Երբ ասում են 70% ստվեր կա, այդ մարդիկ ի՞նչ է, ունեն սեփական վիճակագրական վարչությո՞ւն. Սերժ Սարգսյան
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքի փակման հանդիսավոր արարողությանը պատասխանել է ճամբարական լրագրողներին հետաքրքրող հարցերին: Երիտասարդ լրագրողների ջոկատի անդամների հարցերը վերաբերել են ինչպես Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը, այնպես էլ մեր երկրի պաշտպանությանը, տնտեսության մարտահրավերներին, սոցիալական թեմաներին: Այս մասին տեղեկացնում է president.am կայքը։
-Պարո՛ն Նախագահ, այ ասում եք, որ մեզ փոփոխություններ են սպասվում, ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը, և կուզենայի նաև անդրադառնայիք այն հայտարարությանը, երբ Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարեց, որ պայքարելու է ստվերի դեմ, խոշորին անպայման բերելու են հարկային դաշտ: Հիմա, այսպես ասած, ժամանակ է խնդրել այդ ստվերի դեմ պայքարելու, հարկային դաշտ բերելու համար, ընդդիմությունը հայտարարում է, որ ծրագիրը պարզապես ձախողված է: Ի՞նչ եք կարծում այս առումով, կառավարության այդ քայլերն ի վերջո արդյունք կունենա՞ն: Հովիկ Աբրահամյանն ասաց՝ ես կախարդական փայտիկ չունեմ, որպեսզի մեկ օրում այդ ամենն իրականացնեմ: Ե՞րբ կգա իրականացնելու այդ ժամանակը («Հանրային ռադիո», Արմինե Գևորգյան):
-Նախ այդ փոփոխությունների մասին մենք հետո կխոսենք, որովհետև, նորից եմ ասում՝ մենք բանակցային գործընթացը դեռևս չենք ավարտել, և ավելորդ ջանասիրությունը կամ ջանքերը, ավելորդ փաստարկները օգուտ չեն տալիս այդ գործընթացին: Ինչ վերաբերում է կառավարության հայտարարությանը, ապա ես կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ ընթացքի մեջ է: Նախ պիտի ասեմ, որ բոլոր նրանք, ովքեր անմիջականորեն չեն աշխատում այդ խնդրով, լավ պատկերացում չունեն ստվերի մասին, ընդհանրապես մեր տնտեսության մասին: Եվ ասել, որ մինչ Հովիկ Աբրահամյանը ընդհանրապես ստվերն ահռելի է եղել տնտեսության մեջ, ես չեմ կիսում այդ կարծիքը կամ ասել, որ այս ընթացքում այդ ուղղությամբ աշխատանք չի տարվել, նորից չեմ կիսում այդ կարծիքը: Գիտեք, ցանկացած խնդրի մասին խոսելիս պետք է տրամաբանական մոտեցում ցուցաբերել և հասկանալ, թե որոնք են չափանիշները, որոնցով գնահատելու ես այդ գործընթացը: Մարդիկ, երբ ասում են ստվեր կա կամ ստվերը յոթանասուն տոկոս է, որտեղի՞ց գիտեն, այսինքն՝ այդ մարդիկ ի՞նչ է, ունեն սեփական վիճակագրական վարչությու՞ն: Միակ բանը, որով կարող են իրենք դատել այդ մասին՝ իրենց գործունեությամբ, բիզնեսով, իրենց հարևանների և բարեկամների բիզնեսով է, երբ գիտեն, որ իրենք, իրենց հարևանները, իրենց բարեկամները ստվերում են աշխատում: Հակառակ պարագայում, որտեղի՞ց գիտեն: Իսկ ընդհանրապես ամբողջ աշխարհում դա ինչպե՞ս է չափվում. չափվում է հետևյալով, թե համախառն ներքին արդյունքի ո՞ր մասն է գալիս բյուջե հարկերի տեսքով, և երբ մոտ տասը տարի առաջ ունեինք տասներեք տոկոս հավաքելիություն, այսօր ունենք քսաներկու տոկոս: Հիմա հաշվեք՝ մեր երկրում ստվերը կրճատվե՞լ է, թե՞ ավելացել: Սա՛ է ամբողջ իրականությունը: Իհարկե, ես կցանկանայի, որ այդ տոկոսը հասներ քսանութ, քսանինը, երեսուն, ինչպես զարգացած երկրներում, բայց, իրոք, Հովիկ Աբրահամյանը շատ ճիշտ է ասում՝ չկա կախարդական փայտիկ, որով շատ կարճ ժամանակում կարելի է դրան հասնել: Մեր հարևանների մոտ էլ, մեծ տարբերություն չկա մեզնից: Նայեք, տեսեք մեր տնտեսությունը որքան է զարգացել վերջին հինգ տարիներին. ես չեմ ասում շատ է զարգացել, և մեր համախառն ներքին արդյունքը շատ է ավելացել, բայց տեսեք՝ մեր բյուջեն գրեթե կրկնապատկվել է, իսկ դա ինչպե՞ս է եղել, որտեղի՞ց: Մենք չունենք բյուջեի համալրման այլ աղբյուր, քան մեր հարկերը ու նաև մեր վերցրած վարկերը:
- Պարո՛ն Նախագահ, բայց տեսեք՝ մենք խոսում ենք թվերի լեզվով, բայց դրա հետ մեկտեղ ահագնանում է նաև արտագաղթը: Չենք կարող հերքել, որ այդ փաստը այսօր Հայաստանում չկա:
- Ի՞նչ է նշանակում ահագնանում է: Կարո՞ղ եք ինձ բացատրել, ի՞նչ է նշանակում ահագնանալ:
-Թռիչքային աճը:
-Բայց աճո՞ւմ է:
-Այո:
-Ո՞վ է ասում, ո՞վ է Ձեզ ասել:
- Դատելով հարևանների փակ դռներից, բարեկամների…
- Այ տեսու՞մ եք, Դուք ենթադրություններով եք զբաղվում: Մենք ունենք վիճվարչություն, որը շատ հստակորեն բոլոր թվերը տալիս է. անցյալ տարի կրճատվել է, և այս տարվա թվերը խոսում են այն մասին, որ այս տարի էլ ավելի է կրճատվելու: Ահագնանալը ո՞րն է: Գիտեք, ահագնանալը ջրի հոսքի մասին են ասում, երբ որ հեղեղ է սկսվում, մի առու է լինում, հետո այդ առուն գետի է վերածվում, ահագնանալը ես այդպես եմ հասկանում հայերենով:
- Մենք թվերի լեզվով…
- Այո, թվերի լեզվով, խնդրում եմ Ձեզ՝ վիճվարչության տվյալներով: Համակարգիչ ունե՞ք այստեղ:
- Այո:
- Կգնաք, կբացեք վիճվարչության թվերը, կնայեք: Ես մեկ անգամ այդ թեմայով ասել եմ, հիմա էլ ավելորդ չեմ համարում շեշտել՝ մենք միայն անցյալ տարի ամբողջությամբ, և նախանցյալ տարի մասնակի, կարողացել ենք ամբողջովին վերահսկել մեր սահմանները. մենք մինչ այդ չունեինք համակարգ, որը ավտոմատիզացված կերպով բոլորին ֆիքսում էր: Իսկ նույնիսկ այդ մոտավոր տվյալները խոսում են այն մասին, որ 90-ական թվականներին շատ-շատ մեծ էր արտագաղթը: Եթե ձեզնից մեկը փորձի ավելի ավագներին հարցնել, թե 1993-94 թվականներին ինչ վիճակ էր, որ հետաքրքրվում եք Ձեր բարեկամով և ծանոթներով, մի հատ էլ հետաքրքրվեք տեսեք՝ իրենց բարեկամները, ծանոթներն ի՞նչ էին այն ժամանակ կարծում. բոլորին թվում էր, թե Հայաստանում մարդ չի մնացել: Հիմա խնդրում եմ շարունակեք:
-Աղքատության ցուցանիշները նաև Դուք էլ ասում եք, որ բարձր են: Վարչապետն էլ չի հերքում, որ մարդիկ արտագաղթում են Հայաստանից նաև աշխատանք չունենալու պատճառով, գործազրկության: Բայց նաև այլ կողմեր կան. շատերն այսօր եթե գնում են Հայաստանից՝ վիրավորված են գնում: Ասում են, որ օրենքի գերակայություն չկա, անարդարությունից են գնում: Ես բերում եմ իմ նյութերից զրուցակիցներիս ցիտատները, այսինքն՝ սովորական բնակիչների: Դուք համաձա՞յն եք դրա հետ, թե՞ ոչ: Ի՞նչ եք կարծում այդ մասին:
- Ոչ, ես համաձայն չեմ, և ես համարում եմ, որ մարդիկ, ովքեր գնում են Հայաստանից, ճնշող մեծամասնությամբ գնում են այն պայմանների հետևից, որոնց ձգտում են: Տեսեք, ամբողջ խնդիրն այն է, որ արտագաղթը միայն մեզ չէ բնորոշ: Բնորոշ է բոլոր հետխորհրդային երկրներին: Շատ լավ կլիներ, որ այստեղ էլ ծանոթանայիք, թե, օրինակ, Ռուսաստանից, այլ երկրներից ինչքա՞ն մարդ է արտագաղթել: Բայց դա բնորոշ է նաև Մերձբալթյան երկրներին, Արևելյան Եվրոպայի երկրներին: Ես խնդրում եմ, փորձեք ճշտել, թե 2013 թվականից Ֆրանսիայից քանի բարձրագույն կրթությամբ երիտասարդ է արտագաղթել և կտեսնեք, որ դա բոլորին է բնորոշ: Խնդիրն այն է, որ մենք քիչ ենք, և մեզ համար դա, իրոք, կրկնակի վատ ազդեցություն ունի: Բայց մյուս կողմից էլ Դուք պետք է հասկանաք նաև, որ ուրիշների համեմատ կա երկու, առնվազն երկու լրացուցիչ պատճառ, որը խթանում է արտագաղթը: Առաջինը հայկական սփյուռքի առկայությունն է, որ մագնիսի պես քաշում է բոլորին: Եվ եթե գնացողներին հարցնեք՝ ու՞ր եք գնում, ասում են՝ գնում ենք Մոսկվա մեր ընկերոջ հետ, չգիտեմ, բիզնես դնելու, գնում ենք ընկերոջ, բարեկամի մոտ և այլն: Սա լրացուցիչ հանգամանք է: Եվ երկրորդ հանգամանքը կա՝ մենք ունենք չավարտված պատերազմ, կա անվտանգության խնդիր, ծնողներն անհանգստանում են և այլն: Ես կարող եմ այլ լրացուցիչ պատճառներ էլ ասել, բայց չեմ ուզում չարախոսների բերանում լեզու դնել, հասկանու՞մ եք, որպեսզի վաղը այդ փաստարկներն չօգտագործեն մեր դեմ. ես նկատի չունեմ մեր երկրի ներսում: Այնպես որ՝ կա, այդ խնդիրը կա, բայց ես կատեգորիկ համաձայն չեմ Ձեզ հետ ահագնանալու մասով:
- Իմ հարցը վերաբերում է ներքաղաքական իրավիճակին և, հատկապես, ընդդիմությանը: Ընդդիմությունը մոտ երկու-երեք ամիս առաջ հայտարարեց, որ աշունը թեժ է լինելու և աշնանը խոստանում է շատ մեծ փոփոխություններ ու հատկապես սեպտեմբերին խոստացել են շատ մեծ, իրենց իսկ խոսքերով՝ հուժկու հանրահավաք: Մասնավորապես, Հայ ազգային կոնգրեսը պահանջում է Ձեր հրաժարականը («Ա1+ հեռուստաընկերություն», Նարինե Իրիցյան):
-Իրո՞ք:
- Նկատի ունեմ՝ քառյակից հատկապես հենց Հայ ազգային կոնգրեսն է, որ շեշտադրումը դնում է հատկապես այդ հանգամանքի վրա: Ցանկանում եմ Ձեր կարծիքն իմանալ՝ արդյո՞ք կարդարանան իրենց սպասելիքները, և Դուք ի՞նչ սպասելիքներ ունեք:
-Գիտե՞ք, իմ խորը համոզմամբ, իշխանության խնդիրը լուծվում է ընտրությունների ժամանակ: Այլ ժամանակ իշխանության խնդիր լուծել, նշանակում է՝ օրենքից դուրս գտնվել: Այ, ինչպես քիչ առաջ ասացիք՝ կապված արդարության, օրենքի գերակայության հետ, մենք միշտ այդպես ենք վարվել և այսուհետ էլ այդպես ենք վարվելու: Խնդրեմ, եթե դժգոհություն ունեն՝ արտահայտեն իրենց դժգոհությունը: Փառք Աստծո, Հայաստանում դժգոհություն արտահայտող մամուլի պակաս չկա: Ինչ ասեմ, ուզում են, որպեսզի իրենց այդ դժգոհությունը շատ ավելի ազդեցի՞կ լինի, թող փողոց դուրս գան, այնպես, ինչպես իրենց դժգոհությունը, իրենց ցանկությունները հայտնելու բազմաթիվ ցույցեր են եղել Հայաստանում: Ուզում են, թող հանրահավաքներ անեն, բայց այդ ամենը պետք է լինի օրենքի շրջանակներում: Ես չեմ կարծում, որ իրենք կողմ են անօրինականությանը. իրենք էլ են ուզում, որ մենք լավ երկիր ունենանք, ուղղակի, իրենց պատկերացումները տարբերվում են մեր պատկերացումներից: Կցանկանայի, որ իրենք էլ հստակորեն գիտակցեն, որ ամեն ինչը պետք է անեն օրենքի շրջանակներում: Իսկ կարո՞ղ եք ինձ ասել մի տարի, երբ չէին ասում, որ աշունը թեժ է լինելու: Միշտ էլ ասում են: Իրոք, դա այդպես է. ամռանը քաղաքական կյանքը մեռնում է, և աշնանը քաղաքական կյանքը ամառվա համեմատ շատ ավելի ակտիվ է լինում, բայց կրկնում եմ՝ ամեն ինչը չափի մեջ, դա մեր երկրի համար շատ լավ և՛ միտում է, և՛ իրականություն: Երկիրը պետք է զարգանա, քաղաքացիական հասարակությունը պետք է զարգանա: Այստեղ որևէ վատ բան չեմ տեսնում: Սակայն նորից եմ ասում՝ պետք է կռվեն գաղափարները և ոչ թե՝ ոստիկաններն ու ապստամբները:
-Անդրադառնալով քաղաքացիական հասարակությանը, որի մասին նաև Դուք նշեցիք, հատկապես այս վերջին շրջանում, մոտ մեկ տարի է՝ ակտիվ է հատկապես «Դ!եմ եմ» քաղաքացիական շարժումը, և պայքարը շարունակվում է կենսաթոշակային բարեփոխումների շուրջ: 1974 թվականին և հետո ծնվածները դարձյալ դժգոհ են նոր օրինագծից, որը կառավարությունը ներկայացրեց: Արդյո՞ք Դուք կնպաստեք կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կփորձի ևս մեկ անգամ անդրադառնալ օրենքին և նորից փոփոխություններ անել, որպեսզի այդ դժգոհությունները գնալով մարեն:
-Չեմ կարծում, որովհետև կառավարությունը չի կարող ցանկացած հարցի, այդ թվում՝ շատ բարդ հարցի, ամեն ամիս անդրադառնալ, այլապես դա լուրջ չի լինի: Ես կարծում եմ՝ կառավարությունը լրջորեն խորհել է, անդրադարձել է, որոշում է ընդունել և այդ որոշումն ստացել է օրենքի նախագծի տեսք, նախագիծն ուղարկվել է Ազգային ժողով, Ազգային ժողովն ընդունել է համապատասխան օրենք, ընդ որում՝ դա արել է նոր կառավարությունը: Կարծում եմ՝ այս առումով մենք ուրիշ ակնկալիք չպետք է ունենանք, առավել ևս, որ իմ տեսակետին, կարծում եմ, բոլորդ ծանոթ եք. ես կողմ եմ կենսաթոշակային այն համակարգին, այն բարեփոխումներին, որ նախկին կառավարությունը ներկայացրել էր: Մենք հարգում ենք քաղաքացիական հասարակության կարծիքը: Իհարկե, այդ կարծիքը մեր որոշումների վրա ազդեցություն ունենում է, բայց համաձայնեք՝ եթե որոշում ընդունողները մենք ենք, պատասխանատուն մենք ենք, ապա մենք չենք կարող բոլորի կարծիքը հաշվի առնել, առավել ևս, որ կարծիքների մեծ բազմազանություն կա: Որ կարծիքն էլ հաշվի առնենք, միևնույն է, դժգոհներ լինելու են: Պատասխանատուն իշխանությունն է, իշխանությունն ընդունում է որոշումներ և այդ որոշումները կատարում է, այնուհետև՝ ընտրություններից առաջ հաշվետու է լինում իր կատարած աշխատանքի համար, նոր ընտրություններ են լինում, և եթե ընտրություններում իշխանությունները հաղթում են, ուրեմն՝ այդ որոշումները ճիշտ էին: Որպես պետություն արդեն բավականաչափ ճանապարհ ենք անցել և պիտի կարողանանք արագ անցնել, իսկ արագ անցնելու համար մահակ պետք չի, մահակը խանգարում է: Մենք ինքներս ենք կողմ բաց հասարակությանը: Բայց ամեն ինչ չափի մեջ պետք է լինի և օրենքով նախատեսված:
Անդրադառնալով բանակցությունների, մարտական գործողությունների ընթացքին՝ ՀՀ Նախագահը նաև նշել է, որ չի կարող մտաբերել կամ նշել աշխարհի որևէ բանակ, որ չունի իր ժողովրդի վստահությունը և մարտունակ է:
-Երբ ես Սոչիից ասացի, որ մեր բանակի հաջողության համար ոչ թե ուրախանում, այլ հպարտանում եմ, և դա, իրոք, այդպես է. իմ ուրախությունը, ամենամեծ ուրախությունը նրա համար է, որ մեր ժողովուրդը հավատաց իր բանակին, վստահեց, և դրանից բանակի ուժը կրկնապատկեց: Ահա, սա՛ է, բանակն ահա այսպիսի՛ն պետք է լինի: Ես չեմ կարող մտաբերել կամ նշել աշխարհի որևէ բանակ, որ չունի իր ժողովրդի վստահությունը և մարտունակ է: Միայն սպառազինությունը, միայն քանակը, միայն դրամական միջոցները բավարար չեն, որպեսզի ունենաս մարտունակ բանակ: Մեր տանկիստների ելույթը շատ պարզ դրա մասին է խոսում, շա՜տ պարզ: Մրցումների են գնում, և այն ժամանակ էլ կտեսնեք: Գոնե դուք համոզվեցի՞ք, որ ես տարիներ շարունակ ասում էի, որ մենք ունենք հոյակապ բանակ, հրաշալի տղաներ՝ մարտունակ:
-Միանշանա՛կ, պարոն Նախագահ: Դեռ մի բան էլ անհավասար պայմաններում մեր տղաները հաղթել են (Լիլիթ Հովհաննիսյան, armef.com կայք):
- Ինչու՞ անհավասար:
-Որովհետև իրենք տասնութ տարեկան զինծառայողներ են եղել, իսկ նրանք՝ պայմանագրային:
-Ուրեմն, ուզում եմ ձեզ ասել, որ ամենալավ կռվողները երիտասարդներն են: Ես իմ փորձից եմ ասում:
-Տաքարյուն են:
-Ակնհայտ է, ամբողջ աշխարհում էլ այսպես է, իհարկե, փորձառու հրամանատարը պարտադիր պայման է, բայց երիտասարդը ուրիշ բան է:
-Դա էի ասում: Անհավասար պայմաններում: 1400 ձիաուժ է եղել ռուսական տանկինը, մերը՝ 700, նրանք եղել են զինծառայող….
-Դրանք անհավասար պայմաններ չեն: Մենք դատապարտված ենք այդպիսին լինել: Ուրեմն այդպես պետք է լինի:
-Պարոն Նախագահ, նաև նման հավաքները, վստահ եղեք, նպաստում են, որպեսզի մեր երիտասարդության մեջ ոգին ամրապնդվի (Սուրեն Արեենց):
- Ես վստահ եմ: Նորից եմ ասում, դրա համար իմ մեջ չարություն չկա որևէ լրատվամիջոցի նկատմամբ, նույնիսկ այն լրատվամիջոցի, որն ամեն օր ուղղակի թույն է թափում իմ հասցեին: Անկեղծ եմ ասում՝ իմ մեջ չարություն չկա նրանց նկատմամբ: Մեկ-մեկ խղճում եմ, որովհետև իրենք իրենց կամքով չեն անում, չէ՞, դա:
-Լինելով «Բազեում»՝ մենք հասկացանք, որ նման միջոցառումները պարզապես պարտադիր են երիտասարդության համար, որովհետև այստեղ ևս մեկ անգամ բանակի հետ կապված վստահությունը ամրապնդվեց, այս հավաքը իրար հետ մտերմությունը և՛ սահմանամերձ, և՛ երևանաբնակ երիտասարդներին միմյանց կապելու այս մեծ նպատակին է ծառայում: Եվ կցանկանանք, որպեսզի նման հավաքները պարզապես իրենց շարունակությունն ունենան:
-Դա անհրաժեշտություն է: Ես շատ եմ լինում մեր համայնքներում, նկատի ունեմ՝ Սփյուռքում և այլն: Շատ գործարարներ են գալիս Սփյուռքից և մշտապես ինձ հարցնում են՝ ի՞նչ անենք: Ես ասում եմ՝ նվազագույնը, խնդրում եմ, այնպես արեք, որ ձեր համայնքի ներկայացուցիչները, ձեր ենթակաները, աշխատողները գոնե մի անգամ գան Հայաստան: Գոնե մի անգամ գան, երկու, երեք օր ապրեն և տեսնեն նախ իրականությունը և երկրորդը՝ ես վստահ եմ, որ այդքան չարախոսելուց, այդքան բամբասանքներից հետո իրականությունը տասն անգամ ավելի է լինելու լավ, քան իրենց պատկերացումները Հայաստանի մասին: Հիմա այդ նույնն էլ ասում եմ լրագրողական դաշտի բոլոր ներկայացուցիչներին, որ տարին մեկ անգամ, երկու անգամ գնան Ղարաբաղ, գնան ու տեսնեն այդ կրակի բերանում ապրող մարդիկ ինչպիսի՞ լավատեսություն ունեն, մտնեն մեր զորամասեր, և այն ժամանակ կյանքը շատ ավելի հետաքրքիր է լինելու: Այս չարությամբ ոչնչի չես կարող հասնել: Ինձ համար աշխարհի ամենավատ բաները չարությունը, տգիտությունը և նախանձն են: Դրանք, իրոք, շատ վատ բաներ են: Այդպիսի հատկություններով օժտված անհատականությունը երբեք չի կարող ճիշտ որոշումներ կայացնել՝ որքան էլ խելոք լինի, քանի աստղ էլ նրա ճակատին լինի: Հաջողություն:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Գերիների հարցով Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է, պետք է չդարձնենք գերիների վերադարձը ներքաղաքական խոսույթի մի մաս. Լիլիթ Մինասյան
Ուրախ եմ, որ տարածվում են ներքին խմբի սքրինշոթերը, ցույց են տալիս ՔՊ-ի թափանցիկությունը. Խանդանյան
Բագրատ Սրբազանի հետ հանդիպման առաջարկ ՔՊ-ին չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի. Սարգիս Խանդանյան
Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին․ Բաբկեն Թունյան
Նիկոլին փախցնելու է մի պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են Ռուսաստան․ Աբրահամ Գասպարյան
Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
Կատարվածը մեծ հաջողություն է, ՀՀ-ն առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման․ Փաշինյան
Վարչապետի թեկնածուին Բագրատ Սրբազանը պետք է որոշի, ինքն է կոնսոլիդացնող ուժը․ Սուրեն Սուրենյանց
Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան
Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
«Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել
Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 19:16 • 17.05.24 Գերիների հարցով Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է, պետք է չդարձնենք գերիների վերադարձը ներքաղաքական խոսույթի մի մաս. Լիլիթ Մինասյան
- 17:30 • 17.05.24 Ուրախ եմ, որ տարածվում են ներքին խմբի սքրինշոթերը, ցույց են տալիս ՔՊ-ի թափանցիկությունը. Խանդանյան
- 17:04 • 17.05.24 Բագրատ Սրբազանի հետ հանդիպման առաջարկ ՔՊ-ին չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի. Սարգիս Խանդանյան
- 16:46 • 17.05.24 Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին․ Բաբկեն Թունյան
- 13:00 • 17.05.24 Նիկոլին փախցնելու է մի պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են Ռուսաստան․ Աբրահամ Գասպարյան
- 15:34 • 16.05.24 Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
- 11:47 • 16.05.24 Կատարվածը մեծ հաջողություն է, ՀՀ-ն առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման․ Փաշինյան
- 17:37 • 15.05.24 Վարչապետի թեկնածուին Բագրատ Սրբազանը պետք է որոշի, ինքն է կոնսոլիդացնող ուժը․ Սուրեն Սուրենյանց
- 15:26 • 14.05.24 Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան
- 17:46 • 13.05.24 Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
- 15:13 • 13.05.24 Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
- 15:40 • 11.05.24 «Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
- 15:39 • 11.05.24 Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել
- 15:47 • 10.05.24 Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
- 21:28 • 09.05.24 Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
- 21:14 • 09.05.24 Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
- 19:18 • 09.05.24 Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
- 10:44 • 09.05.24 Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
- 20:40 • 08.05.24 Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
- 17:19 • 08.05.24 Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
- 16:15 • 07.05.24 Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
- 15:57 • 07.05.24 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
- 14:48 • 07.05.24 Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
- 14:24 • 07.05.24 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
- 14:19 • 07.05.24 Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
- 13:14 • 07.05.24 Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
- 13:13 • 07.05.24 Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
- 13:03 • 07.05.24 Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
- 12:28 • 07.05.24 Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
- 11:56 • 07.05.24 Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
- 20:49 • 06.05.24 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 16:14 • 06.05.24 Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
- 15:01 • 06.05.24 Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
- 15:01 • 06.05.24 Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 17:37 • 18/05 Ես համախմբվելու չունեմ Արմեն Աշոտյանին քաղաքական բանտարկյալ չհամարողների, 2018-ի իշխանազավթումն առ այսօր արդարացնողների հետ. Շարմազանով Ես համախմբվելու չունեմ Շուշին ու Հադրութը,Լաչինն ու Աղավնոն,Գորիս-Կապան 21 կմ եւ Սեւ լճի 30 տոկոսը հանձնման ժամանակ ծպտուն չհանած «ուժերի» կամ «գործիչների» հետ:
-
Քաղաքականություն 15:17 • 18/05 «Պատիվ ունեմ» խմբակցությունը և ՀՀԿ-ն հայտարարել են՝ շարժման կամ ժողովրդի կողմից առաջադրված թեկնածուի ընթացքի համար կանեն ամեն ինչ. Հայկ Մամիջանյան Հարցին, որ ԼՀԿ-ական Դավիթ Խաժակյանն ասաց, թե շարժումը կմեծանա, եթե հստակ ասվի՝ նախկինների վերադարձ չի լինելու, Հայկ Մամիջանյանն արձագանքեց. «Իսկ Փաշինյանի անհատական օգտագործման նախկիննե՞րը խոսելու իրավունք ունե՞ն»:
-
Քաղաքականություն 14:48 • 18/05 Իմ՝ վարչապետի թեկնածու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Նա տեղեկացրեց, որ կուսակցությունները ցանկություն ու համախոհություն են արտահայտել այս ամբողջ շարժմանը, առաջադրված գաղափարներին, նաև ապագայի պատկերացումներին և համագործակցության, համախոհության մեծ դաշտ գոյացնելուն։
-
Քաղաքականություն 12:20 • 18/05 Մեր փափագն է եղել, որ եռագույնը հաղթի սև ու սպիտակին, այսօրվա պատկերը դրա լավագույն վկայությունն է․ Սրբազանը՝ քաղաքական ուժերի հետ հանդիպմանը Բագրատ Սրբազանի խոսքով՝ Շարժումը եկել հասել է մի հանգրվանի, որ այլևս հետևանքները չեն, որ առաջնային են, թեպետ իրենք հետևանքների մասին էլ են մտածում, այդուհանդերձ պատճառն է կարևոր։ Իսկ պատճառը, ըստ նրա, մեկն է ու գտնվում է Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում։
-
Քաղաքականություն 13:07 • 18/05 Կուսակցությունները 2 հարցի շուրջ ունեն կոնսենսուս՝ Փաշինյանի հեռացում և Բագրատ Սրբազանի թեկնածություն՝ որպես անցումային վարչապետ․ Սուրեն Սուրենյանց «Քննարկումից տպավորությունն է այն է, որ մենք ունենք պատկերացում մի Հայաստանի մասին, որտեղ չպիտի լինի Նիկոլ Փաշինյան ղեկավար և պետք է լինի անցումային ղեկավար Բագրատ Սրբազանի թեկնածությունը»,- ասաց նա։
-
Իրադարձային 18:55 • 18/05 Դեռ ոչինչ չի արվել․ Բագրատ սրբազանը՝ ԱԱԾ և դատախազություն ներկայացրած հաղորդման մասին «Գիտեմ, որ պարոն Աբազյանը լսում է, դատախազությունը լսում է, ես հանցագործության մասին հաղորդում եմ տվել։ Այդ մարդկանց պետք է ուղղակի քրեական պատասխանատվության ենթարկեք զրպարտության համար»,- հայտարարեց սրբազանը։
-
Իրադարձային 20:09 • 18/05 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները Բագրատ Սրբազանն այսօր հանդիպել է նաև ՀՀ մշակութային գործիչների հետ, որի ընթացքում ներկայացրել է մինչև այս կատարած աշխատանքները, ինչպես նաև տեղեկացրել առաջիկա օրերին սպասվող գործողությունների և ծրագրերի մասին։
-
Իրադարձային 17:10 • 18/05 Երևանում 20-ամյա վարորդը «Mazda 5»-ով կոտրել է էլեկտրասյունը, ապա բազալտե եզրաքարն ու հայտնվել բենզալցակայանի տարածքում Վիրավորներին առաջինը օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցները, ապա ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
-
Իրադարձային 21:22 • 18/05 Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից կոչ ուղղեց ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին՝ դադարեցնել հացադուլը, նաև ԱԱԾ-ին դիմեց` Լեո Նիկոլյանին անձամբ հանդիպելու համար Հիմա հրապարակային դիմում եմ ԱԱԾ-ին՝ թույլ տալ՝ գնանք Լեոյին հանդիպելու, որովհետև երևի թե սահման պիտի անցնենք, նա գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի՝ սահմանից մյուս կողմում, թուլ չեն տվել մտնի Հայաստան։
-
Իրադարձային 15:39 • 18/05 Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը (տեսանյութ) Մայր Աթոռը հայտնում է, որ սա առաքյալների վրա Ս. Հոգու իջման հիշատակության Տոնն է, որ տեղի է ունեցել Ս. Հարության հիսուներորդ օրը: Այդ պատճառով էլ Հոգեգալուստը միշտ տոնում են Զատիկից հիսուն օր հետո: Սուրբ Հոգին Սուրբ Երրորդության երեք անձերից մեկն է, հավասար Հորը և Որդուն:
-
Մամուլի տեսություն 09:21 • 18/05 «Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ» Եվ ցավում եմ բոլոր նրանց համար, ովքեր իմանալով, որ իմ եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ շատ վաղուց անձնական եւ ոչ անձնական որեւէ հարաբերություն չկա, դիտավորյալ լուրեր են տարածում, թե մենք մտերմիկ հարաբերություններ ունենք։
-
Իրադարձային 11:39 • 18/05 «Ճանապարհը կառուցենք կլինի անվտանգություն», «Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն»․ Սանոսյանը հանդիպեց կիրանցեցիներին Կիրանցեցիների մեղադրանքներին՝ առանց իրենց տեղյակ պահելու են ստորագրել, նա պատասխանեց․ «Տեղի է ունեցել սահմանազատման, սահմանագծման պրոցես, փորձում ենք հաջորդ պրոցեսն իրականացնել»։
-
Քաղաքականություն 17:37 • 18/05 Ես համախմբվելու չունեմ Արմեն Աշոտյանին քաղաքական բանտարկյալ չհամարողների, 2018-ի իշխանազավթումն առ այսօր արդարացնողների հետ. Շարմազանով Ես համախմբվելու չունեմ Շուշին ու Հադրութը,Լաչինն ու Աղավնոն,Գորիս-Կապան 21 կմ եւ Սեւ լճի 30 տոկոսը հանձնման ժամանակ ծպտուն չհանած «ուժերի» կամ «գործիչների» հետ:
-
Քաղաքականություն 15:17 • 18/05 «Պատիվ ունեմ» խմբակցությունը և ՀՀԿ-ն հայտարարել են՝ շարժման կամ ժողովրդի կողմից առաջադրված թեկնածուի ընթացքի համար կանեն ամեն ինչ. Հայկ Մամիջանյան Հարցին, որ ԼՀԿ-ական Դավիթ Խաժակյանն ասաց, թե շարժումը կմեծանա, եթե հստակ ասվի՝ նախկինների վերադարձ չի լինելու, Հայկ Մամիջանյանն արձագանքեց. «Իսկ Փաշինյանի անհատական օգտագործման նախկիննե՞րը խոսելու իրավունք ունե՞ն»:
-
Քաղաքականություն 10:07 • 18/05 ՌԴ-ն պետք է վերանայի Հրվ․ Կովկասում իր առաջնահերթությունները, իսկ արցախցիների վերադարձի հարցն օրակարգ վերադարձնելը դրա դրսևորումներից պետք է լինի․ Տիգրան Աբրահամյան ՌԴ-ի ներկայության պայմաններում Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումն Արցախի վրա և արցախցիների բռնի տեղահանումը ցույց են տալիս, որ ռուսական կողմը ևս այստեղ մեծ խնդիր ունի:
-
Քաղաքականություն 14:48 • 18/05 Իմ՝ վարչապետի թեկնածու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Նա տեղեկացրեց, որ կուսակցությունները ցանկություն ու համախոհություն են արտահայտել այս ամբողջ շարժմանը, առաջադրված գաղափարներին, նաև ապագայի պատկերացումներին և համագործակցության, համախոհության մեծ դաշտ գոյացնելուն։
-
Քաղաքականություն 13:07 • 18/05 Կուսակցությունները 2 հարցի շուրջ ունեն կոնսենսուս՝ Փաշինյանի հեռացում և Բագրատ Սրբազանի թեկնածություն՝ որպես անցումային վարչապետ․ Սուրեն Սուրենյանց «Քննարկումից տպավորությունն է այն է, որ մենք ունենք պատկերացում մի Հայաստանի մասին, որտեղ չպիտի լինի Նիկոլ Փաշինյան ղեկավար և պետք է լինի անցումային ղեկավար Բագրատ Սրբազանի թեկնածությունը»,- ասաց նա։
-
Քաղաքականություն 12:20 • 18/05 Մեր փափագն է եղել, որ եռագույնը հաղթի սև ու սպիտակին, այսօրվա պատկերը դրա լավագույն վկայությունն է․ Սրբազանը՝ քաղաքական ուժերի հետ հանդիպմանը Բագրատ Սրբազանի խոսքով՝ Շարժումը եկել հասել է մի հանգրվանի, որ այլևս հետևանքները չեն, որ առաջնային են, թեպետ իրենք հետևանքների մասին էլ են մտածում, այդուհանդերձ պատճառն է կարևոր։ Իսկ պատճառը, ըստ նրա, մեկն է ու գտնվում է Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում։
-
Իրադարձային 18:55 • 18/05 Դեռ ոչինչ չի արվել․ Բագրատ սրբազանը՝ ԱԱԾ և դատախազություն ներկայացրած հաղորդման մասին «Գիտեմ, որ պարոն Աբազյանը լսում է, դատախազությունը լսում է, ես հանցագործության մասին հաղորդում եմ տվել։ Այդ մարդկանց պետք է ուղղակի քրեական պատասխանատվության ենթարկեք զրպարտության համար»,- հայտարարեց սրբազանը։
-
Իրադարձային 15:48 • 15/05 Բագրատ Սրբազան, Արման Թաթոյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան. ո՞ւմ են քաղաքացիները տեսնում անցումային կառավարության ղեկավար «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ՝ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վերաբերյալ «Առաջնորդում» խորագրով հարցման արդյունքները:
-
Իրադարձային 21:32 • 14/05 Պարզվել է եկեղեցու բակում հայտնաբերված նորածին երեխայի մոր ինքնությունը. ոստիկանություն Ավելի վաղ հայտնել էինք, որ փոքրիկին նկատել է եկեղեցու այգեպանը, այդ մասին հայտնել է իր ծանոթին` Երևանի բնակիչ 68-ամյա Մարիամ Հ.-ին։ Նա երեխային տարել է իր տուն, խնամել, որից հետո ահազանգել է ոստիկանություն, որոնք էլ երեխային տեղափոխել են հիվանդանոց։
-
Իրադարձային 20:12 • 16/05 Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ Հատուկ օրինակների շարքին, տեղին չէ մատնանշումներ կատարել «իր վարած ինքնաշարժի արժեքին», քանի որ ինքնաշարժը պատկանում է Թեմին և ոչ թե անձնապես Առաջնորդին, որի արժեքը որոշվում և հաստատվում է թեմական օրինաչափություններով և կարգավորումներով»,-ասված է հաղորդագրության մեջ։
-
Գիտություն/տեխնիկա 15:50 • 12/05 ԱՄՆ-ում կյանքից հեռացել է տղամարդը, որին աշխարհում առաջին անգամ բարեհաջող խոզի երիկամ էր փոխպատվաստվել Տղամարդը, որն աշխարհում առաջինն էր ենթարկվել գենետիկորեն ձևափոխված խոզի երիկամի փոխպատվաստման բարեհաջող վիրահատությանը, մահացել է: Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ վիրահատությունից մոտ երկու ամիս անց, հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով Մասաչուսեթսի հիվանդանոցը։
-
Իրադարձային 17:26 • 15/05 Սլովակիայում տղամարդը 4 անգամ կրшկել է երկրի վարչապետին. նրա վիճակը ծանր է (տեսանյութ) Ինչպես հայտնում է Pravda-ն, Ռոբերտ Ֆիցոն դուրս է եկել ժողովրդի մոտ, երբ չորս կրակոց է հնչել։ Վարչապետը վիրավորվել է կրծքավանդակի և որովայնի շրջանում։ Ֆիցոյին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Բրատիսլավայի հիվանդանոց։
-
Իրադարձային 13:22 • 15/05 Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Մարզերում մայիսի 15-ի և 17-ի ցերեկը, 18-20-ին առանձին շրջաններում, 16-ին, 17-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
-
Իրադարձային 13:15 • 17/05 Օդի ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջաններում սպասվում են տեղումներ՝ թաց ձյան և ձյան տեսքով Մարզերում մայիսի 17-ի ցերեկը, 18-22-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 18-ի գիշերն առանձին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան և ձյան տեսքով։
-
Իրադարձային 11:11 • 14/05 Եթե չէիք հավատում, ուրեմն պետք է չասեիք, շատ բարկացած եմ․ ԵՊՀ պրոռեկտորն իջավ Սրբազանի մոտ ու հայտարարեց, որ ինքը ուսանողներին չի սպառնացել Լրագրողի դիտարկմանը, թե լուրեր կան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր ուղղություններով անվտանգության երաշխիքներ է փնտրում, Բագրատ Սրբազանն ասաց․ «Մենք իր տերը չենք, մենք իրեն հնարավորություն տվողն ենք»։
-
Իրադարձային 16:10 • 13/05 Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասին Անկեղծ ասում եմ՝ ունե՞ն փաստեր, որևէ տեսակի արձանագրումներ, հանցանք է դա, թող փաստեն որ կա։ Ես հենց հիմա հորդորում եմ ԱԱԾ-ին հրապարակեն այդ բոլոր նյութերը, չունե՞ն ուրեմն այդ մարդկանց պետք է կանչեն
-
Իրավունք 16:05 • 17/05 Պարեկները կանգնեցրել են արցախյան պետհամարանիշով մեքենան, ասել՝ պատերազմին չես մասնակցել, միտինգի ե՞ս գնում․ ոստիկանության պարզաբանումը (տեսանյութ) Դեպքի առթիվ Tert.am-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը ասաց․
-
Իրադարձային 12:42 • 17/05 Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են պատերազմի ժամանակ առևտուր արել, որը հանգեցրել է պարտության․Դատախազության՝ պարզաբանումը Ուստի Tert.am-ը գլխավոր դատախազից խնդրել էր հայտնել, թե որ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են առևտուր կատարել որոշակի քաղաքներում և որտեղ է կարդացել Գլխավոր դատախազը դրա մասին։
-
Մամուլի տեսություն 09:08 • 16/05 Ինչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Բագրատ Սրբազանն ամենօրյա հանդիպումներ է ունենում տարբեր հասարակական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների, տարբեր գործիչների հետ: Նախօրեին էլ հայտարարվեց, որ հանդիպել է Վազգեն Մանուկյանի, Հրանտ Բագրատյանի և Խոսրով Հարությունյանի հետ:
-
Իրադարձային 12:17 • 14/05 Ես եղել եմ Եվրոպայում, մեկուկես օր էլ` Ռուսաստանում, բայց խնդրում եմ այս ամենը չդիտարկել «դաբրոներ» ստանալու համատեքստում․ Սուրեն Պետրոսյան Չեմ ուզում շատ մեծամիտ հնչի, բայց ինձ չի հետաքրքրում՝ ով ինչ ազդակ կտա, որևէ մեկը ազդակ չի էլ կարող տալ, որովհետև սա մեր «տան հարցն» է։
Մամուլի տեսություն
-
10:43 • 18.05.24 Մարզպետը կիրանցեցիներին ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
-
10:37 • 18.05.24 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»
Իրադարձային
-
10:15 • 19.05.24 Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը
Գիտություն/տեխնիկա
-
15:58 • 16.05.24 Երկրի վրա նոր մագնիսական փոթորիկ է սկսվել
-
13:54 • 13.05.24 Իսպանիայում հայտնաբերվել են առնետի հեպատիտի վիրուսի տասնյակ դեպքեր
Ժամանց
-
15:51 • 13.05.24 Նեպալցին 29-րդ անգամ նվաճել է աշխարհի բարձր լեռան՝ Էվերեստի գագաթը