ԱԺ քառօրյան մեկնարկում է այսօր.Վարդան Օսկանյանի «հետևից» ԱԺ կգա Աղվան Հովսեփյանը (միջնորդագրի տեքստը)
Այսօր մեկնարկում է Ազգային ժողովի քառօրյան, որի ընթացքում նախատեսված է Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Մինասի Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը:
Մինչ խորհրդարանի նիստը սկսելը, ԱԺ «Հանրապետական», «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հրավիրելու են խմբակցությունների նիստեր, ուր կքննարկվի գլխավոր դատախազի միջնորդագիրը:
Նիստին զուգընթաց ԱԺ Բաղրամյան փողոցի մուտքի մոտ «Սիվիլիթաս» հիմնադրամի աշխատակիցները, մի շարք հասարակական կազմակերպությունների հետ միասին կկազմակերպեն բողոքի ակցիա:
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Ազգային ժողովի նիստին. մեր տեղեկություններով նա հանրապետությունում չէ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Tert.am-ի հետ զրույցում այս տեկատվությունը ոչ հաստատեց, ոչ հերքեց՝ ասելով, թե տեղյակ չէ Գագիկ Ծառուկյանը ներկա կլինի՞, թե՞ ոչ:
Նշենք, որ համաձայն «ԱԺ կանոնակարգ օրենքի»՝ այս միջնորդագրի քննարկման ժամանակ գլխավոր դատախազի ելույթից հետո կարող է ելույթով հանդես գալ Վարդան Օսկանյանը, ապա գլխավոր դատախազը պետք է պատասխանի պատգամավորների հարցերին, ինչից հետո նախատեսվում են ամփոփիչ ելույթներ և քվեարկություն:
Որոշումներն ընդունված են համարվում քվեարկությանը մասնակցած պատգամավորների կեսից ավելի ձայների դեպքում:
Ստորև ներկայացնում ենք Վարդան Օսկանյանին ԱԱԾ քննչական վարչությունում փողերի լվացման փաստով հարուցված քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավելու մասին Աղվան Հովսեփյանի միջնորդագիրը:
Միջնորդագիր
Հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներն օրինականացնելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի հատկանիշներով. ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության կողմից 2012թ. մայիսի 25-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել փաստելու, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Սինասի Օսկանյանը յուրացրել է բարեգործական նպատակներով իր միջոցով հիմնադրամին տրամադրելու նպատակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները, այնուհետև տարաբնույթ գործողություններ կատարել հանցավոր ճանապարհով ձեռք բերված այդ միջոցներն օրինականացնելու ուղղությամբ, դրանով իսկ կատարելով ծանր հանցագործություններ՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Այսպես, դեռևս 2010 թվականի ամռանը Վարդան Օսկանյանի նախաձեռնությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, մասնագիտությամբ տնտեսագետ Տիգրան Կարապետյանը ձեռնամուխ է եղել ԱՄՆ-ում գրանցված «Հանթսման Ինտերնեյշնլ» և «Պոլիմեր Մատերիալս Ինք.» կորպորացիաների կողմից Երևան քաղաքի Արցախի 49 հասցեում գտնվող երկաթբետոնե կառուցվածքների՝ 1991 թվականին լուծարված գործարանի բազային հիմքերի վրա պանելային արտադրություն կազմակերպելու նպատակով Հայաստանում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊ ընկերության՝ մեկ միլիարդ 153 միլիոն 965 հազար ՀՀ դրամ կանոնադրական կապիտալով 100% բաժնեմասի առուվաճաոքի գործարքի նախապատրաստմանը:
Արդյունքում՝ 2010թ. հոկտեմբերի 5-ին, Երևան քաղաքում Տիգրան Կարապետյանի և վերոհիշյալ կորպորացիաների լիազոր ներկայացուցիչ՝ ԱՄՆ քաղաքացի Մայքլ Իդեսի միջև կնքվել է բաժնեմասի փոխանցման երկու պայմանագիր, որի համաձայն` «Հանթսման Ինտերնեյշնլ» և «Պոլիմեր Մատերիալս Ինք.» կորպորացիաներին պատկանող բաժնեմասերի ողջ փաթեթը 960 ՀՀ դրամ խորհրդանշական գնով վաճառվել է ֆիզիկական անձ Տիգրան Կարապետյանին՝ պայմանագրերի «12.11» բաժնում ամրագրված պայմանով ու գնորդի ստանձնած պարտավորությամբ, առ այն, որ գործարքի ավարտից հետո ընկերությունների ակտիվների և բաժնեմասերի օգտագործման կամ օտարման դեպքում տվյալ գործարքից կամ վաճառքից ստացված հասույթն ու այլ եկամուտները (առանց հարկերի և հիմնավորված ծախսերի) պետք է ուղղվեն բացառապես «Հանթսման Ինտերնեյշնլ» և «Պոլիմեր Մատերիալս Ինք.» կորպորացիաների հավանությանն արժանացած բարեգործական նպատակներին՝ նրանց բացահայտ հիշատակումով՝ որպես տվյալ գումարի նվիրատու կամ հովանավոր, ինչպես նաև 577 հազար 897 ԱՄՆ դոլար և 11 միլիոն 494 հազար ՀՀ դրամ ընդհանուր չավով փոխառությունների մարումը նույնպես պետք է ուղղվի բացառապես բարեգործական նպատակներով՝ նույն կորպորացիաների կողմից հանձնարարված անձին:
