ՍԴ-ն գնացել է խորհրդակցական սենյակ, վճիռը կհրապարակվի ավելի ուշ
17.29
«Կուտակայինի» սահմանադրականության մասին վճիռ այսօր չի լինի. ՍԴ նախագահ
Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ դատարանն անցնում է խորհրդակցական սենյակ` կայացնելու պարտադիր կուտակայինի սահմանադրականության վերաբերյալ վճիռ:
Գագիկ Հարությունյանը նաև հայտարարեց, որ վճիռն ամենայն հավանականությամբ այսօր չի լինի:
«Նկատի ունեցեք, որ այսքան նյութերը մենք նորից պետք է ուսումնասիրենք, լուրջ չէր լինի ասել, որ դա այսօր կլինի:Կհանդիպենք այն ժամանակ, երբ վճիռը պատրաստ լինի հրապարակման»,- ասաց նա` նշելով, որ իրենք տեղյակ կպահեն, երբ վճիռը պատրաստ լինի:
17.15
ՍԴ–ն հեռացավ խորհրդակցական սենյակ։
17.10
Ինչո՞ւ է ընդամենը 5000 մարդ ընտրել ֆոնդ: Պետական համակարգում շուրջ 80 000 մասնակից կա, չէ՞ր կարելի այդ 80 000-ին ճնշել, եթե խոսքը ճնշման մասին է. Հակոբ Հակոբյան
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, իր եզրափակիչ ելույթից առաջ նախ անդրադառնալով հնչող մի շարք մտահոգությունների, ասաց, թե մեր սոցիալական ապահովության այսօրվա համակարգը բացարձակ աներաշխիք համակարգ է:
«Բայց երբ խոսում եք 45 տարվա մասին, ապա ես այստեղ գտնվող յուրաքանչյուր քաղաքացու հարց եմ տալիս. ո՞վ ունի իր 45 աշխատանքային տարվա հարկերի դիմաց կենսաթոշակ ստանալու երաշխիք,-ասաց Հակոբ Հակոբյանը,–երբ ուշադիր նայում ենք օրենքի ամբողջ ընթացը, արգելանքի ինստիտուտը սկզբում չկար օրենքում, մենք հետո ենք ավելացրել: Ինչո՞ւ ենք ավելացրել. նրա համար, որպեսզի քաղաքացու պարտադիր վճարը հանկարծ գործատուի կողմից չկատարվելու դեպքում դա դառնա առաջնային վճար, որպեսզի մասնակիցը չտուժի: Ընդ որում՝ օրենքում ամրագրել ենք հստակ նորմ. բոլոր կարգի տույժ-տուգանքները, որոնք առաջանում են պետության, հարկային գործակալի և այլնի պատճառով, դրանք գնում են ուղիղ մասնակցի հաշվին: Այսինքն՝ այդ ամբողջ օպերացիայի ցանկացած գումար, որն առաջանում է տույժ-տուգանքի տեսքով՝ ուղղակի գնալու է ավելացնելու մասնակցի ներդրումը»:
Հակոբ Հակոբյանն իր խոսքում ասաց նաև, թե բարձր դատարանին ներկայացվեց 5337 մասնակից, որոնք կատարել են ընտրություն, ներկայացվեց 10 000 մասնակից, որոնք որ գիտակցաբար չեն կատարել ընտրություն և ներկայացվեց, որ 127 000 մասնակցի փոխարեն գումար է փոխանցվել:
«Ես ուզում եմ մի հարց տալ, որի պատասխանը, բնականաբար, չեմ ակնկալում: ՍԴ-ի համապատասխան որոշման արդյունքում չի կասեցված ո՛չ հաշվառումը, ո՛չ գումարի փոխանցումը, կասեցված է ընդամենը 76-րդ հոդվածը և 86-րդ հոդվածի 3-րդ կետը: 76-րդ հոդվածը վերաբերում է տույժ-տուգանքին, այսինքն՝ օրենքն իր ամբողջ էությամբ գործում է: Օրենքի գործողությունը կատարելու համար մասնակցին և Կառավարությանը մեղադրում են ուժ կիրառելու մեջ: Եթե ուժ է կիրառվել, ապա ինչո՞ւ է ընդամենը 5 000 մարդ ընտրել ֆոնդ: Պետական համակարգում շուրջ 80 000 մասնակից կա, չէ՞ր կարելի այդ 80 000-ին ճնշել, եթե խոսքը ճնշման մասին է»,-նկատեց Հակոբ Հակոբյանը:
16.34
Կուտակային համակարգի ներդրումն արկածային էքսպերիմենտ է. Արտակ Զեյնալյանի եզրափակիչ ելույթը
Իրավաբան, Սահմանադրական դատարանում պարտադիր կուտակայինի հարցի քննության գործով դիմող կողմի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հանդես եկավ եզրափակիչ ելույթով` նշելով, որ կուտակային համակարգի ներդրումն արկածային էքսպերիմենտ է:
«Օրենքում ներկայացված նման ընդարձակ հայեցողությունն իր մեջ կրում է կոռուպցիոն մեծ ռիսկ: Կուտակային համակարգի ներդրումը մեր գնահատմամբ արկածային էքսպերիմենտ է»,- ասաց նա:
Վերջինս անդրադարձավ նաև օրենքում գույքի վրա արգելք դնելու պայմանին` ընդգծելով, որ այդ մասին նույնպես պատասխանող կողմից պարզաբանում չներկայացվեց: Եվ այդ կետը, ինչպես օրենքում նշված մի շարք այլ կետեր, հակասում են ՀՀ Սահմանադրությանը։
«Անարդարությանը, արհամարհանքին, ճնշմանը դիմադրելը մեր ժողովրդի իրավունքն է: Եվ Սահմանադրական դատարանում ընթացող այս պրոցեսը դիմադրության ամենաքաղաքակիրթ միջոցն է»,- ասաց Արտակ Զեյնալյանը։
Փաստաբանն ավելացրեց, որ իրենց կողմից իրականացվողը կառուցողական գործընթաց է. «Սա թշնամական ակցիա չէ որևէ անձի նկատմամբ, սա արվում է հանուն ընդհանուր բարեկեցության»:
Իրավաբանի ներկայացմամբ` այն, ինչ ինքն ասաց, բխում է ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածից:
16.14
Խնդրում եմ մեր ընդվզող հասարակությանը բարի լուր հաղորդել. Արծվիկ Մինասյանը` ՍԴ-ին
ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը Սահմանադրական դատարանում պարտադիր կուտակային կենսաթոշակների հարցի քննության ընթացքում իր եզրափակիչ ելույթում նկատեց, որ պատասխանող կողմից հակափաստարկներ չհնչեցին օրենքի հակասահմանադրական լինելու, սեփականության իրավունքի, սերունդների համերաշխության սկզբունքի մասով:
«Առարկության չենթարկվեց միայն այն, որ իրենց կարծիքով սա չի հակասում Սահմանադրությանը, սա չենք ընդունում որպես հակափաստարկ»,- ասաց նա՝ նշելով, թե բազմաթիվ տնտեսագետների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս համակարգը նվազեցնում է պետության պարտավորությունները, որով էլ վտանգվում է կենսաթոշակառուների բարեկեցիկ ծերությունը:
Արծվիկ Մինասյանի խոսքով` անհեթեթություն է հանգամանքը, որ բազմաթիվ քաղաքացիներ, չունենալով նվազագույն գիտելիքներ տնտեսական համակարգում, ստիպված են ֆոնդեր ընտրել:
«Կենտրոնական բանկի մեթոդաբանության տվյալներով իրենց իրականացրած մոտավոր հաշվարկները, որի համաձայն 1974 թվականին ծնված քաղաքացին, ով կուտակել է 23 տարի և ում միջին աշխատավարձը եղել է 150.000 դրամ, ստանալու է մոտավորապես 41.483 դրամ թոշակ»,- ասաց նա։
Պատգամավորն ավելացրեց, թե Կառավարությունը և նրա ենթակա մարմիններն ակնհայտորեն չեն փորձել ապահովել ՍԴ-ի որոշումը: Այսքան ճնշումների արդյունքում անգամ ընդամենը 127 000 մարդու համար է գումարներ փոխանցվել:
Դիմող կողմի ներկայացուցիչն իր խոսքը եզրափակեց` մեջբերելով Ժան Ժակ Ռուսոյի խոսքերի մեջբերելով հատված. «Այն ճարտարապետի նման, որը նախքան մեծ շենք կառուցելը հետազոտում է հողը, որ տեսնի, թե կարող է իր վրա պահել այդ շենքը, այնպես էլ խելացի օրենսդիրն իր աշխատանքը չի սկսում օրենքներ գրելուց, այլ ուսումնասիրում է, թե արդյոք ժողովուրդը, որի համար գրվում են այդ օրենքները, կարող է ընդունել և կրել դրանք»։ Ապա նա ավելացրեց. «Խնդրում եմ մեր ընդվզող հասարակությանը բարի լուր հաղորդել»:
16.05
Դատարանն իր աշխատանքը վերսկսեց դիմող կողմի եզրափակիչ ելույթներով: Մերի Խաչատրյանը հարցրեց, թե ինչպես է պետությունը հայտնաբերելու ինքնազբաղ մարդկանց և նրանցից գանձումներ կատարելու, եթե հաշվի առնելով հանրային դժգոհության աստիճանը, նա ինքը երբեք այդ մասին չի հայտնի կամ ինքը ինքնակամ վճարում չի կատարի:
Պարտադիր կուտակային վճար սահմանողների շրջանակը և տարիքը սահմանելիս՝ օրենքը հակասության մեջ է մտնում ՀՀ սահմանադրության 3-րդ, 6-րդ, 14.1 հոդվածների հետ:
Առաջին օրենքով համապատասխան տարիքային ցենզ և գույքային վիճակով պայմանավորված՝ անհավասար սահմանելիս, պարզ չէ, թե ինչ չափորոշիչների, հաշվարկների, և մասնագիտական վերլուծության հիման վրա է որոշվել պարտադիր կուտակային բաղադրիչի պարտադիր մասնակից համարել հենց 1974 թվական հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձանց:
Նախորդ նիստի ժամանակ պատասխանող կողմից ներկայացուցիչները, ըստ Մերի Խաչատրյանի, չկարողացան պատասխաններ գտնել իրենց՝ դիմողների և բարձր դատարանի՝ ՍԴ անդամների հարցերին:
«Արդյոք ողջամիտ, իրավաչափ և արդարացվա՞ծ է այդ խմբի անձանց նկատմամբ տարբերակված մոտեցում ցուցաբերելը և տարբերվող ֆինանսական բեռ դնելը»,-հարցրեց Մերի Խաչատրյանը:
Նա նշեց, որ անձի իրավական վիճակը վատացնող օրենքները, համաձայն Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման՝ հետադարձ ուժ չունեն: Ապա, ավելացրեց, որ աշխատանքի իրավունքի ոչ խտրական իրավահարաբերությունները պետք է կիրառելի լինեն աշխատանքի իրավահարաբերությունների բոլոր բնագավառներում, որոնք համատեղելի չեն, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության հետ:
Ըստ նրա՝ հիմնական գաղափարախոսությունն այն է, որ 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնվածները նույն հավասար պայմաններում ավելին խտրական պայմաններում չեն գտնվում մյուս սերունդների հետ՝ չնայած ունեն նույն որակավորումը, անգամ իրենցից մեկ օր առաջ ծնվածների հետ:
13.52
Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց ընդմիջում մինչև ժամը 15:00-ն, որից հետո պարտադիր կուտակայինի դիմումի քննության նիստը կսկսեն եզրափակիչ ելույթներով:
«Սովորաբար եզրափակիչ ելույթները նորից դարձնում են բացատրություն, խնդրանքս է, որ եզրափակիչ ելույթներում ներկայացվեն հիմնական դրույթները»,- ասաց նա:
Եզրափակիչ ելույթներից հետո դատարանը կամփոփի դրանք և կհեռանա խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու:
13.41
Թոշակը մարդու իրավունքն է, իսկ դու ինձ ասում ես` 40 տարի վճարի, հետո կարող ես հրաժարվել. ՍԴ անդամը` նախարարին
Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը Սահմանադրական դատարանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքի քննության ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարց ուղղեց, թե արդյոք կենսաթոշակը քաղաքացու իրավունքն է, ինչին նախարարը պատասխանեց` այո՛, եթե մարդը դիմում գրի և հրաժարվի թոշակ ստանալուց, դա իր իրավունքն է:
ՍԴ անդամն էլ իր հերթին ավելացրեց. «Բարի, իսկ նոր օրենքով ստացվում է այնպես, որ ես չեմ կարող հետաձգել իմ կենսաթոշակ ստանալու իրավունքը: Եթե դա իմ իրավունքն է, կարող եմ և չստանալ, բայց դու ինձ ասում ես` ախպեր, արի քառասուն տարի մուծի, քառասուն տարի հետո կարող ես հրաժարվել»:
Նախարարը նաև հայտարարեց, թե ներկայիս Կառավարությունն ունեցավ այդ քաջություն ներդնելու պարտադիր կուտակայինի ռեֆորմը: Ֆելիքս Թոխյանը քայլեր առաջարկեց, որոնք կարելի էր նախաձեռնել ռեֆորմն իրականացնելուց առաջ, որպեսզի հասարակական նման ընդվզում չառաջանար: Քայլերից մեկը՝ ռեֆորմը մեկ–երկու տարով հետաձգելն է, մյուսը` կուտակայինի տոկոսները սահմանել ըստ աշխատավարձի, իսկ երրորդն այն էր, որ մարդու ամբողջ կյանքի համար պարտադիրը չսահմանել, այլ 10-15 տարվա համար սահմանել:
Մինչ Արտեմ Ասատրյանը պատասխանում էր հարցերին, նրան ընդհատեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը` պահանջելով հստակ հնչեցնել թե հարցերը, թե պատասխանները:
«Մեր բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ առնվազն քսան, քսանհինգ տարով պետք է կատարել վճարումները, որպեսզի մենք կարողանանք կատարել այդ բարեփոխումները»,-ավելացրեց նախարարը:
12.36
Կուտակային կենսաթոշակների» մասին վիճահարույց օրենքի սահմանադրականության հայցի քննության ընթացքում Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հարց ուղղեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, թե նվազագույն աշխատավարձ ստացողը ինքը պետք է վճարի պարտադիր կուտակայինի վճարները, թե գործատուն:
«Մարդը ստանում է 45 000 հազար դրամ` նվազագույն աշխատավարձ, որն ունի բովանդակություն»,- նշեց նա:
Արտեմ Ասատրյանը պատասխանեց, թե այսօր դեռևս երկրում առկա է աշխատող աղքատներ երևույթը, և Հայաստանում նվազագույն աշխատավարձը զերծ է հարկերից, բայց պարտադիր կուտակային վճարը հարկ չէ, դա ուշացած աշխատավարձ է:
Նախարարը նաև նշեց, որ նախատեսված է նվազագույն աշխատավարձի բարձրացում:
Գագիկ Հարությունյանն ընդհատեց նրան` ասելով, թե իր համար արդեն պարզ է, որ Կառավարությունն այսօր օրենսդրական այդ լուծումն արել է այնպես, որ պարտադիր կուտակայինի դեպքում պետք է վճարումներ անի նաև նվազագույն աշխատավարձ ստացողը։
11.28
Կենսաթոշակային բարեփոխումներ իրականացնելիս ՀՀ-ն դասեր է քաղել Չիլիի սխալներից և հավասարակշռել բոլոր ռիսկերը. Ներսես Երիցյան
ՀՀ կենսաթոշակային բարեփոխումների հիմքում ընկած են ավելի քան 50 երկրների փորձը և սինթեզված է մեր պայմաններին: Սահմանադրական դատարանում շարունակվող «Կուտակային կենսաթոշակների» մասին վիճահարույց օրենքի սահմանադրականության հայցի քննության ընթացքում պատասխանելով ՍԴ նախագահի հարցերին ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:
Նա նշեց, որ համակարգի դասական օրինակը համարվում է Չիլիի օրինակը, որից ՀՀ-ն մի քանի դաս է քաղել: «2006թ-ից հետո տարբեր երկրներում ներդրված այս համակարգը կատարել է որոշակի բարեփոխումներ խուսափելով Չիլիի սխալներից: Լավագույն օրինակ է համարվում Էստոնիան, որն էլ հիմք է հանդիսացել ՀՀ-ի համար: Առաջին դասը, որ Չիլիից քաղել ենք այն է, որ համակարգը ներդնելուց հետո չկար որևէ նվազագույն բուֆեր, որ եթե մարդիկ ինչ-ինչ պատճառներով չէին կարողանում աշխատել, չունեին նվազագույն կենսաթոշակ պետության միջոցների հաշվին: Մեր պարագայում բազային կենսաթոշակի ներդրումը այս հարցի լուծումն է»,-ասաց նա:
Ներսես Երիցյանը նաև նշեց, որ Չիլիի երկրորդ սխալն այն էր, որ թույլատրեցին բոլորին կուտակել և մարդիկ, որոնք 5 տարի հետո գնացին թոշակի, պահանջում էին իրենց կուտակումները:
«Դրա համար մենք որոշակի հաշվարկների վրա գտել ենք այն օպտիմալ տարիքը, որից հետո մարդը կկարողանա բավարար կուտակել ու կհասնի այն գործակցին, որը պետք է փոխհատուցենք»,-ասաց նա:
ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը նախ հետաքրքրվեց ԿԲ նախագահի տեղակալից, թե ինչու է ԿԲ-ն ՍԴ-ի հունվարի 24-ի որոշումից հետո, որոշակի մեկնաբանության ենթարկել որոշումը և կոչ արել բոլոր գործատուներին համապատասխան վճարումները կատարել:
«ԿԲ-ն իրեն նման բան չի վերապահել, որ մեկնաբանի ՍԴ-ի որոշումը, ուղղակի այդ իրավիճակում հայտարարություն ենք արել, որպեսզի որոշակի կարգավորում իրականացնենք: Մենք հայտարարություն ենք արել և այն պարտադիր պայման չի կրել»,- ասաց նա:
ՍԴ անդամը հետաքրքրվեց նաև, թե ինչ ֆինանսական ռիսկեր կարող են առաջանալ առաջիկա ավելի քան 40 տարիների ընթացքում և արդյոք դրանք բոլորը հաշվի են առնված:
«Այո՛, ռիսկեր կան, դրանք չենք թաքցրել, այլ սահմանել ենք օրենքում և նշել, թե ինչպես ենք միջոցառումներ իրականացնելու նման պարագայում: Դրանք անցել ենք փորձաքննություն: Պետք է նշեմ, որ ռիսկերը հավասարակշռված են այն առումով, որ միայն որոշակի գնային տատանումների ռիսկը կարող է էական ազդեցություն ունենալ:
Նախատեսված է, որ երեք պորտֆելներ պետք է լինեն 25% բաժնետոմսերի տարբերությամբ, և ցանկացած նոր պորտֆել չի կարող ստեղծվել, եթե առնվազն 15%-ի բաժնեմասի պակասեցում կամ ավելացում չկա մյուս պորտֆելի նկատմամբ: Բաժնետոմսերը այն տատանողական ակտիվներն են, որոնք ռիսկեր կարող են առաջացնել: Բայց ինչ էլ որ լինի, մայր գումարը դուք մշտապես ստանալու եք»,- ասաց ԿԲ ներկայացուցիչը:
Ներսես Երիցյանը վստահեցրեց, որ բոլոր ռիսկերը հավաասարակշռված են:
Սահմանադրական դատարանն այսօր՝ առավոտյան ժամը 10-ին վերսկսել է «Կուտակային կենսաթոշակների» մասին վիճահարույց օրենքի սահմանադրականության հայցի քննումը՝ ԱԺ 4 ոչ իշխանական ուժերի հայցով, որը ՍԴ էր ներկայացվել անցյալ տարվա դեկտեմբերի 17-ին:
Հիշեցնենք, որ ՍԴ–ն այս հայցով առաջին նիստն սկսել էր մարտի 28-ին, սակայն հայցի քննությունը կիսատ էր մնացել և նիստը շարունակվում է այսօր։
Նշենք, որ օրենքի պարտադիր բաղադրիչը տարածվում է 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների վրա, որոնք այս տարվա հունվարի մեկից պարտավոր են իրենց աշխատավարձի նվազագույնը 5 տոկոսը տրամադրել կենսաթոշակային հիմնադրամներին: Հայցի հիմնական գաղափարախոսությունն այն է, որ ՀՀ քաղաքացու սեփականությունը տնօրինելու իրավունքը հակասահմանադրական է:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է. Լիլիթ Մինասյան
Ուրախ եմ, որ տարածվում են ներքին խմբի սքրինշոթերը, ցույց են տալիս ՔՊ-ի թափանցիկությունը. Խանդանյան
Բագրատ Սրբազանի հետ հանդիպման առաջարկ ՔՊ-ին չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի. Սարգիս Խանդանյան
Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին․ Բաբկեն Թունյան
Նիկոլին փախցնելու է մի պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են Ռուսաստան․ Աբրահամ Գասպարյան
Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
Կատարվածը մեծ հաջողություն է, ՀՀ-ն առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման․ Փաշինյան
Վարչապետի թեկնածուին Բագրատ Սրբազանը պետք է որոշի, ինքն է կոնսոլիդացնող ուժը․ Սուրեն Սուրենյանց
Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան
Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
«Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել
Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 19:16 • 17.05.24 Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է. Լիլիթ Մինասյան
- 17:30 • 17.05.24 Ուրախ եմ, որ տարածվում են ներքին խմբի սքրինշոթերը, ցույց են տալիս ՔՊ-ի թափանցիկությունը. Խանդանյան
- 17:04 • 17.05.24 Բագրատ Սրբազանի հետ հանդիպման առաջարկ ՔՊ-ին չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի. Սարգիս Խանդանյան
- 16:46 • 17.05.24 Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին․ Բաբկեն Թունյան
- 13:00 • 17.05.24 Նիկոլին փախցնելու է մի պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են Ռուսաստան․ Աբրահամ Գասպարյան
- 15:34 • 16.05.24 Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
- 11:47 • 16.05.24 Կատարվածը մեծ հաջողություն է, ՀՀ-ն առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման․ Փաշինյան
- 17:37 • 15.05.24 Վարչապետի թեկնածուին Բագրատ Սրբազանը պետք է որոշի, ինքն է կոնսոլիդացնող ուժը․ Սուրեն Սուրենյանց
- 15:26 • 14.05.24 Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան
- 17:46 • 13.05.24 Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
- 15:13 • 13.05.24 Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
- 15:40 • 11.05.24 «Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
- 15:39 • 11.05.24 Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել
- 15:47 • 10.05.24 Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
- 21:28 • 09.05.24 Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
- 21:14 • 09.05.24 Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
- 19:18 • 09.05.24 Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
- 10:44 • 09.05.24 Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
- 20:40 • 08.05.24 Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
- 17:19 • 08.05.24 Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
- 16:15 • 07.05.24 Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
- 15:57 • 07.05.24 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
- 14:48 • 07.05.24 Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
- 14:24 • 07.05.24 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
- 14:19 • 07.05.24 Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
- 13:14 • 07.05.24 Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
- 13:13 • 07.05.24 Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
- 13:03 • 07.05.24 Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
- 12:28 • 07.05.24 Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
- 11:56 • 07.05.24 Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
- 20:49 • 06.05.24 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 16:14 • 06.05.24 Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
- 15:01 • 06.05.24 Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
- 15:01 • 06.05.24 Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 13:15 • 17/05 Օդի ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջաններում սպասվում են տեղումներ՝ թաց ձյան և ձյան տեսքով Մարզերում մայիսի 17-ի ցերեկը, 18-22-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 18-ի գիշերն առանձին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան և ձյան տեսքով։
-
Իրադարձային 12:42 • 17/05 Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են պատերազմի ժամանակ առևտուր արել, որը հանգեցրել է պարտության․Դատախազության՝ պարզաբանումը Ուստի Tert.am-ը գլխավոր դատախազից խնդրել էր հայտնել, թե որ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են առևտուր կատարել որոշակի քաղաքներում և որտեղ է կարդացել Գլխավոր դատախազը դրա մասին։
-
Իրավունք 16:05 • 17/05 Պարեկները կանգնեցրել են արցախյան պետհամարանիշով մեքենան, ասել՝ պատերազմին չես մասնակցել, միտինգի ե՞ս գնում․ ոստիկանության պարզաբանումը (տեսանյութ) Դեպքի առթիվ Tert.am-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը ասաց․
-
Քաղաքականություն 14:01 • 17/05 Խնդրում եմ, կներեք, մենք շուտով կհեռանանք. Պուտինը ներողություն է խնդրել չինացիներից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի Հարբին քաղաքի պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ ներողություն է խնդրել Հարբինի բնակիչներից՝ քաղաք կատարած այցի պատճառով անվտանգության խստացված միջոցառումների համար։
-
Իրադարձային 14:59 • 17/05 Համագյուղացուս հետ անձնական զրույցում ընդամենը ասել եմ՝ երանի բոլոր հարցերը փողոց փակելով լուծվեին․ Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի միջադեպի մասին Նազարյանն ասաց, որ չի ցանկանում շատ խոսել այս միջադեպի մասին՝ միայն ավելացնելով, որ իր սերն է փոխանցում բոլոր նրանց, ովքեր երեկվանից անդրադարձել են այս թեմային։
-
Իրադարձային 10:51 • 17/05 Շոյգուն Չինաստանում ստիպված է եղել դռան մոտ սպասել՝ խորհրդարանի շենք մտնելու թույլտվության համար Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին Չինաստանում թույլ չեն տվել մտնել Ժողովրդական հավաքների տուն, որտեղ բանակցություններ էին ընթանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի միջև, նշել է «Կոմերսանտ»-ի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը։
-
Քաղաքականություն 11:11 • 17/05 Լուկաշենկոն Ալիևի հետ մեկնել է օկուպացված Արցախ Մայիսի 16-ին երկու երկրի ղեկավարների պաշտոնական բանակցությունների ընթացքում Ալիևը հետաքրքրություն է հայտնել բելառուսական ընկերությունների և ձեռնարկությունների նկատմամբ, որոնք մասնակցում են օկուպացված տարածքների հետպատերազմյան վերականգնմանը։
-
Քաղաքականություն 11:38 • 17/05 Պետք է անհապաղ ներկայացնել իրական իշխանափոխության ծրագիր, Սրբազանի օհնությամբ ժողովրդին վերջապես ներկայացնել քաղաքական առաջնորդի արժանավոր թեկնածուին. Դավիթ Անանյան Բայց ժամանակն է առերեսվելու ճշմարտությանը. այս շարժումը, չնայած իր բոլոր ակնհայտ ազդեցիկ բնութագրերին, այնուամենայնիվ, չի դարձել լիովին ազգային կամ համաժողովրդական: Այո, եթե այդպես լիներ, ներկա վարչախումբը վաղուց անցյալում կլիներ։
-
Ժամանց 13:15 • 17/05 Չինական անապատում տեղադրվել են ուղտերի լուսացույցներ՝ խցանումներից խուսափելու համար (լուսանկարներ) Լուսացույցներն ազդանշան են տալիս՝ երբ ուղտերը պետք է կանգնենև թույլ տան հետիոտներին անցնել։ Երբ կանաչ լույսը վառվում է, ուղտերը կարող են անցնել, երբ կարմիր լույսը վառվում է, ուղտերը կանգ են առնում, որպեսզի նախ թույլ տան հետիոտներին անցնեն:
-
Իրադարձային 13:15 • 17/05 Օդի ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջաններում սպասվում են տեղումներ՝ թաց ձյան և ձյան տեսքով Մարզերում մայիսի 17-ի ցերեկը, 18-22-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 18-ի գիշերն առանձին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան և ձյան տեսքով։
-
Իրադարձային 12:42 • 17/05 Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են պատերազմի ժամանակ առևտուր արել, որը հանգեցրել է պարտության․Դատախազության՝ պարզաբանումը Ուստի Tert.am-ը գլխավոր դատախազից խնդրել էր հայտնել, թե որ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են առևտուր կատարել որոշակի քաղաքներում և որտեղ է կարդացել Գլխավոր դատախազը դրա մասին։
-
Իրավունք 16:05 • 17/05 Պարեկները կանգնեցրել են արցախյան պետհամարանիշով մեքենան, ասել՝ պատերազմին չես մասնակցել, միտինգի ե՞ս գնում․ ոստիկանության պարզաբանումը (տեսանյութ) Դեպքի առթիվ Tert.am-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը ասաց․
-
Քաղաքականություն 14:01 • 17/05 Խնդրում եմ, կներեք, մենք շուտով կհեռանանք. Պուտինը ներողություն է խնդրել չինացիներից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի Հարբին քաղաքի պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ ներողություն է խնդրել Հարբինի բնակիչներից՝ քաղաք կատարած այցի պատճառով անվտանգության խստացված միջոցառումների համար։
-
Իրադարձային 14:59 • 17/05 Համագյուղացուս հետ անձնական զրույցում ընդամենը ասել եմ՝ երանի բոլոր հարցերը փողոց փակելով լուծվեին․ Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի միջադեպի մասին Նազարյանն ասաց, որ չի ցանկանում շատ խոսել այս միջադեպի մասին՝ միայն ավելացնելով, որ իր սերն է փոխանցում բոլոր նրանց, ովքեր երեկվանից անդրադարձել են այս թեմային։
-
Իրադարձային 10:51 • 17/05 Շոյգուն Չինաստանում ստիպված է եղել դռան մոտ սպասել՝ խորհրդարանի շենք մտնելու թույլտվության համար Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին Չինաստանում թույլ չեն տվել մտնել Ժողովրդական հավաքների տուն, որտեղ բանակցություններ էին ընթանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի միջև, նշել է «Կոմերսանտ»-ի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը։
-
Քաղաքականություն 11:11 • 17/05 Լուկաշենկոն Ալիևի հետ մեկնել է օկուպացված Արցախ Մայիսի 16-ին երկու երկրի ղեկավարների պաշտոնական բանակցությունների ընթացքում Ալիևը հետաքրքրություն է հայտնել բելառուսական ընկերությունների և ձեռնարկությունների նկատմամբ, որոնք մասնակցում են օկուպացված տարածքների հետպատերազմյան վերականգնմանը։
-
Քաղաքականություն 11:38 • 17/05 Պետք է անհապաղ ներկայացնել իրական իշխանափոխության ծրագիր, Սրբազանի օհնությամբ ժողովրդին վերջապես ներկայացնել քաղաքական առաջնորդի արժանավոր թեկնածուին. Դավիթ Անանյան Բայց ժամանակն է առերեսվելու ճշմարտությանը. այս շարժումը, չնայած իր բոլոր ակնհայտ ազդեցիկ բնութագրերին, այնուամենայնիվ, չի դարձել լիովին ազգային կամ համաժողովրդական: Այո, եթե այդպես լիներ, ներկա վարչախումբը վաղուց անցյալում կլիներ։
-
Ժամանց 13:15 • 17/05 Չինական անապատում տեղադրվել են ուղտերի լուսացույցներ՝ խցանումներից խուսափելու համար (լուսանկարներ) Լուսացույցներն ազդանշան են տալիս՝ երբ ուղտերը պետք է կանգնենև թույլ տան հետիոտներին անցնել։ Երբ կանաչ լույսը վառվում է, ուղտերը կարող են անցնել, երբ կարմիր լույսը վառվում է, ուղտերը կանգ են առնում, որպեսզի նախ թույլ տան հետիոտներին անցնեն:
-
Իրադարձային 21:32 • 14/05 Պարզվել է եկեղեցու բակում հայտնաբերված նորածին երեխայի մոր ինքնությունը. ոստիկանություն Ավելի վաղ հայտնել էինք, որ փոքրիկին նկատել է եկեղեցու այգեպանը, այդ մասին հայտնել է իր ծանոթին` Երևանի բնակիչ 68-ամյա Մարիամ Հ.-ին։ Նա երեխային տարել է իր տուն, խնամել, որից հետո ահազանգել է ոստիկանություն, որոնք էլ երեխային տեղափոխել են հիվանդանոց։
-
Իրադարձային 15:48 • 15/05 Բագրատ Սրբազան, Արման Թաթոյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան. ո՞ւմ են քաղաքացիները տեսնում անցումային կառավարության ղեկավար «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ՝ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վերաբերյալ «Առաջնորդում» խորագրով հարցման արդյունքները:
-
Իրադարձային 20:12 • 16/05 Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ Հատուկ օրինակների շարքին, տեղին չէ մատնանշումներ կատարել «իր վարած ինքնաշարժի արժեքին», քանի որ ինքնաշարժը պատկանում է Թեմին և ոչ թե անձնապես Առաջնորդին, որի արժեքը որոշվում և հաստատվում է թեմական օրինաչափություններով և կարգավորումներով»,-ասված է հաղորդագրության մեջ։
-
Գիտություն/տեխնիկա 15:50 • 12/05 ԱՄՆ-ում կյանքից հեռացել է տղամարդը, որին աշխարհում առաջին անգամ բարեհաջող խոզի երիկամ էր փոխպատվաստվել Տղամարդը, որն աշխարհում առաջինն էր ենթարկվել գենետիկորեն ձևափոխված խոզի երիկամի փոխպատվաստման բարեհաջող վիրահատությանը, մահացել է: Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ վիրահատությունից մոտ երկու ամիս անց, հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով Մասաչուսեթսի հիվանդանոցը։
-
Իրադարձային 17:26 • 15/05 Սլովակիայում տղամարդը 4 անգամ կրшկել է երկրի վարչապետին. նրա վիճակը ծանր է (տեսանյութ) Ինչպես հայտնում է Pravda-ն, Ռոբերտ Ֆիցոն դուրս է եկել ժողովրդի մոտ, երբ չորս կրակոց է հնչել։ Վարչապետը վիրավորվել է կրծքավանդակի և որովայնի շրջանում։ Ֆիցոյին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Բրատիսլավայի հիվանդանոց։
-
Իրադարձային 13:22 • 15/05 Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Մարզերում մայիսի 15-ի և 17-ի ցերեկը, 18-20-ին առանձին շրջաններում, 16-ին, 17-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
-
Իրադարձային 11:11 • 14/05 Եթե չէիք հավատում, ուրեմն պետք է չասեիք, շատ բարկացած եմ․ ԵՊՀ պրոռեկտորն իջավ Սրբազանի մոտ ու հայտարարեց, որ ինքը ուսանողներին չի սպառնացել Լրագրողի դիտարկմանը, թե լուրեր կան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր ուղղություններով անվտանգության երաշխիքներ է փնտրում, Բագրատ Սրբազանն ասաց․ «Մենք իր տերը չենք, մենք իրեն հնարավորություն տվողն ենք»։
-
Իրադարձային 16:10 • 13/05 Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասին Անկեղծ ասում եմ՝ ունե՞ն փաստեր, որևէ տեսակի արձանագրումներ, հանցանք է դա, թող փաստեն որ կա։ Ես հենց հիմա հորդորում եմ ԱԱԾ-ին հրապարակեն այդ բոլոր նյութերը, չունե՞ն ուրեմն այդ մարդկանց պետք է կանչեն
-
Քաղաքականություն 15:06 • 11/05 Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա․ Սամվել Բաբայան Այո վարչապետը պետք է հեռանա, տա հրաժարական, գնանք նոր ընտրությունների, այդ մասին ես դեռ ասել եմ նոյեմբեր-դեկտեմբերին։ Թե ես ում եմ տեսնում որպես թեկնածու՝ շատ քիչ է, հասարակությունը պետք է ձևավորի։
-
Մամուլի տեսություն 09:08 • 16/05 Ինչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Բագրատ Սրբազանն ամենօրյա հանդիպումներ է ունենում տարբեր հասարակական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների, տարբեր գործիչների հետ: Նախօրեին էլ հայտարարվեց, որ հանդիպել է Վազգեն Մանուկյանի, Հրանտ Բագրատյանի և Խոսրով Հարությունյանի հետ:
-
Իրադարձային 13:15 • 17/05 Օդի ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջաններում սպասվում են տեղումներ՝ թաց ձյան և ձյան տեսքով Մարզերում մայիսի 17-ի ցերեկը, 18-22-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 18-ի գիշերն առանձին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան և ձյան տեսքով։
-
Իրադարձային 12:42 • 17/05 Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են պատերազմի ժամանակ առևտուր արել, որը հանգեցրել է պարտության․Դատախազության՝ պարզաբանումը Ուստի Tert.am-ը գլխավոր դատախազից խնդրել էր հայտնել, թե որ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են առևտուր կատարել որոշակի քաղաքներում և որտեղ է կարդացել Գլխավոր դատախազը դրա մասին։
-
Իրադարձային 12:17 • 14/05 Ես եղել եմ Եվրոպայում, մեկուկես օր էլ` Ռուսաստանում, բայց խնդրում եմ այս ամենը չդիտարկել «դաբրոներ» ստանալու համատեքստում․ Սուրեն Պետրոսյան Չեմ ուզում շատ մեծամիտ հնչի, բայց ինձ չի հետաքրքրում՝ ով ինչ ազդակ կտա, որևէ մեկը ազդակ չի էլ կարող տալ, որովհետև սա մեր «տան հարցն» է։
-
Իրավունք 16:05 • 17/05 Պարեկները կանգնեցրել են արցախյան պետհամարանիշով մեքենան, ասել՝ պատերազմին չես մասնակցել, միտինգի ե՞ս գնում․ ոստիկանության պարզաբանումը (տեսանյութ) Դեպքի առթիվ Tert.am-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը ասաց․
Սպորտ
-
11:55 • 17.05.24 Հայտնի են MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
Մամուլի տեսություն
-
10:37 • 18.05.24 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»
-
10:23 • 18.05.24 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու ինստրուկտաժը. «Հրապարակ»
-
10:20 • 18.05.24 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
Իրադարձային
-
09:39 • 18.05.24 1 զոհ, 1 վիրավոր․ ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին
-
09:32 • 18.05.24 Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