Նորաստեղծ շարժումը գլխավորում են ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ՀԺԿ-ն ու ԲՀԿ-ն. քառյակը մնում է հրաշալի քառյակ. Լ. Տեր-Պետրոսյան
20.10
Նորաստեղծ շարժումը գլխավորում են ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ՀԺԿ-ն ու ԲՀԿ-ն. քառյակը մնում է հրաշալի քառյակ. Լ. Տեր-Պետրոսյան
«Հայ ազգային կոնգրեսի» առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ծավալուն ելույթում հայտարարեց, որ այսօրվանից, երբ քառյակի ծրագրած հանրահավաքային գործընթացին միացել են հսկայական զանգվածներ, ընդդիմադիր խորհրդարանական ուժերի համագործակցությունն ինքնըստինքյան վերածվում է համաժողովրդական շարժման, իսկ նորաստեղծ շարժումը այսուհետ գլխավորում են Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, «Ժառանգությունը», «Բարգավաճ Հայաստանը» և «Հայ ազգային կոնգրեսը։
«Շարունակելով հանդերձ մեզ հետ համագործակցությունը խորհրդարանական մակարդակում, Դաշնակցությունը ինչ-ինչ նկատառումներով հարմար չի համարել մաս կազմել համաժողովրդական շարժմանը, և մենք հարգանքով ենք վերաբերվում նրա դիրքորոշմանը։ Ինչևիցե, կարևորն այն է, որ կազմի մասնակի փոփոխությունից հետո էլ հրաշալի քառյակը շարունակում է մնալ նույնքան հրաշալի քառյակ»,-հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը ու ավելացրեց. «Հակառակ որոշ հորինված կասկածների ու բամբասանքների՝ Ռոբերտ Քոչարյանը և «Օրինաց երկիր» կուսակցությունը այս շարժման հետ որևէ առնչություն չունեն։ Եթե նրանք ուզում են մեզանից անկախ կամ մեզ զուգահեռ պայքարել սարգսյանական ռեժիմի դեմ, թող պայքարեն, ոչ ոք նրանց չի խանգարում, ավելին՝ դրա համար նույնիսկ շնորհակալ կլինենք նրանց»:
Ներկայացնում ենք Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը հատվածաբար. «...Վարչախմբի հանդեպ անխնա քննադատությամբ հանդերձ, մեր հանրահավաքներում իշխանության ներկայացուցիչների հասցեին անձնական վիրավորանքներ ու հայհոյանքներ չեն հնչելու։ Մենք նրանց մասին խոսելու ենք միայնումիայն քաղաքական լեզվով, բայց չզլանալով իրերը կոչել իրենց անունով»:
Ըստ Տեր-Պետրոսյանի՝ տիրապետելով լիարժեք տեղեկատվության և ելնելով նպատակահարմարությունից, քառյակի ղեկավարությունն է սահմանում շարժման ընթացքի արագությունը և հանրային միջոցառումների ժամանակացույցը։ Ուստի ժողովրդից ակնկալվում է լիովին վստահել քառյակին և ըմբռնումով մոտենալ նրա կայացրած որոշումներին, որովհետև առանց փոխադարձ վստահության, մեր ձեռնարկած լրջագույն գործը չի կարող հաջողությամբ պսակվել։
Իր ելույթը Լևոն Տեր-Պետրոսյանը ավարտեց հետևյալ կերպ. «Սարգսյանական ռեժիմը լիովին սպառված է, ընդ որում թե՛ հայ ժողովրդի, թե՛ նաև արտաքին աշխարհի աչքում։ Նրա կառավարման յուրաքանչյուր օր կորուստ է երկրի և ժողովրդի համար, իսկ նրա գոյության երկարաձգումը՝ անխուսափելի աղետ, որից խուսափելու միակ միջոցը շուտափույթ և ամբողջական իշխանափոխությունն է, այսինքն՝ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Ինչ վերաբերում է իշխանափոխության իրականացման փաթեթային, թե փուլային տարբերակներին, կամ արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմներին, ապա այդ մասին խոսք կլինի հաջորդ հանրահավաքում»:
19.43
Մյուս հանրահավաքին ես կասեմ իմ խոսքը, որին դուք սպասում եք. Գագիկ Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ իր ելույթը կասի հաջորդ հանրահավաքին և կտա բոլոր այն հարցերի պատասխանները, որին ժողովուրդը սպասում է։ Այս մասին Ազատության հրապարակում ասաց ԲՀԿ առաջնորդը։
Գագիկ Ծառուկյանը շեշտեց, թե ամենակարևորն այն է, որ ինքը ժողովրդի հետ է և ժողովրդի կողքին։ «Առաջին հերթին ուզում եմ բոլորին ողջունել իր սրտե, ես այստեղ եմ, ձեր կողքին կանգնած եմ, երբեք չի եղել, որ ժողովրդին հայտարարություն անեմ, ու իմ հայտարարությունից հետ կանգնեմ, ինչ ասում եմ, ուրեմն կատարելու եմ»,-ասաց նա։
Ծառուկյանի խոսքով՝ Հայաստանի ժողովուրդն ունենալու է մեծ հաջողություն։ «Որի սկիզբը դրվում է այսօր, այստեղ, այս պահին։ Սիրելի՛ ժողովուրդ, հաջողությունը հենց այնպես չի տրվում, ինձ ճիշտ հասկացեք, դա պայքար է, դժվար ճանապարհ. ուզում եմ հարցնել՝ պատրա՞ստ եք այդ պայքարին»,- հարցրեց նա։
19.36
Սկսել են գործընթաց, որը հանգեցնելու է արմատական փոփոխությունների. Ստեփան Դեմիրճյան
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանն իր ելույթում անդրադարձավ իրականացվող սահմանադրական բարեփոխումներին և տարօրինակ համարեց, որ «Սահմանադրությունը բազմիցս խախտած և ընտրություններ կեղծած վարչախումբը ձեռնամուխ է եղել սահմանադրական բարեփոխումների»:
«Ակնհայտ է, որ մեր երկրում չկա ո՛չ սահմանադրական բարեփոխումների հասարակական պահանջ, ո՛չ էլ անհրաժեշտություն: Չկա, քանի որ այն ծանր վիճակը, որում հայտնվել է երկիրը, պայմանավորված չէ դրանով: Ի՞նչ իմաստ ունեն այդ փոփոխությունները, եթե շարունակաբար իշխանությունը բռնազավթվում է մի խումբ մարդկանց կողմից»,– ասաց նա։
Ստեփան Դեմիրճյանն ընդգծեց, որ Հայաստանին պետք են իրական փոփոխություններ՝ իշխանության և բիզնեսի տարանջատում, տնտեսության առողջացում, սակայն, ըստ նրա, միամտություն կլինի ակնկալել կուտակված խնդիրների լուծումն այն վարչախմբից, որը տարիներ շարունակ նպաստել է թալանին և որոնց պատճառով երկիրը դատարկվում է:
«Մենք սկսել են մի գործընթաց, որը հանգեցնելու է արմատական փոփոխությունների»,-եզրափակեց նա:
19.33
Բոլոր կուսակցական դրոշները խոնարհվել են հայոց պետականության դրոշի առաջ. Ր. Հովհաննիսյան
Այսօր Ազատության հրապարակում խոնարհված են բոլոր կուսակցական դրոշները հայոց պետականության դրոշի առաջ և այդպես կմնա մինչև միասնական հաղթանակ: Ազատության հրապարակի հարթակից հայտարարեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Անդրադառնալով հինգ տարի առաջ ստորագրված հայ–թուրքական արձանագրություններին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ դրանք հակապետական էին և հակասահմանադրական և շարունկությունն էին 1921 թվականին Մոսկվայի և Ղարսի պայամանագրերի:
Անդրադառնալով այսօր Հայաստանի Եվրասիական տնտեսական միության պայմանագրին միանալուն, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ հերթական անգամ արհամարհվեց ժողովրդի ձայնը:
19.26
Առաջարկում ենք իշխանությունը փոխանցել խաղաղ ձևով. Լևոն Զուրաբյան
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր ելույթում նախ նկատեց, թե այսօր բոլորն են հպարտ ու ոգևորված՝ տեսնելով հավաքվածներին՝ «մարդկային ծովը հրապարակում»։
«Այլևս հանդուրժել ռեժիմը՝ նշանակում է Հայաստանի կործանում»,-ասաց նա և հավելեց, որ եկել է իշխանությունը օրինական տիրոջը՝ ժողովրդին հանձնելու ժամանակը։
Իսկ դրա համար ըստ նրա՝ կա երկու ձև, երբ ժողովուրդը ոտքի է կանգնում, իշխանությանը մնում է կա՛մ ընկրկել, կա՛մ առերեսվել։ Զուրաբյանը նշեց, թե իրենք չեն ցանկանում ցնցումներ և առաջարկում են իշխանությունը փոխանցել խաղաղ ձևով։
19.20
Մենք կոչված ենք վերականգնելու մեր արժանապատվությունը. Ռազմիկ Պետրոսյան
Արցախյան ազատամարտի վետերան Ռազմիկ Պետրոսյանը եռյակի հանրահավաքին ելույթ ունենալով, ասաց, որ մի քանի արկածախնդիրներ ամբողջ ազգին դարձրել են երկիրը լքողներ, աղքատներ: «Մենք կոչված ենք վերականգնելու մեր արժանապատվությունը»,-ասաց նա և հայտնեց, որ ավելի քանի վեց հազար ազատամարտիկներ հանրահավաքի մասնակիցների շարքերում են:
«Ձեզ հետ միասին ուղղելու ենք մեր երկրի ողնաշարը: Մենք կարողացանք ծնկի բերել արյունարբու թշնամուն, բայց մի քանի թափթփուկի մենք բաց թողեցինք»,- ասաց նա և ավելացրեց, որ իշխանության յուրաքանչյուր քայլ ուղղված է մեր երկիրը անդունդը գլորելուն:
«Մենք ներկայումս եռյակի քաղաքական ուժերի առաջնորդությամբ համաժողովրդական շարժում ենք սկսել և ազատամարտիկներս հայտարարել ենք այս շարժմանը մեր միասնության մասին: Մենք կանգնած ենք մեր ժողովրդի կողքին»,-ասաց Ռազմիկ Պետրոսյանը:
19.17
Հաջորդ սերունդը չի ունենա հանրահավաք անող քաղաքացի. Արամ Մանուկյան
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր ելույթում ասաց, որ մի քանի տխուր թիվ է ներկայացնելու. ըստ նրա՝ համաձայն միջազգային միգրացիայի կազմակերպության՝ Հայաստանի քաղաքացիների թիվը, որոնք պաշտոնապես միգրանտի կարգավիճակով գտնվում են արտերկրում՝ 770 000 է, և սրանք այն մարդիկ են, որ դեռ ՀՀ քաղաքացիներ են, բայց դիմել են այլ երկրներ՝ ժամանակավոր կեցության իրավունք ստանալու համար:
«Այս արտագաղթի պատճառով ծնելիությունը, ամուսնությունները նվազել են, աճել են ամուսնալուծությունների, մահացության և թոշակառուների թիվը: Հայաստանը, հայությունը տարածաշրջանից վերանում է»,-ասաց նա:
«Մենք այս խնդիրը չենք կարող ձգել մեկ կամ հինգ տարի, հաջորդ սերունդը չի ունենա հանրահավաք անող քաղաքացի, որ այս խնդիրը լուծի»,-հավելեց նա:
19.11
Մենք պետք է պահենք մեր տունը.Ռուբիկ Հակոբյան
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՀՀ արտաքին քաղաքականությունը համեմատեց փողացային կնոջ վարքի հետ, ասելով, որ օրվա մի կեսին ՀՀ իշխանությունները սիրո և հավատարմության երդումներ են տալիս Արևմուտքին, մյուս կեսին՝ Ռուսաստանին և ավելացրեց.«Հավատարմություն չունեցող կինը միշտ պետք է մնան փողոցում և վատ կարգավիճակով»:
Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ «մեր խնդիրը մենք ենք» և բերեց Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից այլաբանական օրինակ բերեց, որ երբ տանտերը դրսից մարդ է հրավիրում իր տուն, նա միշտ հայտնվում է իր մահճակալում: «Ուրեմն՝ մենք պետք է պահենք մեր տունը, տեղաշորն ու մահճակալը»,- հայտարարեց Ռուբիկ Հակոբյանը:
Իր ելույթը «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավարը ավարտեց «առաջ դեպի հաղթանակ» խոսքերով ու ավելացրեց, որ եկել են ժողովրդից ճշտելու ամբողջական իշխանափոխության քարտեզը:
19.04
Որևէ մեկը ձեզ հուսախաբ չի անելու. Նաիրա Զոհրաբյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ողջունեց հավաքվածներին՝ նշելով, որ չնայած իշխանության ստեղծած խոչընդոտներին եկել են Ազատության հրապարակ իրենց իրավունքների պաշտպանության համար:
«Այս իշխանության գնացքը վաղուց է գնացել, և ձեր այստեղ ներկայությունը նշանակում է այն, որ իշխանությունը սպառել է իրեն»,- ասաց նա:
Այնուհետև պատգամավորն անդրադարձավ տարածված այն կարծիքին, թե եռյակը հուսախաբ է անելու ժողովրդին. «Չկա այդպիսի բան, հարթակում կանգնած են արժանապատիվ ուժեր՝ արժանապատիվ առաջնորդներով, որոնցից յուրաքանչյուրի համար պատվի ու արժանապատվության հարց է ձեր վստահությունը, այստեղ որևէ մեկը ձեզ հուսախաբ չի անելու, բայց մենք ուժեղ ենք ձեզանով ... Թույլ չենք տալու և Հայաստանը վերադարձնելու ենք արժանապատիվ քաղաքացիներին»։
18.58
Քանի կենդանի ենք, այդքան պայքարելու ենք. Արմեն Մարտիրոսյան
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում ասաց, որ քանի կենդանի են, այդքան պայքարելու են՝ ավելացնելով, որ եռյակը ավարտված է համարում 12 կետի հետ կապված փուլը և գտնում է, որ այս իշխանություններն ամբողջությամբ սնանկ են։
«Դուք պատրա՞ստ եք, որ մենք գնանք ամբողջական իշխանափոխության»,-հարցրեց Արմեն Մարտիրոսյանը, ինչին ի պատասխան բազմությունը պատասխանեց՝ «այո»։
Արմեն Մարտիրոսյանը շարունակեց. «Միասնական, անվերջ պայքարով մինչև հաղթական ավարտ գնա՞նք դրան»։ Ի պատասխան այս հարցի, ժողովուրդը վանկարկեց. «այո»։
«Ժառանգության» փոխնախագահը նշեց, որ եռյակի անդամները տարբեր քաղաքական հայացքներ ունեն, բայց միավորվել են, քանի որ երկիրը ծանր վիճակում է։ «Կոչ եմ անում բոլոր քաղաքական գործիչներին, հասարակական գործիչներին, ովքեր իրապես դեմ են այս իշխանություններին, անկախ ինչ կողմնորոշում ունեն՝ ներքին, թե արտաքին հարցերի շուրջ, միավորվեն»,– ասաց նա։
18.53
Եթե իշխանությունը հետ չկանգնի Սահմանադրությունը փոխելուց, ժողովուրդը կգնա ավելի արմատական լուծումների.Մ. Մելքումյան
Եթե Հայաստանների իշխանությունը հետ չկանգնեն Սահմանադրությունը փոխելու մտքից, չկատարեն իրենց ներկայացված 12 կետերը, ժողովուրդն իրեն իրավունք կվերապահի գնալ ավելի արմատական լուծումների: Այս մասին հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» Միքայել Մելքումյանը ու ավելացրեց.«Իշխանությունը երկրում ձախողել է, հիմա էլ ուզում է Սահմանադրություն փոխել, որ վերարտադրվի ևս 20 տարի, դրա համար շատ հստակ ասում ենք՝ եթե իշխանությունը, էս օրերի ընթացքում նայելով ժողովրդի հավաքական կարծիքին, հետևություն չանի, շատ արագ, չկատարի 12 կետերը, ուրեմն՝ ժողովուրդը իրեն իրավունք է վերապահում ավել արմատական լուծումների գնալ»:
Միքայել Մելքումյանն ավելացրեց, որ անցած շաբաթների ընթացքում եղել են ՀՀ տարբեր մարզերում, քաղաքներում և Ազատության այս հարթակ գալու ճանապարհին մարդիկ իրենց ջերմորեն դիմավորել են և արտահայտել են հավաքական կարծիք, որ դեմ են սահմանադրական փոփոխություններին:
«Այսօր ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակն օրհասական է, մենք բոլորս տեսնում ենք, իշխանությունը ձախողել է»,- հայտարարեց Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ այն ձախողվել է ինչպես վերջին 7-8 տարիներին, այնպես էլ նոր կառավարության կողմից:
18.35
Հանրահավաքին առաջինը ելույթ ունեցավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ով նշեց, որ իրենք լցված են խաղաղությամբ և հորդորեց ողջունել իրավապահներին՝ նշելով, որ իրենք ևս «մեր քույրերն ու եղբայրներն են»:
«Մեր հանրահավաքը ուղղված չէ ոչ Ռուսաստանի, ոչ էլ Արևմուտքի դեմ: Մենք ունենք ներսում խնդիրներ, ունենք երկրում լուծելու խնդիրներ: Հանրահավաքն ուղղված է սոցիալական խնդիրների, սեփական իշխանության կողմից ժողովրդի նկատմամբ ուշադրության բացակայության դեմ: Հենց սոցիալական խնդիրների կույտը դարձավ պատճառ այստեղ հավաքվելու»,-ասաց նա:
Այնուհետև պատգամավորը ժողովրդի հետ միասին հաստատեց հանրահավաքի օրակարգը՝ ընթերցելով քառյակի կողմից կառավարությանը ներկայացված բոլոր 12 կետերը:
18.05
Նախքան կմեկնարկեր հանրահավաքը, հավաքված ժողովուրդը պարում էր Արա Գևորգյանի ստեղծագործություններից մեկի ներքո, իսկ հրապարակում մասնակիցներն սկսեցին հավաքվել ժամը 16-ից սկսած: Առաջիններից մեկը «Միացում» վանկարկումներով ԲՀՀ-ական Ռուստամ Գասպարյանի առաջնորդությամբ հրապարակ մտան մի խումբ ազատամարտիկներ:
Երևանի Ազատության հրապարակում քիչ անց կմեկնարկի ԱԺ ոչ իշխանական եռյակի հանրահավաքը, որին ինչպես նախապես հայտարարվել է, ներկա են այդ ուժերի լիդերներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ հանրահավաքի օրակարգում 12 կետերն են, գումարած էլեկտրաէներգիայի հարցը, սակայն ինչպես երեկ հանրահավաքի կազմակերպչական հարցերին նվիրված եռյակի նիստից հետո հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, հանրահավաքը կանցնի քաղաքական ընդգրկուն օրակարգով:
«Եվ նաև դրա տրամաբանական շարունակության մեջ բոլոր քաղաքական իշխանափոխության հարցը դրել ենք: Այսինքն՝ մեկ օրգանական միասնականության մեջ պետք է դիտվի»,- ասել էր Ռուբեն Հակոբյանը՝ նկատելով, որ այսօր, կհրապարակվի իրենց առաջիկա քայլերի Ճանապարհային քարտեզը:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ուրախ եմ, որ տարածվում են ներքին խմբի սքրինշոթերը, ցույց են տալիս ՔՊ-ի թափանցիկությունը. Խանդանյան
Բագրատ Սրբազանի հետ հանդիպման առաջարկ ՔՊ-ին չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի. Սարգիս Խանդանյան
Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին․ Բաբկեն Թունյան
Նիկոլին փախցնելու է մի պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են Ռուսաստան․ Աբրահամ Գասպարյան
Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
Կատարվածը մեծ հաջողություն է, ՀՀ-ն առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման․ Փաշինյան
Վարչապետի թեկնածուին Բագրատ Սրբազանը պետք է որոշի, ինքն է կոնսոլիդացնող ուժը․ Սուրեն Սուրենյանց
Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան
Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
«Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել
Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 17:30 • 17.05.24 Ուրախ եմ, որ տարածվում են ներքին խմբի սքրինշոթերը, ցույց են տալիս ՔՊ-ի թափանցիկությունը. Խանդանյան
- 17:04 • 17.05.24 Բագրատ Սրբազանի հետ հանդիպման առաջարկ ՔՊ-ին չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի. Սարգիս Խանդանյան
- 16:46 • 17.05.24 Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին․ Բաբկեն Թունյան
- 13:00 • 17.05.24 Նիկոլին փախցնելու է մի պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են Ռուսաստան․ Աբրահամ Գասպարյան
- 15:34 • 16.05.24 Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
- 11:47 • 16.05.24 Կատարվածը մեծ հաջողություն է, ՀՀ-ն առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման․ Փաշինյան
- 17:37 • 15.05.24 Վարչապետի թեկնածուին Բագրատ Սրբազանը պետք է որոշի, ինքն է կոնսոլիդացնող ուժը․ Սուրեն Սուրենյանց
- 15:26 • 14.05.24 Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան
- 17:46 • 13.05.24 Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
- 15:13 • 13.05.24 Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
- 15:40 • 11.05.24 «Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
- 15:39 • 11.05.24 Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել
- 15:47 • 10.05.24 Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
- 21:28 • 09.05.24 Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
- 21:14 • 09.05.24 Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
- 19:18 • 09.05.24 Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
- 10:44 • 09.05.24 Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
- 20:40 • 08.05.24 Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
- 17:19 • 08.05.24 Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
- 16:15 • 07.05.24 Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
- 15:57 • 07.05.24 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
- 14:48 • 07.05.24 Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
- 14:24 • 07.05.24 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
- 14:19 • 07.05.24 Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
- 13:14 • 07.05.24 Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
- 13:13 • 07.05.24 Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
- 13:03 • 07.05.24 Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
- 12:28 • 07.05.24 Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
- 11:56 • 07.05.24 Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
- 20:49 • 06.05.24 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 16:14 • 06.05.24 Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
- 15:01 • 06.05.24 Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
- 15:01 • 06.05.24 Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 20:12 • 16/05 Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ Հատուկ օրինակների շարքին, տեղին չէ մատնանշումներ կատարել «իր վարած ինքնաշարժի արժեքին», քանի որ ինքնաշարժը պատկանում է Թեմին և ոչ թե անձնապես Առաջնորդին, որի արժեքը որոշվում և հաստատվում է թեմական օրինաչափություններով և կարգավորումներով»,-ասված է հաղորդագրության մեջ։
-
Իրադարձային 12:42 • 17/05 Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են պատերազմի ժամանակ առևտուր արել, որը հանգեցրել է պարտության․Դատախազության՝ պարզաբանումը Ուստի Tert.am-ը գլխավոր դատախազից խնդրել էր հայտնել, թե որ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են առևտուր կատարել որոշակի քաղաքներում և որտեղ է կարդացել Գլխավոր դատախազը դրա մասին։
-
Քաղաքականություն 20:00 • 16/05 Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է․ բոլոր պաշտոն զբաղեցնողները պատասխան են տալու, ընդհուպ՝ ես․ Վիտալի Բալասանյան Նիկոլ Փաշինյանին արցախցիները չեն ընտրել, նա Արցախի վարչապետը չի եղել և նրան իրավունք չի վերապահվել, որպեսի Արցախի հարցերով ինքը զբաղվի
-
Իրադարձային 13:15 • 17/05 Օդի ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջաններում սպասվում են տեղումներ՝ թաց ձյան և ձյան տեսքով Մարզերում մայիսի 17-ի ցերեկը, 18-22-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 18-ի գիշերն առանձին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան և ձյան տեսքով։
-
Քաղաքականություն 14:01 • 17/05 Խնդրում եմ, կներեք, մենք շուտով կհեռանանք. Պուտինը ներողություն է խնդրել չինացիներից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի Հարբին քաղաքի պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ ներողություն է խնդրել Հարբինի բնակիչներից՝ քաղաք կատարած այցի պատճառով անվտանգության խստացված միջոցառումների համար։
-
Իրադարձային 10:51 • 17/05 Շոյգուն Չինաստանում ստիպված է եղել դռան մոտ սպասել՝ խորհրդարանի շենք մտնելու թույլտվության համար Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին Չինաստանում թույլ չեն տվել մտնել Ժողովրդական հավաքների տուն, որտեղ բանակցություններ էին ընթանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի միջև, նշել է «Կոմերսանտ»-ի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը։
-
Քաղաքականություն 11:11 • 17/05 Լուկաշենկոն Ալիևի հետ մեկնել է օկուպացված Արցախ Մայիսի 16-ին երկու երկրի ղեկավարների պաշտոնական բանակցությունների ընթացքում Ալիևը հետաքրքրություն է հայտնել բելառուսական ընկերությունների և ձեռնարկությունների նկատմամբ, որոնք մասնակցում են օկուպացված տարածքների հետպատերազմյան վերականգնմանը։
-
Քաղաքականություն 11:38 • 17/05 Պետք է անհապաղ ներկայացնել իրական իշխանափոխության ծրագիր, Սրբազանի օհնությամբ ժողովրդին վերջապես ներկայացնել քաղաքական առաջնորդի արժանավոր թեկնածուին. Դավիթ Անանյան Բայց ժամանակն է առերեսվելու ճշմարտությանը. այս շարժումը, չնայած իր բոլոր ակնհայտ ազդեցիկ բնութագրերին, այնուամենայնիվ, չի դարձել լիովին ազգային կամ համաժողովրդական: Այո, եթե այդպես լիներ, ներկա վարչախումբը վաղուց անցյալում կլիներ։
-
Իրադարձային 14:59 • 17/05 Համագյուղացուս հետ անձնական զրույցում ընդամենը ասել եմ՝ երանի բոլոր հարցերը փողոց փակելով լուծվեին․ Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի միջադեպի մասին Նազարյանն ասաց, որ չի ցանկանում շատ խոսել այս միջադեպի մասին՝ միայն ավելացնելով, որ իր սերն է փոխանցում բոլոր նրանց, ովքեր երեկվանից անդրադարձել են այս թեմային։
-
Իրադարձային 20:12 • 16/05 Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ Հատուկ օրինակների շարքին, տեղին չէ մատնանշումներ կատարել «իր վարած ինքնաշարժի արժեքին», քանի որ ինքնաշարժը պատկանում է Թեմին և ոչ թե անձնապես Առաջնորդին, որի արժեքը որոշվում և հաստատվում է թեմական օրինաչափություններով և կարգավորումներով»,-ասված է հաղորդագրության մեջ։
-
Մամուլի տեսություն 09:08 • 16/05 Ինչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Բագրատ Սրբազանն ամենօրյա հանդիպումներ է ունենում տարբեր հասարակական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների, տարբեր գործիչների հետ: Նախօրեին էլ հայտարարվեց, որ հանդիպել է Վազգեն Մանուկյանի, Հրանտ Բագրատյանի և Խոսրով Հարությունյանի հետ:
-
Քաղաքականություն 20:00 • 16/05 Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է․ բոլոր պաշտոն զբաղեցնողները պատասխան են տալու, ընդհուպ՝ ես․ Վիտալի Բալասանյան Նիկոլ Փաշինյանին արցախցիները չեն ընտրել, նա Արցախի վարչապետը չի եղել և նրան իրավունք չի վերապահվել, որպեսի Արցախի հարցերով ինքը զբաղվի
-
Իրադարձային 15:07 • 16/05 Օդանավակայանի միջազգային գոտում մնալու որոշման ողջ պատասխանատվությունը կրում է միայն Լեո Նիկոլյանը․ Ֆրանսիայի դեսպանատուն Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելվել է, նա հացադուլ է սկսել հենց օդանավակայանում՝ պահանջելով իրեն հիմնավոր պատասխան ներկայացնել արգելքի հետ կապած։
-
Իրադարձային 10:23 • 16/05 Լարված իրավիճակ՝ Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում․ ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները բողոքում են տնօրենի հեռացման դեմ Բյուրականի Հ․ Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի բակում են հավաքվել դպրոցի ուսուցչական ամբողջ կոլեկտիվը, դպրոցում սովորող 500-ից ավելի երեխաներ, նրանց ծնողները, ովքեր պնդում են, որ Արագածոտնի մարզպետն անհիմն որոշում է ընդունել դպրոցի տնօրենին ազատել պաշտոնից
-
Քաղաքականություն 17:51 • 16/05 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Տիգրան Աբրահամյանը շեշտեց՝ իշխանություններն ի սկզբանե գնացել են մանիպուլյացիայի, նախ հասարակության մեջ որոշակի կեղծ տեղեկություններ են տարածել
-
Իրադարձային 21:32 • 14/05 Պարզվել է եկեղեցու բակում հայտնաբերված նորածին երեխայի մոր ինքնությունը. ոստիկանություն Ավելի վաղ հայտնել էինք, որ փոքրիկին նկատել է եկեղեցու այգեպանը, այդ մասին հայտնել է իր ծանոթին` Երևանի բնակիչ 68-ամյա Մարիամ Հ.-ին։ Նա երեխային տարել է իր տուն, խնամել, որից հետո ահազանգել է ոստիկանություն, որոնք էլ երեխային տեղափոխել են հիվանդանոց։
-
Իրադարձային 15:48 • 15/05 Բագրատ Սրբազան, Արման Թաթոյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան. ո՞ւմ են քաղաքացիները տեսնում անցումային կառավարության ղեկավար «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ՝ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վերաբերյալ «Առաջնորդում» խորագրով հարցման արդյունքները:
-
Գիտություն/տեխնիկա 15:50 • 12/05 ԱՄՆ-ում կյանքից հեռացել է տղամարդը, որին աշխարհում առաջին անգամ բարեհաջող խոզի երիկամ էր փոխպատվաստվել Տղամարդը, որն աշխարհում առաջինն էր ենթարկվել գենետիկորեն ձևափոխված խոզի երիկամի փոխպատվաստման բարեհաջող վիրահատությանը, մահացել է: Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ վիրահատությունից մոտ երկու ամիս անց, հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով Մասաչուսեթսի հիվանդանոցը։
-
Իրադարձային 20:12 • 16/05 Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ Հատուկ օրինակների շարքին, տեղին չէ մատնանշումներ կատարել «իր վարած ինքնաշարժի արժեքին», քանի որ ինքնաշարժը պատկանում է Թեմին և ոչ թե անձնապես Առաջնորդին, որի արժեքը որոշվում և հաստատվում է թեմական օրինաչափություններով և կարգավորումներով»,-ասված է հաղորդագրության մեջ։
-
Իրադարձային 17:26 • 15/05 Սլովակիայում տղամարդը 4 անգամ կրшկել է երկրի վարչապետին. նրա վիճակը ծանր է (տեսանյութ) Ինչպես հայտնում է Pravda-ն, Ռոբերտ Ֆիցոն դուրս է եկել ժողովրդի մոտ, երբ չորս կրակոց է հնչել։ Վարչապետը վիրավորվել է կրծքավանդակի և որովայնի շրջանում։ Ֆիցոյին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Բրատիսլավայի հիվանդանոց։
-
Իրադարձային 11:11 • 14/05 Եթե չէիք հավատում, ուրեմն պետք է չասեիք, շատ բարկացած եմ․ ԵՊՀ պրոռեկտորն իջավ Սրբազանի մոտ ու հայտարարեց, որ ինքը ուսանողներին չի սպառնացել Լրագրողի դիտարկմանը, թե լուրեր կան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր ուղղություններով անվտանգության երաշխիքներ է փնտրում, Բագրատ Սրբազանն ասաց․ «Մենք իր տերը չենք, մենք իրեն հնարավորություն տվողն ենք»։
-
Իրադարձային 16:10 • 13/05 Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասին Անկեղծ ասում եմ՝ ունե՞ն փաստեր, որևէ տեսակի արձանագրումներ, հանցանք է դա, թող փաստեն որ կա։ Ես հենց հիմա հորդորում եմ ԱԱԾ-ին հրապարակեն այդ բոլոր նյութերը, չունե՞ն ուրեմն այդ մարդկանց պետք է կանչեն
-
Իրադարձային 13:22 • 15/05 Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Մարզերում մայիսի 15-ի և 17-ի ցերեկը, 18-20-ին առանձին շրջաններում, 16-ին, 17-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
-
Քաղաքականություն 18:37 • 10/05 Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակն է․ այդպես էլ շարունակվելու է․ Ալիև Այստեղ խոսելու իրավունքը մեզ է պատկանում, մենք առաջատար պետությունն ենք Կովկասում, մենք առաջատար պետություն ենք տնտեսական, քաղաքական, ռազմական առումներով, բոլոր առումներով, բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ։
-
Քաղաքականություն 15:06 • 11/05 Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա․ Սամվել Բաբայան Այո վարչապետը պետք է հեռանա, տա հրաժարական, գնանք նոր ընտրությունների, այդ մասին ես դեռ ասել եմ նոյեմբեր-դեկտեմբերին։ Թե ես ում եմ տեսնում որպես թեկնածու՝ շատ քիչ է, հասարակությունը պետք է ձևավորի։
-
Մամուլի տեսություն 09:08 • 16/05 Ինչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Բագրատ Սրբազանն ամենօրյա հանդիպումներ է ունենում տարբեր հասարակական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների, տարբեր գործիչների հետ: Նախօրեին էլ հայտարարվեց, որ հանդիպել է Վազգեն Մանուկյանի, Հրանտ Բագրատյանի և Խոսրով Հարությունյանի հետ:
-
Իրադարձային 12:17 • 14/05 Ես եղել եմ Եվրոպայում, մեկուկես օր էլ` Ռուսաստանում, բայց խնդրում եմ այս ամենը չդիտարկել «դաբրոներ» ստանալու համատեքստում․ Սուրեն Պետրոսյան Չեմ ուզում շատ մեծամիտ հնչի, բայց ինձ չի հետաքրքրում՝ ով ինչ ազդակ կտա, որևէ մեկը ազդակ չի էլ կարող տալ, որովհետև սա մեր «տան հարցն» է։
-
Քաղաքականություն 23:53 • 15/05 Նշված հատվածներում սահմանային գծի վերարտադրումը ավարտվել է, համաձայնեցվել, ստորագրվել և այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված․ վարչապետի աշխատակազմ Դա տեղի կունենա առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետեւ այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման:
Քաղաքականություն
-
16:55 • 17.05.24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայից ներողություն է «պահանջել»
Սպորտ
-
11:55 • 17.05.24 Հայտնի են MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
-
22:02 • 16.05.24 Հռոմի մրցաշար․ Աշխարհի առաջին ռակետը եզրափակչում է