Այնուհետև՝ 2010թ. դեկտեմբերի 29-ին, բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիր է կնքվել ՀՀ քաղաքացիներ Տիգրան Կարապետյանի և Սամվել Բեգլարյանի միջև, ըստ որի` «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊԸ-ի միակ մասնակից Տիգրան Կարապետյանին ընկերության կանոնադրական կապիտալում սեփականության իրավունքով պատկանող 100% բաժնեմասի գինը կողմերի համաձայնությամբ կազմել է 530 միլիոն ՀՀ դրամ, որը գնորդ Սամվել Բեգլարյանը նույն օրը փոխանցել է Տիգրան Կարապետյանի անձնական հաշվեհամարին:
Հաջորդ օրը՝ 2010թ. դեկտեմբերի 30-ին՝ ժամը 18.08-ին, Տիգրան Կարապետյանն ամերիկյան կողմի ներկայացուցիչ Տրոյ Քելլերին հասցեագրված էլեկտրոնային նամակով (պատճենը՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալպի Ղազարյանին) հայտնել է կայացած գործարքին առնչվող մանրամասները, նշելով, որ առուվաճաոքի արդյունքում բաժնեմասերի համար իր կողմից ստացված գինը կազմում է 530 միլիոն ՀՀ դրամ, ինչը համարժեք է 1 միլիոն 457 հազար 44 ԱՄՆ դոլարին (փոխարժեքը՝ 1 ԱՄՆ դոլարը՝ 363.75 ՀՀ դրամ), ինչի կապակցությամբ խնդրել է «Հանթսման Ինտերնեյշնլ Քորպորեյշն» և «Պոլիմեր Մատերիալս Ինք.» ընկերություններին ցուցում տալ այն իրավաբանական անձի վերաբերյալ, որին պետք է փոխանցվի բաժնեմասերի վաճառքից ստացված գումարը: Ընդ որում, նշված էլեկտրոնային նամակում ամբողջությամբ շարադրվել է բաժնեմասերի փոխանցման առթիվ «Հանթսման Ինտերնեյշնլ Քորպորեյշն» ու «Պոլիմեր Մատերիալս Ինք.» ընկերությունների և Տիգրան Կարապետյանի միջև 2010թ. հոկտեմբերի 5-ին կնքված պայմանագրի «12.11» բաժնի վերոհիշյալ դրույթը, ըստ որի` Տիգրան Կարապետյանը Տրոյ Քելլերին հավաստիացրել է, որ բաժնեմասերի վաճառքից ստացված գումարի փոխանցումն ուղեկցվելու է անհրաժեշտ փաստաթղթով, որում նշվելու է, որ «Հանթսման Ինտերնեյշնլ Քորպորեյշն» ու «Պոլիմեր Մատերիալս Ինք.» ընկերությունները նվիրատուներ են՝ ինչպես պահանջվում է բաժնեմասերի փոխանցման պայմանագրերի «12.11» բաժնում:
2011թ. հունվարի 10-ին՝ ժամը 21.55-ին, Տրոյ Քելլերը Տիգրան Կարապետյանին հասցեագրված էլեկտրոնային նամակով (պատճենը՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալպի Ղազարյանին) «Հանթսման Ինտերնեյշնլ Քորպորեյշն» և «Պոլիմեր Մատերիալս Ինք.» ընկերությունների անունից խնդրել է «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊԸ բաժնեմասերի վաճառքից ստացված հասույթը փոխանցել «Սիվիլիթաս» հիմնադրամին՝ դրա հիմնադիր ե խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանի միջոցով:
Այնուհետև Տիգրան Կարապետյանն իր անձնական հաշվեհամարին փոխանցված 530 միլիոն դրամ գումարից 10 միլիոն ՀՀ դրամը, Վարդան Օսկանյանի հետ փոխադարձ համաձայնությամբ, պահել է իրեն՝ որպես վարձատրություն՝ գործարքին նպաստելու համար, իսկ 520 միլիոն ՀՀ դրամը փոխարկել է 1 միլիոն 427 հազար ԱՄՆ դոլարի և 2011թ. հունվարի 13-ին վճարման մեկ հանձնարարագրով փոխանցել «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերությունում Վարդան Օսկանյանի անձնական հաշվեհամարին՝ որպես փոխանցման նպատակ նշելով բաժնեմասերի վաճառքի 2010թ.-ի հոկտեմբերի 5-ի պայմանագիրն ու Տրոյ Քելլերի՝ 2011թ.-ի հունվարի 10-ի վերոհիշյալ հանձնագիրը:
Սակայն, Վարդան Օսկանյանն այդ գումարը «Սիվիլիթաս» հիմնադրամին ամբողջությամբ փոխանցելու փոխարեն պահել է իր անձնական հաշվեհամարին՝ հետագա երկարատև ժամանակահատվածում այն տնօրինելով նվիրատուի կամքից ու նախապես հայտարարված պայմաններից ու նպատակներից չբխող եղանակով ու կարգով, այդ թվում՝ շուրջ 181 հազար 800 ԱՄՆ դոլար գումարը ծախսել է անձնական նպատակներով:
Համապատասխանաբար, ամերիկյան կողմի նվիրաբերած 530 մլն ՀՀ դրամ գումարը «Սիվիլիթաս» հիմնադրամի հաշվեկշռում չի հաշվառվել, ինչպես նաև չի արտացոլվել հիմնադրամի 2011 թվականի գործունեության մասին ՀՀ արդարադատության նախարարությանը ներկայացված ֆինանսական հաշվետվությունում, որն, ըստ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի, պետք է տեղեկություններ պարունակի ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված ֆինանսական միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի մասին:
Հատկանշական է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվելիս Վարդան Օսկանյանը, 2012թ. մարտի 20-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացնելով 2011 թվականի մարտի 1-ից մինչև 2012 թվականի մարտի 1-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանում իր անձնական գույքի և եկամուտների մասին հայտարարագիր, «դրամական միջոցների հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ» բաժնում նշել է մեկ միլիոն հարյուր հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումարի առկայության մասին (որևէ այլ դրամական միջոց կամ եկամուտ հայտարարագրում չի նշվել), մինչդեռ 2012թ. հունիսի 13-ին, երբ արդեն հարուցված Էր և քննվում Էր սույն քրեական գործը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովին ներկայացրած` պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների ու փոխկապակցված անձանց վերաբերյալ իր հայտարարագրում նշել Է 2012թ. մայիսի 31-ի դրությամբ եկամուտների կամ դրամական միջոցների բացակայության մասին:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում Է: Գործով ձեռք են բերվել վերը շարադրված հանգամանքները լուսաբանող բազմաթիվ փաստական տվյալներ, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, որոնք, գործող օրենսդրության պահանջների համաձայն, դեռևս հրապարակման ենթակա չեն:
Վարդան Օսկանյանը ներկայումս հրաժարվում Է ցուցմունքներ տալ քրեական վարույթն իրականացնող մարմնին և իր պարզաբանումները ներկայացնել գործով ձեռք բերված բազմաթիվ ապացույցների առնչությամբ:
Քրեական գործում առկա են մի շարք վկաների ցուցմունքները, «Սիվիլիթաս» հիմնադրամի 2010 և 2011 թվականների գործունեության մասին ֆինանսական հաշվետվությունները, հիմնադրամի հաշվապահական հաշվառումը 2008թ. հունիսի 11-ից վարող «Պարադիգմա Արմենիա» ՓԲԸ խորհրդատվական-հետազոտական ընկերության ներկայացրած պաշտոնական տեղեկատվությունն ու պարզաբանումները, գործով կատարված դատաապրանքագիտական և դատահաշվապահական համալիր փորձաքննության 01.08.2012թ.-ի թիվ 12-1907 եզրակացությունը, բաժնեմասի վաճառքից ստացված հասույթի տնօրինման կարգն ու պայմաններն ամրագրող պայմանագրերի, համաձայնագրերի ու համապատասխան Էլեկտրոնային նամակների պատճեններն ու դրանց թարգմանությունները, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկատվությունը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից և ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովից ստացված փաստաթղթային հիմքերը և գործին կցված բազմաթիվ այլ փաստաթուղթ-ապացույցները:
Այսպիսով, ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս Վարդան Օսկանյանին սույն քրեական գործով ներգրավելու որպես մեղադրյալ` առաջադրելով մեղադրանք առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ յուրացնելու և յուրացման արդյունքում ստացված եկամուտներն օրինականացնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 66-րդ հոդվածով՝
Միջնորդում եմ՝ համաձայնություն տալ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Սինասի Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու:
Ա. Հովսեփյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Երբ Հայաստանում սկսվում է ներքին ճգնաժամ, Թուրքիան ու Ադրբեջանը դրանից օգտվելու են. Սերգեյ Մելքոնյան
2018-ին Նիկոլին թղթի վրա գրել, տվել են, որ զինվորական շորեր կհագնես, ձեռքդ կդնես փշալարին․ Հայկ Մամիջանյան
Փողոցով իշխանության չեն գալիս, ՀՀ-ն ժողովրդի պետությունն է, կաթողիկոսի ու Քոչարյանի պետությունը չէ․ Արթուր Հովհաննիսյան
Մանդատները կդնենք, երբ Փաշինյանն իր թիմով չի օգտագործի իր «մուրճերը»,որ վերարտադրվի․ Արծվիկ Մինասյան
Տեսնում ենք` Բաղրամյանը բաց է, ոնց անհայտ հայտնվեցին, այդպես էլ անհետացան, ու՞ր են հիմա. Քոչարյան
Թույլ չենք տա ԼՂ կղերաֆեոդալական էլիտան ժողովրդին օգտագործի կլանային նպատակով. Փաշինյան
Չափազանց մեծ սպասումներ որևէ մեկը չունի. Դմիտրի Տրենինը՝ Շարժման մասին
Ոստիկանությունը գործել է համաչափ, իրավաչափ և իրականացրել է իր պարտքը. Անահիտ Ավանեսյան
Փաշինյանը տանը երևի ինտերնետ չունի, մենակ հեծանիվ ունի. Էդգար Ղազարյան
Երկրի ղեկավարը անվտանգային կարևորագույն փաստաթղթի ձևավորմանը չի տիրապետում՝ նա լեգիտիմ չէ. Օհանյան
Փաշինյանը մի նշաձող է սահմանել, որի տակից չի կարողանում դուրս գալ. Սեյրան Օհանյան
Դու ես ստում, իջիր ամբիոնից, դու այստեղ գտնվելու իրավունք չունես․ Ալեն Սիմոնյանը՝ Սեյրան Օհանյանին
Երեկ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող Շարժման մասնակիցների կողմից տեղի է ունեցել hարձակում ոստիկանների վրա․ Փաշինյան
Ես, ՀՀ որևէ պաշտոնական ներկայացուցիչ չի այցելի Բելառուս, քանի դեռ նախագահը Լուկաշենկոն է․Փաշինյան
Բացառապես էքսկլյուզիվ մեդիաարտադրանք՝ բոլոր տարիքային խմբերի համար․ հայկական Armflix մեդիապլատֆորմի երևանյան գրասենյակը բացեց է իր դռները
ՔՊ-ն Հայաստանը դարձրել է բոքսի «տանձիկ», ով ինչպես հասցնում, հարվածում է. Արծվիկ Մինասյան
Իրենք մեզնից իշխանություն չեն ստանալու,եթե մանդատները վայր դնեն,ԱԺ-ում ավելի լուռ կլինի. Ռուբինյան
Ստում եք, թե Շարժումը ֆինանսավորվում է դրսից ․ Արթուր Խաչատրյանը՝ իշխանությանը
Լսել եմ, մի մարդ ասում էր՝ ամեն մարդուն 5 բրինձ են տալիս մեկ օրվա ցույցի համար․ Վահագն Ալեքսանյան
Եթե անկեղծ սրտով աղոթեք, ավելի շատ քաղաքական կշիռ կունենա,քան Ձեր ուղերձը․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Ինչո՞ւ վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծ չեք ներկայացրել․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը
ԱԺ քաղաքական մեծամասնությունը տապալում է իր սահմանադրական պարտականությունները․ Արծվիկ Մինասյան
Գուցե 96 ժամ հետո հարցը դեռ լուծված չլինի, բայց ակնհայտ լինի, որ հասնելու ենք լուծման․ Հայկ Մամիջանյան
ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը․ մենք նման օրակարգ չունենք․ Կոնջորյան
Ես փողոցում ամեն օր միայնակ քայլում եմ, մեր քաղաքացիները հարցնում են՝ երբ եք այդ մարդկանց հավաքելու փողոցներից․ Վահագն Ալեքսանյան
ՔՊ-ական պատգամավորները մերժեցին Բագրատ Սրբազանի մեկնած ձեռքը. Ագնեսա Խամոյան
Փաշինյանը մի «իզմ» ունի՝ «աթոռիզմ». Էդուարդ Շարմազանով
Եթե անվստահություն հայտնելու գործընթացը մերժվի, ստիպված կլինենք այդ մարդկանց գործի չթողնել․ Սրբազան
Շարժումը դինամիկ թափ հավաքելու պրոցեսում է և դեռ չի հասել իր պիկին․ Վահե Հովհաննիսյան
Homing Expo 2024․վերանորոգման ու կահավորման լավագույն առաջարկները՝ մեկ վայրում
Բաքուն շանտաժի է ենթարկում Երևանին, ռազմավարական խնդիրը՝ Հայաստանը վերածել դեկորատիվ պետության․ Հակոբ Բադալյան
Ինչո՞ւ Թոքաբանության ազգային ինստիտուտի տնօրենը չի վերականգնվում պաշտոնին, եթե նույնիսկ կա դատարանի որոշում․ պարզաբանում է նախարարը
Նիկոլ Փաշինյանից, կառավարության գործընկերներից դժգոհություն չեմ լսել իմ հանդեպ․ Ավանեսյանը՝ պաշտոնանկ արվելու լուրերի մասին
Աղետի գոտում երկաթգծի վերականգման ուղղությամբ ՌԴ գործընկերները մեծ աշխատանք են տանում․ Փաշինյան
Մինչև 2029-ը միջազգային չափանիշներին համապատասխան 3 մարզադաշտ կկառուցենք, մեկը 35,000, երկուսը 10,000 հանդիսատեսի համար․ Փաշինյան
Գյումրիի համերգին չներկայանալը եղել է «Տա Լույս» երգչախմբի որոշումը. ԿԳՄՍ նախարար
Ձեր տեղակալը հայհոյել է Բագրատ Սրբազանին, հարցը չե՞ք քննարկել ԿԳՄՍՆ-ում․ Արթուր Խաչատրյանը՝ նախարարին
Շարժման տերը նախկին նախագահները չեն, Ռուսաստանը չի, Արևմուտքը չի, բոլորս ենք․ Հայկ Մամիջանյան
Ադրբեջանը հիմա Խnջալnւից է խոսում՝ լրացուցիչ զիջումներ կորզելու համար, հետո պարտադրելու է որոշ մարդկանց հանձնել միջազգային դատարան կամ` իրենց
Պատրաստ եմ հանդիպել Բագրատ Սրբազանի հետ մեր մեթոդաբանությամբ ու կոնկրետ ձևաչափով, չհանդիպելու հրահանգ չկա․ ՄԻՊ
- 17:14 • 14.06.24 Երբ Հայաստանում սկսվում է ներքին ճգնաժամ, Թուրքիան ու Ադրբեջանը դրանից օգտվելու են. Սերգեյ Մելքոնյան
- 14:40 • 14.06.24 2018-ին Նիկոլին թղթի վրա գրել, տվել են, որ զինվորական շորեր կհագնես, ձեռքդ կդնես փշալարին․ Հայկ Մամիջանյան
- 13:27 • 14.06.24 Փողոցով իշխանության չեն գալիս, ՀՀ-ն ժողովրդի պետությունն է, կաթողիկոսի ու Քոչարյանի պետությունը չէ․ Արթուր Հովհաննիսյան
- 13:26 • 14.06.24 Մանդատները կդնենք, երբ Փաշինյանն իր թիմով չի օգտագործի իր «մուրճերը»,որ վերարտադրվի․ Արծվիկ Մինասյան
- 13:26 • 14.06.24 Տեսնում ենք` Բաղրամյանը բաց է, ոնց անհայտ հայտնվեցին, այդպես էլ անհետացան, ու՞ր են հիմա. Քոչարյան
- 13:25 • 14.06.24 Թույլ չենք տա ԼՂ կղերաֆեոդալական էլիտան ժողովրդին օգտագործի կլանային նպատակով. Փաշինյան
- 13:24 • 14.06.24 Չափազանց մեծ սպասումներ որևէ մեկը չունի. Դմիտրի Տրենինը՝ Շարժման մասին
- 13:24 • 14.06.24 Ոստիկանությունը գործել է համաչափ, իրավաչափ և իրականացրել է իր պարտքը. Անահիտ Ավանեսյան
- 21:37 • 13.06.24 Փաշինյանը տանը երևի ինտերնետ չունի, մենակ հեծանիվ ունի. Էդգար Ղազարյան
- 16:48 • 13.06.24 Երկրի ղեկավարը անվտանգային կարևորագույն փաստաթղթի ձևավորմանը չի տիրապետում՝ նա լեգիտիմ չէ. Օհանյան
- 16:47 • 13.06.24 Փաշինյանը մի նշաձող է սահմանել, որի տակից չի կարողանում դուրս գալ. Սեյրան Օհանյան
- 14:30 • 13.06.24 Դու ես ստում, իջիր ամբիոնից, դու այստեղ գտնվելու իրավունք չունես․ Ալեն Սիմոնյանը՝ Սեյրան Օհանյանին
- 14:29 • 13.06.24 Երեկ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող Շարժման մասնակիցների կողմից տեղի է ունեցել hարձակում ոստիկանների վրա․ Փաշինյան
- 14:29 • 13.06.24 Ես, ՀՀ որևէ պաշտոնական ներկայացուցիչ չի այցելի Բելառուս, քանի դեռ նախագահը Լուկաշենկոն է․Փաշինյան
- 20:19 • 12.06.24 Բացառապես էքսկլյուզիվ մեդիաարտադրանք՝ բոլոր տարիքային խմբերի համար․ հայկական Armflix մեդիապլատֆորմի երևանյան գրասենյակը բացեց է իր դռները
- 17:47 • 11.06.24 ՔՊ-ն Հայաստանը դարձրել է բոքսի «տանձիկ», ով ինչպես հասցնում, հարվածում է. Արծվիկ Մինասյան
- 17:22 • 11.06.24 Իրենք մեզնից իշխանություն չեն ստանալու,եթե մանդատները վայր դնեն,ԱԺ-ում ավելի լուռ կլինի. Ռուբինյան
- 17:22 • 11.06.24 Ստում եք, թե Շարժումը ֆինանսավորվում է դրսից ․ Արթուր Խաչատրյանը՝ իշխանությանը
- 17:21 • 11.06.24 Լսել եմ, մի մարդ ասում էր՝ ամեն մարդուն 5 բրինձ են տալիս մեկ օրվա ցույցի համար․ Վահագն Ալեքսանյան
- 17:20 • 11.06.24 Եթե անկեղծ սրտով աղոթեք, ավելի շատ քաղաքական կշիռ կունենա,քան Ձեր ուղերձը․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 17:20 • 11.06.24 Ինչո՞ւ վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծ չեք ներկայացրել․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը
- 17:19 • 11.06.24 ԱԺ քաղաքական մեծամասնությունը տապալում է իր սահմանադրական պարտականությունները․ Արծվիկ Մինասյան
- 19:38 • 10.06.24 Գուցե 96 ժամ հետո հարցը դեռ լուծված չլինի, բայց ակնհայտ լինի, որ հասնելու ենք լուծման․ Հայկ Մամիջանյան
- 19:37 • 10.06.24 ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը․ մենք նման օրակարգ չունենք․ Կոնջորյան
- 19:35 • 10.06.24 Ես փողոցում ամեն օր միայնակ քայլում եմ, մեր քաղաքացիները հարցնում են՝ երբ եք այդ մարդկանց հավաքելու փողոցներից․ Վահագն Ալեքսանյան
- 19:31 • 10.06.24 ՔՊ-ական պատգամավորները մերժեցին Բագրատ Սրբազանի մեկնած ձեռքը. Ագնեսա Խամոյան
- 19:28 • 10.06.24 Փաշինյանը մի «իզմ» ունի՝ «աթոռիզմ». Էդուարդ Շարմազանով
- 17:25 • 10.06.24 Եթե անվստահություն հայտնելու գործընթացը մերժվի, ստիպված կլինենք այդ մարդկանց գործի չթողնել․ Սրբազան
- 17:23 • 10.06.24 Շարժումը դինամիկ թափ հավաքելու պրոցեսում է և դեռ չի հասել իր պիկին․ Վահե Հովհաննիսյան
- 21:13 • 07.06.24 Homing Expo 2024․վերանորոգման ու կահավորման լավագույն առաջարկները՝ մեկ վայրում
- 20:37 • 07.06.24 Բաքուն շանտաժի է ենթարկում Երևանին, ռազմավարական խնդիրը՝ Հայաստանը վերածել դեկորատիվ պետության․ Հակոբ Բադալյան
- 14:06 • 06.06.24 Ինչո՞ւ Թոքաբանության ազգային ինստիտուտի տնօրենը չի վերականգնվում պաշտոնին, եթե նույնիսկ կա դատարանի որոշում․ պարզաբանում է նախարարը
- 14:04 • 06.06.24 Նիկոլ Փաշինյանից, կառավարության գործընկերներից դժգոհություն չեմ լսել իմ հանդեպ․ Ավանեսյանը՝ պաշտոնանկ արվելու լուրերի մասին
- 13:17 • 06.06.24 Աղետի գոտում երկաթգծի վերականգման ուղղությամբ ՌԴ գործընկերները մեծ աշխատանք են տանում․ Փաշինյան
- 12:30 • 06.06.24 Մինչև 2029-ը միջազգային չափանիշներին համապատասխան 3 մարզադաշտ կկառուցենք, մեկը 35,000, երկուսը 10,000 հանդիսատեսի համար․ Փաշինյան
- 13:52 • 05.06.24 Գյումրիի համերգին չներկայանալը եղել է «Տա Լույս» երգչախմբի որոշումը. ԿԳՄՍ նախարար
- 13:19 • 05.06.24 Ձեր տեղակալը հայհոյել է Բագրատ Սրբազանին, հարցը չե՞ք քննարկել ԿԳՄՍՆ-ում․ Արթուր Խաչատրյանը՝ նախարարին
- 20:41 • 04.06.24 Շարժման տերը նախկին նախագահները չեն, Ռուսաստանը չի, Արևմուտքը չի, բոլորս ենք․ Հայկ Մամիջանյան
- 18:29 • 04.06.24 Ադրբեջանը հիմա Խnջալnւից է խոսում՝ լրացուցիչ զիջումներ կորզելու համար, հետո պարտադրելու է որոշ մարդկանց հանձնել միջազգային դատարան կամ` իրենց
- 18:17 • 04.06.24 Պատրաստ եմ հանդիպել Բագրատ Սրբազանի հետ մեր մեթոդաբանությամբ ու կոնկրետ ձևաչափով, չհանդիպելու հրահանգ չկա․ ՄԻՊ
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 14:23 • 16/06 Մխիթարյանը, Սպերցյանը և Զախարյանը ներկա են եղել Նոբել Առուստամյանի հարսանիքին (լուսանկարներ) Հայտնի է, որ հարսանիքին մասնակցել են նաև Հենրիխ Մխիթարյանը, Արսեն Զախարյանը և Էդուարդ Սպերցյանը, ինչպես նաև Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսեյ և Անտոն Միրանչուկ եղբայրները։
-
Իրադարձային 13:10 • 16/06 Երևանում բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված Ford Focus-ի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավnր քաղաքացի Քաղաքացիները բժիշկների օգնությամբ Ford Focus մակնիշի ավտոմեքենայի վրայից պատգարակով վիրավորին տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենա: Բժիշկները նրան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
-
12:12 • 16/06 Դոնի Ռոստովում քննչական մեկուսարանի 6 բանտարկյալ պատանդ է վերցրել Դաշնային քրեակատարողական ծառայության 2 աշխատակցի (տեսանյութեր) Դոնի Ռոստովում թիվ 1 քննչական մեկուսարանի բանտարկյալները պատանդ են վերցրել Դաշնային քրեակատարողական ծառայության երկու աշխատակցի։ ՌԴ ներքին գործերի նախարարության և Ազգային գվարդիայի աշխատակիցները զինվել և ուղարկվել են քննչական մեկուսարան:
-
Քաղաքականություն 15:09 • 16/06 Ոսկեպարում սահմանի երկայնքով փշալարերի ցանկապատ ենք սարքում, այնտեղ բացառված է մարդ կամ կով անցնի. Փաշինյանը՝ Ճակատենի բնակիչներին (տեսանյութ) Փաշինյանը Ճակատենի բնակիչներին ցույց տվեց Ոսկեպարում՝ սահմանին, տեղադրած փշալարերը և հավաստիացրեց, որ անհնար է այնտեղով մարդ կամ կով անցնի։
-
Տնտեսություն 12:41 • 16/06 Մի՞շտ եք կիրակի օրով աշխատում, թե՝ իմ այցի հետ կապված. Փաշինյանը ծանոթացել է դեպի Իրան միջպետական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին (տեսանյութ) Փաշինյանը նշել է, որ հիմնանորոգվում է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը: Ծրագիրն է իրականացվում է պետական բյուջեի միջոցներով, արժեքը՝ 1 մլրդ 404,7 մլն դրամ:
-
Իրադարձային 14:52 • 16/06 Դոնի Ռոստովում քննչական մեկուսարանի գրոհն ավարտվել է պատանդների ազատ արձակմամբ և 6 բանտարկյալի սպանությամբ Դոնի Ռոստովում թիվ 1 քննչական մեկուսարանի գրոհն ավարտվել է պատանդների ազատ արձակմամբ և հանցագործների սպանությամբ: Այս մասին գրում է lenta.ru-ն՝ հիշեցնելով, որ մեկուսարանի վեց բանտարկյալ պատանդ էին վերցրել Դաշնային քրեակատարողական ծառայության երկու աշխատակցի։
-
Իրադարձային 18:33 • 16/06 «Ջիջի» ընկերության դեմ հարուցված անհիմն և անօրինական քրեական վարույթի միակ դրդապատճառը ընկերության հիմնադրի ակտիվ քաղաքացիական դիրքորոշումն է․ հայտարարություն Իր պատմության ողջ ընթացքում «ջիջի» ընկերությունը ակտիվորեն աջակցում է ազգային, կրթական, տեխնոլոգիական, բարեգործական տարբեր նախագծերի:
-
Իրավունք 14:31 • 16/06 ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանին, կնոջը, որդուն ու հարսին հունիսի 17-ին հրավիրել են Գլխավոր դատախազություն․ 755 մլն դրամի չափով արգելանք է դրվել պատգամավորի գույքի վրա․ Hetq.am Ուսումնասիրվել է Իշխան Զաքարյանի, կնոջ՝ Գայանե Սողոմոնյանի, որդու՝ Վարդան Զաքարյանի և հարսի՝ Սեդա Ադամյանի գույքը:
-
Իրադարձային 14:23 • 16/06 Մխիթարյանը, Սպերցյանը և Զախարյանը ներկա են եղել Նոբել Առուստամյանի հարսանիքին (լուսանկարներ) Հայտնի է, որ հարսանիքին մասնակցել են նաև Հենրիխ Մխիթարյանը, Արսեն Զախարյանը և Էդուարդ Սպերցյանը, ինչպես նաև Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսեյ և Անտոն Միրանչուկ եղբայրները։
-
Իրադարձային 13:10 • 16/06 Երևանում բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված Ford Focus-ի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավnր քաղաքացի Քաղաքացիները բժիշկների օգնությամբ Ford Focus մակնիշի ավտոմեքենայի վրայից պատգարակով վիրավորին տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենա: Բժիշկները նրան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
-
12:12 • 16/06 Դոնի Ռոստովում քննչական մեկուսարանի 6 բանտարկյալ պատանդ է վերցրել Դաշնային քրեակատարողական ծառայության 2 աշխատակցի (տեսանյութեր) Դոնի Ռոստովում թիվ 1 քննչական մեկուսարանի բանտարկյալները պատանդ են վերցրել Դաշնային քրեակատարողական ծառայության երկու աշխատակցի։ ՌԴ ներքին գործերի նախարարության և Ազգային գվարդիայի աշխատակիցները զինվել և ուղարկվել են քննչական մեկուսարան:
-
Քաղաքականություն 15:09 • 16/06 Ոսկեպարում սահմանի երկայնքով փշալարերի ցանկապատ ենք սարքում, այնտեղ բացառված է մարդ կամ կով անցնի. Փաշինյանը՝ Ճակատենի բնակիչներին (տեսանյութ) Փաշինյանը Ճակատենի բնակիչներին ցույց տվեց Ոսկեպարում՝ սահմանին, տեղադրած փշալարերը և հավաստիացրեց, որ անհնար է այնտեղով մարդ կամ կով անցնի։
-
Իրադարձային 14:52 • 16/06 Դոնի Ռոստովում քննչական մեկուսարանի գրոհն ավարտվել է պատանդների ազատ արձակմամբ և 6 բանտարկյալի սպանությամբ Դոնի Ռոստովում թիվ 1 քննչական մեկուսարանի գրոհն ավարտվել է պատանդների ազատ արձակմամբ և հանցագործների սպանությամբ: Այս մասին գրում է lenta.ru-ն՝ հիշեցնելով, որ մեկուսարանի վեց բանտարկյալ պատանդ էին վերցրել Դաշնային քրեակատարողական ծառայության երկու աշխատակցի։
-
Տնտեսություն 12:41 • 16/06 Մի՞շտ եք կիրակի օրով աշխատում, թե՝ իմ այցի հետ կապված. Փաշինյանը ծանոթացել է դեպի Իրան միջպետական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին (տեսանյութ) Փաշինյանը նշել է, որ հիմնանորոգվում է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը: Ծրագիրն է իրականացվում է պետական բյուջեի միջոցներով, արժեքը՝ 1 մլրդ 404,7 մլն դրամ:
-
Իրադարձային 18:33 • 16/06 «Ջիջի» ընկերության դեմ հարուցված անհիմն և անօրինական քրեական վարույթի միակ դրդապատճառը ընկերության հիմնադրի ակտիվ քաղաքացիական դիրքորոշումն է․ հայտարարություն Իր պատմության ողջ ընթացքում «ջիջի» ընկերությունը ակտիվորեն աջակցում է ազգային, կրթական, տեխնոլոգիական, բարեգործական տարբեր նախագծերի:
-
Իրավունք 14:31 • 16/06 ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանին, կնոջը, որդուն ու հարսին հունիսի 17-ին հրավիրել են Գլխավոր դատախազություն․ 755 մլն դրամի չափով արգելանք է դրվել պատգամավորի գույքի վրա․ Hetq.am Ուսումնասիրվել է Իշխան Զաքարյանի, կնոջ՝ Գայանե Սողոմոնյանի, որդու՝ Վարդան Զաքարյանի և հարսի՝ Սեդա Ադամյանի գույքը:
-
Իրադարձային 11:27 • 16/06 ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 16-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
-
Իրադարձային 13:28 • 10/06 Ուժեղ կարկուտը թռիչքի ժամանակ կոտրել է Austrian Airlines-ի օդանավի դիմապակին և քիթը Airbus A320 ինքնաթիռը Մայորկայից Վիեննա էր թռչում։ Ինքնաթիռին հարվածել է ուժեղ կարկուտ: Ինչպես հայտնի է դարձել, օդաչուն աղետի ազդանշան է տվել դիսպետչերներին այն բանից հետո, երբ կարկուտը կոտրել է դիմապակին։ Այնուհետև օդաչուները ստիպված են եղել «կույր վայրէջք» կատարել Վիեննայի օդանավակայանում։
-
Իրադարձային 14:23 • 16/06 Մխիթարյանը, Սպերցյանը և Զախարյանը ներկա են եղել Նոբել Առուստամյանի հարսանիքին (լուսանկարներ) Հայտնի է, որ հարսանիքին մասնակցել են նաև Հենրիխ Մխիթարյանը, Արսեն Զախարյանը և Էդուարդ Սպերցյանը, ինչպես նաև Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսեյ և Անտոն Միրանչուկ եղբայրները։
-
Իրադարձային 16:54 • 10/06 Կայծակը hարվածել է ՌԴ-ից Հայաստան ուղևորվող ինքնաթիռին Խոսքը Սամարա-Երևան չվերթն իրականացնող Airbus A319 օդանավի մասին է: Դեպքը տեղի է ունեցել կիրակի: Չնայած միջադեպին, ինքնաթիռի բոլոր համակարգերը գործել են նորմալ: Նշվում է, որ օդաչուները որոշել են շարժվել դեպի նշանակման օդանավակայան։
-
Քաղաքականություն 11:23 • 11/06 Ստում եք, թե Շարժումը ֆինանսավորվում է դրսից, բա այն, որ Սախալինից ձեր հեղափոխության համար փող էր գալիս, դրա մասին ի՞նչ կասեք․ Արթուր Խաչատրյանը՝ իշխանությանը Տեղից արձագանքներին Խաչատրյանը պատասխանեց՝ չգիտե՞ք։ «Բա ձեր ղեկավարի հայտարարությունները լսեք 27 հուլիս 2018 թվական, թիվն էլ է ասել, բայց դա էլ դուք կարդացեք, ես ձեր փոխարեն տնայինը չեմ անելու։
-
Իրադարձային 13:10 • 16/06 Երևանում բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված Ford Focus-ի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավnր քաղաքացի Քաղաքացիները բժիշկների օգնությամբ Ford Focus մակնիշի ավտոմեքենայի վրայից պատգարակով վիրավորին տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենա: Բժիշկները նրան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
-
Մամուլի տեսություն 09:19 • 15/06 27-ից 37 տարեկան 22 անձ վճարել է 15 մլն դրամ, ևս 2-ը՝ 8 մլն դրամ զինվորական ծառայությունից ազատվելու համար. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարություն՝ տեղեկանալու համար, թե 27 տարին լրացած քանի անձ է դիմել ՊՆ եւ վճարել համապատասխան գումարն ու կրճատել պարտադիր զինվորական ծառայության տարիները։
-
Քաղաքականություն 20:34 • 12/06 Պետք է 2018-ին ասեի, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում, դա իմ ամենամեծ սխալն ու ձախողումն է․ Փաշինյան «Ես ինքս ինձ չէի կարողանում դրանում համոզել: Եվ դա իմ ամենամեծ սխալն ու ձախողումն է: Պետական գործիչը պետք է հասկանար, որ այդ ամենը պետք է վերցնի իր վրա: Ես այսօր դրա համար եմ դա անում: Եթե ես ինձ վրա չվերցնեմ, ուրիշ ոչ մեկը չի վերցնի: Իմ պարտքն է, որ վերցնեմ»,-ասաց Փաշինյանը:
-
Քաղաքականություն 09:52 • 14/06 Ոչ ոք մտադիր չէ «ընտրյալների ակումբի» դռները բացել հայ ժողովրդի առաջ. ԵՄ-ում Հայաստանին ոչ ոք չի սպասում. Մեդվեդև Նա նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամությունը, որն ամրապնդվել է բոլոր տեսակի դաշինքներին մասնակցությամբ, «աչք է ծակել» արևմտյան երկրների համար։ Դրա համար, ըստ Մեդվեդևի, Վաշինգտոնը և նրա դաշնակիցները բոլոր ջանքերը գործադրել են այս միությունը քանդելու համար:
-
Իրադարձային 12:31 • 13/06 Պահանջվեց մի քանի րոպե, որպեսզի փաստաթղթերով, գործողություններով փաստվի՝ Ալեն Սիմոնյանը ստում է․ Գեղամ Մանուկյան Գրառմանը կից նա հրապարակել է նաև փաստաթղթի լուսանկարը, որում ասված է, որ Ազգային ժողովի վարչական տարածքում ԱԺ մուտք ու ելքն իրականացվելու է որոշակի սահմանափակումներով։
-
Իրադարձային 15:12 • 11/06 Ինչպես է առանց մրցույթի սեփականաշնորհվել Ջրաշխարհի տարածքն ու հարակից լանջը. Hetq.am Խորհրդային Միության փլուզումից առաջ Մյասնիկյան պողոտայի վերջնամասում ջրավազաններ կառուցելու ծրագիր է սկսվում, որն այդպես էլ չի ավարտվում։ Միության փլուզմանը զուգահեռ շինարարությունը կանգ է առնում։
Իրավունք
-
12:55 • 16.06.24 Գերասիմ Վարդանյանը 2 ամսով կալանավորվեց
-
18:08 • 15.06.24 ՀՀ ԱԱԾ-ն պահանջում է, որ արցախցիները չմասնակցեն հավաքներին. փաստաբան
Տնտեսություն
-
12:38 • 14.06.24 Ucom-ը նոր հետվճարային փաթեթներ է գործարկում (տեսանյութ)
-
12:32 • 14.06.24 Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են միանալ ԲՐԻԿՍ-ին
Սպորտ
-
07:56 • 17.06.24 Եվրո-2024․ Անգլիան հաղթեց Սերբիային
-
21:55 • 16.06.24 Եվրո-2024. Սլովենիան և Դանիան չպարզեցին հաղթողին
Մամուլի տեսություն
-
11:38 • 15.06.24 ԱԺ նախագահը հերթական անգամ «թքել» է օրենքի վրա․ «Հրապարակ»
-
11:32 • 15.06.24 Փաշինյանն ու Ալիևը շատ սինխրոն են աշխատում․ «Հրապարակ»
Իրադարձային
-
10:44 • 17.06.24 Ամրակից գյուղում բնակելի տուն է այրվել
Գիտություն/տեխնիկա
-
11:01 • 13.06.24 Հայաստանը պաշտոնապես միացել է ՆԱՍԱ-ի Արտեմիս համաձայնագրին
-
11:59 • 11.06.24 iPad-ը, թարմացման շնորհիվ, 14 տարի անց ստացել է հաշվիչ
Ժամանց
-
13:37 • 12.06.24 Հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին հոսպիտալացվել է