Շակիրան լույս աշխարհ է բերել 2-րդ զավակին
Կոլումբացի հայտնի երգչուհի Շակիրան և կատալոնական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի պաշտպան Ժերար Պիկեն 2-րդ անգամ են վայելել ծնող դառնալու բերկրանքը:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, զույգն ունեցել է 2-րդ որդին: Ըստ առկա տվյալների՝ փոքրիկը ծնվել է հինգշաբթի երեկոյան՝ կեսարյան հատման միջոցով:
El Mundo պարբերականը նշում է, որ հետաքրքրասեր աչքերից հեռու մնալու համար Շակիրան վարձել է հիվանդանոցի ողջ հարկը:
Հիշեցնենք, որ զույգն արդեն ունի 2-ամյա որդի՝ Միլանը, մինչդեռ նորածնի անունը նրանք չեն հայտարարել:












