Եթե որևէ քայլ չձեռնարկվի, ապա Հայաստանում ջրի դեֆիցիտ կլինի. փորձագետ
Հայաստանում միջին կլիմայական ջերմաստիճանը նորմայից բարձրացել է և շարունակում է բարձրանալ: Բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ որևէ քայլ չձեռնարկելու դեպքում ոչ ուշ ապագայում Հայաստանում նկատվելու է ջրային ռեսուրսների դեֆիցիտ. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող, փորձագետ Արամ Գաբրիելյանը։
«Քսան տարի առաջվա համեմատ, երբ ընդունվեց ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիան, Հայաստանում այսօր միջին տարեկան ջերմաստիճանը բարձրացել է մոտավորապես 1 աստիճան, իսկ տեղումները կրճատվել են 10 տոկոս։ Սա համաշխարհային մակարդակով օգտագործվող մոդելով հաշվարկված պաշտոնական թվեր են։ Ըստ այդ կանխատեսումային մոդելի, եթե համաշխարհային մակարդակով ոչ մի քայլ չձեռնարկվի կլիմայի փոփոխության ընթացքը մեղմելու ուղղությամբ, ապա ՝ 2030թ-ին Հայաստանի Հանրապետության տարածքում օդի միջին կլիմայական ջերմաստիճանը կբարձրանա 2 աստիճանով, 2070թ-ին մոտ 3 աստիճանով, իսկ 2100 թվականին 4-5 աստիճանով»,– ասաց նա։
Արամ Գաբրիելյանը բացատրեց, թե նման վատագույն սցենարի իրականացման դեպքում Հայաստանի տարածքի կլիման կնմանվի հարևան Իրանական սարահարթի կլիմային։
«Հայկական Լեռնաշխարհը, որի հյուսիսարևելյան մասում գտնվում է Հայաստանի Հանրապետությունը, միջին հաշվով բարձր է հարևան Փոքրասիական ու Իրանական սարահարթերից մոտավորապես 600-800 մ։ Դա արտահայտվում է մոտավորապես 5 աստիճան ջերմաստիճանի տարբերությամբ։ Այսինքն, եթե մեր մոտ իսկապես պետք է ջերմաստիճանը բարձրանա մինչև 5 աստիճան,իսկ դա վատագույն սցենարն է, ապա մենք կունենաք այնպիսի կլիմայական պայմաններ, ինչպես հիմա Իրանական սարահարթում է»,-նշեց նա։
Մասնագետը բացատրեց, որ ջրի դեֆիցիտի խնդիրն արդեն իսկ նկատելի է Հայաստանում։ Ըստ նրա՝ եթե ջերմաստիճանը բարձրանում է, միաժամանակ էլ տեղումները պակասում են, ստացվում է գետային հոսքն էլ է պակասում, քանի որ գետային հոսքը տեղումներից է ձևավորվում:
«Մի կողմից տեղումներն են պակասել, մյուս կողմից էլ տեղումների ավելի շատ մասն է գոլորշիանում, որովհետև ջերմաստիճանը բարձր է: Այսինքն՝ ընդհանուր առմամբ գետային հոսքի վրա կրկնակի ազդեցություն է լինում: Միաժամանակ էլ աճում է ջրի պահանջարկը, քանի որ չորային է դառնում կլիման։ Այսինքն՝ մի կողմից ջրի պահանջարկն է շատանում, մյուս կողմից էլ առաջարկն է քչանում»,– նշեց նա:
Արամ Գաբրիելյանի խոսքով՝ այդ երկու գործոնի արդյունքում ընդհանուր դեֆիցիտը 20-30%-ն անցնում է, թեև դա չի վերաբերում բոլոր վայրերին։ «Այսինքն՝ բարձր լեռնային շրջաններում, որտեղ գյուղատնտեսությունը անջրդի է, տեղ-տեղ ոռոգման պահանջարկ կառաջանա, իսկ այն տեղերը, որտեղ շատ ջրի պահանջարկ կա, ինչպես օրինակ՝ Արարատյան դաշտում, ջրի պահանջարկը է՛լ ավելի շատանալու է»,- ասաց նա:
Մասնագետը հավելեց, թե այսպիսի հեռանկարում նույն թափով արտեզյան ավազաններից ջուր վերցնելը վտանգավոր է։ «Արտեզյան ավազանի ջրերը ձևավորվում են շրջապատող լեռներում տեղումներից ներծծված ջրերի ստորգետնյա ներհոսքից: Եթե տեղումները պակասեցին, արդեն արտեզյան ավազան եկող ջուրն էլ կպակասի, իսկ դա նշանակում է, որ մենք պետք է ավելի քիչ ջուր վերցնենք այդ ավազանից, որ հավասարակշռությունը պահպանենք: Հիմա, եթե օրինակ, Արարատյան արտեզյան ավազանը կարող է տալ, ասենք, 50 մլն խմ ջուր, ապա արդեն մի քանի տասնամյակ հետո մեզ համար մատչելի կարող է լինել ընդամենը 30 մլն-ը: Այսինքն՝ արդեն այնտեղ էլ պակասեց»,- ասաց նա։
Արամ Գաբրիելյանն անցավ նաև Սևանի խնդրին։ Ըստ նրա, կլիմայի փոփոխությունից Սևանի ջրային հաշվեկշիռն էլ կփոխվի: Ավելի շատ ջուր կգոլորշիանա նրա մակերեսից և զուգահեռ տեղումների պակասն էլ չի լրացնի ջրի պաշարը։ «Այսինքն՝ լճի օգտակար ջրատվությունը, ոռոգման համար մասնաբաժինը, ևս կպակասի: Այդ ամենը կբերի նրան, որ մենք ջրի դեֆիցիտ ենք ունենալու նաև այս դեպքում։ Որքան մենք շուտ սկսենք հարմարվել այդ ապագա կլիմայական պայմաններին, այսինքն՝ խնայողաբար օգտագործել ջրային ռեսուրսները, այնքան լավ»,- ընդգծեց նա։
Մասնագետը նկատեց, թե նման անցանկալի հեռանկարը կանխելու համար կան զանազան տեխնոլոգիական ու կազմակերպչական բնույթի լուծումներ: Ներկայումս մշակվում է կլիմայի փոփոխությանը հարմարվելու միջոցառումների ծրագիր, որը ներկայացվելու է ՀՀ կառավարության քննարկմանը 2015թ.-ին: Որքան շուտ սկսվեն իրականացվել այդպիսի միջոցառումներ, այնքան լավ։ Թեև, նրա խոսքով, խնդիրը ոչ միայն Հայաստանինն է, այլ աշխարհինը։
«Սա, իհարկե, համաշխարհային բնույթ է կրում, բայց մեր դեպքում, մասնավորապես ջրերի խնայողության համար պետք է բնապահպանները Կառավարության հետ ոչ թե վեճի բռնվեն, այլ այս ամբողջ փաստերն աչքի առաջ ունենալով ՝ աշխատեն ժամ առաջ այդ գործը սկսել, որ հետո ուշ չլինի»,- ասաց նա։
Փորձագետ,ը սակայն, հստակեցրեց, որ կլիմայի փոփոխություն և տեղումների պակաս ասելով, չի նշանակում, թե համակարծիք է այն տեսակետի հետ, որ ջրամբարները չեն լցվում միայն կլիմայի փոփոխության հետևանքով։
«Դրա հետ առնչություն, իհարկե, որոշ չափով կա, բայց այն չափով, որ չի լցվում, դա արդեն եղանակով չի պայմանավորված։ Եվ հետո, եթե նույնիսկ կախված է, ոչ թե պետք է բերել փաստարկ, որ քանի որ ջուրը քիչ է, ուրեմն շատ պետք է վերցնեն, այլ ընդհակառակը՝ պետք է բերել փաստարկ, որ փաստի առաջ ենք կանգնած և պետք է ջրի խնայողության միջոցառումներ իրականացնենք, կորուստները վերացնենք և քանի որ ջուր քիչ ունենք, ուրեմն պետք է քիչ վերցնել»,-նշեց նա։
Ամփոփելով՝ նա նշեց, որ կլիմայի փոփոխության հիմնախնդրի լուծումը բաղկացած է երկու բաղադրիչից. առաջինը՝ պակասեցնել ջերմոցային գազերի արտանետումները և երկրորդը՝ հարմարվել կլիմայի փոփոխությանը:
«Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն է մի կողմից համաշխարհային արտանետումներում մեր չափաբաժնին համապատասխան ու մեր կարողություններով պայքարենք կլիմայի փոփոխության դեմ, որ քիչ ազդենք կլիմայական համակարգի վրա, մյուս կողմից էլ՝ հարմարվենք գալիք կլիմայական իրավիճակին։ Քանի որ առայժմ հնարավոր չէ կանխել կլիմայի փոփոխությունը, մենք պետք է ժամ առաջ Սևանը լցնենք, ապահովելով լճի ջրային անհրաժեշտ դրական հաշվեկշիռը: Մենք պետք չէ ասենք, թե քանի որ կլիման փոխվում է, պետք է ջուր շատ վերցնել, այլ հակառակը՝ քանի որ կլիման փոխվում է, ջուր շատ չպետք է վերցնել»,– ասաց նա։
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացրեց ջրամբարների վիճակը։ «Ախուրյանի ջրամբարում անցած տարի հունիսի 4-ին եղել է 403 մլն խմ ջուր, այս տարի նույն ժամանակում 193 մլն խմ, Արաքս գետում անցած տարի ունեցել ենք 23 մետր/վայրկյան խմ ջուր, այս տարի, ունենք 10մ/վ խմ ջուր, այսինքն` շուրջ կրկնակի անգամ այս տարի պակաս է»,- ասաց նա։
Թե դա ինչով է պայմանավորում, պաշտոնյան բացատրեց։ «Եղանակային պայմաններից և վերևի հոսանքներում ջրերի օգտագործման կուտակումով՝ ոչ մեր կողմից։ Արաքս գետը գիտենք որտեղից է գալիս, և որևէ միջամտություն չենք կարող անել»,-ասաց նա՝ նկատի ունենալով, որ Թուրքիայից ջուրն օգտագործում են։
Նշենք, որ Թուրքիան Արաքսի վրա արդեն իսկ երկու ջրամբար է շահագործում, երրորդի շինարարությունը կավարտվի այս տարի և չորրորդը կլինի Կարակուրդի ջրամբարը, որը ունենալու է 1 միլիարդ խորանարդ մետր տարողունակություն: Արդյունքում Հայաստանի սահման չհասած Արաքսի սկզբնամասում այս 4 ջրամբարները միասին հաշվարկած թուրքերը կկարողանան կուտակել մոտ 1 միլիարդ 380 միլիոն խորանարդ մետր ջուր. սա այն դեպքում, երբ Արաքս գետի ջրային պաշարը տարեկան կտրվածքով կազմում են 2 միլիարդ 500 միլիոն խորանարդ մետր ջուր:
Պաշտոնյան համամիտ է, որ ռազմավարական լուրջ խնդրի առաջ է Կառավարությունը կանգնել, բայց միաժամանակ պնդում է, թե ամեն դեպքում քայլեր ձեռնարկվում են։ Թե ինչու է նման պայմաններում Կառավարությունը ժամանակավոր լուծումներ փնտրում և հետաձգում հարցի ամբողջական լուծումը, ինչպես օրինակ՝ արտեզյան ավազանից մեծ թափով ջուր վերցնելով և նույնիսկ նախորդ Կառավարության որոշմանը՝ խորքային հորերը կոնսերվացնելու փոխարեն 120 հոր է վերագործարկում, Մհեր Մկրտումյանը պատասխանեց, թե Կառավարությունն այդ քայլին է գնացել ստիպված, որպեսզի կարողանա տարածաշրջանի ոռոգման ջրամատակարարումը նորմալ կազմակերպել։
Նշենք, որ ըստ բնապահպանների՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը ձկնաբուծարաններին տրամադրել է 1 միլիարդ 496 միլիոն խորանարդ մետր ստորերկրյա ջրի ջրօգտագործման թույլտվություն, ինչը տեղանքի վերականգնվող պաշարից 300 միլիոն խորանարդ մետրով ավելի է: Արդյունքում 7 տարվա ընթացքում 303 հորերից 122-ը չորացել են: Չորացել են նաև աղբյուրները: Ակնա լճի ջրի հոսքը նվազել է 75 տոկոսով: 6200 հեկտար հող մնացել է առանց ջուր։
Մհեր Մկրտումյանը նշեց, որ խնդիրը լուծելու համար 4 ջրամբարներ կկառուցվեն։ Ըստ նրա՝ հիմնական գործողությունը ջրամբարաշինական գործողություններ են, որ պետք է այսօր իրականացնել։ Պաշտոնյան նաև տեղեկացրեց, որ 4 ջրամբարաշինական ծրագրեր են նախատեսվում, որոնք տարբեր փուլերում են։
«Կապսի, Վեդի, Մաստարա, Եղվարդ ջրամբարների կառուցման աշխատանքները մեկնարկել են, որոնք Կառավարությունն իր գործունեության ծրագրում ներառել է, և նախագահի հանձնարարությունը կա դրա հետ կապված։ Նախատեսվում է առաջիկա 5 տարիներին, իրականացնել։ Արդեն իսկ որոշ ջրամբարների մասով նախագծեր կան, փաստաթղթեր են կազմվել, ընթացքի մեջ ենք Կապսն ու Վեդին, հուսով են մինչև տարեվերջ կավարտենք և կմեկնարկի շինարարության փուլը»,-ասաց նա։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
![](https://img.youtube.com/vi/fR9kxK63G00/maxresdefault.jpg)
Միակ քաղաքն ենք աշխարհում, որ բոլորով խցանման մեջ պետք է սպասենք, մինչև ապահովագրական ընկերությունը որոշի՝ որքան վնաս է պատճառվել. Տիգրան Ավինյան
![](https://img.youtube.com/vi/R5mJRqb04Bw/maxresdefault.jpg)
Երբ Հայաստանում սկսվում է ներքին ճգնաժամ, Թուրքիան ու Ադրբեջանը դրանից օգտվելու են. Սերգեյ Մելքոնյան
![](https://img.youtube.com/vi/B77IAUR6Glw/maxresdefault.jpg)
2018-ին Նիկոլին թղթի վրա գրել, տվել են, որ զինվորական շորեր կհագնես, ձեռքդ կդնես փշալարին․ Հայկ Մամիջանյան
![](https://img.youtube.com/vi/mmGA2HbUihc/maxresdefault.jpg)
Փողոցով իշխանության չեն գալիս, ՀՀ-ն ժողովրդի պետությունն է, կաթողիկոսի ու Քոչարյանի պետությունը չէ․ Արթուր Հովհաննիսյան
![](https://img.youtube.com/vi/1_vTn7xYev4/maxresdefault.jpg)
Մանդատները կդնենք, երբ Փաշինյանն իր թիմով չի օգտագործի իր «մուրճերը»,որ վերարտադրվի․ Արծվիկ Մինասյան
![](https://img.youtube.com/vi/538w0oj43NA/maxresdefault.jpg)
Տեսնում ենք` Բաղրամյանը բաց է, ոնց անհայտ հայտնվեցին, այդպես էլ անհետացան, ու՞ր են հիմա. Քոչարյան
![](https://img.youtube.com/vi/JAybV_riHu8/maxresdefault.jpg)
Թույլ չենք տա ԼՂ կղերաֆեոդալական էլիտան ժողովրդին օգտագործի կլանային նպատակով. Փաշինյան
![](https://img.youtube.com/vi/rz-5YOzKtHo/maxresdefault.jpg)
Չափազանց մեծ սպասումներ որևէ մեկը չունի. Դմիտրի Տրենինը՝ Շարժման մասին
![](https://img.youtube.com/vi/9CBDX5pXU1Q/maxresdefault.jpg)
Ոստիկանությունը գործել է համաչափ, իրավաչափ և իրականացրել է իր պարտքը. Անահիտ Ավանեսյան
![](https://img.youtube.com/vi/p2XBzSxd5Ec/maxresdefault.jpg)
Փաշինյանը տանը երևի ինտերնետ չունի, մենակ հեծանիվ ունի. Էդգար Ղազարյան
![](https://img.youtube.com/vi/zw1vDnTD1Do/maxresdefault.jpg)
Երկրի ղեկավարը անվտանգային կարևորագույն փաստաթղթի ձևավորմանը չի տիրապետում՝ նա լեգիտիմ չէ. Օհանյան
![](https://img.youtube.com/vi/W63sgt7t68g/maxresdefault.jpg)
Փաշինյանը մի նշաձող է սահմանել, որի տակից չի կարողանում դուրս գալ. Սեյրան Օհանյան
![](https://img.youtube.com/vi/fWCGpqv4jeg/maxresdefault.jpg)
Դու ես ստում, իջիր ամբիոնից, դու այստեղ գտնվելու իրավունք չունես․ Ալեն Սիմոնյանը՝ Սեյրան Օհանյանին
![](https://img.youtube.com/vi/anxa2VBfJFY/maxresdefault.jpg)
Երեկ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող Շարժման մասնակիցների կողմից տեղի է ունեցել hարձակում ոստիկանների վրա․ Փաշինյան
![](https://img.youtube.com/vi/LDl6HsJkLfY/maxresdefault.jpg)
Ես, ՀՀ որևէ պաշտոնական ներկայացուցիչ չի այցելի Բելառուս, քանի դեռ նախագահը Լուկաշենկոն է․Փաշինյան
![](https://img.youtube.com/vi/20lXhPa1CwA/maxresdefault.jpg)
Բացառապես էքսկլյուզիվ մեդիաարտադրանք՝ բոլոր տարիքային խմբերի համար․ հայկական Armflix մեդիապլատֆորմի երևանյան գրասենյակը բացեց է իր դռները
![](https://img.youtube.com/vi/cSZ3aIRDf-Q/maxresdefault.jpg)
ՔՊ-ն Հայաստանը դարձրել է բոքսի «տանձիկ», ով ինչպես հասցնում, հարվածում է. Արծվիկ Մինասյան
![](https://img.youtube.com/vi/92-xyD7_fFo/maxresdefault.jpg)
Իրենք մեզնից իշխանություն չեն ստանալու,եթե մանդատները վայր դնեն,ԱԺ-ում ավելի լուռ կլինի. Ռուբինյան
![](https://img.youtube.com/vi/1SyjjIMggFk/maxresdefault.jpg)
Ստում եք, թե Շարժումը ֆինանսավորվում է դրսից ․ Արթուր Խաչատրյանը՝ իշխանությանը
![](https://img.youtube.com/vi/Sj6EscQT-NY/maxresdefault.jpg)
Լսել եմ, մի մարդ ասում էր՝ ամեն մարդուն 5 բրինձ են տալիս մեկ օրվա ցույցի համար․ Վահագն Ալեքսանյան
![](https://img.youtube.com/vi/MpoMAbLdL1Q/maxresdefault.jpg)
Եթե անկեղծ սրտով աղոթեք, ավելի շատ քաղաքական կշիռ կունենա,քան Ձեր ուղերձը․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը
![](https://img.youtube.com/vi/kL-BzuTtyZk/maxresdefault.jpg)
Ինչո՞ւ վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծ չեք ներկայացրել․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը
![](https://img.youtube.com/vi/ftoN7gukrto/maxresdefault.jpg)
ԱԺ քաղաքական մեծամասնությունը տապալում է իր սահմանադրական պարտականությունները․ Արծվիկ Մինասյան
![](https://img.youtube.com/vi/KZIuAaCVf8E/maxresdefault.jpg)
Գուցե 96 ժամ հետո հարցը դեռ լուծված չլինի, բայց ակնհայտ լինի, որ հասնելու ենք լուծման․ Հայկ Մամիջանյան
![](https://img.youtube.com/vi/5bO7veNIHPs/maxresdefault.jpg)
ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը․ մենք նման օրակարգ չունենք․ Կոնջորյան
![](https://img.youtube.com/vi/2GLqYpN5ZWg/maxresdefault.jpg)
Ես փողոցում ամեն օր միայնակ քայլում եմ, մեր քաղաքացիները հարցնում են՝ երբ եք այդ մարդկանց հավաքելու փողոցներից․ Վահագն Ալեքսանյան
![](https://img.youtube.com/vi/yUCe2aOSPbc/maxresdefault.jpg)
ՔՊ-ական պատգամավորները մերժեցին Բագրատ Սրբազանի մեկնած ձեռքը. Ագնեսա Խամոյան
![](https://img.youtube.com/vi/3_svYTAPZXI/maxresdefault.jpg)
Փաշինյանը մի «իզմ» ունի՝ «աթոռիզմ». Էդուարդ Շարմազանով
![](https://img.youtube.com/vi/3GAAeelvljU/maxresdefault.jpg)
Եթե անվստահություն հայտնելու գործընթացը մերժվի, ստիպված կլինենք այդ մարդկանց գործի չթողնել․ Սրբազան
![](https://img.youtube.com/vi/_pfbVta4Zso/maxresdefault.jpg)
Շարժումը դինամիկ թափ հավաքելու պրոցեսում է և դեռ չի հասել իր պիկին․ Վահե Հովհաննիսյան
![](https://img.youtube.com/vi/tCKaCUsDczU/maxresdefault.jpg)
Homing Expo 2024․վերանորոգման ու կահավորման լավագույն առաջարկները՝ մեկ վայրում
![](https://img.youtube.com/vi/tvcRXF5eO_E/maxresdefault.jpg)
Բաքուն շանտաժի է ենթարկում Երևանին, ռազմավարական խնդիրը՝ Հայաստանը վերածել դեկորատիվ պետության․ Հակոբ Բադալյան
![](https://img.youtube.com/vi/QsluYrNiwOo/maxresdefault.jpg)
Ինչո՞ւ Թոքաբանության ազգային ինստիտուտի տնօրենը չի վերականգնվում պաշտոնին, եթե նույնիսկ կա դատարանի որոշում․ պարզաբանում է նախարարը
![](https://img.youtube.com/vi/nVjkhH2VCHE/maxresdefault.jpg)
Նիկոլ Փաշինյանից, կառավարության գործընկերներից դժգոհություն չեմ լսել իմ հանդեպ․ Ավանեսյանը՝ պաշտոնանկ արվելու լուրերի մասին
![](https://img.youtube.com/vi/w8DsAOS0qIY/maxresdefault.jpg)
Աղետի գոտում երկաթգծի վերականգման ուղղությամբ ՌԴ գործընկերները մեծ աշխատանք են տանում․ Փաշինյան
![](/cache_video/video_images/78/232558_1/screenshot_1.thumb-550x310.png)
Մինչև 2029-ը միջազգային չափանիշներին համապատասխան 3 մարզադաշտ կկառուցենք, մեկը 35,000, երկուսը 10,000 հանդիսատեսի համար․ Փաշինյան
![](https://img.youtube.com/vi/_1P7-sR_iTE/maxresdefault.jpg)
Գյումրիի համերգին չներկայանալը եղել է «Տա Լույս» երգչախմբի որոշումը. ԿԳՄՍ նախարար
![](https://img.youtube.com/vi/KIrlGqxxo04/maxresdefault.jpg)
Ձեր տեղակալը հայհոյել է Բագրատ Սրբազանին, հարցը չե՞ք քննարկել ԿԳՄՍՆ-ում․ Արթուր Խաչատրյանը՝ նախարարին
![](https://img.youtube.com/vi/RzAz3DzGgYo/maxresdefault.jpg)
Շարժման տերը նախկին նախագահները չեն, Ռուսաստանը չի, Արևմուտքը չի, բոլորս ենք․ Հայկ Մամիջանյան
![](https://img.youtube.com/vi/rZQmf9WA7Zc/maxresdefault.jpg)
Ադրբեջանը հիմա Խnջալnւից է խոսում՝ լրացուցիչ զիջումներ կորզելու համար, հետո պարտադրելու է որոշ մարդկանց հանձնել միջազգային դատարան կամ` իրենց
-
12:03 • 17.06.24 Միակ քաղաքն ենք աշխարհում, որ բոլորով խցանման մեջ պետք է սպասենք, մինչև ապահովագրական ընկերությունը որոշի՝ որքան վնաս է պատճառվել. Տիգրան Ավինյան
-
17:14 • 14.06.24 Երբ Հայաստանում սկսվում է ներքին ճգնաժամ, Թուրքիան ու Ադրբեջանը դրանից օգտվելու են. Սերգեյ Մելքոնյան
-
14:40 • 14.06.24 2018-ին Նիկոլին թղթի վրա գրել, տվել են, որ զինվորական շորեր կհագնես, ձեռքդ կդնես փշալարին․ Հայկ Մամիջանյան
-
13:27 • 14.06.24 Փողոցով իշխանության չեն գալիս, ՀՀ-ն ժողովրդի պետությունն է, կաթողիկոսի ու Քոչարյանի պետությունը չէ․ Արթուր Հովհաննիսյան
-
13:26 • 14.06.24 Մանդատները կդնենք, երբ Փաշինյանն իր թիմով չի օգտագործի իր «մուրճերը»,որ վերարտադրվի․ Արծվիկ Մինասյան
-
13:26 • 14.06.24 Տեսնում ենք` Բաղրամյանը բաց է, ոնց անհայտ հայտնվեցին, այդպես էլ անհետացան, ու՞ր են հիմա. Քոչարյան
-
13:25 • 14.06.24 Թույլ չենք տա ԼՂ կղերաֆեոդալական էլիտան ժողովրդին օգտագործի կլանային նպատակով. Փաշինյան
-
13:24 • 14.06.24 Չափազանց մեծ սպասումներ որևէ մեկը չունի. Դմիտրի Տրենինը՝ Շարժման մասին
-
13:24 • 14.06.24 Ոստիկանությունը գործել է համաչափ, իրավաչափ և իրականացրել է իր պարտքը. Անահիտ Ավանեսյան
-
21:37 • 13.06.24 Փաշինյանը տանը երևի ինտերնետ չունի, մենակ հեծանիվ ունի. Էդգար Ղազարյան
-
16:48 • 13.06.24 Երկրի ղեկավարը անվտանգային կարևորագույն փաստաթղթի ձևավորմանը չի տիրապետում՝ նա լեգիտիմ չէ. Օհանյան
-
16:47 • 13.06.24 Փաշինյանը մի նշաձող է սահմանել, որի տակից չի կարողանում դուրս գալ. Սեյրան Օհանյան
-
14:30 • 13.06.24 Դու ես ստում, իջիր ամբիոնից, դու այստեղ գտնվելու իրավունք չունես․ Ալեն Սիմոնյանը՝ Սեյրան Օհանյանին
-
14:29 • 13.06.24 Երեկ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող Շարժման մասնակիցների կողմից տեղի է ունեցել hարձակում ոստիկանների վրա․ Փաշինյան
-
14:29 • 13.06.24 Ես, ՀՀ որևէ պաշտոնական ներկայացուցիչ չի այցելի Բելառուս, քանի դեռ նախագահը Լուկաշենկոն է․Փաշինյան
-
20:19 • 12.06.24 Բացառապես էքսկլյուզիվ մեդիաարտադրանք՝ բոլոր տարիքային խմբերի համար․ հայկական Armflix մեդիապլատֆորմի երևանյան գրասենյակը բացեց է իր դռները
-
17:47 • 11.06.24 ՔՊ-ն Հայաստանը դարձրել է բոքսի «տանձիկ», ով ինչպես հասցնում, հարվածում է. Արծվիկ Մինասյան
-
17:22 • 11.06.24 Իրենք մեզնից իշխանություն չեն ստանալու,եթե մանդատները վայր դնեն,ԱԺ-ում ավելի լուռ կլինի. Ռուբինյան
-
17:22 • 11.06.24 Ստում եք, թե Շարժումը ֆինանսավորվում է դրսից ․ Արթուր Խաչատրյանը՝ իշխանությանը
-
17:21 • 11.06.24 Լսել եմ, մի մարդ ասում էր՝ ամեն մարդուն 5 բրինձ են տալիս մեկ օրվա ցույցի համար․ Վահագն Ալեքսանյան
-
17:20 • 11.06.24 Եթե անկեղծ սրտով աղոթեք, ավելի շատ քաղաքական կշիռ կունենա,քան Ձեր ուղերձը․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը
-
17:20 • 11.06.24 Ինչո՞ւ վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծ չեք ներկայացրել․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը
-
17:19 • 11.06.24 ԱԺ քաղաքական մեծամասնությունը տապալում է իր սահմանադրական պարտականությունները․ Արծվիկ Մինասյան
-
19:38 • 10.06.24 Գուցե 96 ժամ հետո հարցը դեռ լուծված չլինի, բայց ակնհայտ լինի, որ հասնելու ենք լուծման․ Հայկ Մամիջանյան
-
19:37 • 10.06.24 ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը․ մենք նման օրակարգ չունենք․ Կոնջորյան
-
19:35 • 10.06.24 Ես փողոցում ամեն օր միայնակ քայլում եմ, մեր քաղաքացիները հարցնում են՝ երբ եք այդ մարդկանց հավաքելու փողոցներից․ Վահագն Ալեքսանյան
-
19:31 • 10.06.24 ՔՊ-ական պատգամավորները մերժեցին Բագրատ Սրբազանի մեկնած ձեռքը. Ագնեսա Խամոյան
-
19:28 • 10.06.24 Փաշինյանը մի «իզմ» ունի՝ «աթոռիզմ». Էդուարդ Շարմազանով
-
17:25 • 10.06.24 Եթե անվստահություն հայտնելու գործընթացը մերժվի, ստիպված կլինենք այդ մարդկանց գործի չթողնել․ Սրբազան
-
17:23 • 10.06.24 Շարժումը դինամիկ թափ հավաքելու պրոցեսում է և դեռ չի հասել իր պիկին․ Վահե Հովհաննիսյան
-
21:13 • 07.06.24 Homing Expo 2024․վերանորոգման ու կահավորման լավագույն առաջարկները՝ մեկ վայրում
-
20:37 • 07.06.24 Բաքուն շանտաժի է ենթարկում Երևանին, ռազմավարական խնդիրը՝ Հայաստանը վերածել դեկորատիվ պետության․ Հակոբ Բադալյան
-
14:06 • 06.06.24 Ինչո՞ւ Թոքաբանության ազգային ինստիտուտի տնօրենը չի վերականգնվում պաշտոնին, եթե նույնիսկ կա դատարանի որոշում․ պարզաբանում է նախարարը
-
14:04 • 06.06.24 Նիկոլ Փաշինյանից, կառավարության գործընկերներից դժգոհություն չեմ լսել իմ հանդեպ․ Ավանեսյանը՝ պաշտոնանկ արվելու լուրերի մասին
-
13:17 • 06.06.24 Աղետի գոտում երկաթգծի վերականգման ուղղությամբ ՌԴ գործընկերները մեծ աշխատանք են տանում․ Փաշինյան
-
12:30 • 06.06.24 Մինչև 2029-ը միջազգային չափանիշներին համապատասխան 3 մարզադաշտ կկառուցենք, մեկը 35,000, երկուսը 10,000 հանդիսատեսի համար․ Փաշինյան
-
13:52 • 05.06.24 Գյումրիի համերգին չներկայանալը եղել է «Տա Լույս» երգչախմբի որոշումը. ԿԳՄՍ նախարար
-
13:19 • 05.06.24 Ձեր տեղակալը հայհոյել է Բագրատ Սրբազանին, հարցը չե՞ք քննարկել ԿԳՄՍՆ-ում․ Արթուր Խաչատրյանը՝ նախարարին
-
20:41 • 04.06.24 Շարժման տերը նախկին նախագահները չեն, Ռուսաստանը չի, Արևմուտքը չի, բոլորս ենք․ Հայկ Մամիջանյան
-
18:29 • 04.06.24 Ադրբեջանը հիմա Խnջալnւից է խոսում՝ լրացուցիչ զիջումներ կորզելու համար, հետո պարտադրելու է որոշ մարդկանց հանձնել միջազգային դատարան կամ` իրենց
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 14:23 • 16/06 Մխիթարյանը, Սպերցյանը և Զախարյանը ներկա են եղել Նոբել Առուստամյանի հարսանիքին (լուսանկարներ) Հայտնի է, որ հարսանիքին մասնակցել են նաև Հենրիխ Մխիթարյանը, Արսեն Զախարյանը և Էդուարդ Սպերցյանը, ինչպես նաև Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսեյ և Անտոն Միրանչուկ եղբայրները։
-
Իրադարձային 13:10 • 16/06 Երևանում բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված Ford Focus-ի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավnր քաղաքացի Քաղաքացիները բժիշկների օգնությամբ Ford Focus մակնիշի ավտոմեքենայի վրայից պատգարակով վիրավորին տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենա: Բժիշկները նրան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
-
Քաղաքականություն 15:09 • 16/06 Ոսկեպարում սահմանի երկայնքով փշալարերի ցանկապատ ենք սարքում, այնտեղ բացառված է մարդ կամ կով անցնի. Փաշինյանը՝ Ճակատենի բնակիչներին (տեսանյութ) Փաշինյանը Ճակատենի բնակիչներին ցույց տվեց Ոսկեպարում՝ սահմանին, տեղադրած փշալարերը և հավաստիացրեց, որ անհնար է այնտեղով մարդ կամ կով անցնի։
-
12:12 • 16/06 Դոնի Ռոստովում քննչական մեկուսարանի 6 բանտարկյալ պատանդ է վերցրել Դաշնային քրեակատարողական ծառայության 2 աշխատակցի (տեսանյութեր) Դոնի Ռոստովում թիվ 1 քննչական մեկուսարանի բանտարկյալները պատանդ են վերցրել Դաշնային քրեակատարողական ծառայության երկու աշխատակցի։ ՌԴ ներքին գործերի նախարարության և Ազգային գվարդիայի աշխատակիցները զինվել և ուղարկվել են քննչական մեկուսարան:
-
Սպորտ 10:40 • 17/06 Եվրո-2024․ Հունիսի 17-ի հանդիպումների ժամանակացույցը Նախ խաղադաշտ դուրս կգան E խումբը ներկայացնող Ռումինիայի և Ուկրաինայի հավաքականները, իսկ երեկոյան կկայանան երկու հանդիպումներ։ E խմբի երկրորդ խաղում Բելգիան կհանդիպի Սլովակիայի հետ, իսկ ավելի ուշ կկայան D խմբի Ֆրանսիայի և Ավստրիայի հավաքականների խաղը։
-
Իրադարձային 14:52 • 16/06 Դոնի Ռոստովում քննչական մեկուսարանի գրոհն ավարտվել է պատանդների ազատ արձակմամբ և 6 բանտարկյալի սպանությամբ Դոնի Ռոստովում թիվ 1 քննչական մեկուսարանի գրոհն ավարտվել է պատանդների ազատ արձակմամբ և հանցագործների սպանությամբ: Այս մասին գրում է lenta.ru-ն՝ հիշեցնելով, որ մեկուսարանի վեց բանտարկյալ պատանդ էին վերցրել Դաշնային քրեակատարողական ծառայության երկու աշխատակցի։
-
Տնտեսություն 12:41 • 16/06 Մի՞շտ եք կիրակի օրով աշխատում, թե՝ իմ այցի հետ կապված. Փաշինյանը ծանոթացել է դեպի Իրան միջպետական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին (տեսանյութ) Փաշինյանը նշել է, որ հիմնանորոգվում է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը: Ծրագիրն է իրականացվում է պետական բյուջեի միջոցներով, արժեքը՝ 1 մլրդ 404,7 մլն դրամ:
-
Իրադարձային 14:23 • 16/06 Մխիթարյանը, Սպերցյանը և Զախարյանը ներկա են եղել Նոբել Առուստամյանի հարսանիքին (լուսանկարներ) Հայտնի է, որ հարսանիքին մասնակցել են նաև Հենրիխ Մխիթարյանը, Արսեն Զախարյանը և Էդուարդ Սպերցյանը, ինչպես նաև Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսեյ և Անտոն Միրանչուկ եղբայրները։
-
Իրադարձային 13:10 • 16/06 Երևանում բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված Ford Focus-ի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավnր քաղաքացի Քաղաքացիները բժիշկների օգնությամբ Ford Focus մակնիշի ավտոմեքենայի վրայից պատգարակով վիրավորին տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենա: Բժիշկները նրան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
-
Քաղաքականություն 15:09 • 16/06 Ոսկեպարում սահմանի երկայնքով փշալարերի ցանկապատ ենք սարքում, այնտեղ բացառված է մարդ կամ կով անցնի. Փաշինյանը՝ Ճակատենի բնակիչներին (տեսանյութ) Փաշինյանը Ճակատենի բնակիչներին ցույց տվեց Ոսկեպարում՝ սահմանին, տեղադրած փշալարերը և հավաստիացրեց, որ անհնար է այնտեղով մարդ կամ կով անցնի։
-
12:12 • 16/06 Դոնի Ռոստովում քննչական մեկուսարանի 6 բանտարկյալ պատանդ է վերցրել Դաշնային քրեակատարողական ծառայության 2 աշխատակցի (տեսանյութեր) Դոնի Ռոստովում թիվ 1 քննչական մեկուսարանի բանտարկյալները պատանդ են վերցրել Դաշնային քրեակատարողական ծառայության երկու աշխատակցի։ ՌԴ ներքին գործերի նախարարության և Ազգային գվարդիայի աշխատակիցները զինվել և ուղարկվել են քննչական մեկուսարան:
-
Իրադարձային 14:52 • 16/06 Դոնի Ռոստովում քննչական մեկուսարանի գրոհն ավարտվել է պատանդների ազատ արձակմամբ և 6 բանտարկյալի սպանությամբ Դոնի Ռոստովում թիվ 1 քննչական մեկուսարանի գրոհն ավարտվել է պատանդների ազատ արձակմամբ և հանցագործների սպանությամբ: Այս մասին գրում է lenta.ru-ն՝ հիշեցնելով, որ մեկուսարանի վեց բանտարկյալ պատանդ էին վերցրել Դաշնային քրեակատարողական ծառայության երկու աշխատակցի։
-
Տնտեսություն 12:41 • 16/06 Մի՞շտ եք կիրակի օրով աշխատում, թե՝ իմ այցի հետ կապված. Փաշինյանը ծանոթացել է դեպի Իրան միջպետական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին (տեսանյութ) Փաշինյանը նշել է, որ հիմնանորոգվում է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը: Ծրագիրն է իրականացվում է պետական բյուջեի միջոցներով, արժեքը՝ 1 մլրդ 404,7 մլն դրամ:
-
Իրավունք 14:31 • 16/06 ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանին, կնոջը, որդուն ու հարսին հունիսի 17-ին հրավիրել են Գլխավոր դատախազություն․ 755 մլն դրամի չափով արգելանք է դրվել պատգամավորի գույքի վրա․ Hetq.am Ուսումնասիրվել է Իշխան Զաքարյանի, կնոջ՝ Գայանե Սողոմոնյանի, որդու՝ Վարդան Զաքարյանի և հարսի՝ Սեդա Ադամյանի գույքը:
-
Իրադարձային 18:33 • 16/06 «Ջիջի» ընկերության դեմ հարուցված անհիմն և անօրինական քրեական վարույթի միակ դրդապատճառը ընկերության հիմնադրի ակտիվ քաղաքացիական դիրքորոշումն է․ հայտարարություն Իր պատմության ողջ ընթացքում «ջիջի» ընկերությունը ակտիվորեն աջակցում է ազգային, կրթական, տեխնոլոգիական, բարեգործական տարբեր նախագծերի:
-
Իրադարձային 21:17 • 16/06 Ապացույց, թե ինչպես են բերետավոր ոստիկանները հունիսի 12-ին ծեծի ենթարկում ու նվաստացնում հավաքի մասնակցին․ Թաթոյանը տեսանյութ է հրապարակել Սա քրեական պատժի ենթակա արարք է, սակայն այն կատարողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ. ավելին նման արարքները քաջալերում է Կառավարության ղեկավարը:
-
Իրադարձային 13:28 • 10/06 Ուժեղ կարկուտը թռիչքի ժամանակ կոտրել է Austrian Airlines-ի օդանավի դիմապակին և քիթը Airbus A320 ինքնաթիռը Մայորկայից Վիեննա էր թռչում։ Ինքնաթիռին հարվածել է ուժեղ կարկուտ: Ինչպես հայտնի է դարձել, օդաչուն աղետի ազդանշան է տվել դիսպետչերներին այն բանից հետո, երբ կարկուտը կոտրել է դիմապակին։ Այնուհետև օդաչուները ստիպված են եղել «կույր վայրէջք» կատարել Վիեննայի օդանավակայանում։
-
Իրադարձային 14:23 • 16/06 Մխիթարյանը, Սպերցյանը և Զախարյանը ներկա են եղել Նոբել Առուստամյանի հարսանիքին (լուսանկարներ) Հայտնի է, որ հարսանիքին մասնակցել են նաև Հենրիխ Մխիթարյանը, Արսեն Զախարյանը և Էդուարդ Սպերցյանը, ինչպես նաև Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսեյ և Անտոն Միրանչուկ եղբայրները։
-
Իրադարձային 13:10 • 16/06 Երևանում բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված Ford Focus-ի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավnր քաղաքացի Քաղաքացիները բժիշկների օգնությամբ Ford Focus մակնիշի ավտոմեքենայի վրայից պատգարակով վիրավորին տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենա: Բժիշկները նրան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
-
Իրադարձային 16:54 • 10/06 Կայծակը hարվածել է ՌԴ-ից Հայաստան ուղևորվող ինքնաթիռին Խոսքը Սամարա-Երևան չվերթն իրականացնող Airbus A319 օդանավի մասին է: Դեպքը տեղի է ունեցել կիրակի: Չնայած միջադեպին, ինքնաթիռի բոլոր համակարգերը գործել են նորմալ: Նշվում է, որ օդաչուները որոշել են շարժվել դեպի նշանակման օդանավակայան։
-
Քաղաքականություն 11:23 • 11/06 Ստում եք, թե Շարժումը ֆինանսավորվում է դրսից, բա այն, որ Սախալինից ձեր հեղափոխության համար փող էր գալիս, դրա մասին ի՞նչ կասեք․ Արթուր Խաչատրյանը՝ իշխանությանը Տեղից արձագանքներին Խաչատրյանը պատասխանեց՝ չգիտե՞ք։ «Բա ձեր ղեկավարի հայտարարությունները լսեք 27 հուլիս 2018 թվական, թիվն էլ է ասել, բայց դա էլ դուք կարդացեք, ես ձեր փոխարեն տնայինը չեմ անելու։
-
Մամուլի տեսություն 09:19 • 15/06 27-ից 37 տարեկան 22 անձ վճարել է 15 մլն դրամ, ևս 2-ը՝ 8 մլն դրամ զինվորական ծառայությունից ազատվելու համար. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարություն՝ տեղեկանալու համար, թե 27 տարին լրացած քանի անձ է դիմել ՊՆ եւ վճարել համապատասխան գումարն ու կրճատել պարտադիր զինվորական ծառայության տարիները։
-
Քաղաքականություն 20:34 • 12/06 Պետք է 2018-ին ասեի, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում, դա իմ ամենամեծ սխալն ու ձախողումն է․ Փաշինյան «Ես ինքս ինձ չէի կարողանում դրանում համոզել: Եվ դա իմ ամենամեծ սխալն ու ձախողումն է: Պետական գործիչը պետք է հասկանար, որ այդ ամենը պետք է վերցնի իր վրա: Ես այսօր դրա համար եմ դա անում: Եթե ես ինձ վրա չվերցնեմ, ուրիշ ոչ մեկը չի վերցնի: Իմ պարտքն է, որ վերցնեմ»,-ասաց Փաշինյանը:
-
Քաղաքականություն 09:52 • 14/06 Ոչ ոք մտադիր չէ «ընտրյալների ակումբի» դռները բացել հայ ժողովրդի առաջ. ԵՄ-ում Հայաստանին ոչ ոք չի սպասում. Մեդվեդև Նա նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամությունը, որն ամրապնդվել է բոլոր տեսակի դաշինքներին մասնակցությամբ, «աչք է ծակել» արևմտյան երկրների համար։ Դրա համար, ըստ Մեդվեդևի, Վաշինգտոնը և նրա դաշնակիցները բոլոր ջանքերը գործադրել են այս միությունը քանդելու համար:
-
Իրադարձային 12:31 • 13/06 Պահանջվեց մի քանի րոպե, որպեսզի փաստաթղթերով, գործողություններով փաստվի՝ Ալեն Սիմոնյանը ստում է․ Գեղամ Մանուկյան Գրառմանը կից նա հրապարակել է նաև փաստաթղթի լուսանկարը, որում ասված է, որ Ազգային ժողովի վարչական տարածքում ԱԺ մուտք ու ելքն իրականացվելու է որոշակի սահմանափակումներով։
-
Իրադարձային 15:12 • 11/06 Ինչպես է առանց մրցույթի սեփականաշնորհվել Ջրաշխարհի տարածքն ու հարակից լանջը. Hetq.am Խորհրդային Միության փլուզումից առաջ Մյասնիկյան պողոտայի վերջնամասում ջրավազաններ կառուցելու ծրագիր է սկսվում, որն այդպես էլ չի ավարտվում։ Միության փլուզմանը զուգահեռ շինարարությունը կանգ է առնում։
Տնտեսություն
-
12:38 • 14.06.24 Ucom-ը նոր հետվճարային փաթեթներ է գործարկում (տեսանյութ)
Սպորտ
-
11:44 • 17.06.24 ATP. Թենիսիստների վարկանիշային աղյուսակը․ Խաչանովը 22-րդն է
-
10:40 • 17.06.24 Եվրո-2024․ Հունիսի 17-ի հանդիպումների ժամանակացույցը
-
07:56 • 17.06.24 Եվրո-2024․ Անգլիան հաղթեց Սերբիային
Մամուլի տեսություն
-
11:38 • 15.06.24 ԱԺ նախագահը հերթական անգամ «թքել» է օրենքի վրա․ «Հրապարակ»
-
11:32 • 15.06.24 Փաշինյանն ու Ալիևը շատ սինխրոն են աշխատում․ «Հրապարակ»
Իրադարձային
-
10:44 • 17.06.24 Ամրակից գյուղում բնակելի տուն է այրվել
Գիտություն/տեխնիկա
-
11:01 • 13.06.24 Հայաստանը պաշտոնապես միացել է ՆԱՍԱ-ի Արտեմիս համաձայնագրին
-
11:59 • 11.06.24 iPad-ը, թարմացման շնորհիվ, 14 տարի անց ստացել է հաշվիչ
Ժամանց
-
13:37 • 12.06.24 Հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին հոսպիտալացվել է