«Դ!ԵՄ ԵՄ»–ը քաղաքացիական անհնազանդության կոչ է անում (տեսանյութեր)
15.59
Մենք մեր ձեռքն ենք վերցրել երկրում արհմիությունների գործառույթը, հիմա էլ ուզում են, որ վերցնենք գործադիրինն ու օրենսդիրինը.Գ. Գորգիսյան
«Դ!ԵՄ ԵՄ»-ը առաջիկա անելիքները կամ ինչպես հիմա ընդունված է ասել «Ճանապարհային քարտեզ» չի ներկայացնելու: Այս մասին հայտարարեց նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանը և ավելացրեց. «Մի շարք պատճառներով՝ մենք կուսակցություն չենք, մենք կառավարություն չենք, մենք ՀՀ քաղաքացիներ ենք, ովքեր տեսնելով խնդիր, իրենց ձեռքն են վերցրել այդ խնդիրը վերցնելու բեռը»:
Նա հայտարարեց, որ իրենց վրա են վերցրել իրականում արհմիությունների, գործառույթը և հույս հայտնեց, որ մի օր Հայաստանում կլինի հզոր արհմիութենական համակարգ և կպայքարի ՀՀ քաղաքացիների իրավունքների համար։
«Եվ գոնե մեր զավակները ստիպված չեն լինի իրենց իրավունքների համար պայքարել փողոցում, ինչպես մենք ենք անում այսօր: Չնայած մենք վերցրել ենք արհմիությունների պարտականությունները, մեզնից նաև պահանջում են, որ վերցնենք նաև գործադիրի, օրենսդիրի պարտականությունները, բայց մենք դրան էլ ենք պատրաստ միայն թե հասնենք մեր ուզած արդյունքին է»,- հայտարարեց Գևորգ Գորգիսյանը:
Արդյունքը, ըստ նրա, մեկը պիտի լինի՝ հասնել, որ պահումներ չարվեն, իսկ նախորդներն էլ, որոնք արդեն գանձվել են, վերադարձվեն տերերին:
Սա առաջիկա ծրագրերի մասով, սակայն նախաձեռնության անդամը մի քանի կետով ներկայացրեց մի քանի նախատեսված միջոցառումներ: Այսպես. ուրբաթ օրը նախատեսվում է բողոքի մեծ ակցիա ժամը՝ 18-30–ին՝ Երևան քաղաքում (ասաց, որ մանրամասները չեն հրապարակվելու իշխանության նյարդերի հետ մի քիչ խաղալու համար): Առաջարկվեց շարունակել նամակների գրումը, և նախատեսվում է նաև Կենտրոնական դեպոզիտարիայի դեմ դատական հայց: Չեն մոռացել նաև ՊԵԿ-ին: «Դ!ԵՄ ԵՄ»-ի անունից Գևորգ Գորգիսյանը կոչ են անում ՀՀ քաղաքացիներին չվճարել կոմունալ վարձերը և հույս հայտնեց, որ բանը չի հասնի բանկերում դրված գումարները կանխիկացնելուն:
«Դ!ԵՄ ԵՄ»-ի անդամները համապատասխան վարույթ են սկսելու նաև պետության փողերը մսխած անձանց դեմ:
15.46
Պարոն նախագա՛հ, կարգի հրավիրեք օրենսդրական և գործադիր մեծամասնությանը. Դավիթ Մանուկյան
Մենք պիտի պայքարենք, որ բարձր դատարանի ճնշումը չմնա թղթին, և ամսի 9-ին մեր արածը ոչ այլ ինչ էր, քան փորձ՝ քաղաքացիական անհնազանդության միջոցով ստիպելու, որ պահպանվի սահմանադրական կարգը: Այս մասին հայտարարեց «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը՝ ասելով, որ իրավաբանական գիտելիքների առումով լուրջ խնդիրներ ունեն ՀՀ նախագահի իրավաբանական վարչության աշխատակիցները:
«Գլխավոր դատախազությու՞նն էլ իրավաբանական գիտելիքների պակաս ունի, որ երբ մարդիկ փորձում են օրինական ձևով սահմանադրական կարգ հաստատել, հայտարարում են, թե կարող եք ենթարկվել քրեական պատասխանատվության, դա ամենաքիչը ծիծաղելի է: Հարգելի՛ դատախազություն, բարի եղիր հայտարարության տեքստը մի փոքր վերախմբագրիր և հղում կատարիր օրենքի այն հոդվածին, որով օրինական քաղաքացիական անհնազանդություն դրսևորող քաղաքացիական հասարակությունը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Սա ֆանտաստիկայի ժանրից է»,- ասաց նա։
Դավիթ Մանուկյանը հավելեց, որ երկրի գլուխը՝ հանրապետության նախագահը, պետք է ապահովի երկրում Սահմանադրության ապահովումը։ «Ինչը իր փոխարեն անում ենք մենք»,- ասաց նա։
15.36
Կուտակայինի համար գումարներ գանձելու պահանջը հակաիրավական է. Արծվիկ Մինասյան
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ելույթում ասաց, որ հայ ժողովուրդը արձանագրել է հաջողություն՝ ՍԴ-ն հիմնովին և հիմնարար հակասահմանադրական է ճանաչել օրենքի պարտադիր բաղադրիչը:
«Դատապարտում եմ այն բոլորի կեցվածքը, որ փորձեցին նսեմացնել որոշումը և փորձում են ներկայացնել, թե գումարները պետք է գանձվեն մինչև սեպտեմբերի 30-ը: Այդ գումարները ենթակա չեն գանձման»,-ասաց նա:
Արծվիկ Մինասյանը ասվածը բացատրելով նշեց, որ մինչև սեպտեմբերի 30-ը գանձվող գումարները չեն կուտակվելու, հետևաբար տրամաբանություն չկա դրանք գանձելու:
«Այդ պահանջը հակաիրավական է, քանի որ խախտվում է մարդու սեփականությունը տնօրինելու իրավունքը, որը ամրագրված է Սահմանադրությամբ: Ասում են, թե օրենքը պետք է գործի՝ վկայակոչելով Սահմանադրական դատարանի մասին օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ կետը, այսինքն՝ նույն հոդվածի 10-րդ կետում ասում է, որ այն ակտը, որը ՍԴ-ի որոշման կայացման պահին ճանաչվել է անվավեր, անվավեր է որոշման պահից, այստեղ որևէ երկիմաստ բան չկա»,-ասաց նա:
Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝ Արծվիկ Մինասյանը նշեց, որ առաջիկայում Ազգային ժողովում արտահերթ նիստ են գումարելու և քննարկման դնելու օրենք, համաձայն որի մինչև սեպտեմբերի 30-ը որևէ գումար չպետք է գանձվի, երեք ամիսների ընթացքում արված պահումները պետք է վերադարձվեն, և որևէ տույժ չի կարող կիրառվել գործատուների նկատմամբ պահումները չկատարելու համար:
«Երկրորդ քայլը՝ դատական վարույթ ենք սկսելու վարչական դատարանում՝ հակաօրինական ճանաչելու նորմատիվ այն ակտը, համաձայն որի՝ ՊԵԿ-ը պահումներ է իրականացնում, այն պետք է ճանաչենք Սահմանադրությանը հակասող ու անվավեր»,-ասաց նա:
15.30
Կառավարության անմտությունը բերեց ժողովրդի համախմբման. Կարեն Վարդանյան
Ելույթ ունեցավ նաև «Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նա նշեց, որ պետք է շնորհակալ Կառավարությանը միայն այն բանի համար, որ իր անմտությունը բերեց ժողովրդի համախմբման:
«Այսօր համախմբվել են ոչ միայն աշխատակիցները, այլ նաև գործատուները: Բայց նաև համախմբվել են աշխատողներն ու գործատուները իրար հետ, սա աշխարհում շատ քիչ տեսնվող բան է»,- ասաց նա:
Նա տեղեկացրեց, որ շուրջ մեկ շաբաթ առաջ մի շարք տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ հանդիպել ու քննարկել են օրենքը և ՍԴ-ի որոշումից հետո առաջացած խնդիրները:
« Ընդունել ենք մի հայտարարություն, որտեղ նշել ենք՝ առաջնորդվելով այն հանգամանքով, որ ՍԴ-ի որոշմամբ օրենքի որոշ դրույթներ՝ այդ թվում պարտադիրի դրույթը, ճանաչվել են հակասահմանադրական, իսկ ստեղծված իրավիճակը խոչընդոտում է ընկերությունների աշխատանքի բնականոն ընթացքը, ապա կոչ ենք անում պարտադիր վճարումներ չհաշվարկել ու չփոխանցել, դիմել հանրապետության նախագահին ու Ազգային ժողովին սեղմ ժամկետում կասեցնել կուտակային օրենքի պարտադիր դրույթը»,- ասաց նա:
Կարեն Վարդանյանը հիշեց, որ 25 տարի առաջ նույն հարթակում կանգնած էր Մովսես Գորգիսյանը և ասում էր՝ «Կեցցե՛ այն Հայաստանը, որ վաղն է գալու»:
15.23
ՍԴ որոշումը կառավարության 10 տարվա գրած օրենքի «հերն անիծեց». «Դ!ԵՄ ԵՄ»
Ազատության հրապարակում «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության հավաքին ելույթ ունեցավ նախաձեռնության անդամ Լևոն Հարությունյանը, ով առաջարկեց հետահայաց վերլուծել, թե ինչ տեղի ունեցավ ապրիլի 3-ին՝ Սահմանադրական դատարանի որոշմամբ:
«Եկե՛ք ետ նայենք՝ ի՞նչ եղավ ՍԴ–ում, աննախադեպ որոշում կայացվեց ժողովրդի օգտին, սրանք մեր երկրի կառուցման առաջին քայլերն են, և ի՞նչ … էս մարդիկ տասը տարի գործ էին անում, «գիգանտներ էին բերել, որ էդ օրենքը մշակի, ի՞նչ ստացվեց՝ ՍԴ-ն ի՞նչ արեց, հերն անիծեց այդ օրենքի»,- հայտարարեց նախաձեռնության անդամը:
Նա հավելեց, որ դրանից հետո ցանկացած նորմալ մարդ, որ նման վատ գործ աներ, ի՞նչ կաներ, ապա ավելացրեց, թե ամոթից գետինը կմտներ, մինչդեռ կառավարչությունը, վերցնում է «ՍԴ՝ մի հաստափոր գրքի պարունակության որոշումից 10 տող կարդում է՝ 7 րդ կետը, իրենց ուզածով մեկնաբանում, և ի՞նչ են ուզում անել, ուզում են ռեկետ անել»:
Ամեն նախադասությունից հետո նախաձեռնության անդամը կրկնում էր՝ «ամո՛թ իրանց»: Լևոն Հարությունյանը հայտարարեց, որ ամսի 9-ի հանրահավաքին իրենց շարքերի իգական հատվածն էր՝ կանայք, մայրեր, աղջիկներ իր բարձրունքի վրա, ապա հիշեցրեց այն ասացվածքը, որ տղամարդիկ գրում են օրենքներ, կանայք հաստատում են սովորույթներ, որոնք հաղթում են օրենքներին:
Հենց այդ իսկ պատճառով հաջորդ ելույթ ունեցողը կին էր՝ նախաձեռնության անդամ Սրբուհի Ղազարյանը, ով հայտարարեց, որ «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» առաջին հայացքից երեք անհնար բառերը 250 տարի առաջ ֆեոդալական Ֆրանսիայում քանդեցին կարծրատիպեր, քարե պատեր, բաստիլյան բանտի պատերը:
Նա մեջբերում արեց ֆրանսիացի հայտնի փիլիսոփաներից մեկի խոսքերից, որ մարդիկ բնության մեջ ծնվում են հավասար, սակայն չեն կարող պահպանել այդ հավասարութունը, քանզի հասարակությունն այն խլում է, և որ նրանք կրկին հավասար դառնում են միայն օրենքների շնորհիվ:
«Իսկ բարոյական օրենքները պետք է գրվեն բարոյական մարդկանց կողմից»,- հայտարարեց նա և հիշեցրեց, որ սրանք մոտ 200 տարի առաջ ասված խոսքեր են, իսկ ի՞նչ են ասում մեզ մոտ՝ 21–րդ դարում:
«Օրենքը փոխելուն մենք գնացողը չենք, հասարակությունը պետք է փոխի իր մտածելակերպը հակասահմանադրականության հանդուրժողականության կոչ, ի դեպ, վերջին մտքի «գոհարը» արդարադատության նախարարինն է»,- հայտարարեց Սրբուհի Ղազարյանը:
14.56
Իշխանությունը ժողովրդի առաջ երկու պայման է դրել՝ կամ «կուտակային» կամ արտագաղթ, սական «Դ!ԵՄ ԵՄ»-ն ընտրել է 3-րդ տարբերակը՝ պայքարը. Կարեն Հովհաննիսյան
Նախաձեռնության մեկ այլ անդամ Կարեն Հովհաննիսյանն էլ իր ելույթում ընդգծեց, որ իրենք ունեն հստակ խնդիր ու պահանջ, որը հստակ լուծում է պահանջում:
«ՊԵԿ-ը պետք է էլեկտրոնային հաշտվետվությունների համակարգից հանի «պարտադիրի» պարտադիր դաշտը, դադարեցնի անհիմն պահումները և վերադարձնի վերջին ամիսների ընթացքում անհիմն կերպով գանձված գումարները: Եթե իշխանությունները չեն փորձում կամ չեն կարողանում հրաժարվել բռնած դիրքորոշումից, չեն կարողանում լուծում տալ, ապա մենք պարտավորվում ենք շարունակել մեր պայքարը»- ասաց նա:
Կարեն Հովհաննիսյանն ընդգծեեց, որ պայքարը շարունակելու են պայքարի բոլոր ձևերով ու եղանակներով, քանի դեռ հարցին լուծում չի տրվել ի նպաստ ժողովրդի ու պետության:
«Ժամանակն է հասկանալ, որ ժողովրդի կամքը օրենք է: Իշխանության ներկայացուցիչներին խնդրում եմ, մի պահ կտրվե՛ք այն աշխարհից, որը հորինել եք, մոռացե՛ք ձեր աթոռների ու պաշտոնի մասին, դո՛ւրս եկեք աշխատասենյակներից ու մտե՛ք իրականություն: Հիշե՛ք, թե ինչ ազգի զավակ եք դուք և հաջորդ քայլը արե՛ք ի նպաստ ժողովրդի, քանի որ այս ժողովուրդը ունի իրավունք ապրելու»,- ասաց նա:
Կարեն Հովհաննիսյանը նաև նշեց, որ այսօր իշխանությունը ժողովրդի առաջ երկու պայման է դրել՝ կամ «կուտակային» կամ արտագաղթ: «Մենք ընտրել ենք երրորդ տարբերակը՝ պայքարը»,-ասաց նա:
14.50
«Դ!ԵՄ ԵՄ»–ը կառավարությանն ստիպելու է ենթարկվել օրենքին. Դավիթ Մանուկյան (ուղիղ)
Հանրահավաքին առաջինը ելույթ ունեցավ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը և ներողություն խնդրեց հավաքվածներից, որ հարթակը, որտեղ կանգնած են իրենց ժողովրդից բարձր է գտնվում: Այնուհետև հիշեցրեց, որ մի քանի օր առաջ՝ ապրիլի 9-ին, հանրային ճնշում դրսևորվեց, որով պահանջվում էր Ֆինանսների նախարարությունից հետևել Սահմանադրական դատարանի որոշմանը:
«Հորդորեցինք ու պահանջեցինք հրաժարական տված կառավարության անդամներից գոնե այս պահին գտնվեն խելամիտ ու օր առաջ կառավարության նիստին լուծեն այն բոլոր խնդիրները, որ բարձրացրել էինք օրինական պահանջով: Դա չարվեց և ավելին՝ Արդարադատության նախարարության անունից ևս մեկ անգամ նիստին հնչեցվեց կառավարության դիրքորոշումը: Փաստորեն, ժողովրդի դիրքորոշումը, որը բխում է Սահմանադրական դատարանի որոշումից, տարբերվում է կառավարության դիրքորոշումից»,- ասաց նա:
Դավիթ Մանուկյանն ընդգծեց, որ իրենք այսօր ցույց ենք տալիս, որ հաստատակամ են, ոչ թե պահանջելու, այլ կառավարությանը են ստիպելու ենթարկվել օրենքին:
«Ցանկացած դեպքում, ցանկացած կառավարության դիրքորոշում չի համընկնում ժողովրդի դիրքորոշման հետ այդ կառավարության դիրքորոշումը առ ոչինչ է: Այսօրվա հավաքը գործնական հանդիպում է, պետք է համաձայնության գանք մեր հետագա անելիքների հետ կապված»,-ասաց նա:
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր Մատենադարանի մոտ հավաք-ցույց է կազմակերպել:
Ինչպես նախապես իրազեկման թռուցիկներով տեղեկացրել էր «Դ!ԵՄ ԵՄ» թիմը, հավաքի նպատակներն են՝ մեկնաբանել Սահմանադրական դատարանի հանրության օգտին կայացրած որոշման իրավական հետևանքները, ներկայացնել որոշումը կյանքի կոչելու հնարավոր միջոցները, ինչպես նաև հստակեցնել իրենց հետագա անելիքներն ու ժամանակացույցը:
«Սահմանադրական դատարանի որոշումից հետո ստեղծված իրավիճակում մենք բոլորս կարիք ունենք հստակ գնահատականների, պարզաբանումների, ինչպես նաև մեր հնարավոր ակնկալիքների ու անելիքների վերաբերյալ հստակեցումների: Որպես կազմակերպված ու պահանջատեր քաղաքացիական հասարակություն՝ մենք պիտի պաշտպանենք մեր իրավունքները՝ ամրագրված նաև Սահմանադրական դատարանի որոշմամբ, հստակեցնենք դրանից բխող մեր նպատակներն ու հետագա անելիքներն ավելի հստակ և հնարավոր ժամանակացույցով»,- ասվում է հավաք-ցույցի մասին տարածված հաղորդագրության մեջ:
Նախաձեռնության բազմաթիվ անդամներ էլ իրենց ֆեյսբուքյան էջերում կոչ են անում ՀՀ բոլոր քաղաքացիներին գալ և մասնակցել: Իսկ նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը գրել է. «Այլևս չենք հանդուրժելու և թույլ տալու իշխանությունների՝ ՀԱՆՑԱԳՈՐԾ ճանապարհով մարդկանց թալանելը: ՀԱՄՈԶՎԱ՛Ծ եղեք, որ բացի ձեզնից ձեր իրավունքների համար ոչ մեկ չի կանգնելու, ՈՉ ՄԵԿ: Առաջին քայլը մենք պետք է անենք, և մենք պիտի հետևողական լինենք նման ՀԱՆՑԱԳՈՐԾ օրենքի կիրառությունը թույլ չտալու համար՝ մանավանդ, որ այն այլևս ԱՆՎԱՎԵՐ է ճանաչվել ՍԴ-ի կողմից: Անկախ նրանից, թե դուք որտեղ եք աշխատում՝ պետական հիմնարկներում, թե մասնավոր հիմնարկներում ուղղակի վեր կացեք և եկեք ցույցի: ԴՈՒՐՍ եկեք փողոց: Մի՞թե մտածում եք, որ դուք ոչինչ չպետք է անեք և ուրիշները ձեր փոխարեն պայքարեն ձեզ համար: Այո՛, մենք ԲՈԼՈՐԻ համար ենք կանգնելու, սակայն դա արդար չէ, և մենք կարիք ունենք իրար հետ, կողք կողքի կանգնած գնալ և հասնել ՀԱՂԹԱՆԱԿԻ: Ետ դարձի ճանապարհ չկա և գնալու ենք մինչև ՎԵՐՋ: Դե ուրեմն ԱՌԱՋՋՋՋՋՋ!!!!!»:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Երբ Հայաստանում սկսվում է ներքին ճգնաժամ, Թուրքիան ու Ադրբեջանը դրանից օգտվելու են. Սերգեյ Մելքոնյան
2018-ին Նիկոլին թղթի վրա գրել, տվել են, որ զինվորական շորեր կհագնես, ձեռքդ կդնես փշալարին․ Հայկ Մամիջանյան
Փողոցով իշխանության չեն գալիս, ՀՀ-ն ժողովրդի պետությունն է, կաթողիկոսի ու Քոչարյանի պետությունը չէ․ Արթուր Հովհաննիսյան
Մանդատները կդնենք, երբ Փաշինյանն իր թիմով չի օգտագործի իր «մուրճերը»,որ վերարտադրվի․ Արծվիկ Մինասյան
Տեսնում ենք` Բաղրամյանը բաց է, ոնց անհայտ հայտնվեցին, այդպես էլ անհետացան, ու՞ր են հիմա. Քոչարյան
Թույլ չենք տա ԼՂ կղերաֆեոդալական էլիտան ժողովրդին օգտագործի կլանային նպատակով. Փաշինյան
Չափազանց մեծ սպասումներ որևէ մեկը չունի. Դմիտրի Տրենինը՝ Շարժման մասին
Ոստիկանությունը գործել է համաչափ, իրավաչափ և իրականացրել է իր պարտքը. Անահիտ Ավանեսյան
Փաշինյանը տանը երևի ինտերնետ չունի, մենակ հեծանիվ ունի. Էդգար Ղազարյան
Երկրի ղեկավարը անվտանգային կարևորագույն փաստաթղթի ձևավորմանը չի տիրապետում՝ նա լեգիտիմ չէ. Օհանյան
Փաշինյանը մի նշաձող է սահմանել, որի տակից չի կարողանում դուրս գալ. Սեյրան Օհանյան
Դու ես ստում, իջիր ամբիոնից, դու այստեղ գտնվելու իրավունք չունես․ Ալեն Սիմոնյանը՝ Սեյրան Օհանյանին
Երեկ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող Շարժման մասնակիցների կողմից տեղի է ունեցել hարձակում ոստիկանների վրա․ Փաշինյան
Ես, ՀՀ որևէ պաշտոնական ներկայացուցիչ չի այցելի Բելառուս, քանի դեռ նախագահը Լուկաշենկոն է․Փաշինյան
Բացառապես էքսկլյուզիվ մեդիաարտադրանք՝ բոլոր տարիքային խմբերի համար․ հայկական Armflix մեդիապլատֆորմի երևանյան գրասենյակը բացեց է իր դռները
ՔՊ-ն Հայաստանը դարձրել է բոքսի «տանձիկ», ով ինչպես հասցնում, հարվածում է. Արծվիկ Մինասյան
Իրենք մեզնից իշխանություն չեն ստանալու,եթե մանդատները վայր դնեն,ԱԺ-ում ավելի լուռ կլինի. Ռուբինյան
Ստում եք, թե Շարժումը ֆինանսավորվում է դրսից ․ Արթուր Խաչատրյանը՝ իշխանությանը
Լսել եմ, մի մարդ ասում էր՝ ամեն մարդուն 5 բրինձ են տալիս մեկ օրվա ցույցի համար․ Վահագն Ալեքսանյան
Եթե անկեղծ սրտով աղոթեք, ավելի շատ քաղաքական կշիռ կունենա,քան Ձեր ուղերձը․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Ինչո՞ւ վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծ չեք ներկայացրել․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը
ԱԺ քաղաքական մեծամասնությունը տապալում է իր սահմանադրական պարտականությունները․ Արծվիկ Մինասյան
Գուցե 96 ժամ հետո հարցը դեռ լուծված չլինի, բայց ակնհայտ լինի, որ հասնելու ենք լուծման․ Հայկ Մամիջանյան
ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը․ մենք նման օրակարգ չունենք․ Կոնջորյան
Ես փողոցում ամեն օր միայնակ քայլում եմ, մեր քաղաքացիները հարցնում են՝ երբ եք այդ մարդկանց հավաքելու փողոցներից․ Վահագն Ալեքսանյան
ՔՊ-ական պատգամավորները մերժեցին Բագրատ Սրբազանի մեկնած ձեռքը. Ագնեսա Խամոյան
Փաշինյանը մի «իզմ» ունի՝ «աթոռիզմ». Էդուարդ Շարմազանով
Եթե անվստահություն հայտնելու գործընթացը մերժվի, ստիպված կլինենք այդ մարդկանց գործի չթողնել․ Սրբազան
Շարժումը դինամիկ թափ հավաքելու պրոցեսում է և դեռ չի հասել իր պիկին․ Վահե Հովհաննիսյան
Homing Expo 2024․վերանորոգման ու կահավորման լավագույն առաջարկները՝ մեկ վայրում
Բաքուն շանտաժի է ենթարկում Երևանին, ռազմավարական խնդիրը՝ Հայաստանը վերածել դեկորատիվ պետության․ Հակոբ Բադալյան
Ինչո՞ւ Թոքաբանության ազգային ինստիտուտի տնօրենը չի վերականգնվում պաշտոնին, եթե նույնիսկ կա դատարանի որոշում․ պարզաբանում է նախարարը
Նիկոլ Փաշինյանից, կառավարության գործընկերներից դժգոհություն չեմ լսել իմ հանդեպ․ Ավանեսյանը՝ պաշտոնանկ արվելու լուրերի մասին
Աղետի գոտում երկաթգծի վերականգման ուղղությամբ ՌԴ գործընկերները մեծ աշխատանք են տանում․ Փաշինյան
Մինչև 2029-ը միջազգային չափանիշներին համապատասխան 3 մարզադաշտ կկառուցենք, մեկը 35,000, երկուսը 10,000 հանդիսատեսի համար․ Փաշինյան
Գյումրիի համերգին չներկայանալը եղել է «Տա Լույս» երգչախմբի որոշումը. ԿԳՄՍ նախարար
Ձեր տեղակալը հայհոյել է Բագրատ Սրբազանին, հարցը չե՞ք քննարկել ԿԳՄՍՆ-ում․ Արթուր Խաչատրյանը՝ նախարարին
Շարժման տերը նախկին նախագահները չեն, Ռուսաստանը չի, Արևմուտքը չի, բոլորս ենք․ Հայկ Մամիջանյան
Ադրբեջանը հիմա Խnջալnւից է խոսում՝ լրացուցիչ զիջումներ կորզելու համար, հետո պարտադրելու է որոշ մարդկանց հանձնել միջազգային դատարան կամ` իրենց
Պատրաստ եմ հանդիպել Բագրատ Սրբազանի հետ մեր մեթոդաբանությամբ ու կոնկրետ ձևաչափով, չհանդիպելու հրահանգ չկա․ ՄԻՊ
- 17:14 • 14.06.24 Երբ Հայաստանում սկսվում է ներքին ճգնաժամ, Թուրքիան ու Ադրբեջանը դրանից օգտվելու են. Սերգեյ Մելքոնյան
- 14:40 • 14.06.24 2018-ին Նիկոլին թղթի վրա գրել, տվել են, որ զինվորական շորեր կհագնես, ձեռքդ կդնես փշալարին․ Հայկ Մամիջանյան
- 13:27 • 14.06.24 Փողոցով իշխանության չեն գալիս, ՀՀ-ն ժողովրդի պետությունն է, կաթողիկոսի ու Քոչարյանի պետությունը չէ․ Արթուր Հովհաննիսյան
- 13:26 • 14.06.24 Մանդատները կդնենք, երբ Փաշինյանն իր թիմով չի օգտագործի իր «մուրճերը»,որ վերարտադրվի․ Արծվիկ Մինասյան
- 13:26 • 14.06.24 Տեսնում ենք` Բաղրամյանը բաց է, ոնց անհայտ հայտնվեցին, այդպես էլ անհետացան, ու՞ր են հիմա. Քոչարյան
- 13:25 • 14.06.24 Թույլ չենք տա ԼՂ կղերաֆեոդալական էլիտան ժողովրդին օգտագործի կլանային նպատակով. Փաշինյան
- 13:24 • 14.06.24 Չափազանց մեծ սպասումներ որևէ մեկը չունի. Դմիտրի Տրենինը՝ Շարժման մասին
- 13:24 • 14.06.24 Ոստիկանությունը գործել է համաչափ, իրավաչափ և իրականացրել է իր պարտքը. Անահիտ Ավանեսյան
- 21:37 • 13.06.24 Փաշինյանը տանը երևի ինտերնետ չունի, մենակ հեծանիվ ունի. Էդգար Ղազարյան
- 16:48 • 13.06.24 Երկրի ղեկավարը անվտանգային կարևորագույն փաստաթղթի ձևավորմանը չի տիրապետում՝ նա լեգիտիմ չէ. Օհանյան
- 16:47 • 13.06.24 Փաշինյանը մի նշաձող է սահմանել, որի տակից չի կարողանում դուրս գալ. Սեյրան Օհանյան
- 14:30 • 13.06.24 Դու ես ստում, իջիր ամբիոնից, դու այստեղ գտնվելու իրավունք չունես․ Ալեն Սիմոնյանը՝ Սեյրան Օհանյանին
- 14:29 • 13.06.24 Երեկ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող Շարժման մասնակիցների կողմից տեղի է ունեցել hարձակում ոստիկանների վրա․ Փաշինյան
- 14:29 • 13.06.24 Ես, ՀՀ որևէ պաշտոնական ներկայացուցիչ չի այցելի Բելառուս, քանի դեռ նախագահը Լուկաշենկոն է․Փաշինյան
- 20:19 • 12.06.24 Բացառապես էքսկլյուզիվ մեդիաարտադրանք՝ բոլոր տարիքային խմբերի համար․ հայկական Armflix մեդիապլատֆորմի երևանյան գրասենյակը բացեց է իր դռները
- 17:47 • 11.06.24 ՔՊ-ն Հայաստանը դարձրել է բոքսի «տանձիկ», ով ինչպես հասցնում, հարվածում է. Արծվիկ Մինասյան
- 17:22 • 11.06.24 Իրենք մեզնից իշխանություն չեն ստանալու,եթե մանդատները վայր դնեն,ԱԺ-ում ավելի լուռ կլինի. Ռուբինյան
- 17:22 • 11.06.24 Ստում եք, թե Շարժումը ֆինանսավորվում է դրսից ․ Արթուր Խաչատրյանը՝ իշխանությանը
- 17:21 • 11.06.24 Լսել եմ, մի մարդ ասում էր՝ ամեն մարդուն 5 բրինձ են տալիս մեկ օրվա ցույցի համար․ Վահագն Ալեքսանյան
- 17:20 • 11.06.24 Եթե անկեղծ սրտով աղոթեք, ավելի շատ քաղաքական կշիռ կունենա,քան Ձեր ուղերձը․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 17:20 • 11.06.24 Ինչո՞ւ վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծ չեք ներկայացրել․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը
- 17:19 • 11.06.24 ԱԺ քաղաքական մեծամասնությունը տապալում է իր սահմանադրական պարտականությունները․ Արծվիկ Մինասյան
- 19:38 • 10.06.24 Գուցե 96 ժամ հետո հարցը դեռ լուծված չլինի, բայց ակնհայտ լինի, որ հասնելու ենք լուծման․ Հայկ Մամիջանյան
- 19:37 • 10.06.24 ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը․ մենք նման օրակարգ չունենք․ Կոնջորյան
- 19:35 • 10.06.24 Ես փողոցում ամեն օր միայնակ քայլում եմ, մեր քաղաքացիները հարցնում են՝ երբ եք այդ մարդկանց հավաքելու փողոցներից․ Վահագն Ալեքսանյան
- 19:31 • 10.06.24 ՔՊ-ական պատգամավորները մերժեցին Բագրատ Սրբազանի մեկնած ձեռքը. Ագնեսա Խամոյան
- 19:28 • 10.06.24 Փաշինյանը մի «իզմ» ունի՝ «աթոռիզմ». Էդուարդ Շարմազանով
- 17:25 • 10.06.24 Եթե անվստահություն հայտնելու գործընթացը մերժվի, ստիպված կլինենք այդ մարդկանց գործի չթողնել․ Սրբազան
- 17:23 • 10.06.24 Շարժումը դինամիկ թափ հավաքելու պրոցեսում է և դեռ չի հասել իր պիկին․ Վահե Հովհաննիսյան
- 21:13 • 07.06.24 Homing Expo 2024․վերանորոգման ու կահավորման լավագույն առաջարկները՝ մեկ վայրում
- 20:37 • 07.06.24 Բաքուն շանտաժի է ենթարկում Երևանին, ռազմավարական խնդիրը՝ Հայաստանը վերածել դեկորատիվ պետության․ Հակոբ Բադալյան
- 14:06 • 06.06.24 Ինչո՞ւ Թոքաբանության ազգային ինստիտուտի տնօրենը չի վերականգնվում պաշտոնին, եթե նույնիսկ կա դատարանի որոշում․ պարզաբանում է նախարարը
- 14:04 • 06.06.24 Նիկոլ Փաշինյանից, կառավարության գործընկերներից դժգոհություն չեմ լսել իմ հանդեպ․ Ավանեսյանը՝ պաշտոնանկ արվելու լուրերի մասին
- 13:17 • 06.06.24 Աղետի գոտում երկաթգծի վերականգման ուղղությամբ ՌԴ գործընկերները մեծ աշխատանք են տանում․ Փաշինյան
- 12:30 • 06.06.24 Մինչև 2029-ը միջազգային չափանիշներին համապատասխան 3 մարզադաշտ կկառուցենք, մեկը 35,000, երկուսը 10,000 հանդիսատեսի համար․ Փաշինյան
- 13:52 • 05.06.24 Գյումրիի համերգին չներկայանալը եղել է «Տա Լույս» երգչախմբի որոշումը. ԿԳՄՍ նախարար
- 13:19 • 05.06.24 Ձեր տեղակալը հայհոյել է Բագրատ Սրբազանին, հարցը չե՞ք քննարկել ԿԳՄՍՆ-ում․ Արթուր Խաչատրյանը՝ նախարարին
- 20:41 • 04.06.24 Շարժման տերը նախկին նախագահները չեն, Ռուսաստանը չի, Արևմուտքը չի, բոլորս ենք․ Հայկ Մամիջանյան
- 18:29 • 04.06.24 Ադրբեջանը հիմա Խnջալnւից է խոսում՝ լրացուցիչ զիջումներ կորզելու համար, հետո պարտադրելու է որոշ մարդկանց հանձնել միջազգային դատարան կամ` իրենց
- 18:17 • 04.06.24 Պատրաստ եմ հանդիպել Բագրատ Սրբազանի հետ մեր մեթոդաբանությամբ ու կոնկրետ ձևաչափով, չհանդիպելու հրահանգ չկա․ ՄԻՊ
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 14:23 • 16/06 Մխիթարյանը, Սպերցյանը և Զախարյանը ներկա են եղել Նոբել Առուստամյանի հարսանիքին (լուսանկարներ) Հայտնի է, որ հարսանիքին մասնակցել են նաև Հենրիխ Մխիթարյանը, Արսեն Զախարյանը և Էդուարդ Սպերցյանը, ինչպես նաև Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսեյ և Անտոն Միրանչուկ եղբայրները։
-
Իրադարձային 13:10 • 16/06 Երևանում բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված Ford Focus-ի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավnր քաղաքացի Քաղաքացիները բժիշկների օգնությամբ Ford Focus մակնիշի ավտոմեքենայի վրայից պատգարակով վիրավորին տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենա: Բժիշկները նրան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
-
12:12 • 16/06 Դոնի Ռոստովում քննչական մեկուսարանի 6 բանտարկյալ պատանդ է վերցրել Դաշնային քրեակատարողական ծառայության 2 աշխատակցի (տեսանյութեր) Դոնի Ռոստովում թիվ 1 քննչական մեկուսարանի բանտարկյալները պատանդ են վերցրել Դաշնային քրեակատարողական ծառայության երկու աշխատակցի։ ՌԴ ներքին գործերի նախարարության և Ազգային գվարդիայի աշխատակիցները զինվել և ուղարկվել են քննչական մեկուսարան:
-
Տնտեսություն 12:41 • 16/06 Մի՞շտ եք կիրակի օրով աշխատում, թե՝ իմ այցի հետ կապված. Փաշինյանը ծանոթացել է դեպի Իրան միջպետական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին (տեսանյութ) Փաշինյանը նշել է, որ հիմնանորոգվում է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը: Ծրագիրն է իրականացվում է պետական բյուջեի միջոցներով, արժեքը՝ 1 մլրդ 404,7 մլն դրամ:
-
Քաղաքականություն 15:09 • 16/06 Ոսկեպարում սահմանի երկայնքով փշալարերի ցանկապատ ենք սարքում, այնտեղ բացառված է մարդ կամ կով անցնի. Փաշինյանը՝ Ճակատենի բնակիչներին (տեսանյութ) Փաշինյանը Ճակատենի բնակիչներին ցույց տվեց Ոսկեպարում՝ սահմանին, տեղադրած փշալարերը և հավաստիացրեց, որ անհնար է այնտեղով մարդ կամ կով անցնի։
-
Իրադարձային 18:33 • 16/06 «Ջիջի» ընկերության դեմ հարուցված անհիմն և անօրինական քրեական վարույթի միակ դրդապատճառը ընկերության հիմնադրի ակտիվ քաղաքացիական դիրքորոշումն է․ հայտարարություն Իր պատմության ողջ ընթացքում «ջիջի» ընկերությունը ակտիվորեն աջակցում է ազգային, կրթական, տեխնոլոգիական, բարեգործական տարբեր նախագծերի:
-
Իրավունք 14:31 • 16/06 ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանին, կնոջը, որդուն ու հարսին հունիսի 17-ին հրավիրել են Գլխավոր դատախազություն․ 755 մլն դրամի չափով արգելանք է դրվել պատգամավորի գույքի վրա․ Hetq.am Ուսումնասիրվել է Իշխան Զաքարյանի, կնոջ՝ Գայանե Սողոմոնյանի, որդու՝ Վարդան Զաքարյանի և հարսի՝ Սեդա Ադամյանի գույքը:
-
Իրադարձային 11:27 • 16/06 ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 16-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
-
Իրադարձային 14:52 • 16/06 Դոնի Ռոստովում քննչական մեկուսարանի գրոհն ավարտվել է պատանդների ազատ արձակմամբ և 6 բանտարկյալի սպանությամբ Դոնի Ռոստովում թիվ 1 քննչական մեկուսարանի գրոհն ավարտվել է պատանդների ազատ արձակմամբ և հանցագործների սպանությամբ: Այս մասին գրում է lenta.ru-ն՝ հիշեցնելով, որ մեկուսարանի վեց բանտարկյալ պատանդ էին վերցրել Դաշնային քրեակատարողական ծառայության երկու աշխատակցի։
-
Իրադարձային 14:23 • 16/06 Մխիթարյանը, Սպերցյանը և Զախարյանը ներկա են եղել Նոբել Առուստամյանի հարսանիքին (լուսանկարներ) Հայտնի է, որ հարսանիքին մասնակցել են նաև Հենրիխ Մխիթարյանը, Արսեն Զախարյանը և Էդուարդ Սպերցյանը, ինչպես նաև Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսեյ և Անտոն Միրանչուկ եղբայրները։
-
Իրադարձային 13:10 • 16/06 Երևանում բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված Ford Focus-ի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավnր քաղաքացի Քաղաքացիները բժիշկների օգնությամբ Ford Focus մակնիշի ավտոմեքենայի վրայից պատգարակով վիրավորին տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենա: Բժիշկները նրան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
-
12:12 • 16/06 Դոնի Ռոստովում քննչական մեկուսարանի 6 բանտարկյալ պատանդ է վերցրել Դաշնային քրեակատարողական ծառայության 2 աշխատակցի (տեսանյութեր) Դոնի Ռոստովում թիվ 1 քննչական մեկուսարանի բանտարկյալները պատանդ են վերցրել Դաշնային քրեակատարողական ծառայության երկու աշխատակցի։ ՌԴ ներքին գործերի նախարարության և Ազգային գվարդիայի աշխատակիցները զինվել և ուղարկվել են քննչական մեկուսարան:
-
Տնտեսություն 12:41 • 16/06 Մի՞շտ եք կիրակի օրով աշխատում, թե՝ իմ այցի հետ կապված. Փաշինյանը ծանոթացել է դեպի Իրան միջպետական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին (տեսանյութ) Փաշինյանը նշել է, որ հիմնանորոգվում է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը: Ծրագիրն է իրականացվում է պետական բյուջեի միջոցներով, արժեքը՝ 1 մլրդ 404,7 մլն դրամ:
-
Քաղաքականություն 15:09 • 16/06 Ոսկեպարում սահմանի երկայնքով փշալարերի ցանկապատ ենք սարքում, այնտեղ բացառված է մարդ կամ կով անցնի. Փաշինյանը՝ Ճակատենի բնակիչներին (տեսանյութ) Փաշինյանը Ճակատենի բնակիչներին ցույց տվեց Ոսկեպարում՝ սահմանին, տեղադրած փշալարերը և հավաստիացրեց, որ անհնար է այնտեղով մարդ կամ կով անցնի։
-
Իրադարձային 18:33 • 16/06 «Ջիջի» ընկերության դեմ հարուցված անհիմն և անօրինական քրեական վարույթի միակ դրդապատճառը ընկերության հիմնադրի ակտիվ քաղաքացիական դիրքորոշումն է․ հայտարարություն Իր պատմության ողջ ընթացքում «ջիջի» ընկերությունը ակտիվորեն աջակցում է ազգային, կրթական, տեխնոլոգիական, բարեգործական տարբեր նախագծերի:
-
Իրավունք 14:31 • 16/06 ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանին, կնոջը, որդուն ու հարսին հունիսի 17-ին հրավիրել են Գլխավոր դատախազություն․ 755 մլն դրամի չափով արգելանք է դրվել պատգամավորի գույքի վրա․ Hetq.am Ուսումնասիրվել է Իշխան Զաքարյանի, կնոջ՝ Գայանե Սողոմոնյանի, որդու՝ Վարդան Զաքարյանի և հարսի՝ Սեդա Ադամյանի գույքը:
-
Իրադարձային 11:27 • 16/06 ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 16-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
-
Իրադարձային 14:52 • 16/06 Դոնի Ռոստովում քննչական մեկուսարանի գրոհն ավարտվել է պատանդների ազատ արձակմամբ և 6 բանտարկյալի սպանությամբ Դոնի Ռոստովում թիվ 1 քննչական մեկուսարանի գրոհն ավարտվել է պատանդների ազատ արձակմամբ և հանցագործների սպանությամբ: Այս մասին գրում է lenta.ru-ն՝ հիշեցնելով, որ մեկուսարանի վեց բանտարկյալ պատանդ էին վերցրել Դաշնային քրեակատարողական ծառայության երկու աշխատակցի։
-
Իրադարձային 13:28 • 10/06 Ուժեղ կարկուտը թռիչքի ժամանակ կոտրել է Austrian Airlines-ի օդանավի դիմապակին և քիթը Airbus A320 ինքնաթիռը Մայորկայից Վիեննա էր թռչում։ Ինքնաթիռին հարվածել է ուժեղ կարկուտ: Ինչպես հայտնի է դարձել, օդաչուն աղետի ազդանշան է տվել դիսպետչերներին այն բանից հետո, երբ կարկուտը կոտրել է դիմապակին։ Այնուհետև օդաչուները ստիպված են եղել «կույր վայրէջք» կատարել Վիեննայի օդանավակայանում։
-
Իրադարձային 14:23 • 16/06 Մխիթարյանը, Սպերցյանը և Զախարյանը ներկա են եղել Նոբել Առուստամյանի հարսանիքին (լուսանկարներ) Հայտնի է, որ հարսանիքին մասնակցել են նաև Հենրիխ Մխիթարյանը, Արսեն Զախարյանը և Էդուարդ Սպերցյանը, ինչպես նաև Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսեյ և Անտոն Միրանչուկ եղբայրները։
-
Իրադարձային 16:54 • 10/06 Կայծակը hարվածել է ՌԴ-ից Հայաստան ուղևորվող ինքնաթիռին Խոսքը Սամարա-Երևան չվերթն իրականացնող Airbus A319 օդանավի մասին է: Դեպքը տեղի է ունեցել կիրակի: Չնայած միջադեպին, ինքնաթիռի բոլոր համակարգերը գործել են նորմալ: Նշվում է, որ օդաչուները որոշել են շարժվել դեպի նշանակման օդանավակայան։
-
Քաղաքականություն 11:23 • 11/06 Ստում եք, թե Շարժումը ֆինանսավորվում է դրսից, բա այն, որ Սախալինից ձեր հեղափոխության համար փող էր գալիս, դրա մասին ի՞նչ կասեք․ Արթուր Խաչատրյանը՝ իշխանությանը Տեղից արձագանքներին Խաչատրյանը պատասխանեց՝ չգիտե՞ք։ «Բա ձեր ղեկավարի հայտարարությունները լսեք 27 հուլիս 2018 թվական, թիվն էլ է ասել, բայց դա էլ դուք կարդացեք, ես ձեր փոխարեն տնայինը չեմ անելու։
-
Իրադարձային 13:10 • 16/06 Երևանում բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված Ford Focus-ի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավnր քաղաքացի Քաղաքացիները բժիշկների օգնությամբ Ford Focus մակնիշի ավտոմեքենայի վրայից պատգարակով վիրավորին տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենա: Բժիշկները նրան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
-
Քաղաքականություն 20:34 • 12/06 Պետք է 2018-ին ասեի, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում, դա իմ ամենամեծ սխալն ու ձախողումն է․ Փաշինյան «Ես ինքս ինձ չէի կարողանում դրանում համոզել: Եվ դա իմ ամենամեծ սխալն ու ձախողումն է: Պետական գործիչը պետք է հասկանար, որ այդ ամենը պետք է վերցնի իր վրա: Ես այսօր դրա համար եմ դա անում: Եթե ես ինձ վրա չվերցնեմ, ուրիշ ոչ մեկը չի վերցնի: Իմ պարտքն է, որ վերցնեմ»,-ասաց Փաշինյանը:
-
Մամուլի տեսություն 09:19 • 15/06 27-ից 37 տարեկան 22 անձ վճարել է 15 մլն դրամ, ևս 2-ը՝ 8 մլն դրամ զինվորական ծառայությունից ազատվելու համար. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարություն՝ տեղեկանալու համար, թե 27 տարին լրացած քանի անձ է դիմել ՊՆ եւ վճարել համապատասխան գումարն ու կրճատել պարտադիր զինվորական ծառայության տարիները։
-
Իրադարձային 08:26 • 10/06 Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում, վրաններ են տեղադրել ու խարույկ վառել (տեսանյութեր) Նախօրեին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ երթ սկսեց դեպի Բաղրամյան պողոտա, սակայն ոստիկանական մեծաթիվ ուժեր թույլ չտվեցին երթը մտնի Դեմիրճյան փողոց:
-
Քաղաքականություն 09:52 • 14/06 Ոչ ոք մտադիր չէ «ընտրյալների ակումբի» դռները բացել հայ ժողովրդի առաջ. ԵՄ-ում Հայաստանին ոչ ոք չի սպասում. Մեդվեդև Նա նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամությունը, որն ամրապնդվել է բոլոր տեսակի դաշինքներին մասնակցությամբ, «աչք է ծակել» արևմտյան երկրների համար։ Դրա համար, ըստ Մեդվեդևի, Վաշինգտոնը և նրա դաշնակիցները բոլոր ջանքերը գործադրել են այս միությունը քանդելու համար:
-
Իրադարձային 12:31 • 13/06 Պահանջվեց մի քանի րոպե, որպեսզի փաստաթղթերով, գործողություններով փաստվի՝ Ալեն Սիմոնյանը ստում է․ Գեղամ Մանուկյան Գրառմանը կից նա հրապարակել է նաև փաստաթղթի լուսանկարը, որում ասված է, որ Ազգային ժողովի վարչական տարածքում ԱԺ մուտք ու ելքն իրականացվելու է որոշակի սահմանափակումներով։
-
Իրադարձային 15:12 • 11/06 Ինչպես է առանց մրցույթի սեփականաշնորհվել Ջրաշխարհի տարածքն ու հարակից լանջը. Hetq.am Խորհրդային Միության փլուզումից առաջ Մյասնիկյան պողոտայի վերջնամասում ջրավազաններ կառուցելու ծրագիր է սկսվում, որն այդպես էլ չի ավարտվում։ Միության փլուզմանը զուգահեռ շինարարությունը կանգ է առնում։
Իրավունք
-
12:55 • 16.06.24 Գերասիմ Վարդանյանը 2 ամսով կալանավորվեց
-
18:08 • 15.06.24 ՀՀ ԱԱԾ-ն պահանջում է, որ արցախցիները չմասնակցեն հավաքներին. փաստաբան
Տնտեսություն
-
12:38 • 14.06.24 Ucom-ը նոր հետվճարային փաթեթներ է գործարկում (տեսանյութ)
-
12:32 • 14.06.24 Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են միանալ ԲՐԻԿՍ-ին
Մամուլի տեսություն
-
11:38 • 15.06.24 ԱԺ նախագահը հերթական անգամ «թքել» է օրենքի վրա․ «Հրապարակ»
-
11:32 • 15.06.24 Փաշինյանն ու Ալիևը շատ սինխրոն են աշխատում․ «Հրապարակ»
Իրադարձային
-
20:40 • 16.06.24 Վրաստանում 7 րոպե տարբերությամբ 2 երկրաշարժ է գրանցվել
Գիտություն/տեխնիկա
-
11:01 • 13.06.24 Հայաստանը պաշտոնապես միացել է ՆԱՍԱ-ի Արտեմիս համաձայնագրին
-
11:59 • 11.06.24 iPad-ը, թարմացման շնորհիվ, 14 տարի անց ստացել է հաշվիչ
Ժամանց
-
13:37 • 12.06.24 Հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին հոսպիտալացվել է