Մեր ոլորտի օրենսդրական դաշտն ամբողջությամբ բաց է. Հումանիտար ականազերծման կենտրոնի տնօրեն
Tert.am-ի հետ զրույցում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը, ներկայացնելով այն հատվածները, որտեղ իրականացվում է հումանիտար ականազերծում, առանձնացրեց 4՝ Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերը՝ բոլոր այն վայրերը, որոնք նախկինում մոտ են եղել պատերազմական գործողություններին: Ներկայումս, որպես առաջնահերթություն, նման աշխատանքներ իրականացվում են Սյունիքում:
Ռուբեն Առաքելյանը, որպես պարադոքս, առանձնացրեց այն, որ օրենսդրական ոլորտը իրենց առումով ամբողջությամբ բաց է, և կա անգամ զավեշտալի դեպք, երբ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել իրենց սակրավորի նկատմամբ: Կենտրոնը սպասում է հատուկ ցեղատեսակի 6 շների համալրման, որոնք վարժեցված են ականներ գտնելու համար: «Սրանք բուծվում են հատուկ շնաբուծարաններում: Իրենց պատմելով՝ ամենախելոք շները ընտրվում են որպես ական հետախուզող շներ, իսկ «ամենատուպոյները»՝ որպես նարկոտիկ փնտրող»,- պատմեց Ռուբեն Առաքելյանը:
-Պարո՛ն Առաքելյան, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը , եթե չեմ սխալվում, ներկայումս ավարտել է տեխնիկական հետախուզումը և անցել է 2-րդ փուլին: Ի՞նչ է դա ենթադրում, ու Հայաստանի տարածքի ո՞ր մասն է ներառում:
-Նման տարածքները Հայաստանում կազմում են 40 քառակուսի կիլոմետր կամ 40 մլն. քառակուսի մետր, ունենք 135 հաստատված և վտանգավոր տարածքներ, որտեղ մշտապես բնակվում է մոտ 34 000 բնակչություն: Այս տարածքները գտնվում են 4 մարզերում. դրանք Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերն են: Ներկայումս աշխատանքներ ենք իրականացնում Սյունիքի մարզում:
-Սա համարվում է ամենավտանգավո՞րը:
- Բնակավայրերին ամենամոտը լինելու տեսանկյունից՝ ամենավտանգավորը և այդ իմաստով՝ առաջնահերթ:
-Տավուշի մարզի ողջ երկայնքով մեր գյուղերը պարբերաբար գնդակոծվում են ադրբեջանական զինուժի կողմից։ Սա և՞ս բարդացնում է ձեր աշխատակիցների աշխատանքը:
-Տեղեր կան, որտեղ հակառակորդը մեր նկատմամբ նպաստավոր դիրք ունի, այսինքն՝ բարձունքի վրա է, մենք այդտեղ ականազերծում չենք անում, այն արվում է բուֆերային տարածքից դուրս: Այսինքն՝ սահմանը ունի բուֆերային տարածք՝ թե՛ մեր, թե՛ իրենց կողմից ականապատված է պաշտպանական նկատառումներով, էդ ականները դրված են, որպեսզի կանխվեն հակառակորդի դիվերսիոն խմբերի մուտքը կամ որսագողության դեպքերը, այսինքն՝ պաշտպանական նշանակության են: Այդ տարածքները մեզ չեն վերաբերում. եթե խոսում ենք հումանիտար ականազերծման մասին, դրանք այն տարածքներն են, որոնք մնացել են պատերազմից հետո՝ որպես չպայթած ականներ: Եվ մենք զբաղվում ենք ականազերծմամբ պաշտպանական գծից դեպի ներս: Իսկ գծից դուրս ականազերծումը կլինի միայն խաղաղության կամ հաշտության պայմանագիրը կնքելուց հետո:
Ու այդ դեպքերը՝ մարդու և անասունների վնասման, որ լինում են Տավուշի մարզում, ավելի շատ անզգուշության դեպքեր են, որովհետև բոլոր տարածքները նշված են, նշագրված են, որ վտանգավոր են… Գիտեն, որ դրանք ականապատված են, դե մի՛ մտեք, ժողովո՛ւրդ:
-Բոլոր տեղերում այդ նշանները տեղադրվա՞ծ են:
- Բոլոր տեղերում՝ սահմանի ողջ երկայնքով, որտեղ մեր գոտիներն են: Եվ գրված է՝ «Զգուշացե՛ք, ականներ են», «Տարածք մտնելն արգելվում է»: Եվ շատ դեպքերում, մարդիկ աշխատանք չունեն, մտնում են, փայտ են հավաքում կամ ծնեբեկ են քաղում: Հիշում եք, ականի վրա պայթյունի վերջին դեպքը եղել էր ծնեբեկ հավաքելիս: Լավ, անասունը չի կարդում, կարող է գնալ, մտնել, բայց մարդը կարող է կարդալ ու չգնալ անասունի հետևից ու նրան հետ բերել: Նման դեպքում կարող են զգուշացնել տեղի ռազմական իշխանություններին, որ նրանք իրենց հատուկ սակրավորներով օգնեն, անասունին հետ վերադարձնեն, բայց իրենց մտնելն արգելված է:
-Երկրորդ փուլն ավարտին հասցնելու համար որքա՞ն ժամանակ և փող է պետք։
-Կոնկրետ ժամանակ չեմ ուզում նշել, որովհետև ամեն տարածք իր առանձնահատկություններն ունի ՝ սկսած ռելիեֆի պայմաններից մինչև բուսականության առկայությունը՝ այն խի՞տ է, թե՞ նոսր: Եվ եղանակը: Միջինացված՝ մեկ սակրավորը մեկ օրում մաքրում է, նորից հաշվի առնելով այդ ամեն ինչը, մոտ 15-20 քմ: Այսինքն՝ եթե մենք ունենք 40 մլն. քառակուսի մետր, մոտավորապես պարզ է, թե ինչ աշխատանքի մասին է խոսքը: Ու ինչքան շատ սակրավորներ աշխատեն, այնքան շուտ կմաքրվի:
-Իսկ ո՞րն է այդ աշխատանքի վարձատրության չափը:
-Մեկ սակրավորը, մոտավոր գներ եմ ասում, տեխնիկական հետախուզության 1 քմ մետրի համար ստանում է մոտ 6, իսկ ականազերծումը՝ 3-4 ԱՄՆ դոլար՝ կրկին կախված եղանակային պայմաններից ու այլ գործոններից:
-Չունե՞ք պետական ֆինանսավորում, սնվում եք միջազգային դոնորների՞ միջոցով:
-Պետական ֆինանսավորումը միայն բյուջեի սահմաններում է , այսինքն՝ մեր պահպանության ծախսեր, գործողումների ծախսեր և այլն: Մենք այս պահին աշխատում ենք մեկ դոնորի՝ ԱՄՆ պետդեպարտամենտի PNWR գրասենյակի հետ: Ներկայացրել ենք մի քանի հետաքրքիր ծրագրեր այլ դոնորների, որոնք շահագրգռված են ծրագրեր իրականացնել, դրանք քննարկման փուլում են:
-Ձեր նախորդ հարցազրույցում ասում էիք, որ մեր գործարարները, պատգամավորները, լավ կլինի ոչ թե ասֆալտ փռեն, այլ ներդրում անեն մարզերի ականազերծման համար: Կա՞ այս առումով նորություն:
-Ոչ մի նորություն, և դրան խոչընդոտում է նաև այն, որ հասարակությունն այս աշխատանքների մասին այնքան էլ տեղեկացված չէ: Իրազեկման քարոզչություն գրեթե չի արվում, որովհետև դա ևս գումարներ է պահանջում, իսկ ինչքան գումար կարողանում ենք հայթայթել, ուղղվում է առանձնապես ծանր հատվածներին՝ ելնելով առաջնահերթություններից: Այսինքն, թե ինչքան է տվյալ ականադաշտը մոտիկ գտնվում բնակավայրերին: Եթե մինչև 5 կիլոմետր հեռավորության վրա է բնակելի տարածքից, այնտեղ առաջին հերթին պետք է իրականացվի ականազերծում, հետո նոր, ասենք, լեռնային շրջաններում:
-Նման տարածքները մեծ ծավա՞լ են կազմում:
-Նշված 40 քառակուսի կմ-ի մոտ 35-40 տոկոսը: Ասեմ, որ նախորդ տարի մենք ավարտել ենք ականազերծման մեր՝ Հայաստանի ազգային չափորոշիչների կազմումը: Այսինքն՝ դա մեր երկրի պահանջն է, որ բոլոր ականազերծող կազմակերպությունները, եթե ցանկություն ունեն կազմակերպելու մեր տարածքում, պիտի ունենան մեր չափորոշիչներին համապատասխան չափորոշիչներ:
-Այսինքն՝ որակի՞ն վերաբերող չափորոշիչներ:
-Այո՛, օրինակ՝ ականազերծման խորությունը, մարդը գալիս է, ասում է՝ ես մակերևույթից 3 սմ-ի վրա եմ իրականացնում այդ աշխատանքները: Մենք ասում ենք՝ ոչ, Հայաստանի ազգային չափորոշիչով ընդունված է առնվազն 20 սմ խորությունը: Քանի որ հակահետևակային ականները լինում են 2-3 սմ-ի վրա, 10-ի վրա գտնվում են հակատանկային ականները, մենք ընտրել ենք օպտիմալ՝ 20 սմ խորությունը: Եվ մեր տարածքում աշխատող կազմակերպությունը պետք է երաշխավորի, որ 20 սմ խորությամբ հողը անվնաս է: Երկրորդ՝ նրանք պետք է հատուկ հաշվետվությունների ձևեր տան, որպեսզի մենք ամեն օր տեսնենք՝ էսօր ո՞վ է մաքրել, ինչքա՞ն, ի՞նչ մեթոդով:
-Քանի՞ սակրավոր ունեք:
- ՀՀ զինված ուժերը տրամադրել են 7 թիմ՝ ինժեներա-սակրային գումարտակը, և 3 թիմ տվել է «Հալոտրաստ» կազմակերպությունը:
- Իսկ դժբախտ պատահարներ լինո՞ւմ են:
-Օձի խայթոց միայն:
- Պարո՛ն Առաքելյան, Ձեր նախորդ հարցազրույցներից մեկում ասել էիք, որ ականազերծումը մոռացված թեմա է եղել Հայաստանի համար: Հիմա է՞լ եք այդ կարծիքին:
- Մինչև հիմա էլ նույն բանն է, այսինքն՝ դրական տեղաշարժը շատ քիչ է, չնայած թե՛ Պաշտպանության նախարարության կողմից ամեն ինչ արվում է, թե՛ մեր դիվանագիտական կորպուսի կողմից, նաև Հայաստանում հավատարմագրված դեսպանների մակարդակով: Օրինակ՝ նույն ԱՄՆ դեսպանը Հայաստանում, ԵԱՀԿ-ի դեսպանը Հայաստանում, Գերմանիայի Դաշնության դեսպանը…
-Այսինքն՝ ի՞նչ են անում:
- Համատեղ արդեն որերորդ անգամ, մեր Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ պարբերաբար այցելում են տարածքներ, որտեղ իրականացվում է հումանիտար ականազերծում, հանդիպումներ են ունենում տեղի բնակիչների հետ, համայնքի ղեկավարի, հետաքրքրվում են, թե վերջիններիս կարծիքով՝ ի՞նչ օգուտ է տալիս ականազերծումը:
-Ենթադրում եմ, որ ականազերծման արդյունքում նաև ազատվում են գյուղատնտեսական նշանակության հողեր:
- Այո, մաքրելուց հետո, և մենք գյուղացիներին տալիս ենք սերտիֆիկատ: Եվ մենք հիմա մի բան էլ ենք կիրառում, որ գոնե ես չգիտեմ դեպք, որ ուրիշ տեղ կիրառվում է: Այսինքն՝ հողի նմուշները, մաքրելուց հետո տալիս ենք փորձաքննության, որ եթե մեքենաները մաքրել են, ական չկա, բայց հողը հնարավոր է՝ վարակված լինի հոկսոգենի մնացորդներով կամ՝ պայթուցիկ նյութերի: Այսինքն՝ այդ հողը մարդու կյանքի և առողջության համար վտանգ չի ներկայացնում, բայց հնարավոր է՝ հողն այլևս գյուղատնտեսության համար պիտանի չէ: Հիմա մենք անալիզները տալիս ենք, ու այդ մասին պարտադիր նշում ենք: Շատ ականապատված տարածքներ բավականին մոտ են զբոսաշրջային թեժ կետերից մեկին, վտանգավոր են հիմնականում այն տուրիստների համար, որոնք հեծանիվներով, երկու-երեք հոգով, կամ ոտքով հանգստանում են: Ու այդ տարածքները նաև այդ մարդկանց առումով են դառնում խնդրահարույց:
-Որքան տեղյակ եմ՝ Դուք նաև հատուկ նշանակության շների կարիք ունեք:
–Ուզում ենք, այո՛, հատուկ շներ բերել, որոնք հովվաշուն՝ «ավչարկա» շներ են, որոնք հատուկ վարժեցված են ականներ գտնելու համար, այսինքն՝ ական հայտնաբերող շներ են, որոնք բուծվում են հատուկ շնաբուծարաններում: Իրենց պատմելով՝ ամենախելոք շները ընտրվում են որպես ական հետախուզող շներ, իսկ «ամենատուպոյները»՝ որպես նարկոտիկ փնտրող: Մենք, օրինակ, Բոսնիայում տեսել ենք նման մի դպրոց, որը համարվում է աշխարհում լավագույններից մեկը: Եվ եթե 100 շուն է ծնվում, նրանից 3-4-ը կարող են դառնալ ական փնտրող շուն:
-Թա՞նկ են:
-Ամեն մեկն արժի 15.000 եվրո, բայց մեզ ժամանակավոր անվճար հիմունքներով տրամադրելու է շվեյցարական մի ընկերություն, որ մի քիչ այդ շներն այստեղ աշխատեն, նորից տարվեն մեկ այլ վայր, որտեղ նրանց կարիքը կզգացվի: Ասեմ, որ շունը կարևոր է հենց այս փուլում՝ տեխնիկական հետախուզության և մեքենաներով ականազերծման ընթացքում, երբ շունը արդեն հոտով դաշտում, որն աղտոտված է, մետաղ շատ ունի, գտնում է: Իսկ մեր սարքավորումը հայտնաբերում է մետաղ, ինքը ական չի «հասկանում»: Հիմա, եթե այդ դաշտն ամբողջովին լցված է նման մետաղներով, ինքը անընդհատ զրնգում է, ու դու չես իմանում՝ զրնգաց մեխի կտորի՞, թե՞ ականի վրա: Իսկ շունը, արդեն ամոնալի հոտով, հասկանում է, որ այդ բոլոր մետաղների մեջ պայթուցիկ պարունակող ինչ-որ բան կա:
-Իսկ պատահաբար ոսկի չեք հայտնաբերե՞լ:
-Ոսկին պատահաբար չի հայտնաբերվում, ոսկին խորն է լինում:
-Որքան տեղյակ եմ՝ մշակում եք ազգային ռազմավարական ծրագիր, և նաև ժամանակին խոսում էիք, որ այս դաշտ օրենսդրորեն կարգավորված չէ:
-Ասեմ, որ բանը հասնում է մինչև զավեշտի, երբ մեր սակրավորները, երբ ական են հայտնաբերում, մենք այդ ժամանակ պարտավոր ենք գործող օրենքներով դիմել ոստիկանություն, որ ոստիկանությունը տեղում ապահովի անվտանգությունը՝ ելնելով ականի վիճակից՝ տարածքը պահպանի, մինչև սակրավորները ականազերծեն, կամ չպայթած զինամթերքը հանձնում ենք ոստիկանություն: Դեպք եղավ, որ մեր աշխատակցի վրա հարուցվեց քրեական գործ, հետո, իհարկե, այն մերժվեց:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Բիբլոս Բանկ Արմենիան՝ Career City Fest 2024-ի լավագույն գործատուների շարքում
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 19:09 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան՝ Career City Fest 2024-ի լավագույն գործատուների շարքում
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 12:36 • 30/04 Իշխանությունը, հայտարարել է, որ չի կարող երաշխավորել սահմանազատման ենթարկված տարածքի «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը. հայտարարություն Իշխանությունը սպառեց Տավուշի մարզի Կիրանց գյուղի, հետևաբար նաև՝ ՀՀ սահմանազատման ենթակա մնացած մարզերի այլ համայնքների բնակիչներին պետական անվտանգային երաշխիքներ տրամադրելու վերջին հնարավորությունը:
-
Քաղաքականություն 16:17 • 30/04 Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի տրամադրումը Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։ Ինչպես հաղորդում են «Ազատության» դիվան
-
Տնտեսություն 09:33 • 30/04 Մասկի կարողությունը 5 օրում աճել է 37 մլրդ դոլարով՝ Baidu-ի հետ համագործակցության ֆոնին Նախօրեին Tesla-ի արժեթղթերը թանկացել էին չինական Baidu տեխնոլոգիական ընկերության հետ հնարավոր համագործակցության մասին լուրերի ֆոնին:Միայն ապրիլի 29-ին Իլոն Մասկի կարողությունն աճել է 18,5 մլրդ դոլարով և կազմել 201,5 մլրդ դոլար։ Միաժամանակ Tesla-ի արժեթղթերը նույն օրն աճել են 17,76%-ով։
-
Իրադարձային 13:30 • 30/04 Նիկոլ Փաշինյանը ջուրը թափեց սեղանին՝ բացատրելով, թե ինչպես կարող են լղոզվել իրավունքներն ու պարտականությունները «Երբ այդ իրավունքներն ու պարտականությունները տեղավորված են կոնկրետ ձևի ու կոնկրետության մեջ, այդ իրավունքները ու պարտականություններրը կիրառելի, իրագործելի ու կենսունակ են, մենք կարող ենք այն օգտագործել մեր կենսական կարիքները ապահովելու համար։
-
Քաղաքականություն 14:53 • 30/04 Նախագահ Զուրաբիշվիլին երկրի դավաճան է. Վրաստանի վարչապետ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի դավաճան է, որն ուղղակիորեն դավաճանում է Վրաստանի ազգային շահերը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։«Ամենատխուրն այն է, որ այն անձը, որը դեռ օրինականորեն կոչ
-
Քաղաքականություն 13:56 • 30/04 Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցել 2 կողմից անհայտ կորածների որոնման գործում «Ադրբեջանը ևս մեկ անգամ հայտարարում է իր պատրաստակամությունը համագործակցելու Հայաստանի համապատասխան կառույցների հետ երկու կողմից անհայտ կորածների որոնման գործում՝ փոխվստահության մթնոլորտում պահպանելով ճշգրտության, թափանցիկության սկզբունքները»,- ասել է Ախունդովը։
-
Իրադարձային 10:14 • 30/04 Դու շnւն ես, հայրենասեր չես, որովհետև հայրենասերից մինչև շnւն մի քայլ է․ Հովհաննես Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին Նրա խոսքով՝ ներկայացման ժամանակ իր հետ բեմ է դուրս եկել մի երիտասարդ, որը հանել է պաստառն ու կանգնել հանդիսատեսի առաջ, մինչդեռ ինքն իրեն նորմալ է պահել ու չի հուզվել, իսկ երիտասարդը վայրկյաններ անց հեռացել է։
-
Գիտություն/տեխնիկա 12:33 • 30/04 Գիտնականները հնագույն մագաղաթի միջոցով բացահայտել են Պլատոնի կյանքի վերջին ժամերը Հին մագաղաթը պարունակում է նախկինում անհայտ պատմություն, որը մանրամասնում է, թե ինչպես է հույն փիլիսոփան անցկացրել իր կյանքի վերջին երեկոն՝ նա է լսել երաժշտություն, որը ֆլեյտայով նվագել է թրակիացի ստրկուհին:
-
Քաղաքականություն 11:06 • 30/04 Վրաստանը 2030-ին կդառնա ԵՄ անդամ. Բիձինա Իվանիշվիլի Վրաստանը Եվրամիությանն անդամակցելու է 2030 թվականին, հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին։ Այդ մասին նա ասել է՝ դիմելով Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ հավաքված քաղաքացիներին։
-
Քաղաքականություն 22:15 • 29/04 Տարածք հանձնել-չհանձնելու կատարյալ սխալ ու կատարյալ դատապարտելի օրակարգի ներքո Ադրբեջանի ԶՈւ ծառայողները մոտենում են մեր գյուղերին․ Թաթոյան Ադրդարադատության նախարարության այդ հայտարարության բացարձակ հակաիրավական բնույթի մասին է խոսում նաև այն, որ 2024թ․ ապրիլի 19-ի ՀՀ ԱԳՆ հայտարարության համաձայն
-
Իրադարձային 10:08 • 30/04 ԱՄՆ-ն Գազայի ափերի մոտ 320 մլն դոլար արժողությամբ լողացող նավամատույց է կառուցում (լուսանկարներ) Ծովում ժամանակավոր նավամատույցի շինարարությունը սկսվել է անցյալ շաբաթ, և հրապարակված պատկերները ցույց են տալիս, որ մի քանի ռազմական նավերի անձնակազմը կառուցում է հարթակը: Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալը հայտնել է, որ նավամատույցը ԱՄՆ-ին կարժենա մոտ 320 միլիոն դոլար:
-
Իրադարձային 12:18 • 30/04 Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան Արշավն ընթանում է Բագրատ Սրբազանի հեղինակությունն արատավորող հրապարակումներով ու անհիմն հայտարարություններով, որոնք ուղեկցվում են սոցիալական մեդիայի տարբեր էջերով Սրբազան Հորը և Հայոց Եկեղեցուն ուղղված վիրավորական արտահայտություններով։
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Իրավունք 13:32 • 29/04 Մարտի 1-ի գործով դիմել ենք ՍԴ երեք նախկին պաշտոնատար անձի արարքը վերաորակել պաշտոնական հանցագործության, Հոկտեմբերի 27-ի գործն էլ վերաբացված է․ գլխավոր դատախազ Վարդապետյանը նշեց՝ սպասում են, թե ինչ դիրքորոշում կհայտնի ՍԴ-ն, որ հասկանան՝ կարո՞ղ են արդյոք երեք նախկին պաշտոնատար անձի հետ կապված արարքը վերաորակել, սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները բերել պաշտոնական հանցագործությունների տիրույթ։
-
Քաղաքականություն 11:18 • 29/04 Միայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպան Հայաստանը, աշխարհագրական դիրքով պայմանավորված, պատմական և գործնականում այնքան շատ կապեր ունի Ռուսաստանի հետ, որ միայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռո
-
Իրադարձային 13:59 • 29/04 Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիները ծառեր են կտրել, աշխատանքներ իրականացրել․ Գառնիկ Դանիելյան Դանիելյանը նշեց, որ Տավուշում մարդկանց անհանգստությունը նաև այն է, որ ադրբեջանական սահմանապահ զորքերը ընդամենը անունով են սահմանապահ, և որ այնտեղ կանգնելու է ադրբեջանական բանակը։
-
Իրավունք 11:28 • 29/04 Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաշվետվությունը ներակայցնելիս այս մասին հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
-
Իրադարձային 12:39 • 29/04 Դատախազություն ճշտող հարցում ենք ուղարկում, ասում եք՝ պատասխանել ենք, տպավորություն է՝ կամ մենք հիմար ենք, կամ մեզ այդպիսինի տեղ եք դնում․ Թորոսյանը՝ գլխավոր դատախազին Թորոսյանը նաև նշեց, որ ձերբակալությունների ցուցանիշը 2017-2018 թվականների նկատմամբ աճել է 8-9 անգամ։ «Արդյո՞ք ողջամիտ կասկած չի առաջանում, որ դրանք օգտագործվել են խոստովանական ցուցմունք կորզելու համար և դրանից հետո են բաց թողնվել մարդիկ»,- հարցրեց Թորոսյանը։
-
Իրավունք 16:31 • 29/04 Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբ Այն ինչ տեղի ունեցավ ուրբաթ օրը, ոստիկանապետության ամենացցուն դրսևորումն էր։ Փաստորեն, Հայաստանում ոստիկանն իրեն օրենքից վեր է դասում, իրեն իրավունք է տալիս խախտել երկրի Սահմանադրությունը։ Հույս ունեմ, որ հանցագործությունն անպատիժ չի մնա։
-
Քաղաքականություն 18:27 • 29/04 Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Պետք է հստակորեն հասկանալ, որ այս գործընթացը որևէ լավ բանի չի հանգեցնելու, քանզի ազգային արժեքների, ցանկացած հայկականի ու ազգայինի դեմ պայքարը դատապարտված է անհաջողության:
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 11:07 • 25/04 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Քաղաքականություն 15:42 • 26/04 Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Ըստ նրա՝ այս ձևավորված ապագա շարժումը սև-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության և մեր ուժերը հավաքելու ու ոտքի կանգնելու ու ազգային նպատակ իրականացնելու շարժում:
-
Իրադարձային 09:14 • 24/04 Այլևս երբեք․ մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ, պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը․ Փաշինյանի ուղերձը Այս իմաստով, չափազանց կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը: Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում:
-
Քաղաքականություն 14:39 • 25/04 Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին «Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
Իրավունք
-
13:20 • 30.04.24 Ժերար Դեպարդյոն կկանգնի դատարանի առաջ
Սպորտ
-
14:15 • 30.04.24 Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
-
10:49 • 30.04.24 Մբապեն 25 տարեկանում կարիերայի 17-րդ տիտղոսն է նվաճել
Մամուլի տեսություն
-
09:13 • 30.04.24 Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել․ «Հրապարակ»
Իրադարձային
-
19:56 • 30.04.24 ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
Մշակույթ
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
09:46 • 30.04.24 Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի բացառել TikTok-ի արգելափակումը ԵՄ-ում