստում տեղեկացրել եմ Ադրբեջանի կողմից Կոթի գյուղի վրա կրակ բացելու, դրա հետևանքով ՀՀ քաղաքացի Սուրեն Սեփխանյանի վիրավորվելու, ինչպես նաև Ադրբեջանի կողմից...
-
  Իրադարձային   14:16 • 18.09.18 Մխիթար աբբահոր ջահը թող շարունակի լուսավորել հայ ազգի փշոտ և ծաղկուն ճանապարհը. Հռոմի պապը շնորհավորել է Մխիթարյանների միաբանության 300-ամյակը Վենետիկի Մխիթարյան միաբանության Սուրբ Ղազար կղզում տեղի է ունեցել միաբանության 300-ամյակի տոնախմբություններին նվիրված սուրբ պատարագը, որին իր շնորհավորական ուղերձն էր հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
-
  Մշակույթ     14:15 • 18.09.18 Արքայազն Հարիի կինը թողարկել է իր առաջին խոհարարական գիրքը (լուսանկարներ) 128 էջանոց գրքում ներառվել է 50 բաղադրատոմս, այդ թվում՝ ավոկադոյով ու կանաչ չիլիով ուտեստ, քարրի սոուսով և կոկոսի կաթով հավ, հնդկական ձևով պատրաստված սմբուկ, հնդկական ձևով պատրաստված բրնձով հավ, կարամելացված սալորով թխվածք, համեմունքներով թեյ և այլն:
-
  14:14 • 18.09.18 Նավթի և գազի հետախուզման ընկերությունը դիմել է դատարան, անօրինական դադարեցրել են լիցենզիան․ տնօրեն Վ․Պետրոսյան Փաստաբանն էլ շարունակեց՝ ասելով, որ 2 հայցով դիմել են դատարան, քանի որ լիցենզիան անօրինական է դադարեցվել, իսկ հոկտեմբերի 2-ին կլինի առաջին դատական նիստը։ Վաչագան Պետրոսյանն էլ նշեց, որ իրենք դիմել են նաև նոր կառավարությանը:
-
    14:08 • 18.09.18 Թուրքիայում խոշոր կողոպուտի կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել (լուսանկար) Ստամբուլում տարադրամի փոխանակման կետի կողոպուտի համար կասկածվում են ՀՀ քաղաքացի Գևորգ Ա․-ն և Ռուսաստանի քաղաքացի Խալիկ Բ․-ն։ Տարադրամի փոխանակման կետից գողացված գումարն ու իրերի արժեքը ընդհանուր առմամբ կազմում է 300.000 թուրքական լիրա (մոտ 47.000 դոլար)։
-
  14:03 • 18.09.18 ՀՀ-ում ստեղծված իրավիճակը բազմաթիվ զուգահեռներ ունի այլ երկրներում ժողովրդի անունից իշխանության եկող, հետո այն ուզուրպացնողների հետ. Ա. Աշոտյան Իշխանափոխությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը բազմաթիվ զուգահեռներ ունի այլ երկրներում ժողովրդի անունից իշխանության եկող, իսկ հետո այն ուզուրպացնող...
-
  14:00 • 18.09.18 «Yerevan.today» կայքի գլխավոր խմբագիրը մանրամասներ է ներկայացնում խմբագրությունում տեղի ունեցած խուզարկությունից. տեսանյութ Sputnik Արմենիա մուլտիմեդիա մամուլի կենտրոնում մեկնարկել է «Yerevan.today» կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի մամուլի ասուլիսը: Սևակ Հակոբյանը մանրամասներ է ներկայացնում խմբագրությունում երեկ տեղի ունեցած խուզարկությունից:
-
  13:52 • 18.09.18 Այնպես չէ, որ ողջ ՀՀ-ն աջակցում է Նիկոլ Փաշինյանին. բացառվում է, որ «Սասնա Ծռերը» կրակեն նրա ուղղությամբ. «Սասնա Ծռեր» Անցումային ժողովրդավարության, արդարադատության իրականացումն այս ժամանակահատվածում հրատապ է, քիչ-քիչ կուտակվում են խնդիրներ, որոնք հետագայում կարող են լուրջ մարտահրավեր, սպառնալիք լինել:
-
  13:49 • 18.09.18 Քաղաքի ավագանու ղեկավարը բարձրագույն քաղաքական պաշտոն է, բայց քարոզարշավներին հաճախ ծրագրերը մի կողմ են քշվում. Միքայել Մելքումյան Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը շարունակում է կոշտ ելույթները, երբ ասաց, որ ոչ միայն պետք է ասֆալտին փռել, այլ պատեպատ տալ, Միքայել Մելքումյանը նշեց՝ պարտադիր չի, որ ամեն ինչին արձագանքեն:
-
Գիտություն/տեխնիկա   13:45 • 18.09.18 ՆԱՍԱ-ն հրապարակել է TESS աստղադիտակի՝ Երկիր ուղարկած առաջին լուսանկարը «Աստղերի ու երկնային մարմինների այս ծովում TESS-ը կթափառի՝ փորձելով գտնել ուսումնասիրման համար հետաքրքիր մոլորակներ: TESS-ի առաջին լուսանկարը բացահայտում է դրա ֆոտոխցիկների հնարավորությունները»,-նշել է ՆԱՍԱ-ի ներկայացուցիչ Փոլ Հերցը:
-
  Իրադարձային   13:28 • 18.09.18 Ավտոճանապարհով ցորենի փոխադրման արգելքի դեմ Թբիլիսիում ակցիաներ են ընթանում. «Ալիք մեդիա» Թբիլիսիի Լիլո ավանում գտնվող Վրաստանի եկամուտների ծառայության գրասենյակի հարակից տարածքում մեծ բեռնատարների (ֆուռ) վարորդների բողոքի ցույցը շարունակվել է ողջ գիշեր: Այդ ընթացքում տարածքում...
-
  13:22 • 18.09.18 Մենք ծով ծիրանի գույների մեջ ենք. պետք չէ բևեռացնել հասարակությանը. Զ. Փոստանջյան «Ամեն դեպքում, մի քանի ամիս առաջ էր, որ մենք բոլորս սիրո և համերաշխության կոչ էինք անում: Բոլոր ուժերը, որոնք այսօր կան այս ընտրապայքարում, ցանկանում են ծառայել երևանցուն, Երևանի խնդիրներն են ցանկանում լուծել»:
-
  13:21 • 18.09.18 Սահմանապահ Տավուշում մեկնարկել են խաղողի մթերման աշխատանքները, մարզի 27 սահմանամերձ համայնքներ աշնանացանի համար աջակցություն կստանան ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը սեպտեմբերի 17-ին երկօրյա աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Այցի սկզբում նախարարը մարզպետ Վահե Ղալումյանի...
-
Իրադարձային   13:08 • 18.09.18 Շոյգուն Իսրայելին է մեղադրել Սիրիայում Իլ-20-ի կործանման համար. Պուտինը ցավակցել է զոհվածների ընտանիքներին «Կրեմլում խորապես անհանգստացած են ստեղծված իրավիճակով: Նախագահը ցավակցում է անձնակազմի զոհված անդամների հարազատներին ու զինակիցներին»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
-
  Իրադարձային   13:02 • 18.09.18 Փողով լի ճամպրուկները բերվել են նրա տուն. Արգենտինայի նախկին նախագահին կոռուպցիոն մեղադրանք է առաջադրվել Մեղադրանքի համաձայն՝ Քիրշները 2007-2015թթ. նախագահի պաշտոնավարման երկու ժամկետների ընթացքում կաշառք է ստացել շինարարական ընկերություններից՝ հանրային աշխատանքների պայմանագրերի դիմաց:
-
  12:59 • 18.09.18 ԶՈՒ ԳՇ պետն ու ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Ջեֆրի Թոմսոնին` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման կապակցությամբ:
-
  12:58 • 18.09.18 ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի հիմնադիր տնօրենի հետ Սեպտեմբերի 17-ին Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գլխավոր գրասենյակում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը FAST հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից: