Հալեպում հրթիռակոծության թիրախ է դարձել հայի պատկանող բնակարանը
(Լուսանկարում տեսարան Հալեպից)
Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքի Թիլել թաղամասում հրթիռակոծության թիրախ է դարձել հայի պատկանող բնակարանը:
Ինչպես տեղեկացնում է «Բերիո լուրերի» ֆեյսբուքյան էջը, վնասվել են նաև հարակից բնակարաններն ու շենքերը:
Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Վերջին շրջանում նույն թաղամասում նմանատիպ միջադեպերը հաճախակի են դարձել: Հունվարին զինյալ ահաբեկչական խմբավորումների արձակած հրթիռն ընկել է Կաթողիկե առաջնորդարանի ու եկեղեցու մոտ, ինչի հետևանքով զոհվել է 3 քաղաքացի, գրանցվել են վիրավորներ, վնասվել են շրջանում գտնվող շենքերը՝ բնակարաններ, խանութներ ու ավտոմեքենաներ:










