Հայտնի են կենսաթոշակային հիմնադրամների կառավարիչների անունները. հարցազրույց Ֆիննախ մասնագետի հետ
Ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական շուկայի զարգացման վարչության պետի տեղակալ Արման Ջհանգիրյանը Tert.am-իn հայտնել է, որ միջազգային հեղինակավոր երկու կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներ դիմել են ՀՀ կենտրոնական բանկ` լիցենզավորման համար: Առաջին կառավարչի հիմնադիրներն են՝ ավստրիական C-QUADRAT Investment AG և գերմանական Talanx Asset Management GmbH ընկերությունները (կառավարում են շուրջ 800 մլրդ. ԱՄՆ դոլարի ակտիվներ), երկրորդ կառավարչի հիմնադիրն է՝ Amundi (Society General և Credit Agricole համատեղ ձեռնարկությունը) ընկերությունը (կառավարում է շուրջ 1,5 տրլն. ԱՄՆ դոլարի ակտիվներ):
-Պարո´ն Ջհանգիրյան, չնայած կառավարության ներկայացուցիչների բազմաթիվ հիմնավորումներին՝ կուտակային կենսաթոշակային համակարգի «պարտադիր» բաղադրիչից բազմաթիվ դժգոհություններ կան:
-Մենք արդեն երեք տարի է՝ ունենք կամավոր բաղադրիչ, և իմ տվյալներով՝ այս պահին ընդամենը՝ 22 հոգի է մասնակցել անձնական նախաձեռնությամբ կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմային, և մոտ 400-ը՝ գործատուների սխեմաներով: Իսկ վեց միլիոն դրամը, որ կուտակվել է մինչ օրս, չնչին գումար է արդյունավետ կառավարման տեսանկյունից: Ինչ վերաբերվում է «պարտադիր կուտակային բաղադրիչին», ապա այդ բաղադրիչը պարտադիր է միա´յն 1974 թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված բազային եկամուտ ստացող մասնակիցների համար: Սակայն դա չի նշանակում, որ մինչև 1974թ. հունվարի 1-ը ծնվածները չեն կարող մասնակցել պարտադիր կուտակային բաղադրիչին և օգտվել արդարացի և իրենց վճարումներով պայմանավորված կենսաթոշակ ստանալու իրավունքից: Կրկնեմ, որ կուտակային գործընթացը հետագայում այս անձանց բարեկեցության մակարդակը բարձրացնելու նպատակով է կիրառվում:
-Հայտնի է, որ նախքան այդ ռեֆորմի իրականացումն ուսումնասիրվել է տարբեր երկրների փորձը՝ Լատինական Ամերիկայի, եվրոպական, ռուսական երկրների: Որքան տեղյակ եմ՝ Ռուսաստանում սկզբում բազմահազար աշխատատեղեր ունեցող ընկերություններին թույլատրվել է ունենալ իրենց կից հիմնադրամները: Սակայն հետո ՌԴ-ում տեսան, որ այստեղ առկա են կոռուպցիոն ռիսկեր, որովհետև մարդիկ տասնյակ տարիներ այդ էժան գումարները կուտակում էին...
-Իրենց ընկերություններում՝ այո´:
-Տեղյա՞կ եք, առանց անուններ տալու, մեր ընկերությունների կողմից նման առաջարկներ եղե՞լ են:
-Նման առաջարկներ չեմ կարող ասել, որ եղել են: Բայց մենք հաշվի ենք առել այն երկրների փորձը, որտեղ մինչ այդ ներդրվել էր համակարգը: Օրենքը մինչ ընդունվելը մոտ 5 տարի մշակվել է, և փորձել ենք հաշվի առնել բոլոր հնարավոր սցենարները, որոնք կարող են առաջանալ: Ոսումնասիրել ենք և՛ չիլիական, և՛ եվրոպական, և՛ ղազախական փորձը՝ ձգտելով հնարավորինս նվազեցնել այն ռիսկերը, որոնք կունենա մասնակիցը՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին մասնակցելով: Ռուսական փորձի հետ կապված՝ կարող եմ ասել, որ հիմնարկներն ստեղծել էին նման ֆոնդեր, և հիմնարկը կարողանում էր պարտադրել իր աշխատողներին՝ մասնակցություն ունենալ վճարումներ կատարելուն, և այդ գումարներն ուղղվում էին հենց այդ հիմնարկի զարգացման ծրագրերին: Մեզ մոտ համակարգը հիմնված է բաշխողական համակարգի վրա, այսինքն՝ գործող համակարգին ավելացել են պարտադիր և կամավոր կուտակային բաղադրիչները: Պետությունը մշակել է երաշխիքների մի ամբողջ համակարգ, որը երաշխավորում է կուտակված միջոցների վերադարձելիությունը կենսաթոշակի անցնելուց հետո: Այդ երաշխիքային համակարգի շնորհիվ մասնակիցը կենսաթոշակի անցնելուց հետո առնվազն՝ կստանա իր իսկ կուտակած միջոցները` ճշգրտված տարեկան գնաճով (ճշգրտումն իրականացվում է յուրաքանչյուր տարի), ինչը թույլ չի տա այդ տարիների ընթացքում կենսաթոշակային հաշվում կուտակված գումարների արժեզրկումը: Բացի այդ՝ մասնակցի սեփականությունը հանդիսացող կենսաթոշակային ակտիվները, ֆոնդերի կառավարիչների կողմից ներդրվելով տարբեր շահութաբեր ծրագրերում, շարունակաբար կավելացնեն մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա միջոցները:
-Այսինքն՝ ի՞նչ է նշականում՝ «գնաճով ճշգրտված», դիցուք՝ անցնող քսան և ավելի տարիներին գնաճը դարձել է մոտ հիսուն տոկոս: Երկու անգամ ավե՞լ գումար է տրվելու քաղաքացուն, քան՝ իր կուտակածը:
-Եթե պարտադիր կուտակային կենսաթոշակ ստանալ ցանկացող մասնակիցը (լրացել է մասնակցի կենսաթոշակային տարիքը) դիմում է ներկայացնում և այդ օրվա դրությամբ մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի հաշվարկային արժեքների հանրագումարը փոքր է մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների ամբողջ գումարի` տարեկան գնաճով ճշգրտված մեծությունից, ապա այդ տարբերությունը լրավճարվում է: Եվ քաղաքացին վստահ է լինելու, որ այդ գումարները չեն փոշիացվելու, չեն կորչելու և ներդրվելու են այնտեղ, որտեղ ինքն է ցանկանում: Մենք օրենքով սահմանել ենք ֆոնդերի երեք տեսակ` կայուն եկամտային ֆոնդ, պահպանողական և հավասարակշռված ֆոնդ: Մասնակիցն ինքն է ընտրում ֆոնդը, որտեղ պետք է ներդրվեն իր գումարները և կառավարչին, ով կառավարելու է այդ ֆոնդը:
-Իսկ կառավարիչներն ովքե՞ր են լինելու:
-Դրանք արդեն հայտնի են, դրանցից առաջինը ավստրիական C-QUADRAT Investment AG-ն է, որը գերմանական Talanx Asset Management GmbH ընկերության հետ համատեղ Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի կառավարման հայտ է ներկայացրել, երկրորդ կառավարչի հիմնադիրն է՝ Amundi (Society General և Credit Agricole համատեղ ձեռնարկությունը) ընկերությունը (կառավարում է շուրջ 1,5 տրլն. ԱՄՆ դոլարի ակտիվներ): Նշենք, որ պետությունը մշակել է նաև ակտիվների կառավարիչների գործունեության նկատմամբ վերահսկողական խիստ մեխանիզմներ: Ֆոնդերի ներդրումները գտնվելու են հեղինակավոր կառավարիչների, պահառուի (NASDAQOMX) և կենտրոնական բանկի ամենօրյա հսկողության ներքո, ինչպես նաև՝ արտաքին աուդիտի ներքո, որը մեծ երաշխիք է ապահովում արդյունավետ վերահսկողության իրականացման համար: Նշեմ նաև, որ ֆոնդերի ներդրումների մեծ մասն իրականացվելու է Հայաստանի Հանրապետությունում, որն էլ իր հերթին կնպաստի տնտեսության և ֆինանսական համակարգի հետագա զարգացմանը:
Քանի որ առաջիկա տարիներին կենսաթոշակային ֆոնդի ակտիվների մեծությունը մեծ չի լինելու (այն կազմելու է մոտ 43 մլրդ. դրամ առաջին տարում, իսկ երկրորդ տարի մոտ՝ 52 մլրդ), ուստի արդյունավետ կառավարման տեսանկյունից ընդամենը՝ 2 խոշոր ընկերություններ հետաքրքրվեցին ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի կառավարմամբ: Այս պարագայում արդյունավետ տարբերակը երկու-երեք կառավարիչներ են, սակայն մենք չեն սահմանափակելու և´ երրորդ, և´ չորրորդը կառավարչի մուտքը, որոնք հետագայում կարող են հաջողությամբ ներգրավվել ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի կառավարման մեջ:
-Իսկ միջազգային պրակտիկայում , առհասարակ եղե՞լ են նման ակտիվները «վերցնելու և թռնելու» նախադեպեր: Այս փորձը ուսումնասիրել ե՞ք:
-Մենք հենց դրա հիման վրա ենք շեշտը դրել հեղինակավոր կառավարիչների վրա, այսինքն՝ սրանք այն կառավարիչներն են, որոնց դեպքում այդպիսի ռիսկերը զրոյական են:
-Ենթադրենք՝ ֆորս մաժորներ են լինում, ի վերջո՝ գոյություն ունի մարդկային գործոն: Այսինքն՝ միակ երաշխիքն այն է, որ նրանք հեղինակավոր են և որ, կոպիտ ասած, այնպիսի ֆոնդերի են տիրապետում, որ չեն ցանկանա Հայաստանից չնչից գումարներ վերցնել և փախչել:
-Այս ֆոնդերը չեն գտնվում տվյալ ընկերությունների հաշվեկշռում: Եվ եթե այդ ընկերությունները ինչ-որ հանգամանքներից ելնելով՝ սնանկանան կամ, այսպես ասած, պայթեն, ապա ֆոնդն անցնում է այլ կառավարչի, որը նույնպես լիցենզավորվելու է ԿԲ-ի կողմից:
-Շատ խոսվեց, թե ինչու է ֆոնդերի կառավարումը հանձնվում ոչ թե պետությանը, որևէ պետական ներդրումային ընկերության, այլ՝ մասնավորին, և սա էլ որոշ անվստահության տեղիք է տալիս:
-Նախ՝ նշեմ, որ պետության մասնակցությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերը համարվում են ամենաբարձր վարչական ծախսեր ունեցող ֆոնդեր, որոնք էլ հանգեցնում են բարձր կառավարման վճարի, իսկ վերջինս երկարաժամկետ կտրվածքում էապես նվազեցնում է մասնակցի կուտակումները: Բացի այդ՝ պետության մասնակցությամբ պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարման դեպքում առկա է ռիսկը, որ ֆոնդերի ներդրումները ծառայեցվելու են կառավարության սոցիալական և քաղաքական նպատակներին` երկրորդային պլան մղելով եկամտաբեր շուկայական նախագծերում ներդրումների միջոցով մասնակիցների կենսաթոշակային խնայողությունների աճի նպատակը: Այդ իսկ պատճառով պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարումը նպատակահարմար է հանձնել պրոֆեսիոնալ մասնավոր կառավարիչների, որոնք այդ ոլորտում ունեն տարիների կուտակած փորձ և միջազգային հեղինակություն:
- Իսկ կարո՞ղ է կառավարիչը ներդրումներ անել ասենք՝ օֆշորային գոտիներում, կա՞ նման սահմանափակում:
-Մենք և՛ օրենքով ունենք սահմանափակումներ, և՛ կառավարության համապատասխան որոշմամբ, որով սահմանել են պարտադիր կուտակային ֆոնդերի ակտիվների քանակական և արժութային սահմանափակումները: Ներդրումները հիմնականում իրականացվելու են ՀՀ-ում, ինչպես նաև՝ կարող են ներդրվել ՏՀԶԿ կամ ԵՄ անդամ պետություններում կամ՝ Ռուսաստանի Դաշնությունում շրջանառվող և կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված արժեթղթերում: Այսինքն՝ կան երկրներ, որտեղ թույլ է տրվում կատարել ներդրումներ, բայց կան սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս ֆոնդերի միջոցներն ուղղել ռիսկային կամ օֆշորային երկրներ:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:49 • 04/05 Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար է Պարզվել է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և «Mercedes»-ներից մեկը կայանված են եղել, երբ մյուս «Mercedes»-ը բախվել է դրանց, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
-
Քաղաքականություն 15:12 • 04/05 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան Մեր հանրությունը պատրաստ է այդ խոսակցությանը։ Որպես առաջնորդող քաղաքական ուժ, պարտավոր ենք այդ խոսակցությունը բացել, դարձնել քննարկման առարկա։
-
Մամուլի տեսություն 09:21 • 04/05 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» Ինչպես մեզ փոխանցեցին, նիստին հիմնականում ՔՊ-ի «երկնած» Ակադեմիական քաղաքի ստեղծման հարցերն են քննարկել:Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները նիստին շատ ակտիվ են եղել, հերթով ելույթներ են ունեցել ու առաջարկներ ներկայացրել:
-
Մամուլի տեսություն 10:37 • 04/05 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանը։
-
Իրադարձային 19:33 • 04/05 Վեհափառը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Մամուլի տեսություն 07:40 • 03/05 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» Պատգամավորները երկրորդ նախագահի հետ քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ Տավուշում սահմանազատման եւ սահմանագծման անվան տակ տեղի ունեցող գործընթացները:
-
Իրադարձային 10:10 • 03/05 Ռուս զինծառայողները մտել են Նիգերի ամերիկյան ավիաբազա. Պենտագոնը հաստատել է Նիգերի ղեկավարող զինվորածանները խնդրել են Միացյալ Նահանգներին դուրս բերել մոտ 1000 զինվորական մի երկրից, որը մինչև անցյալ տարվա հեղաշրջումը Վաշինգտոնի հիմնական գործընկերն էր ապստամբների դեմ պայքարում:
-
Քաղաքականություն 16:51 • 03/05 Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին Նա այս մասին գրել է X սոցցանցումՓոխվարչապետն այս մասին գրել է այն բանից հետո, երբ Մակր
-
Քաղաքականություն 17:33 • 03/05 ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, թե՞ ոչ. այս հարցը պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
Իրադարձային 21:17 • 03/05 Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ»-ը և «Kia»-ն․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչները 74-ամյա Մուշեղ Բ.-ի վարած «Վազ 2106» մակնիշի և 37-ամյա Խորեն Բ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
-
Իրադարձային 11:56 • 03/05 Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Թուրքիան հեռանում է օկուպացված Արցախում՝ Ակնայում, ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնից. այս մասին, TRT-ի փոխանցմամբ, հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ մեկնաբանելով կենտրոնի փակումը:
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Սպորտ
-
17:37 • 04.05.24 Արսենալը սեփական հարկի տակ հաղթեց Բորնմուտին
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Իրադարձային
-
20:38 • 04.05.24 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ)
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում