ԼՐԱՀՈՍ
-
Իրադարձային   10:00 • 23.07.24 Բայդենն ինքնամեկուսացումից հետո այսօր կվերադառնա Սպիտակ տուն Երկուշաբթի ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել էր, որ Բայդենի ինքնազգացողությունը բարելավվել է, նա շատ արագ ապաքինվում է։ Բայդենի բժիշկը, իր հերթին, հավաստիացրել էր, որ կորոնավիրուսի ախտանշաններն իր բուժառուի մոտ «գրեթե ամբողջությամբ անհետացել են»։
-
Մամուլի տեսություն   09:14 • 23.07.24 Ինչու չի գործում ազատ պետհամարանիշների առկայության ստուգման հարթակը. «Փաստ» Խնդրի վերաբերյալ «Փաստը» դիմեց ներքին գործերի նախարարության լրատվական ծառայությանը, որտեղից տեղեկացրեցին, որ ինտերնետային խափանումներից հետո խնդիրներ կային Ճանապարհային ոստիկանության կայքի հետ առհասարակ, որոնք կարգավորվել էին:
-
Մամուլի տեսություն   09:08 • 23.07.24 Միայն այս տարվա ընթացքում արձանագրվել է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության 147 դեպք. ինչ խստացում է նախատեսվում նոր նախագծով. «Փաստ» Նշվում է, որ նախագծի ընդունմամբ կապահովվեն Հայաստանի տարածքում առավել խիստ հսկողական մեխանիզմներ համացանցի, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարում։
-
Մամուլի տեսություն   08:50 • 23.07.24 Կարեն Սարուխանյանի աստեղային ժամը․ Փաշինյանը լայն լիազորություններ է տվել ՔՊ-ական պատգամավորին․ «Հրապարակ» Նա գյումրեցիների շրջանում ամենաընդունելի իշխանականն է, ուստի 2 ամիս առաջ նշանակվեց ՔՊ-ի Գյումրու կառույցի ղեկավար։ Սարուխանյանի մեծ «չիստկայով» է պայմանավորված անցած շաբաթ Գյումրու ավագանու 5 անդամների` մանդատները դնելու փաստը։
-
Մամուլի տեսություն   08:42 • 23.07.24 Արդյոք ԱՆ քրեակատարողական ծառայության պետը կազատվի պաշտոնից․ «Հրապարակ» Ըստ մեր աղբյուրների, ՔԿԾ այն աշխատակիցները, որոնք ինչ-որ կերպ փորձում են հակադրվել պետի վարած քաղաքականությանը, կա՛մ ազատվում են, կա՛մ ուղարկվում կադրերի ռեզերվ, ապա նրանց առաջարկվում է իրենց պաշտոնից ցածր պաշտոն, չհամաձայնելու դեպքում միանգամից հեռացվում են համակարգից:
-
Մամուլի տեսություն   08:33 • 23.07.24 Ագրարայինն անմխիթար վիճակում է. ինչպես է 1-2 հոգանոց կուրսերում կազմակերպվելու որակյալ կրթություն․ «Հրապարակ» Այնպես որ, Ագրոբիզնես եւ ֆինանսներ ֆակուլտետի 29 դիմորդի փաստն ուղղակի նախանձելի ցուցանիշ է: 18 մասնագիտության գծով ընդամենը 54 դիմորդ կա, որից 41-ը տղաներ են, որոնք զորակոչվելու են բանակ:
-
Մամուլի տեսություն   08:25 • 23.07.24 2050թ.-ին ՀՀ բնակչությունը պիտի հասներ 5 մլն.-ի,սակայն Արցախից տեղահանված հայությամբ ՀՀ բնակչությունը մեկ տարվա ընթացքում ավելացել է 53,000-ով. «Ժողովուրդ» Հարկ է նշել, որ ՀՀ մշտական բնակչության ցուցանիշների մեջ ներառված է մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը Արցախի հանրապետությունից բռնի տեղահանված բնակչությունից ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվածների թվաքանակը:
-
Մամուլի տեսություն   08:10 • 23.07.24 Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի նախկին պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը նոր աշխատանքի է անցել ԱԺ-ում․ «Ժողովուրդ» Այսպիսով՝ Խորեն Գրիգորյանը, որի անունը կառուպցիոն համակարգում բազում սկանդալների կիզակետում է հայտնվել, այսուհետ կզբաղվի մարդու իրավունքներով
-
Մամուլի տեսություն   07:43 • 23.07.24 Ֆուտբոլի եզրափակիչ խաղը դիտած Փաշինյանի այցը Գերմանիա պետբյուջեի հաշվին էր. «Ժողովուրդ» Ստացվում է, որ ՀՀ իշխանությունները աշխարհում տեղի ունեցող ուշագրավ սպորտային իրադարձություններին մասնակցելու հեշտ եւ հարմար եղանակ են գտել՝ պաշտոնական այց դեպի այդ երկիր՝ պետական բյուջեի հաշվին. իսկ թալանն ուրիշ ի՞նչ բնութագրում ուներ:
-
Քաղաքականություն   23:37 • 22.07.24 Էստոնիան ողջունել է Հայաստանին աջակցելու և վիզային ռեժիմի ազատականացման երկխոսություն սկսելու վերաբերյալ ԵՄ որոշումները Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահքնան այս որոշումները կարևոր հանգրվան է համարել տարածաշրջանում խաղաղության և ժողովրդավարության ճանապարհին:
-
Իրավունք   22:55 • 22.07.24 Քերոբյանի և Անի Իսպիրյանի ցուցմունքներում էական հակասություններ են եղել․ այժմ մեղադրյալի աթոռին են Վահան Քերոբյանն ու Աշոտ Հովհաննիսյանը․ հանրային մեղադրողը մանրամասներ է ներկայացրել Այս ընթացքում Անի Իսպիրյանը գաղտնի հաճախել է «Սիներջի» ընկերություն, հանդիպել տնօրենի, աշխատակիցների հետ և ստացել չափորոշիչները։
-
Իրավունք   21:51 • 22.07.24 Քոչարյանին և մյուսներին ներկայացված մեղադրանքը կարող է վերաորակվել. ՍԴ-ն որոշում է կայացրել Վճռաբեկը Մարտի 1-ի վարույթով անցնող 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով դիմել էր բարձր դատարան՝ միջնորդելով որոշել քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների Սահամադրությանը համապատասխանելու հարցը:
-
Քաղաքականություն   20:05 • 22.07.24 ՀՀ-ի և ԵՄ-ի միջև կապերն ամբողջությամբ կառուցվում են մեկ հիմնարար փաստաթղթի շուրջ, որը մեծ դիվանագիտական ջանքերի շնորհիվ կնքվել է հենց «Հանրապետական» կուսակցության իշխանության օրոք․ Մամիջանյան Հայաստանում ճնշող մեծամասնությունը որևէ կերպ չի հավատում Հայաստանից եկող պաշտոնական տեղեկատվությանը
-
Քաղաքականություն   19:16 • 22.07.24 ՀՀ-ին ռազմական օգնություն ուղարկելու ԵՄ որոշումը ապակողմնորոշված և վտանգավոր քայլ է, ծառայում է ՀՀ-ի հետ հարաբերություններում լարվածության սրմանը․ Ադրբեջանի ԱԳՆ Եվրամիության նման քայլերն ակնհայտորեն միակողմանի են և կողմնակալ, և հանդիսանում են տարածաշրջանում «բաժանարար գծեր» ստեղծելու քաղաքականության դրսեւորում
-
Քաղաքականություն   18:37 • 22.07.24 ԵՄ խորհրդի ընդունած որոշումները համահունչ են ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է սեղմ ժամկետներում խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը:
-
Իրադարձային   18:29 • 22.07.24 Ճանապարհի նորոգման համար հուլիսի 23-ից օգոստոսի 23-ը Սասունցի Դավթի փողոցը փուլ առ փուլ միակողմանի կփակվի․ քաղաքապետարան Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: Աշխատանքի արդյունավետության ապահովման համար հորդորում ենք վարորդներին տրանսպորտային միջոցները չկայանել նշված հատվածի երթևեկելի մասում