Ազատության հրապարակ. Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին ծրարով կուղարկի իր վերջին առաջարկները (տեսանյութեր, լուսանկարներ)
Երևանի Ազատության հրապարակում մեկնարկեց այստեղ 13 օր հացադուլ հայտարարած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: Ինչպես իր նախորդ ասուլիսի ժամանակ հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանը, այսօրվա հանրահավաքին ինքը կներկայացնի իր վերջնական պահանջները, որոնք հրապարակային ներկայացնելուց հետո միայն թղթային տարբերակով կուղարկի նախագահ Սերժ Սարգսյանին:
Նշենք, որ հանրահավաքը Րաֆֆի Հովհաննիսյանը և իր թիմակիցներն անվանել են հաղթահավաք։ Այսօրվա հանրահավաքին կլինեն ավելի շատ քաղաքական ելույթներ, և ինչպես «Ժառանգության» առաջնորդն էր հայտարարել, հարթակի վրա կլինեն ամենալայն զանգվածների ներկայացուցիչները. խաղաղ պայմաններում զոհված զինվորների հարազատներ, դատարանների որոշմամբ սեփականությունից զրկված անձինք և այլք:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ ներկայացրեց նաև Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակը, որը գլխավորում է Արմեն Մարտիրոսյանը։ Ցուցակը կոչվում է «Բարև Երևան»:
18.26
Ոստիկանները Րաֆֆի Հովհաննիսյանից պահանջեցին հանել Թումանյանի արձանի վրա փակցված պաստառը
Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին մի շարք ակտիվիստներ Ազատության հրապարակում Հ. Թումանյանի արձանի վրա նարնջագույն պաստառ են փակցրել, բայց ոստիկանները թույլ չեն տալիս՝ ասելով, որ դա մշակութային արժեքի ոտնահարում է և օրենքով չի թույլատրվում:
Երևանի փոխոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ Րաֆֆի Հովհաննիսյանին և ասաց, որ արգելի երիտասարդներին նման բաներ անելը, քանի որ արձանը մշակութային կոթող է և դրա վրա պաստառ փակցնելն արգելվում է օրենքով: Վերջինս էլ պատասխանեց նրան՝ ասելով, որ երիտասարդներն իրենց խոսքը որոշեցին այդպես արտահայտել և մի ժապավեն ժամանակավոր փակցնել արձանին:
Վալերի Օսիպյանն ասաց, որ չի կարելի օրենքը խախտել, ինչին ի պատասխան Հովհաննիսյանն ասաց. «Երեխաների քաղաքացիական արտահայտությունն է, և դա ինքնաբուխ է, եթե դուք ինձ վերագրում եք, որ ես հրաժարվում եմ պահպանել օրենքը, ես մեկ ժամ հետո կմոտենամ երիտասարդներին և կխնդրեմ հանել այդ պաստառը»:
Վալերի Օսիպյանն ի պատասխան ասաց, որ դա կարող է բերել վարչական պատասխանատվության, իսկ Հովհաննիսյանը հովանավորում է երիտասարդներին օրենք խախտել: «Հովանավորչությունը գալիս է իշխանություններից, ես մեկ ժամ հետո այս խնդիրը կլուծեմ»,- պատասխանեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դա մեր համաքաղաքացիների իրավունքն է:
19.02
Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին ծրարով կուղարկի իր վերջին առաջարկները
Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը «Րաֆֆի Հովհաննիսյանից պարոն Սերժ Սարգսյանին» գրությամբ ծրարի մեջ դրեց իր 2 առաջարկները, որոնցից երկրորդը, ի դեպ, 7 ենթաառաջարկ է պարունակում ու այն փակ վիճակում ուղարկեց Սերժ Սարգսյանին:
Սրանք, ինչպես նախապես հայտարարվել էր, Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին առաջարկներն են Սերժ Սարգսյանին:
Առաջարկներից առաջինն ամբողջական է, իսկ երկրորդը՝ ոչ, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ եթե Սերժ Սարգսյանն ուզում է «կեղծված, գողացված, հակասահմանադրական ընտրություններով հանդերձ շարունակել պաշտոնավարել՝ չունենալով ժողովրդի քվեն»:
«Նաև այդ հնարավորությունը պիտի տամ Ձեզ: Սա մեր նվազագույն դիրքորոշումն է»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, ով առաջարկում է կամ արտահերթ նախագահական, կամ խորհրդարանական ընտրություններ ՝այս տարվա մեջ:
Իսկ մինչ այդ, Ընտրական օրենսգրքում պետք է կատարվեն արմատական փոփոխություններ, վերացվի մեծամասնական ընտրակարգը, վերականգնվի ընտրական հանձնաժողովների կուսակցական-քաղաքական նախկին ձևը, արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին ընձեռվի քվեարկելու հնարավորություն:
Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանից պահանջում է առնվազն հինգ մարզպետների ազատել աշխատանքից և այդ պաշտոններում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած մարդկանց նշանակել:
«Կառավարության և ծառայությունների թվից հետևյալ ոլորտների ղեկավարներ նշանակել ժողովրդի՝ հանձին Հովհաննիսյանի ներկայացրած անձանց»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այս ոլորտներն են՝ ՀՀ գլխավոր դատախազություն, Ազգային անվտանգության ծառայություն, Հարկային և Մաքսային կոմիտե,Արտաքին գործերի նախարարություն, Գիտության և կրթության նախարարություն, Վերահսկիչ պալատ, Արդարադատության խորհուրդ, Հակակոռուպցիոն հանձնաժողով:
Ինչպես նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը, «սույն պայմանագիրը անբեկանելի է», ենթակա է երկուստեք ստորագրման: Սա հայտարարելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը և իր կողմից ստորագրեց առաջարկների տակ, ու դրեց դրանք ծրարի մեջ:
Նախքան այդ, նա Ազատության հրապարակի հարթակից հայտարարեց, որ պատրաստ է նրա հետ կես ճանապարհին հանդիպել՝ հաղթահարելու համազգային այս հիմնախնդիրը, հանգուցալուծում տալու փողասիրությանը, փոխելու մեր երկրի կարգը, մենաշնորհները, անարդարությունը, անգործությունն ու արտագաղթը:
Նա հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի կենսագրության մեջ հիմա ամենապատասխանատու շրջանն է՝ մինչև ապրիլի 9-ը: «Քայլ կատարելու, ռազմավարական նշանակության մոտեցում դեպի ժողովուրդ, դեպի ինքնամաքրում»։
Նախքան Սերժ Սարգսյանին ուղղված իր առաջարկները ներկայացնելը Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Թումանյանի արձանի վրա դրված պաստառի առնչությամբ, շնորհակալություն հայտնեց ոստիկաններին, իսկ երիտասարդներին առաջարկեց իջնել արձանի պատվանդանից, պայմանով, որ պաստառը մնա: Այն կհանվի հանրահավաքից հետ:
«Սա մեր ազգի միասնությունն է հիմա խոսում»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, որ ով ժողովրդի «բարևների» ներքո հոր՝ Ռիչարդ Հովհաննիսյանի հետ բարձրացավ հարթակ: Այնուհետև նրանց միացավ Րաֆֆի Հովհաննիսյանի մայրը՝ Վարդիթերը Պոճոլոզյան-Հովհաննիսյանը:
Ապա տեր և տիկին Հովհաննիսյանները նստեցին հարթակի ներքևում տեղադրված աթոռներին: Արմեն Մարտիրոսյանն էլ նկատեց, որ Հովհաննես Թումանյանը, ում արձանի վրա դրված է պաստառը մեր ազատության, արդարության, երգիչն է, և «էս ծիրանագույն դրոշը, որ կպցրել ենք, էդ իրա գրածների շարունակությունն է: Մենք հակառակը, ամրապնդում ենք այն»,- ասաց «Ժառանգության» փոխնախագահը:
19.17
Աշոտ Մանուչարյան
Ազատության հրապարակում ելույթով հանդես եկավ նաև նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը և ասաց, որ 25 տարի առաջ մեր ժողովուրդը ոտքի է կանգնել և հետ չի կանգնելու, ստեղծելու է իր աշխարհը և այդ աշխարհը այլևս ժամանակ չունի սպասելու:
«Բոլորիս ուզում եմ հիշեցնել, որ ժողովուրդը դուրս է եկել այս հրապարակ, իսկ հրապարակի խորհուրդը մեր ժողովրդի հոգու թռիչքն է: Այս հրապարակը կառավարել է երկիրը և այսօր իր կառավարումը պետք է վերականգնի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ վերջին տարիներին մենք անդադար կատարում ենք սխալ մի պրոցեդուրա, որը պետք է ղեկավարի ժողովրդին, և դա փորձում են ներկայացնել որպես ժողովրդի իշխանություն:
«Մենք պատգամավորներին ընտրեցինք և ի՞նչ ստացանք»,- հարցրեց նա:
Անդրադառնալով 1988թ.-ի շարժմանը՝ Աշոտ Մանուչարյանն ասաց, որ այդ ժամանակ ընտրություններով վավերացվել է ժողովրդի իշխանությունը: «Երբ մենք վերցրեցինք իշխանությունը, պալատներում նստածները իրենց զգում էին կարգադրողներ: Մենք ունեինք կաշառակեր դատախազներ, և անցավ 10 օր, ժողովուրդը դուրս եկավ հրապարակ և ոչ մի կաշառակեր դատավոր, որովհետև աշխատում էր ժողովրդի հավաքական միտքը»,- ասաց նա:
Ըստ նրա՝ այն ժամանակվա իրենց միակ մեղքն այն էր, որ կորցրեցին հրապարակի իշխանությունը: «Սա մի հրապարակ է, որտեղից հնչում է մի կոչ, որ լսի՛ր Հայաստան, որը ոչ թե միայն Հայաստանի Հանրապետությունն է, այլ՝ Արցախը և սփյուռքը ու յստեղից մենք ասում ենք. լսիր Հայաստան»,- ասաց նա և նշեց, որ ժողովուրդը պետք է հասկանա, որ եկել է իր կառավարման ժամանակը, այնտեղ հավաքվելու է ժողովուրդը և ժողովրդի վճիռն է լինելու վճիռ:
«Հայաստանի քաղաքացիների ժամանակն է եկել, և այս ժողովը պետք է ողջ իշխանությունը վերցնի իր վրա: Ամբողջ Հայաստանը պետք է նստի ժողովի, Հայաստանը դա է, հզորագույն երկիր: Երբ մենք խոսում էինք 88թ.-ին, մեզ լսում էր ամբողջ աշխարհը»,-ասաց Աշոտ Մանուչարյանը և կոչ արեց, որ այս պահից սկսած ոչ ոք այդ հրապարակում չասի՝ «բա մյուս միտինգին ի՞նչ է լինելու», քանի որ այդտեղ պատրաստում են հայ ժողովրդի ժողովը:
«Մեր ժողովուրդն այլևս չպետք է տառապի նրանից, որ չի կարողանում երեխային ուսման տալ և չի կարողանում առողջական խնդիրների դեպքում ապահովել նրան: Ամբողջ ժողովուրդը պետք է հավաքվի և ասի իշխանություններին, որ հերիք է թալանեն մեր ընդերքը»,-առաջարկեց Մանուչարյանը՝ ընդծելով, որ այս երկու հարցերը պետք է քննարկվի մոտակա ժողովին. «Քննարկի՛ր Հայաստան»,- հնչեցրեց նա:
19.22
Մեր ազգը հանդարտության պետք ունի. Ռիչարդ Հովհաննիսյանը
Ռաֆֆի Հովհաննիսյանի հայրը պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը նույնպես հանդես եկավ ելույթի խոսքով ՝ նշելով, որ ինքը կողմնակից է երկխոսությամբ հարցի լուծմանը։ Նա նախ շնորհավորեց հավաքվածներին, քանի որ նրանք կարողացան իրենց ձայնը լսելի դարձնել Րաֆֆի Հովհաննիսյանի միջոցով։
«Խոստովանիմ, որ ես բոլորովին հակառակ էի իր թեկնածության, վստահ էի, որ կճնշեին և այդ քայլը ինքնասպանություն էր։ Այսօր շատ ուրախ եմ, որ սխալ էի։ Ձեր օգնությամբ ոչ միայն ցնցեցիք Հայաստանը, այլ նաև Սփյուռքը, որ նոր հույս կապեց ու հեռանկարներ սկսավ մտածել, թե իր դերն ինչ կլինի երկրի բարգավաճման համար»,- ասաց նա։
Նա նշեց, թե իր տեսակետին գուցե շատերը կողմնակից չլինեն, բայց ինքը կողմ է երկրի հանդարտությանը։ «Ես միշտ կողմնակից եմ եղել գուցե շատերի համար հաճելի չլինի, ես կուզեմ, որ Րաֆֆին դուրս գա այս վիճակից, իհարկե, նա առույգ կանգնած է, բայց որ մեր ազգը հանդարտության պետք ունի և ես հույս ունեմ, որ երկխոսության, փոխզիջման ուղիով մենք ստիպված կլինենք զբաղվել շինիչ աշխատանքով»,- ասաց նա։
Նա հիշեց երջանկահիշատակ Վազգեն Վեհափառին, ով սփյուռքահայերի հետ մի հանդիպման ժամանակ ասել է. «1915թ-ին հայ ժողովուրդը խաչվեցավ, իսկ երեք տարի անց, ինչպես երեք օր հետո Հիսուս, հարություն առավ, այս ժողովուրդն էլ երեք տարի անց 1918-ին հարություն առավ»։
Անցկացնելով զուգահեռներ, Ռիչարդ Հովհաննիսյանը նշեց. «Իմ հույսն է, որ այսօրվա մեր ժողովրդի չարչարանքը և Րաֆֆի Հովհանիսյանի զոհողությունն իզուր չէ և այս չարչարանքին, պետք է ունենաք, անպայման, հարություն»,- եզրափակեց նա։
19.25
Րաֆֆի Հովհաննիսյանը ազատամարտիկների անունից ընթերցեց ուղերձը
Րաֆֆի Հովհաննիսյանը ազատամարտիկների անունից ընթերցեց ուղերձ, որն սկսվում էր սպարապետ Վազգեն Սարգսյանի բառերով՝ «Մենք Արցախյան պատերազմին տվել ենք ամեն ինչ, փոխարենը ձեռք բերվեց հպարտություն»:
Ուղերձում ազատամարտիկները կոչ են անում հիշել այդ մասին և պահպանել այդ հպարտությունը և թոթափել չքավորությունը, աղքատությունը, արտագաղթը ու «քայլել դեպի Ազատության հրապարակ»։ Ազատամարտիկները նաև «բարև» են ասում են Ազատության հրապարակին:
«Կեցցե՛ ապագան, կեցցե՛ հաղթանակը, կեցցե՛ Հայաստանը»,- ասված է Արցախյան ազատամարտի զինվորներ Արա Արշակունու, Արա Բադալյանը և 26 ազատամարտիկների նամակում:
Հետո ելույթ ունեցավ նախկին հրամանատար Սամվել Աբրահամյանը, ով Ազատության հրապարակից հայտարարեց, որ ժողովրդին ողջունում է «Երկրապահի անունից»:
Նախկին ազատամարտիկը նշեց , որ այսօր Հայաստանում մենք՝ հայաստանցիներս, քիչ ենք մնացել, ուստի նախկին ազատամարտիկը խնդրում, պահանջում ու կոչ է անում՝ պաշտպանել սեփական քվեն, այլ ոչ թե արտագաղթել:
«Ժողովուրդ, որ նայում եմ, ամեն մի տան վրա մի կողպեք է դրված»,- խոսելով արտագաղթի մասին՝ ասաց Սամվել Աբրահամյանը:
19.29
Անահիտ Բախշյանը ընթերցեց «ջերմ» նամակ՝ ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանին
«Բարև հարգարժան նախագահ Րաֆֆի Հովհաննիսյան, ժողովուրդը ձեզ հետ է»,-այսպես է իր նամակը սկսում հեղինակը: Նա նամակում նկարագրում է, որ իր ընտանիքը՝ ինքը, ամուսինը, երկամյա դուստրը և հնգամյա տղան, բոլորովին վերջերս պատրաստվում էին մեկնել Հայաստանից, և արդեն ստացել են համապատասխան թույլտվությունը։
Սակայն երկրում ստեղծված վիճակն ընտանիքին հույս էր տվել, և նրանք հետ էին կանգնել այդ մտադրությունից։
«Դուք ասացիք «հնարավոր է», և ես հավատացի: Իմ երկու տարեկան Անին նայում է Ձեզ, ձեռքը բարձրացնում և ասում՝ Րաֆֆի՜, նախագա՜հ»,- գրում է նամակի հեղինակը և նշում, թե հանուն երկրի, իրենք մնալու են։ «Ոչ մի տեղ չենք գնալու, սա մեր երկիրն է, մենք են մեր տերը»,- նամակագրի տողերն ընթերցեց Անահիտ Բախշյանը։
Շնորհակալություն հայտնելով Րաֆֆի Հովհաննիսյանին նման օրինակելի ընտանիքի համար՝ նա իր նամակը եզրափակում է հետևյալ խոսքերով. «Ապրիլի 9-ին կլինենք ձեր կողքին»։
19.40
Այս տարիները Սերժ Սարգսյանը չօգտագործեց իր կրթության մակարդակը բարձրացնելու համար. Սուրեն Սարգսյան
Ազատամարտիկ, լրագրող, հրապարակախոս Սուրեն Սարգսյանն իր խոսքում ասաց, որ արդեն 15 տարի է, ինչ աշխարհի գերտերությունները տեսնում են, թե ինչ է կատարվում Հայաստանում և շարունակում են սատարել այս իշխանություններին, և աշխարհն այդ խաղը անընդհատ մեր գլխին խաղում է:
«Աշխարհի այս վերաբերմունքից ոգևորված տխրահռչակ Սերժ Սարգսյանը հայտարարեց փայլուն մտքեր, որից ես մի պահ հիշեցի Թումանյանի հերոսներից Սուտլիկ որսկանին: «Հորս ծնունդով, մորս կնունքով, վեր կացանք մի օր, գնացինք որսի: Ես էի, Սաշիկն էր, Ռոբիկն էր…»: Ես նրանից այլ խոսք չէի էլ սպասում»,- ասաց նա։
Սուրեն Սարգսյանը շեշտեց, որ այս տարիները Սերժ Սարգսյանը չօգտագործեց իր կրթության մակարդակը բարձրացնելու համար. «Կուզենայի մի քանի խորհուրդ տալ այդ ինքնակոչին. ոչ թե «գնհատել», այլ՝ «գնահատել», ոչ թե «ասեցի», այլ՝ «ասացի», ոչ թե «պտի», այլ՝ «պիտի»»:
Ազատամարտիկի խոսքով՝ մի կտոր հացը կամ պաշտոնը իր համար խնդիր չի եղել ու չի էլ լինի: «Քոչարյանասերժական մարտիմեկյան արյունոտ խրախճանքից հետո ես ողջ եմ մնացել, բայց ես հիմա գլխիկոր եմ քայլում, ամոթով եմ գնում Եռաբլուր, գնամ ի՞նչ ասեմ իմ ընկերներին: Ասեմ, որ իրենց էրեխեքը զոռով գոյությո՞ւն են քարշ տալիս, որ դատավորներն անմեղներին բանտե՞ր են լցնում, որ մեր արյան գնով ազատագրված գյուղերն այլևս դատա՞րկ են, ես չգիտեմ ինչ ասեմ իմ ընկերներին»,- ասաց նա և իր խոսքը եզրափակեց հետևյալով։
«Շունը սատկացնողին է քարշ տալ տալիս: Դուք փետրվարի 18-ի ընտրություններում ձեր վճռական «ոչ»-ն ասացիք Սերժ Սարգսյանի աղանդավորական շարժմանը, և հիմա դուք ապրիլի 9-ին եկեք այստեղ և «ոչ» ասեք նրա երդմանը: Քաղաքական գործիչները, ովքեր այստեղ չեն, տեսնում են, որ ժողովուրդն իր որոշումը կայացրել է»:
19.53
Րաֆֆի Հովհաննիսյանը չարացած չէ, ժողովուրդն է չարացած. Ռուբիկ Հակոբյանը՝ Սերժ Սարգսյանին
«Ժառանգություն» խմբակցության նախագահ Ռուբիկ Հակոբյանը մինչ իր ելույթը հարցրեց հավաքվածներին, թե «միասի՞ն ենք», «հաղթելո՞ւ ենք» և հրապարակից ստանալով «այո» պատասխանը ավելացրեց. «Ուրեմն առաջ»։
Ռուբեն Հակոբյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի ասուլիսին, քանի որ, ըստ նրա, այնտեղ շեշտադրումներ կային, որոնց չէր կարող չանդրադառնալ։ Իսկ մինչ այդ, նա առաջարկեց հավաքվածներին ամուր բռնվել, իր մեջբերումներից գետնին չընկնելու համար, իսկ, քանի որ աթոռ չկա հրապարակներում, բռնվել կողքիններից։
«Սերժ Սարգսյանն ասում է, որ խորհրդարանում գործարարներ չկան, որովհետև թղթեր են բերել, թե գործարար չեն։ Էլի մի մեջբերում, նա ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն անպարկեշտ հայտարարություն է իրեն թույլ տվել։ Կամ ի՞նչ է նշականում գնամ ինչ ասեմ հիվանդ, սոված, չարացած մարդկանց հետ»,- ասաց նա, ինչին հավաքվածներն արձագանքեցին սուլոցներով։
Նա շարունակեց. «Րաֆֆի Հովհաննիսյանը չարացած չէ, ժողովուրդն է չարացած, որովհետև իշխանությունը թույլ չտվեց իր քվեով նրան իշխանություն ձևավորել»։
Ռուբիկ Հակոբյանը նկատեց, թե բոլոր ընտրություններից հետո նման դժգոհությունների և պայքարի դեպքում միշտ հաղթել է իշխող կլանի շահը։ «Բայց մենք այս անգամ ավանդույթը խախտելու ենք։ Ես վստահեցնում եմ, այս անգամ չի հաղթելու ժողովրդի շահին կլանի շահը»,- ասաց նա։
Ամեն դեպքում նա բացատրեց, թե ինչու է Րաֆֆի Հովհաննիսյանը այդպես պատասխանել Սերժ Սարգսյանի առաջարկին։ «Կարծում եմ այնտեղ մարդիկ կան, որ դիվանագիտության հետ կապ ունեն, որ մեծագույն արհամարհանք է, որ այն առաջարկությունը, որը մերժվել էր, այս անգամ փակ ծրարով ուղարկում եք, և այդ նշանը, որ դրվել է համարժեք էր»,- ասաց նա։
Ամեն դեպքում նա հավաքվածներին հարցրեց, թե հրապարակը կո՞ղմ է, որ առկա իրադրությունը նորմալ երկխոսության ձևով լուծվի։ Պատասխանեցին, որ «այո»։ Նա նկատեց, որ ոչ թե փակ ծրարով, այլ այս լարվածությանը համարժեք լուծում։ «Մենք դեռևս կարծում ենք, որ ամեն ինչ կորած չէ, դիտարկում ենք, որ խոհեմությունը կորած չէ, մարտավարություններ ունի, գիտակցի, և համաձայնության մթնոլորտում գնանք պետության»,- ասաց նա և հավատացրեց, որ գնալու են մինչև հաղթանակ։
«Եթե նախագահի ցուցիչը 3000 հոգին է, ուրեմն թող վստահ լինի, որ կլինի այնքան, որ, գուցե, իրենք այդքան չեն էլ տեսել, մենք գնալու ենք հաղթանակի»,-ասաց նա։
20.27
Հանրահավաքը եզրափակվեց Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթով, ում Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց, որպես՝ «ՀՀ չորրորդ նախագահ» Րաֆֆի Հովհաննիսյան
Վերջինս ասաց, որ իրեն նախագահություն պետք չէ, այլ պետք է ժողովրդի հաղթանակը, իրավունքը, հարստությունը, գործը, աշխատանքը և մեր ազգային շահը:
Նա շնորհակալություն հայտնեց ժողովրդին՝ որակի ու քանակի համար և ասաց. «Ժամանակի ընթացքում բոլո'րը պետք է տեսնեն, ոչ միայն 26-ը (Բաղրամյան 26), այլև ամբողջ աշխարհը, որ դա համազգային, համապետական, համաքաղաքացիական պայքար է»:
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ով դրան դեմ կանգնեց՝ հայաստանցի, թե օտար, նախագահ, թե դավաճան, ինքը մեղսակից է լինելու և պիտի զղջա, որովհետև այս պայքարը տանելու է դեպի հաղթանակ:
Նա շնորհակալություն հայտնեց հրամանատարներ Մանվել Եղիազարյանին և Սասուն Աբրահամյանին, ովքեր այսօր Ազատության հրապարակում են: «Հպարտ եմ ձեզնով, տղերք»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով այսօրվա քաղաքացիական բոլոր հռետորներին:
Նա նշեց, որ Աշոտ Մանուչարյանի՝ համազգային հայության ժողով անելու առաջարկը ընդունում է որպես առաջարկ, այլ ոչ որպես վերջին ճշմարտություն:
«Ժառանգության» առաջնորդը նաև իրազեկեց առաջիկա ծրագրերից. «Հաջորդ ուրբաթ նշանակված է հանրահավաք, որը լինելու է հանգրվանային: Եվ դուք կտեսնեք, մենք միասին կտեսենք»,- խոստացավ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է ապրիլի 9-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին Նիկոլ Փաշինյանի՝ Երևանի քաղաքապետարան ներկայացրած հայտին, ապա այն ընդունվել է ի գիտություն:
«Եվ դա նշանակում է, որ առաջիկայում, ելնելով մեր խորհրդից, մեր միասնությունից, որակի և քանակի աճող հաճախականությունից և այս խաչմերուկից, մենք պետք է որոշենք, թե ապրիլի 9-ին մեր հանրահավաքը որտեղ ենք անելու: Երկուսն էլ հարազատ հրապարակ են. Ազատությունը Հանրապետություն է, և Հանրապետությունը դարձել է Ազատություն: Միասին կորոշենք»:
Վաղը հայտնի արվեստագետ Վլադիմիր Հակոբյանը Ազատության հրապարակում մարդկանց ցույց կտա իր արվեստը, իսկ երաժշտական փառատոնի շրջանակներում կլինեն ելույթներ «Միքայել Ոսկանյան և ընկերներ» և «Հրայր Քարդաշյան և ընկերներ» երաժշտական խմբերի կողմից:
Կիրակի օրվանից կվերսկսվեն Քաղաքացիական խորհուրդները. կիրակի օրվա նիստին ելույթ կունենան հասարակական-քաղաքական գործիչ Արկադի Վարդանյանը և Վարդան Խաչատրյանը, իսկ երկուշաբթի՝ Ստյոպա Սաֆարյանը և Նախախորհրդարանից՝ Վարդան Հակոբյանը:
«Դուք գիտեք, որ ես խուսափել եմ որևէ վերնագիր տալ մեր պայքարի այս վճռորոշ հանգրվանին, սկսեցիք ասել՝ կեղծիքադուլ, ստադուլ, մարդիկ էլ ասում են՝ հացադուլ, կարևորն այն է, որ յուրաքանչյուրս պիտի մի կաթիլ զոհողութուն անի, պայքարն իրենը դարձնի, և մենք կհասնենք մեր երանելի կատարին»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը և հիշեցնելով, որ կիրակի օրը Ավագ Շաբաթ է, առաջարկեց իր հետ մեկշաբաթյա ծոմ անել բոլոր ցանկացողներին՝ հավատքի, հայրենիքի, մեր ազգի միասնության և խաղաղության համար:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:49 • 04/05 Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար է Պարզվել է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և «Mercedes»-ներից մեկը կայանված են եղել, երբ մյուս «Mercedes»-ը բախվել է դրանց, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
-
Սպորտ 22:32 • 04/05 Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին «Ուժեղ ֆուտբոլիստների հրավիրելով՝ նրանք փորձում են զարգացնել իրենց ֆուտբոլն ու ուժեղացնել առաջնությունը: Բայց ինքս բացասական եմ նայում դրան, քանի որ ֆուտբոլում փողը չէ կարևորը: Կարևոր է սերը ֆուտբոլի հանդեպ:
-
Իրադարձային 10:20 • 05/05 Երևանում հսկայական ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր ու պոկել արտաքին լուսավորման սյունը Հրշեջ-փրկարարները կտրել են տապալված ծառը և արտաքին լուսավորման սյան հետ հեռացրել երթևեկելի հատվածից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
-
Իրադարձային 15:39 • 05/05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան առավոտից շարունակվում է և ժամը 18:00-ին կհասնի Սևան, որտեղ երեկոյան կրակի շուրջ զրույցներ կլինեն համախոհների հետ։
-
Իրադարձային 19:33 • 04/05 Վեհափառը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։
-
Իրադարձային 20:38 • 04/05 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ) «Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
-
Քաղաքականություն 12:03 • 05/05 Մինչ քայլերթի՝ Երևան ժամանելը, պետք է մշակված լինի մայրաքաղաքում գործողությունների կոնկրետ ծրագիր և այն իրականացնելու մարտավարություններ. Դավիթ Անանյան Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։ Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ
-
Քաղաքականություն 18:02 • 04/05 Հեռու չէ այն օրը, երբ դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ կռիվ տվողները` ազատության մեջ. Տիգրան Աբրահամյան Ցավոք, արդեն 10-11 ամիս է ինչ նույն քրեակատարողական հիմնարկում ապօրինի անազատության մեջ է մեր ընկեր Արմեն Աշոտյանը, ում կարիքն ու դերը հատկապես այս օրերին շատ զգացվում է:
-
Իրադարձային 14:12 • 05/05 Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան Սա պարզ ազգային, հոգևոր ընկալումներով ապրող մարդկանց շարժում է, չունի որևէ տեսակի և կերպի գունավորում. այս մասին հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը՝ անդրադառնալով իր առաջնորդած շարժմանը:
-
Իրադարձային 22:22 • 04/05 Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ Սրբազանը՝ Հաղարծինում Մեր այս շարժումը, ընթացքը «չակնկալիքների» շարժում եմ անվանել։ Ուզում եմ ավելացնել՝ թող այն լինի անմահության երթ, որով մենք մեզ կվերադարձնենք մեր հայրերի ինքնությանն ու ճշմարտությանը,
-
Քաղաքականություն 13:00 • 05/05 Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից. Թաթոյան Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը «Իրավո
-
Քաղաքականություն 15:12 • 04/05 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան Մեր հանրությունը պատրաստ է այդ խոսակցությանը։ Որպես առաջնորդող քաղաքական ուժ, պարտավոր ենք այդ խոսակցությունը բացել, դարձնել քննարկման առարկա։
-
Իրադարձային 16:49 • 04/05 Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար է Պարզվել է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և «Mercedes»-ներից մեկը կայանված են եղել, երբ մյուս «Mercedes»-ը բախվել է դրանց, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
-
Սպորտ 22:32 • 04/05 Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին «Ուժեղ ֆուտբոլիստների հրավիրելով՝ նրանք փորձում են զարգացնել իրենց ֆուտբոլն ու ուժեղացնել առաջնությունը: Բայց ինքս բացասական եմ նայում դրան, քանի որ ֆուտբոլում փողը չէ կարևորը: Կարևոր է սերը ֆուտբոլի հանդեպ:
-
Իրադարձային 19:33 • 04/05 Վեհափառը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։
-
Իրադարձային 20:38 • 04/05 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ) «Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
-
Մամուլի տեսություն 09:21 • 04/05 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» Ինչպես մեզ փոխանցեցին, նիստին հիմնականում ՔՊ-ի «երկնած» Ակադեմիական քաղաքի ստեղծման հարցերն են քննարկել:Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները նիստին շատ ակտիվ են եղել, հերթով ելույթներ են ունեցել ու առաջարկներ ներկայացրել:
-
Քաղաքականություն 15:51 • 04/05 Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան Այս մարդիկ ոչ միայն իրենց տներն էին պաշտպանում, ոչ միայն Տավուշն էին փորձում պաշտպանել, այլև մի ամբողջ պետության ու պետականության կազմաքանդման գործընթացը կասեցումը փորձում էին վերցնել իրենց ուսերի վրա։
-
Մամուլի տեսություն 10:37 • 04/05 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանը։
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Սպորտ
-
20:29 • 04.05.24 «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Կադիս»-ին
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Իրադարձային
-
16:29 • 05.05.24 Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում