Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», որը պարտավորեցնում է չարտագաղթել, արդեն ունի Կառավարման խորհուրդ
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից ավելի վաղ հրապարակված «Քաղաքացիական պայմանագիրն» արդեն ունի Կառավարման խորհուրդ։ Խորհուրդը դեկտեմբերի 9-ին հանդես կգա մամուլի ասուլիսով։
«Ս/թ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, «Անի» հյուրանոցի «Անի» սրահում տեղի կունենա «Քաղաքացիական պայմանագիր» միավորման Կառավարման խորհրդի ասուլիսը: Սիրով հրավիրում են լուսաբանելու», - ասվում է Քաղաքացիական պայմանագրի տարածած հաղորդագրության մեջ, ուր ևս մեկ անգամ ներկայացվում է պայմանագրին միավորվելու պարտավորությունները։
Քաղաքացիական պայմանագիր
1. Սույն պայմանագրի մասնակիցների նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` հասարակական, քաղաքական, իրավական, կենցաղային նոր հարաբերությունների հաստատումն է՝ հիմնված՝ օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության, Մարդու իրավունքների լիարժեք պաշտպանության և կիրառելիության, կանանց և տղամարդկանց իրավահավասարության, Հայ ժողովրդի ազգային ինքնության, ինքնուրույնության և ինքնիշխանության պահպանման և զարգացման, Հայաստանի ժողովրդին իշխանության կրողի իրական լծակներով օժտելու հրամայականների վրա: Պայմանագրի մասնակիցները համաձայն են համատեղել ջանքերը սույն պայմանագրում ամրագրված նպատակների և խնդիրների իրագործման համար:
2. Սույն պայմանագրի մասնակիցները ընդունում են, որ անհատի վերափոխումը հանրային վերափոխման կարևորագույն միջոց է, Պայմանագրին իրենց միանալու պահը համարում են մի զրոյական-հաշվարկային կետ, որից յուրաքանչյուրը սկսում է հանրային վերափոխման գործընթաց, այդ նպատակին միտված կարևորագույն անելիքներից մեկը համարելով` սեփական անձի վերափոխումը: Սույն պայմանագրին միանալը ինքնահայեցման, հանրային և սեփական-անհատական արատների պատճառահետևանքային կապը դիտարկելու, սեփական-անհատական արատները զննելու և դրանցից ձերբազատվելու, հանրային արատները արմատախիլ անելու համար համատեղ պայքարելու պատրաստակամություն է: Սույն պայմանագրի մասնակիցը սեփական անձի զարգացումը՝ հմտությունների, գիտելիքների, իմացության ձեռքբերումն ու կատարելագործումը դիտարկում է, իբրև հանրային բարեփոխումների, զարգացման կարևորագույն բաղադրիչ:
3. Սույն պայմանագրի անդամ կարող է դառնալ 18 տարին բոլորած ՀՀ յուրաքանչյուր բնակիչ, ինչպես նաև 18 տարին լրացած յուրաքանչյուր սփյուռքահայ: Պայմանագրին որևէ մարդու միանալը նշանակում է, որ նա անկուսակցական է կամ պայմանագրին միանալու պահից դադարեցնում է մինչ այդ ունեցած կուսակցական պատկանելությունը:
4. Պայմանագրի մասնակիցը հռչակում է իր հետևյալ պարտավորությունները. ա) երբևէ չարտագաղթել Հայաստանից. Սփյուռքում բնակվող մարդու միանալը սույն պայմանագրին նշանակում է նրա պարտավորությունը՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում ձեռնարկել Հայաստան մշտական բնակության տեղափոխվելու գործընթաց:
բ) Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ ռազմական հարձակման պարագայում, ըստ անհրաժեշտության, զինվորագրվել Հայրենիքի պաշտպանության գործին, ինչը նշանակում է, որպես կամավոր, մեկնել ռազմական գործողությունների գոտի կամ զբաղված լինել գործունեության այնպիսի տեսակով, որն ուղղակիորեն ծառայում է Հայաստանի ռազմական հաջողության ապահովմանը:
գ) մերժել բռնությունը, որպես ներհասարակական, անձնային հարցերի կարգավորման եղանակ, ճանաչելով, ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, այնպես էլ հանրության անհրաժեշտ պաշտպանության իրավունքը. Պայմանագրի մասնակիցները բռնության ակտ են դիտարկում նաև ընտրությունների կեղծումը, հանցագործության դիտավորյալ չբացահայտումը, խոսքի ազատության, տեղեկություններ տարածելու և ստանալու, հավաքներ անցկացնելու այնպիսի սահմանափակումները, որոնք չեն բխում միջազգային կոնվենցիաներից և հռչակագրերից
դ) առանց ժամկետների սահմանափակման` հետամուտ լինել 2008թ. Մարտի 1-ի սպանությունների և Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ամբողջական, ինչպես նաև հանրային հնչողություն ունեցող բոլոր հանցագործությունների բացահայտմանը
ե) առանց ժամկետների սահմանափակման` հետամուտ լինել անկախությունից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրությունների արդյունքների կեղծված լինելու վերաբերյալ հայտարարությունների անաչառ քննությանը
զ) առանց ժամկետների սահմանափակման` հետամուտ լինել երբևէ Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի, նախարարի, ԱԺ պատգամավորի, կառավարությանն առընթեր մարմինների, դատախազության և այլ ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց գույքային վիճակի ուսումնասիրությանն ու վերլուծությանը, դրանց հրապարակմանը և սրանից բխող, օրենսդրական քայլերի ձեռնարկմանը, որ կներառեն նաև այնպիսի մեխանիզմներ, որոնք հանրությանը հնարավորություն կտան ընթացիկ վերահսկողության տակ պահել պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց ունեցվածքն ու եկամուտները:
5. Պայմանագրի մասնակիցները համաձայն են, որ` ա) Հայաստանի Հանրապետության, որպես պետության հիմնական ազգային գործառույթն է հայության մարդկային, տնտեսական, ֆինանսական, մտավոր ներուժի կամ նրա հիմնական մասի կենտրոնացումը Հայաստանի Հանրապետության տարածքում, և այդ ներուժի անվտանգության ու բնականոն զարգացման ապահովումը:
բ) Սեփական քաղաքացիների առաջ Հայաստանի Հանրապետության հիմնական պարտավորությունը նրանց անվտանգության և բարեկեցության ապահովումն է:
Քաղաքացիների անվտանգությունն ապահովելու պետական գործառույթը ներառում է. - պաշտպանություն արտաքին ագրեսիայից
- պաշտպանություն ապօրինի հետապնդումներից, ոտնձգություններից, իրավունքների ոտնահարումներից
- պաշտպանություն բնական և տեխնածին աղետներից
- պաշտպանություն համաճարակներից, հիվանդություններից
- բնական պաշարների խելամիտ օգտագործումը, վայրի բնության պահպանությունը, նրան հասցված վնասի վերականգնումը
Քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու պետական գործառույթը ներառում է. - յուրաքանչյուրի առաջ սոցիալական պատասխանատվությունը
- կրթության, առողջապահության հանրամատչելիությունը
- ազատ տնտեսական մրցակցությունը, տնտեսական ազատ գործունեության հնարավորությունը
- հանրահռչակ ազատությունների լիակատար կիրառման հնարավորությունը
- հոգևոր, մշակութային պահանջների բավարարումը
- քաղաքային, մերձքաղաքային կանաչ գոտիների պահպանումը և բազմապատկումը, քաղաքաշինական միջավայրի մարդակենտրոն կազմակերպումը
գ) Անհատական ջանքը քաղաքական, տնտեսական, մարդու իրավունքների բնագավառում և հանրային կյանքի մյուս ոլորտներում զարգացման կարևոր գործոն է: Անհատի գործունեության բնագավառում պետության հիմնական գործառույթը սեփական քաղաքացիների ստեղծարար ընդունակությունների զարգացման և իրացման հնարավորություն ստեղծելն է հանրային կյանքի բոլոր բնագավառներում. գիտություն, մշակույթ, սպորտ, կրթություն, քաղաքականություն, տնտեսություն և այլն: Օրենքով չարգելված ցանկացած գործունեություն պետք է լինի հանրամատչելի: Յուրաքանչյուր ոք սոցիալական, գիտական, քաղաքական դիրքին պետք է արժանանա օբյեկտիվ-ստեղծագործ ընդունակությունների իրացմամբ.
Քաղաքական ասպարեզում սա ենթադրում է անառարկելիորեն մրցակցային-ազատ ընտրական համակարգի գործադրում, երբ երկրի քաղաքական կառավարման գործառույթները բաշխվում են ժողովրդի ազատ կամքի արտահայտմամբ, ինչը ստեղծում է հավասար հնարավորություններ՝ երկրի կառավարման հավակնորդների համար: Ազատ քաղաքական մրցակցությունն է միակ երաշխիքը, որ երկիրը կունենա առավել արդյունավետ կառավարություն:
Տնտեսական բնագավառում պետությունը պարտավոր է ստեղծել պայմաններ Համախառն ազգային արդյունքի ձևավորման գործում, տնտեսական գործունեության ոլորտում՝ գործարար հմտություններ ունեցող առավելագույն թվով մարդկանց ներգրավման համար: Տնտեսական, բիզնես դաշտը պետք է ձևավորվի ազատորեն, գործարար հմտությունների անաչառ մրցակցության՝ հովանավորչության բացառման պայմաններում: Սա նաև աղքատության հաղթահարման առանցքային պայման է, երբ գործարար հմտություններ ունեցող յուրաքանչյուր ոք պետք է բիզնես արդյունք ստեղծելու, ինքն իր և սեփական շրջապատի բարեկեցությունն ապահովելու հնարավորություն ստանա՝ հավասար, մրցակցային պայմաններում:
Առաջնային խնդիր է մոնոպոլիաների և օլիգոպոլիաների վերացումը, տնտեսական մրցակցության համար իրական պայմաններ ստեղծելը. անհրաժեշտ է ձևավորել օրենսդրական և գործնական միջանցք Հայաստանում «զրոյից» տնտեսական գործունեություն սկսելու իրական հնարավորություններ ձևավորելու համար: Տնտեսական քաղաքականության նպատակը պետք է դառնա աշխատատեղերի ստեղծումը, աշխատավարձերի բարձրացումը, մասնավորապես՝ նոսր բնակեցված մարզերի, տարածաշրջանների և ընդհանրապես Հայաստանի բնակչության թվի աճը:
Անկախ դատական համակարգի առանցքային գործառույթը հասարակական-քաղաքական և տնտեսական մրցակցության, սեփականության և այլ իրավունքների պաշտպանությունն է. հասարակական-քաղաքական և տնտեսական մրցակցության, առավել արդյունավետ քաղաքական և տնտեսական կառավարման արդյունքում պետք է ձևավորվի բավարար ազգային արդյունք՝ սոցիալապես անապահով քաղաքացիների արժանապատիվ կենսամակարդակ ապահովելու, կրթության և գիտության՝ միջազգային չափանիշներին համապատասխանող ֆինանսավորման, մշակույթի, սպորտի, զարգացման համար:
Հանրության հարուստ հատվածը սոցիալական պատասխանատվություն է կրում հանրության աղքատ հատվածի նկատմամբ: Պետությունը պետք է ստեղծի գործուն մեխանիզմներ աղքատների նկատմամբ հարուստների սոցիալական
պատասխանատվությունն իրացնելու համար: Այս խնդիրը պետք է լուծվի ոչ այնքան և ոչ միայն վարչական լծակների գործադրմամբ, որքան ազգային-սոցիալական քաղաքականության շուրջ հանրային կոնսենսուսի ձեռքբերմամբ, որը կամրագրվի օրենքով: Հանրության հարուստ հատվածի սոցիալական պատասխանատվությունը հանրության աղքատ հատվածի նկատմամբ պետք է իրացվի բացառապես ՀՀ պետական բյուջեի շրջանակներում:
դ) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության առաջնային խնդիրը բնակչության թվի մեծացումն է. ըստ այդմ, առաջիկա 20 տարիներին ՀՀ բնակչության թիվը պետք է կրկնապատկվի: Այս խնդրի լուծման կարևորագույն միջոցներն են Հայաստանի Հանրապետությունից տեսանելի արտագաղթի դադարեցումը, Հին և Նոր Սփյուռքը ներկայացնող հայերի՝ դեպի Հայաստանի Հանրապետություն հայրենադարձության հարաճուն գործընթացի հարուցումը, ծնելիության աճը:
ե) քանի դեռ չի կարգավորվել Լեռնային Ղարաբաղի հարցը, Հայաստանը չպետք է դիտարկի ոչ Եվրոպական միությանը ոչ Եվրասիական միությանն անդամագրվելու հարցը. Հայաստանը պետք է հատուկ հարաբերություններ կառուցի երկու դրացիների՝ Իրանի և Վրաստանի հետ: Այդ հարաբերությունները պետք է առավելագույնս դուրս լինեն աշխարհաքաղաքական կոնյունկտուրայի ազդեցությունից: ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ԵՄ-ի, Չինաստանի հետ Հայաստանի հարաբերությունների նպատակը արժանապատիվ հարաբերությունների հաստատումն ու ՀՀ ինքնիշխանությունը պաշտպանությունն է: Հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների:
զ) ընդունելի է Ղարաբաղի հարցի կարգավորման ցանկացած լուծում, որ ընդունելի է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար. Ղարաբաղի հարցի կարգավորման որևէ ծրագրի իրագործումը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային լիարժեք կողմի կարգավիճակի վերականգնմամբ, առանց որի համաձայնության հարցի կարգավորման որևէ տարբերակ չի կարող համարվել դե յուրե ընդունված
է) Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի անվտանգության կարևոր երաշխիք է. ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը պետք է շարունակվի մինչև համաշխարհային ճանաչում
ը) քաղաքական ասպարեզում Հայաստանի առաջ ծառացած կարևորագույն խնդիրը ժողովրդավարությունն է, համաձայն ձևակերպման, որ ժողովրդավարությունը իշխանության խաղաղ, անարյուն, ընտրական ճանապարհով փոփոխությունն է, փոփոխության իրական հնարավորությունը: Ժողովրդավարության գործնական կիրառումն, ըստ այդմ, ընդդիմության իշխանության հասնելն է խաղաղ, ընտրական ճանապարհով,իշխանություն դարձած իշխանության հեռացումը իշխանությունից` խաղաղ, ընտրական ճանապարհով և այդպիսի պարբերական մեխանիզմի կիրառումը՝ համաձայն ազատ, արդար, օրինական, վստահելի ընտրական համակարգի արձանագրած՝ ժողովրդի ազատ կամարտահայտման: Պայմանագրի մասնակիցները համարում են, որ Թավշյա հեղափոխության տրամաբանությունը չի հակասում ընտրական իշխանափոխության տրամաբանությանը: Երբ ընտրական իշխանափոխության ճանապարհը չի գործում, Թավշյա հեղափոխությունը դառնում է ընտրական իշխանափոխության մեխանիզմը կենդանացնելու միակ եղանակ:
թ) քաղաքական ասպարեզում գործնական խնդիրը սույն պայմանագրի շրջանակներում՝ իշխանությունը ստանձնելու ընդունակ հասարակական-քաղաքական թիմի ձևավորումն է, և այդ թիմի կողմից իշխանության և դրանից բխող պատասխանատվության ստանձնումը` սույն պայմանագրում շարադրված խնդիրների իրականացման նպատակով
ժ) քաղաքականությունը պետք է լինի հրապարակային. քաղաքական գործընթացների, դրանց բովանդակության ու մանրամասների վերաբերյալ հանրության առավելագույն իրազեկումը ժողովրդավարության կարևորագույն բաղադրիչ է, որն անհնար է իրագործել առանց խոսքի, մամուլի, ինտերնետի և եթերի ազատության. հանրային, պետական հարցերի վերաբերյալ քաղաքական, հանրային բանավեճը անընդհատ գործընթաց է և չպետք է դադարի՝ դառնալով հանրային էներգետիկայի հարաճուն աղբյուր. այսօրինակ
բանավեճի կարևորագույն հարթակը ազատ լրատվամիջոցներն են, հեռուստատեսային ազատ և բազմազան հարթակները, որոնց գոյության երաշխավոր լինելը ժողովրդավարական իշխանության առաջնային պարտավորությունն է: Այս ինստիտուտները պետք է դառնան հասարակական կարծիքի արտահայտման հարթակ, ինչը ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածում երկրի կառավարմանը ժողովրդի մասնակցության կարևորագույն ինստիտուտ է:
ի) օրենքները պետք է դառնան հանրային, անձնային, խմբային հարաբերությունների կարգավորման նոր ավանդույթների ձևավորման առանցք. հարաբերությունների կարգավորման եղանակները, որ լայնորեն փոխ են առնվում հանցագործ աշխարհից` պետք է արմատախիլ արվեն հանրային հարաբերությունների բոլոր մակարդակներից. ոստիկանություն, դատարան դիմելը պետք է դառնան իրավունքների պաշտպանության արդյունավետ գործիքներ, հանցագործությունները կանխելը, ծանր և առանձնապես, ծանր հանցագործության մասին հայտնելը` պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու գիտակցված պարտավորություն: Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել Քրեական օրենսգրքում մասնավոր մեղադրանքի գործերի շրջանակը լայնացնելու համար
լ) Քաղաքացիական պայմանագիրը գործում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների և ազատությունների հիման վրա, և կիրառելի
է) համարում նշված փաստաթղթերում հիշատակված պայքարի միջոցները
6. Սույն պայմանագրի մասնակիցները կարևոր են համարում, որ քաղաքական գործունեության ֆինանսավորման աղբյուրները լինեն թափանցիկ և ջանքեր են գործադրում Հայաստանում քաղաքական գործունեության ֆինանսական թափանցիկության մեխանիզմներ ձևավորելու համար:
7. Սույն պայմանագրի մասնակիցները Նիկոլ Փաշինյանին լիազորում են պայմանագրի շրջանակներում իրականացնել հետևյալ լիազորությունները.
ա) ձևավորել Պայմանագրի կառավարման խորհուրդ՝ պայմանագրի մասնակիցների ցանկից. կառավարման խորհրդի գործունեության ժամկետը վեց ամիս է, որի ավարտից հետո ձևավորվում է նոր խորհուրդ
բ) ղեկավարել Պայմանագրի կառավարման խորհուրդը, որը գործում է կանոնադրության համաձայն. կանոնադրությունն ընդունում է կառավարման խորհուրդը՝ սույն պայմանագրի հիման վրա
գ) տնօրինել Պայմանագրին միացած քաղաքացիների մասին տեղեկատվությունը և ապահովել անձնական տվյալների գաղտնիությունը
դ) մշակել և գործարկել քաղաքացիական պայմանագրին արվող նյութական նվիրատվությունների հավաքման, հաշվառման, ծախսերի թափանցիկության գործուն մեխանիզմներ, տնօրինել Պայմանագրի շրջանակներում ձևավորված գույքն ու ֆինանսական միջոցները
ե) մինչ կառավարման խորհրդի ձևավորումը իրականացնել Պայմանագրի ընթացիկ կառավարումը, կառավարման խորհրդի ձևավորումից հետո նրա հետ համատեղ նախապատրաստել «Քաղաքացիական պայմանագրի» առաջին համաժողովը, ոչ ուշ քան Պայմանագրի պաշտոնական հրապարակումից հետո երեք տարվա ընթացքում. համաժողովի ընթացքում կձևավորվեն Պայմանագրի կառավարման ընտրովի մարմիններ, որոնք կստանձնեն Քաղաքացիական պայմանագրի ամբողջական կառավարումը
զ) ներկայացնել Քաղաքացիական պայմանագիրը, նրա անունից հանդես գալ հայաստանյան և արտերկրյա սուբյեկտների հետ հարաբերություններում. Քաղաքացիական պայմանագրի անունից կարող են հանդես գալ նաև կառավարման խորհրդի կողմից լիազորված այլ անձինք
8. Պայմանագրի մասնակիցը իրավունք ունի. ա) հանդես գալ Պայմանագրի գործունեության հետ կապված առաջարկներով, ստանալ Պայմանագրի գործունեության հետ կապված ամբողջական տեղեկատվություն
բ) կառավարման խորհրդի համաձայնությամբ և սահմանած կարգով հանդես գալ Պայմանագրի տարածքային խմբեր ձևավորելու նախաձեռնությամբ. տարածքային խմբեր, գրասենյակներ կարող են բացվել և գործել, ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ Սփյուռքում
գ) կառավարման խորհրդից տեղեկատվություն ստանալ Պայմանագրին նվիրաբերված գույքի, դրամական միջոցների օգտագործման վերաբերյալ
դ) ազատորեն, ցանկացած պահի դադարեցնել մասնակցությունը Պայմանագրին. Սույն պայմանագրին մասնակցությունը չի կարող սահմանափակել մասնակցի՝ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով, Մարդու իրավունքի միջազգային փաստաթղթերով երաշխավորված որևէ իրավունք:
9. Պայմանագրի գույքը և ֆինանսական միջոցները ձևավորվում են նվիրատվություններից. նվիրատվություններով կարող են հանդես գալ, ինչպես Պայմանագրի մասնակիցները, այնպես էլ այլ քաղաքացիներ: Պայմանագրի ֆինանսական միջոցները կարող են օգտագործվել հետևյալ նպատակներով ա) կազմակերպչական, տեխնիկական ծախսեր, այդ թվում և գրասենյակների, գույքի գնում, վարձակալություն
բ) ներկայացուցչական ծախսեր
դ) բարեգործական ծախսեր
ե) գործուղումներ
զ) հանրային իրազեկման ծախսեր
Պայմանագրին գումար և գույք նվիրաբերած քաղաքացիները ցանկացած պահի իրավունք ունեն տեղեկություններ պահանջել կատարված ծախսերի վերաբերյալ, և նրանց պահանջը պարտադիր կարգով պետք է բավարարվի առավելագույնը՝ երեք օրվա ընթացքում:
Պայմանագրին կարող են արվել կանխիկ և անկանխիկ նվիրատվություններ: Պայմանագրի նվիրատուի անձնական տվյալները կարող են հրապարակվել միայն նրա գրավոր համաձայնությամբ:
10. Պայմանագրի մասնակից դառնալը. Անձը Պայմանագրի մասնակից կարող է դառնալ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելով սեփական անձի մասին հետևյալ տվյալները.
- անուն, ազգանուն, հայրանուն
- ծննդյան օր, ամիս, տարի
- ծննդյան վայր
- բնակության ընթացիկ հասցե
- էլ. փոստի հասցե, հեռախոսի համար, (skype-ի հասցե, եթե առկա է)
- կրթություն, մասնագիտություն
- աշխատանքի վայր, զբաղմունք
- լուսանկար
Պայմանագրի մասնակցի անձնական տվյալները գաղտնի են և ենթակա չեն հրապարակման՝ առանց նրա գրավոր համաձայնության: Անձը չի համարվում պայմանագրի մասնակից ,եթե նրա ուղարկած տվյալները պարունակում են կեղծիքներ:
11. Պայմանագրի մասնակից չեն կարող լինել անձինք, ովքեր՝ 1) 2007-2008թթ. Համաժողովրդական շարժումը ուժով ճնշելու գործում ներգրավված են եղել, որպես կազմակերպիչ կամ կատարող:
2) 2008 թվականի Մարտի 1-ի դրությամբ ՀՀ-ում զբաղեցրել են առնվազն նախարարի տեղակալի և սրան համարժեք կամ բարձր պաշտոններ, և պետական հեղաշրջումից հետո ի նշան բողոքի, չեն լքել պաշտոնը:
3) մասնակցություն են ունեցել քաղաքացիական շարժումների մասնակիցների, ակտիվիստների դեմ մեղադրական դատավճիռների կայացմանը
12. Անձի մասնակցությունը Պայմանագրին կարող է դադարեցվել, եթե նրա որևէ արարք անհամատեղելի է սույն պայմանագրում արձանագրված սկզբունքների հետ, կամ պարզվում է, որ անձը սույն պայմանագրով նախատեսված ձևով չէր կարող Պայմանագրին մասնակցել: Մասնակցության դադարեցման առաջարկով կարող է հանդես գալ Պայմանագրի ցանկացած անդամ: Հարցի վերաբերյալ որոշումը կայացնում է կառավարման խորհուրդը:
13. Սույն պայմանագիրը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:49 • 04/05 Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար է Պարզվել է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և «Mercedes»-ներից մեկը կայանված են եղել, երբ մյուս «Mercedes»-ը բախվել է դրանց, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
-
Քաղաքականություն 15:12 • 04/05 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան Մեր հանրությունը պատրաստ է այդ խոսակցությանը։ Որպես առաջնորդող քաղաքական ուժ, պարտավոր ենք այդ խոսակցությունը բացել, դարձնել քննարկման առարկա։
-
Իրադարձային 21:17 • 03/05 Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ»-ը և «Kia»-ն․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչները 74-ամյա Մուշեղ Բ.-ի վարած «Վազ 2106» մակնիշի և 37-ամյա Խորեն Բ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
-
Մամուլի տեսություն 09:21 • 04/05 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» Ինչպես մեզ փոխանցեցին, նիստին հիմնականում ՔՊ-ի «երկնած» Ակադեմիական քաղաքի ստեղծման հարցերն են քննարկել:Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները նիստին շատ ակտիվ են եղել, հերթով ելույթներ են ունեցել ու առաջարկներ ներկայացրել:
-
Մամուլի տեսություն 10:37 • 04/05 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանը։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Մամուլի տեսություն 07:40 • 03/05 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» Պատգամավորները երկրորդ նախագահի հետ քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ Տավուշում սահմանազատման եւ սահմանագծման անվան տակ տեղի ունեցող գործընթացները:
-
Իրադարձային 10:10 • 03/05 Ռուս զինծառայողները մտել են Նիգերի ամերիկյան ավիաբազա. Պենտագոնը հաստատել է Նիգերի ղեկավարող զինվորածանները խնդրել են Միացյալ Նահանգներին դուրս բերել մոտ 1000 զինվորական մի երկրից, որը մինչև անցյալ տարվա հեղաշրջումը Վաշինգտոնի հիմնական գործընկերն էր ապստամբների դեմ պայքարում:
-
Քաղաքականություն 16:51 • 03/05 Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին Նա այս մասին գրել է X սոցցանցումՓոխվարչապետն այս մասին գրել է այն բանից հետո, երբ Մակր
-
Քաղաքականություն 17:33 • 03/05 ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, թե՞ ոչ. այս հարցը պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
Իրադարձային 21:17 • 03/05 Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ»-ը և «Kia»-ն․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչները 74-ամյա Մուշեղ Բ.-ի վարած «Վազ 2106» մակնիշի և 37-ամյա Խորեն Բ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
-
Իրադարձային 11:56 • 03/05 Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Թուրքիան հեռանում է օկուպացված Արցախում՝ Ակնայում, ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնից. այս մասին, TRT-ի փոխանցմամբ, հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ մեկնաբանելով կենտրոնի փակումը:
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Սպորտ
-
17:37 • 04.05.24 Արսենալը սեփական հարկի տակ հաղթեց Բորնմուտին
-
15:42 • 04.05.24 Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում